Նիքի Մինաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիքի Մինաժ
Nicki Minaj 3, 2012.jpg
Ի ծնե անուն անգլ.՝ Onika Tanya Maraj
Ծնվել է դեկտեմբերի 8, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:8|2|0}})[1] (35 տարեկան)
Պորտ օֆ Սփեյն, Տրինիդադ և Տոբագո
Երկիր Flag of Trinidad and Tobago.svg Տրինիդադ և Տոբագո
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր փոփ երաժշտություն, դենս փոփ, հիփ հոփ, ժամանակակից R&B, սինթիփոփ, ռիթմ էնդ բլյուզ, պարային երաժշտություն և EDM
Մասնագիտություն կոմպոզիտոր, դերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, ձեռնարկատեր, հեղինակ-կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, կինոդերասանուհի, ռեփեր, արվեստների գործիչ, երաժիշտ, վիզուալ արտիստ, գործարար, մոդել, մատուցող և ռադիոհաղորդավար
Երգչաձայն մեցցո-սոպրանո
Աշխատավայր Red Lobster[2]
Լեյբլ Cash Money Records, Republic Records և Young Money Entertainment
Շրջանավարտ Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
Կայք mypinkfriday.com

Օնիկա Տանյա Մարաժ, ավելի հայտնի որպես Նիքի Մինաժ (անգլ.՝ Onika Tanya Maraj, Nicki Minaj, դեկտեմբերի 8, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:8|2|0}})[1], Պորտ օֆ Սփեյն, Տրինիդադ և Տոբագո), ամերիկացի ռեփեր և դերասանուհի[3]։ Նրա տաղանդը նկատել է ռեփեր Լիլ Ուեյնը։ 2009[4] թվականի օգոստոսին Նիքի Մինաժը պայմանագիր է կնքում «Young Money Entertainment» խմբի հետ։

Պայմանգրի ժամկետի ավարտից հետո նա սկսում է աշխատել իր դեբյուտային «Pink Friday» ալբոմի վրա, որը թողարկումից հետո առաջին շաբաթում «Billboard 200»-ում գրավում է երկրորդ հորիզոնականը, իսկ մի քանի շաբաթ հետո՝ գլխավորում այն։ 2010 թվականին Մինաժը դարձավ միակ կին անհատ արտիստը աշխարհում, ում 7 երգերը միաժամանակ գտնվել են «Billboard Hot 100»-ի չարթում։ Նիքիի երկրորդ` «Your Love» սինգլը զբաղեցրել է «Billboard Hot Rap Songs» չարթի առաջին հորիզոնականը։ «Pink Friday» ալբոմն իր թողարկումից մեկ ամիս հետո ստացել է պլատինե հավաստագիր` Ձայնագրման ամերիկյան կազմակերպությունների ասոցիացիայի կողմից (ՁԱԿԱ, անգլ.՝ Recording Industry Association of America, RIAA)։ Ավելի ուշ «Super Bass» սինգլը դառնում է համաշխարհային հիթ և ճանաչվում 2011 թվականի ամռան լավագույն երգն ԱՄՆ-ում։

Նիքի Մինաժը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ խաղալով այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Քեմերոն Դիասը, Լեսլի Մանը, Քեյթ Ափթոնը, Նիկոլայ Կոստեր Վալդաուն և այլք։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 8-ին Տրինիդադ և Տոբագոյում։ Նա ունի հնդկական, չինական և աֆրիկյան արմատներ։ Սովորել է «Elizabeth Blackwell Middle School 210» դպրոցում և նվագել է կլառնետ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Fiorello H. LaGuardia» երաժշտական դպրոցը, որի ընդունելության քննության ժամանակ կորցրել է ձայնը։

