Թոնի (մրցանակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Թոնի (այլ կիրառումներ)
Թոնի մրցանակ.jpg

«Թոնի» մրցանակ (անգլ.՝ Tony Award), մրցանակ, որը շնորհվում է ամեն տարի ամերիկյան թատրոնի, ինչպես նաև երաժշտական թատրոնի (հատկապես Բրոդվեյի թատրոնի) ոլորտում ձեռքբերումների համար։

Մրցանակի ամբողջական պաշտոնական անվանումն է «Antoinette Perry Award for Excellence in Theatre»։ Մրցանակն իր անվանումն ստացել է ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Անտուանետա Փերիի (1888-1946) պատվին։

Մրցանակը շնորհվում է որոշ մարդկանց խմբի քվեարկությամբ, որը կազմված է մոտ 700 հոգուց, ովքեր կապ ունեն մշակույթի և լրագրության հետ։ «Թոնի» մրցանակը ստեղծվել է 1947 թվականին և համարվում է համարժեք կինոարվեստի ոլորտում շնորհվող «Օսկար», երաժշտական «Գրեմմի» և հեռուստատեսային «Էմմի» մրցանակներին։

Այժմ մրցանակը տրվում է 27 անվանակարգերում։

«Թոնի» մրցանակի շնորհման 69-րդ արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 7-ին։ Մրցանակակիրներից են դարձել կինոյի և թատրոնի շատ երևացող դերասաններ։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն պիես
  • Պիեսի լավագույն ռեժիսուրա
  • Տղամարդու լավագույն դերը պիեսում
  • Կնոջ լավագույն դերը պիեսում
  • Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերը պիեսում
  • Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերը պիեսում
  • Լավագույն հագուստներ
  • Լավագույն լուսավորություն
  • Լավագույն վերածնված պիես
  • Տեսարանի լավագույն դիզայն
  • Լավագույն ձայն

Մյուզիքլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն մյուզիքլ
  • Մյուզիքի լավագույն ռեժիսուրա
  • Տղամարդու լավագույն դերը մյուզիքլում
  • Կնոջ լավագույն դերը մյուզիքլում
  • Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերը մյուզիքլում
  • Լավագույն խորեոգրաֆիա
  • Լավագույն հագուստներ
  • Լավագույն լուսավորություն
  • Լավագույն գործիքավորում
  • Լավագույն երաժշտություն կամ բանաստեղծություններ
  • Վերածնված լավագույն մյուզիքլ
  • Տեսարանի Լավագույն դիզայն

Հատուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարածաշրջանային թատրոն
  • Հատուկ մրցանակներ
  • Ակնառու ձեռքբերումների համար
  • Իզաբել Սթիվենսոնի մրցանակ

Հատուկ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թոնի» հատուկ մրցանակներին տարբեր ժամանակներում արժանացել են Ջուդի Գառլենդը, Նյու-Յորքի հասարակական գրադարանի թատրոնի հավաքածուն, Ջոն Գիլգուդը, Ֆրանկո Ձեֆֆիրելլին, Իրվինգ Բեռլինը, Օդրի Հեփբերնը, Մառլեն Դիտրիխը, Լեոնարդ Բերնսթայնը, Բարբարա Սթրեյզանդը, Յուլ Բրինները («Թագավորը և ես» և շատ այլ ներկայացումների համար) և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]