Մայա Էնջելոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայա Էնջելոու
Maya Angelou visits YCP Feb 2013.jpg
Ծնվել է ապրիլի 4, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][2][3]
Ծննդավայր Սենթ Լուիս, Միսսուրի
Մահացել է մայիսի 28, 2014({{padleft:2014|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:28|2|0}})[2][3] (86 տարեկանում)
Մահվան վայր Ունիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն աֆրոամերիկացի
Կրթություն George Washington High School և California Labor School
Ազդվել է Չարլզ Դիքենս, Էդգար Ալլան Պո, James Baldwin, James Weldon Johnson, Ուիլյամ Շեքսպիր և Zora Neale Hurston
Ստեղծագործություն(ներ) I Know Why the Caged Bird Sings, On the Pulse of Morning և And Still I Rise
Մասնագիտություն բանաստեղծ, դերասանուհի, պարուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, դրամատուրգ, կինոռեժիսոր, պրոֆեսոր, սցենարիստ, գրող, ակնարկագիր, հեղինակ-կոմպոզիտոր, ինքնակենսագիր, երգչուհի, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասանուհի և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն Alpha Kappa Alpha
Կայք mayaangelou.com
Maya Angelou Վիքիպահեստում

Մայա Էնջելոու ([10][11] ծնվ. Մարգարեթ Էնի Ջոնսոն, ապրիլի 4, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][2][3], Սենթ Լուիս, Միսսուրի - մայիսի 28, 2014({{padleft:2014|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:28|2|0}})[2][3], Ունիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գրող, բանաստեղծ և քաղաքացիական իրավունքների պաշտպան։ Նա հրապարակել է յոթ ինքնակենսագրություններ, էսսեների երեք գիրք, և բանաստեղծությունների ժողովածուներ։ Ավելի քան հիսուն տարվա ընթացքում նա եղել է մի շարք պիեսների, ֆիլմերի և հեռուստատեսային շոուների հեղինակ։ Նա բազում մրցանակների և ավելի քան 50 պատվավոր աստիճանների մրցանակակիր է։ Էնջելոուն առավել հայտնի է դարձել իր յոթ ինքնակենսագրությունների շնորհիվ, որտեղ պատմում է իր մանկության և վաղ պատանեկության մասին։ Առաջին «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» (1969) ստեղծագործությունը պատմում է նրա մինչև 17 տարեկանը վարած կյանքի մասին։ Ստեղծագործությունը Մայա Էնջելոուին միջազգային ճանաչում է բերել և բուռն ընդունելության է արժանացրել։

Նա բանաստեղծ և գրող է դարձել մի շարք մասնագիտություններ փոխելուց հետո։ Եղել է խոհարար, մարմնավաճառ, գիշերային ակումբի պարուհի և կատարող, Porgy and Bess օպերայի անդամ, Հարավային քրիստոնյաների առաջնորդության համաժողովի համակարգող, Աֆրիկայի ապագաղութացման ընթացքում Եգիպտոսում և Գանայում լրագրող։ Մայա Էնջելոուն եղել է դերասան, գրող, ռեժիսոր, մի շարք ֆիլմերի, հեռուստաշոուների և պիեսների պրոդյուսեր։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 1955-1968 թվականներին ԱՄՆ-ում Քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ և աշխատել է Մարտին Լյութեր Քինգի և Մալքոլմ Իքսի հետ։ 1990-ական թվականների սկզբին նա տարեկան գրեթե 80 դասախոսություն է կարդացել։ 1993 թվականին Էնջելոուն ասմունքեց իր «Առավոտվա զարկերակին» բանաստեղծությունը նախագահ Բիլ Քլինթոնի երդմնակալության ժամանակ՝ դառնալով նման պատվի արժանացած առաջին բանաստեղծը Ռոբերտ Ֆրոսթի՝ 1961 թվականին Ջոն Քենեդիի երդմնակալությանը ելույթ ունենալուց հետո։

«Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» ստեղծագործության հրապարակմամբ Էնջելոուն հրապարակավ քննարկեց իր անձնական կյանքի դրվագները։ Էնջելոուն՝ որպես խոսնակ հարգված է սևամորթ տղամարդկանց և կանանց կողմից, և նրա աշխատանքները համարվում են Սևական մշակույթի պաշտպանությանն ուղղված ստեղծագործություններ։ Փորձեր էին արվում ԱՄՆ-ի գրադարաններում արգելել նրա գրքերը, սակայն Մայա Էնջելոուի աշխատանքները լայնորեն գործածվում են դպրոցներում և համալսարաններում։ էնջելոուի խոշորագույն աշխատանքները որակվում են որպես ինքնակենսագրական գեղարվեստական գրականություն, սակայն շատ քննադատներ դրանք բնորոշում են որպես ինքնակենսագրություններ։ Նա գիտակցված փորձեր է կատարել՝ փոխելու ինքնակենսագրության ընդունված կառուցվածքը՝ քննադատելով, ընդլայնելով և փոփոխելով ժանրը։ Նրա գրքերը կենտրոնանում են այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են ռասիզմը, անհատականությունը, ընտանիքը և ճանապարհորդությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]