Մարաժ ազգանունը հնդկական է, իսկ Օնիկա անունը՝ աֆրիկյան։ Նիքին Սենտ Ջեյմս քաղաքում ապրել է տատիկի հետ մինչև 5 տարին լրանալը, քանի դեռ իր ծնողները ապրելու վայր էին փնտրում Նյու Յորքում: Նիքին մոր հետ հաճախ էր գնում Նյու Յորք, մինչև վերջնականապես տեղափոխվել է նրա մոտ։ Նիքիի հայրը հարբեցող և թմրամոլ էր։ Նա հաճախ էր ծեծում կնոջը, իսկ մեկ անգամ նույնիսկ ուզեցել է սպանել նրան՝ հրդեհելով տունը։ Տնային կռիվների պատճառով Նիքին հաճախ էր բացակայում տնից։ Երբեմն նա օրերով նստում էր իր ավտոմեքենայում՝ գրելով ստեղծագործություններ, որոնք ավելի ուշ դարձել են երգեր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2009. կարիերայի սկիզբ, պայմանագիր Young Money-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքի Մինաժը և Բրիթնի Սփիրսը

Նիքի Մինաժն իր առաջին «Playtime Is Over Dirty Money Records» հավաքածուն թողարկել է 2007 թվականին։ Իր 2-րդ՝ «Sucka Free» հավաքածուն նա թողարկել է 2008 թվականի հուլիսի 7-ին։ 2009 թվականին Լիլ Ուեյնը նրան գրանցում է «Young Money Entertainment»-ում, որտեղ նա միակ աղջիկ ռեփերն էր։ Մինչ այժմ նա հանդես է գալիս «Young Money Entertainment» խմբում։

2010-2011. Pink Friday[խմբագրել | խմբագրել կոդը]

«Young Money Entertainment» գալուց հետո սկսում է աշխատել իր առաջին՝ «Pink Friday» ալբոմի վրա։ Այս ալբոմը թողարկվում է 2010 թվականի նոյեմբերի 19-ին։ Սկավառակը վաճառվել է 2 տարբերակով՝ 13 երգ (օրիգինալ տարբերակ), 17 երգ (բոնուս տարբերակ)։

«Pink Friday» ալբոմի հասույթը ներկա պահին կազմում է 3.8 մլն ԱՄՆ դոլար: Ալբոմի սինգլներ են դարձել 8 երգեր` «Your Love» (հուլիսի 1, 2010), «Check It Out» (սեպտեմբերի 3, 2010), «Right Thru Me» (սեպտեմբերի 24, 2010), «Moment 4 Life» (դեկտեմբերի 7, 2010), «Did It On’em» (մարտի 7, 2011), «Super Bass» (ապրիլի 5, 2011), «Girls Fall Like Dominoes» (ապրիլի 11, 2011), «Fly» (օգոստոսի 30, 2011)։ Ամենահաջողված սինգլը համարվում է «Super Bass»-ը, որը դարձել է համաշխարհային հիթ։ «Pink Friday» ալբոմը Նիքի Մինաժին բերեց համաշխարհային ճանաչում։

2011 թվականին Նիքի Մինաժի կատարած երկու երգեր ընդգրկվեցին ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտայի ալբոմում։ Ինչպես նաև նա մասնակցություն է ունեցել «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի ստեղծմանը՝ հնչյունավորելով մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկին։ Տարվա վերջում սկսել է ձայնագրել 2-րդ լիամետրաժ ալբոմը՝ «Pink Friday: Roman Reloaded»-ը։

2011-2012 (սեպտեմբեր). Pink Friday: Roman Reloaded[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքի Մինաժը Քեթի Փերրիի հետ՝ համերգի ժամանակ

2011 թվականի նոյեմբերին Նիքի Մինաժն իր թվիթերյան էջում հայտնել էր իր նոր ալբոմի խորագիրն ու թողարկման ամսաթիվը: Իբր հետաքրքրություն առաջացնելու նպատակով նա հրապարակում է «Stupid Hoe» սինգլը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արգելվել է 87 երկրներում: 2012 թվականի փետրվարի 14-ին թողարկվեց «Starships» լիամետրաժ սինգլը, որը հետագայում ունեցավ համաշխարհային տարածում և դարձավ հիթ։ Նիքի Մինաժը մասնակցություն է ունեցել Մադոննայի ալբոմի ձայնագրությանը՝ նրա հետ կատարելով 2 երգ։ 2012 թվականի ապրիլի 2-ին թողարկվեց Նիքիի մյուս ալբոմը, որը կոչվեց «Pink Friday: Roman Reloaded»:Այն ներառում է 19 երգ, որոնցից 5-ը դարձել են սինգլներ։ Հետագայում հայտարարվեց, որ Նիքի Մինաժը աշխատում է իր նոր և առաջին մինի-ալբոմի վրա, որը հետագայում թողարկվեց 2012 թվականի նոյեմբերի 19-ին։

