Ջեյմս Էռլ Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ջեյմս Էռլ Ջոնս
James Earl Jones 2010.jpg
Ծնվել է հունվարի 17, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2][3] (86 տարեկան)
Ծննդավայր Arkabutla, Թեյտ շրջան, Միսսիսիպի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Միչիգանի համալսարան
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն աֆրոամերիկացի
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, կինոդերասան, ձայնային կրկօրինակիչ, թատրոնի դերասան և ձայնային դերասան
Ծնողներ հայր՝ Robert Earl Jones
Ամուսին(ներ) Cecilia Hart
Պարգևներ և մրցանակներ

Ջեյմս Էռլ Ջոնս(անգլ.՝ Sir James Earl Jones, ծնվել է 1931 թվականի հունվարի 17-ին, Արկաբուտլայում, Միսսիսիպի, ԱՄՆ)-ամերիկայն դերասան: Հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմի սերիաներում Դարթ Վեյդեր կերպարի հնչյունավորմամբ: 2011 թվակին կինեմատոգրաֆում իր գործունեության համար դարձել է «Օսկար» մրցանակի դափնե-կիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Էռլ Ջոնսը ծնվել է 1931 թվականի հունվարի 17-ին Արկբատուլեյում` Միսիսիպի նահանգում: 5 տարեկան հասակում տեղափոխվել է մոր ծնողների ֆերմա Ջեքսոնում(Մաչիգան նահանգ): Սակայն նա սկսում է կակազել: Հիվանդությունն այնքան է խորանում, որ 8 տարեկանում նա չի կարողանում խոսել և գրեթե դառնում է համր[4]:

Նա ընդունվում է քոլեջ, որտեղ ուսուցիչ Դոնալդ Կռուչը նրա մոտ բանաստեղծական տաղանդ է հայտնաբերում: Կռուչը նրան ստիպում էր ամեն օր դասարանի առաջ մի վեպ կարդալ և սովորեցնում էր ելույթ ունենալ հասարակության մեջ, հուսալով, որ դա Ջեյմսին ավելի ինքնավստահ կդարձնի: Ջեյմսը սկսում է հմտանալ դերասանական արվեստի մեջ [5], որից հետո ավելի քան 40 տարի շատ ֆիլմերում գլխավոր դերեր է ունեցել, սկսած ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Բժիշկ Սթրեյնջլավ, կամ Ինչպես ես դադարեցի վախենալ և սկսեցի սիրել ռումբը» (1964): Առավել հայտնի է Դարթ Վեյդերի դերում(հնչյունավորում) «Աստղային պատերազմներ» (1977-2016) կինոէպոպեայում, ինչպես նաև Տուլս Դումայի դերում, որը նա խաղացել է «Քոնան բարբարոս»(1982) ֆիլմում: Մի քանի անգամ հայտնվել է «Սիմփսոնները» սիթքոմում, նաև «Առյուծ արքան» մուլտֆիլմում հնչյունավորել է Մուֆասին(1994): Վերադարձել է որպես Դարթ Վեյդերի ձայնը հնչյունավորող «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը»(2005) ֆիլմում, «Աստղային պատերազմներ։ Ապստամբները»(2014- ներկա ժամանակ) մուլտֆիլմում և «Առաջին վտարվածը. Աստղային պատերազմներ: Պատմություններ»(2016) ֆիլմում:

2011 թվականի նոյեմբերի 12-ին Ջեյմս Էռլ Ջոնսը ստացել «Օսկար» մրցանակ, կինոարվեստում իր ներդրած ավանդների համար[6]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվական - ԱՄՆ-ի ազգային մեդալ` մշակութային բնագավառում

Օսկար

  • 1971 թվական - «Լավագույն տղամարկային դեր» («The Great White Hope»)
  • 2011 թվական - «Օսկար» մրցանակ, կինեմատոգրաֆում լավագույնս դրսևորվելու համար

Ոսկե գլոբուս

  • 1971 թվական - առավել խոստումնալից սկսանկը տղամարդկանց մեջ («The Great White Hope»)
  • 1975 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը(կատակերգություն կամ մյուզիքլ) («Claudine»)
  • 1991 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը հեռուստատեսությունում («Gabriel’s Fire»)
  • 1992 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը հեռուստատեսությունում («Pros and Cons»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]