2012 (սեպտեմբեր)-2013. Pink Friday: Roman Reloaded - The Re-Up և American Idol[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին նա Ալիշա Քիզի հետ միասին թողարկել է «Girl on Fire» սինգլը։ Հետո թողարկվեց «Freedom» սինգլը։ Նիքի Մինաժն այդ երգն առաջին անգամ կատարել է «American Music Award 2012»-ի ժամանակ։ «Pink Friday։ Roman Reloaded - The Re-Up» ալբոմը «Pink Friday։ Roman Reloaded»-ի վերաթողարկված տարբերակն է։ «Pink Friday։ Roman Reloaded - The Re-Up» ալբոմի սկավառակը վաճառվել է 40.000 օրինակով։ Սկավառակները վաճառվել են «Pink Friday: Roman Reloaded» կոմպլեկտով՝ նաև DVD ձևաչափով։ 2012 թվականի վերջին արտադրվել է 2 կոսմետիկ միջոցներ Նիքի Մինաժի և «MAC Cosmetics»-ի կողմից[5]: Ինչպես նաև Նիքի Մինաժը կնքել է պայմանագիր հագուստ արտադրող ընկերության հետ. պայմանագրում նշված էր, որ նա հետագայում կարող է ստեղծել հագուստի իր հավաքածուն։ 2013 թվականի հունվարի 16-ին թողարկվեց «American Idol» շոուի առաջին էպիզոդը, որտեղ Նիքի Մինաժն ընդգրկված էր ժյուրիի կազմում։ Առաջին էպիզոդն ունեցավ 11.000.000 դիտում։ Հենց այդ շոուի ժամանակ էլ նա մեծ վիճաբանություն ունեցավ հայտնի երգչուհի Մրայա Քերի հետ։ Հետագայում Նիքի Մինաժը հայտարարեց, որ կոնֆլիկտը հարթվել է։

The Pinkprint[խմբագրել | խմբագրել կոդը]

«Twitter»-ի միջոցով մի օգտատեր Նիքիից հարցրել էր, թե արդյոք 3-րդ ալբոմը պետք է կոչվի «The Pinkprint», որին Նիքին պատասխանել էր բացասական կերպով։ Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ ալբոմը հենց այդպես էլ կոչվելու է։ 2014 թվականի մայիսի 21-ին Նիքի Մինաժը թողարկում է «Pills N Potions»-ը, «The Pinkprint» ալբոմի առաջին սինգլը։ 2014 թվականի օգոստոսին թողարկվեց 2-րդ սինգլը՝ «Anaconda» անվանումով, հետո թողարկվել է ևս 5 սինգլ, դրանք են՝ «Only», «Bed of Lies», «Truffle Butter», «The Night Is Still Young» և «Trini Dem Girls»։ «The Pinkprint» ալբոմը թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 12-ին։

2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսին Նիքին մասնակցել է «Վարսավիրանոց: Հաջորդ սանրվածք»[6] ֆիլմի նկարահանումներին: 2016 թվականի ապրիլի 15-ին եղավ ֆիլմի պրեմիերան, և կինոնկարը քննադատության արժանացավ, Rotten Tomatoes կայքում միջին հաշվով հավաքելով 93%: Նաև Նիքին նշել է, որ ինքն իրականացնում է մի ծրագիր, սակայն որոշ ժամանակ անց նա հայտարարել է ծրագրի հետաձգման մասին[7]:

Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքի Մինաժն իր համերգների և տեսահոլովակների ընթացքում հաճախ օգտագործում է դեկորատիվ կոստյումներ և կեղծամներ, ինչի պատճառով նրան նմանեցնում են Լեդի Գագայի հետ։ Եվ նրան հաճախ անվանում են «Սև Լեդի Գագա»: Նիքի Մինաժի սիրելի դիզայներներն են Ալեքսանդր ՄակՔուինը, Դոնատելա Վերսաչին և Քրիստիան Լուբուտեն։ «The Huffington Post»-ը Նիքի Մինաժի ոճն անվանել է «ռիսկային», «հագուստի խիզախ ընտրություն» և «ոչ ավանդական»՝ նշելով, որ դրանք շատ գունեղ են և խենթ։ Նիքի Մինաժը շատ անգամ հրավիրվել է տարբեր մոդելային փառատոնների։ Նիքի Մինաժը 2011 թվականին «Victorias Secret» շոուի ժամանակ կատարել է «Super Bass» երգը։

Ալտեր էգո[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքի Մինաժը MTV Video Music Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ

Երբ Նիքի Մինաժը մեծացավ, նրա ընտանեկան կյանքը գնալով դառնում էր քաոսային։ Ընտանիքում հաճախ էին լինում վեճեր։ Այդ անկումից փրկվելու համար նա հորինում էր տարբեր կերպարներ։ «New York Magazine»-ի հետ հարցազրույցում նա ասաց, որ կռիվներից խուսափելու համար նա հաճախ իրեն պատկերացնում էր որպես ուրիշ մարդ։ «Քուքին» իր առաջին անձն էր, որ մնաց իր հետ երկար ժամանակ։ Հետո ի հայտ եկավ «Հարաձյուկո Բարբին», ապա «Նիքի Մինաժը»: Նիքիի սիրած գույնը վարդագույնն է։

2010 թվականի նոյեմբերի 18-ին Նիքի Մինաժը ներկայացրեց իր նոր ալտեր էգոն, որին անվանել է «Նիքի Թերեզա»: Ինչպես նաև 2010 թվականի դեկտեմբերի 6-ին Նիքի Մինաժը հայտնվել է «Lopez Tonight»-ում և հաղորդավարին է ներկայացրել իր ալտեր էգոն` իսպանական ոճով, որն անվանվել է «Ռոսա». արտասանվում է որպես «Ռ-ռ-ռ-ռ-ռոսա»: Այդ ժամանակ Նիքին ունեցել է գույնզգույն մազեր:

Իր ալբոմի թողարկման համար նա ստեցծել է նոր ալտեր էգո, որին անվանել է «Ռոման Սոլանսկի»: Նիքի Մինաժն ասել է, որ «Ռոմանն» իր զույգ եղբայրն է։ Նիքին ասել է նաև, որ ինքն այդ ալտեր էգոն ընդունում է, երբ շատ ջղային է լինում։ «Ռոմանն» վուլգար կերպար է Լոնդոնից:

«Ռոմանն» ունի մայր, որի անունը «Մարտա Զոլանսկի» է։ «Ռոմանի» մայրը Մեծ Բրիտանիայից է։ «Ռոմանն» ու իր մայրն առաջին անգամ հայտնվել են «Roman’s Revenge» երգում։ Մարտա կերպարը ներկայացվել է նաև «Moment 4 Life» երգի տեսահոլովակում, որտեղ նա հանդիսանում է Նիքի Մինաժի կնքամայրը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին նրա մտահղացումով արտադրվում է «Myx Moscato» ալկոհոլային խմիչքը և վաճառվում է «KMART» խանութների ցանցում։
  • Նա սիրավեպեր է ունեցել Դրեյքի և Լիլ Ուեյնի հետ։ Նա 10 տարուց ավելի ապրել է Սաֆարի Սամուելսի հետ, սակայն նրանք բաժանվել են 2014 թվականին։
  • Նիքին ունի վարդագույն Lamborghini Veneno:
  • 2010-2015 թվականներին նա եղել է միակ ռեփերը, ով 5 անգամ անընդմեջ հաղթել է «BET Awards» մրցույթը։
  • 2011 թվականին սպանվել է Նիքիի զարմիկը, որին նա նվիրել է տողեր «Champion» և «All Things Go» երգերում։
  • 16 տարեկանում աբորտ է արել, դրա մասին ասում է «Autobiography» և «All Things Go» երգերում։
  • Նիքին իր ձախ ձեռքին ունի չինարեն հիերոգլիֆներից կազմված դաջվածք՝ 上帝與你常在 (shàngdì yǔ nǐ cháng zài), ինչը նշանակում է Աստված միշտ քեզ հետ է։
  • Նիքի Մինաժի պրոֆեսիոնալ ոճաբանը Ռուշկա Բերգմանն է։
  • 2015 թվականի օգոստոսին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Նիքի Մինաժի մոմե արձանը[8][9]:
  • Նիքին մտնում է «Forbes»-ի թոփ-30 ամենահարուստ ռեփերների ցանկի մեջ։ Նիքիի կարողությունը ներկա պահին գնահատվում է 70.000.000 ԱՄՆ դոլար: 2013 թվականին նա համարվել է աշխարհի 4-րդ ամենահարուստ ռեփերը։ 2015-ին զբաղեցրել է նույն ցանկի 9-րդ տեղը՝ ունենալով 21.000.000 ԱՄՆ դոլար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 - Awards BET Awards

  • Լավագույն ակումբ (Young Money) (հաղթող)
    • Լավագույն նոր արտիստ (Young Money) (ներկայացված)
    • Viewer’s Choice: «BedRock» (Young Money feat. Lloyd) (ներկայացված)
    • Լավագույն հիփ-հոփ արտիստ (հաղթող)
    • Լավագույն նոր արտիստ (հաղթող)
    • Օրիգինալ ոճի մրցանակ (հաղթող)
    • Երկրպագուների կողմից ճանաչված (հաղթող)
    • Տարվա հասլեր (ներկայացված)
    • Տարվա լիրիկ (ներկայացված)

    2010 - Teen Choice Awards

    • Choice Breakout Artist - կանայք (ներկայացված)

    2010 - MTV Video Music Awards

    • Լավագույն նոր արտիստ. «Massive Attack» (Sean Garrett-ի հետ միասին) (ներկայացված)

    2010 MOBO Awards

    • Լավագույն այլազգի կատարող (ներկայացված)

    2011 - MTV Video Music Awards

    • Լավագույն հիփ-հոփ վիդեո (հաղթող)
    • Լավագույն կանացի վիդեո (ներկայացված)
    • Լավագույն համագործակցում (Drake-ի հետ միասին) (ներկայացված)

    2011 - American Music Awards

    • Լավագույն ռեփ, հիփ-հոփ արտիստ (հաղթող)
    • Լավագույն ռեփ, հիփ-հոփ ալբոմ (հաղթող)

    2011 - BET Awards

    • Լավագույն ռեփ, հիփ-հոփ արտիստ (կին) (հաղթող)

    2012 - Grammy Awards

    • Լավագույն R&B ալբոմ (ներկայացված)
    • Լավագույն նոր արտիստ (ներկայացված)

    2012 - Video Music Awards

    • Լավագույն կանացի վիդեո (հաղթող)

    2012 BET Awards

    • Լավագույն հիփ-հոփ արտիստ (հաղթող)

    2013 - American Music Awards

    • Լավագույն ռեփ, հիփ-հոփ արտիստ (հաղթող)

    2013 - Billboard Music Awards

    • Թոփ ռեպ արտիստ (հաղթող)

    2013 - BET Awards

    • Լավագույն հիփ-հոփ արտիստ (հաղթող)

    2014 - Awards BET Awards

    • Լավագույն հիփ-հոփ արտիստ (հաղթող)

    2014 - MTV Europe Music Awards

    • Լավագույն հիփ-հոփ կատարող (հաղթող)
    • Լավագույն կին կատարող (ներկայացված)
    • Լավագույն տեսք (ներկայացված)
    • Երկրպագուների լավագույն աջակցություն (ներկայացված)

    Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    MinajHammersteinBallroomNYC.jpg

    Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • 2010 - Pink Friday
    • 2012 - Pink Friday։ Roman Reloaded
    • 2014 - The PinkPrint
    • 2018 - Queen

    Համատեղ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • 2009 - We Are Young Money (Young Money-ի հետ)
    • 2012 - YMCMB (Young Money-ի հետ, Cash Money Records)
    • 2014 - Rise Of Empire (Young Money-ի հետ)

    Միքսթեյփներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • 2007 - Playtime Is Over
    • 2008 - Sucka Free
    • 2009 - Beam Me Up Scotty

    Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Նիքի Մինաժի տեսահոլովակները
    Անվանում Տարի Ռեժիսոր
    Massive Attack

    (Շոն Գարեթի մասնակցությամբ)

    2010 Հայփ Ուիլյամս
    Your Love տնօրեն Իքս
    Check It Out

    (Will.i.am-i մասնակցությամբ)

    Ռիչ Լի
    Right Thru Me Դայան Մարթել
    Moment 4 Life

    (Դրեյքի մասնակցությամբ)

    Քրիս Ռոբինսոն
    Super Bass 2011 Սանաա Համրի
    Did It On’em Դիջեյ Սքուբ Դու
    Fly

    (Ռիհաննայի մասնակցությամբ)

    Սանաա Համրի
    Stupid Hoe 2012 Հայփ Ուիլյամ
    Beez in the Trap

    (2 Chainz-ի մասնակցությամբ)

    Բեննի Բում
    Starships Էնթոնի Մենդլեր
    Right by My Side

    (Քրիս Բրաունի մասնակցությամբ)

    Բեննի Բում
    Pound the Alarm
    I Am Your Leader

    (Cam’ron-ի Ռիք Ռոսի մասնակցությամբ)

    Քոլին Թիլի
    Come on a Cone Գրիզ Լի
    The Boys

    (Քեսի Վենտուրայի մասնակցությամբ)

    Քոլին Թիլի
    Va Va Voom Հայփ Ուիլյամս
    Freedom Քոլին Թիլի
    High School

    (Լիլ Ուեյնի մասնակցությամբ)

    2013 Բենի Բում
    Up in Flames Գրիզ Լի
    Lookin Ass Nigga 2014 Նեյբիլ
    Pills N Potions

    (Game-ի մասնակցությամբ)

    Դայան Մարթել
    Anaconda

    (Դրեյքի մասնակցությամբ)

    Քոլին Թիլի
    Only

    (Դրեյքի, Լիլ Ուեյնի և Քրիս Բրաունի մասնակցությամբ)

    Հաննա Լյուքս Դևիս
    The Pinkprint Movie

    (Մոնֆրետայի մասնակցությամբ)

    Թեյլոր Քոեն


    |style="width:50%; "|

    Կատարող, որպես հյուր
    Անվանում Տարի Ռեժիսոր
    5 Star (Remix)

    Yo Gotti Gucci Mane-ի և Trina-ի մասնակցությամբ

    2009 Rage
    Up Out My Face

    Մրայա Քերի

    2010 Նիք Քենոն
    My Chick Bad

    Լուդաքրիս

    Թաջ Սթենսբերի
    Lil Freak

    Աշեր

    Էնթոնի Մենդլեր
    Knockout

    Լիլ Ուեյն

    Դուեյն Կարտեր
    Get It All

    Շոն Գարեթ

    Ջիլ Գրին
    Hello Good Morning (Remix)

    Դիդի Ռիք Ռոսի մասնակցությամբ

    Հայփ Ուիլյամս
    All I Do Is Win (Remix)

    Դիջեյ Քյալեդ մի շարք արտիստների մասնակցությամբ

    Դայո
    Bottoms Up

    Թրեյ Սոնգս

    Էնթոնի Մենդլեր
    2012 (It Ain’t the End)

    Ջեյ Շոն

    Էրիկ Ուայթ
    Letting Go (Dutty Love)

    Շոն Էինգսթոն

    Լիթլ Իքս
    Lookin' at Me

    Pearl Future

    Էևին Ռեյմոնդ
    Monster

    Քանյե Ուեսթ Jay Z-ի և Ռիք Ռոսի մասնակցությամբ

    Ջեյք Նավա
    I Ain’t Thru

    Քեյշա Քոուլ

    Բենի Բում
    The Creep

    Դը Լոնլի Այլնդ

    2011 Ակիվա Շաֆեր
    Where Them Girls At

    Դևիդ Գետտա Ֆլոու Րայդայի մասնակցությամբ

    Դեյվ Մայերս
    Y.U. Mad

    Բրդմեն Լիլ Ուեյնի մասնակցությամբ

    Ջիլ Գրին
    Fireball (Willow Smith song)

    Ուիլոու Սմիթ

    Հայփ Ուիլյամս
    Dance (A$$) (Remix)

    Բիգ Շոն

    Մայք Վաքս, Մայք Կարսոն
    Turn Me On

    Դևիդ Գետտա

    2012 Սանջի Սանակա
    Give Me All Your Luvin'

    Մադոննա M.I.A-ի մասնակցությամբ

    Մեգա Ֆորս
    Take It to the Head

    Դիջեյ Քյալեդ Քրիս Բրաունի, Ռիք Ռոսի և Ռիք Ռոսի մասնակցությամբ

    Էոլին Թիլի
    I Luv Dem Strippers

    Թու Չեյնզ

    Բենի Բում
    Out of My Mind

    Բ.Օ.Բ.

    Get Low

    Վակա Ֆլոկա Ֆլեյմ Թայգայի և Ֆլոու Րայդայի մասնակցությամբ

    Beauty and a Beat

    Ջասթին Բիբեր

    Ջասթին Բիբեր
    Girl on Fire (Inferno Version)

    Ալիշա Քիզ

    Սոֆի Մյուլլեր
    Freaks

    Ֆրենչ Մոնտանա

    2013 Էյֆ Ռիվերա
    Tapout

    Rich Gang Լիլ Ուեյնի, Future-ի, Birdman-ի և Mack Maine-ի մասնակցությամբ

    Հաննա Լյուքս Դևիս
    I’m Out

    Սիարա

    Somebody Else

    Mario

    Ալեքսանդր Մուրս
    Get Like Me

    Նելլի Ֆարել Ուիլյամսի մասնակցությամբ

    Քոլին ԹԻլի
    Clappers

    Ուեյլ Ջուսի Ջեյի մասնակցությամբ

    Բենի Բում
    #TWERKIT

    Բաստա Ռայմս

    Դիրեքտոր Իքս
    Love More

    Քրիս Բրաուն

    Քրիս Բրաուն
    I Wanna Be with You

    Դիջեյ Քյալեդ Ռիք Ռոսի և Future-ի մասնակցությամբ

    Քոլին Թիլի
    I B On Dat

    'Միք Միլ Fabolous-ի և French Montana-ի մասնակցությամբ

    Ուիլ Նգո
    Give It All To Me

    Mavado

    Գրիզ Լի
    My Nigga (Remix)

    YG Լիլ Ուեյնի մասնակցությամբ

    2014 Մոշն Ֆեմիլի
    Senile

    Young Money Թայգայի և Լիլ Ուեյնի մասնակցությամբ

    Քոլին Թիլի
    So Bad

    Քամրոն

    Էնտուան Սմիթ
    Low

    Ջուսի Ջեյ Lil Bibby-ի և Young Thug-ի մասնակցությամբ

    Բենի Բում
    Bang Bang

    Ջեսի Ջեյ Արիանա Գրանդեի մասնակցությամբ

    Հաննա Լյուքս Դևիս
    She Came To Give It To You

    Աշեր

    Ֆիլիպ Անդելման
    No Love (Remix)

    Ավգուստ Ալսինա

    Բենի Բում


    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]