Մատուցող
Մատուցող | |
---|---|
![]() | |
![]() |
Մատուցող, հասարակական սննդի մատուցմամբ զբաղվող կազմակերպության աշխատակից, որն այցելուներին սպասարկում է ռեստորաններում, սրճարաններում և բարերում։
Որպես կանոն՝ մատուցողի պարտականությունների մեջ են մտնում՝
- հաճախորդներից, հյուրերից պատվերներ ընդունելը
- սպասարկման համար նրանցից գումար ստանալը
- հաճախորդների գնալուց հետո սեղանի մաքրությունն իրականացնելը
- սեղանի ձևավորումը՝ հաճախորդների գալուց առաջ, կամ նրանց գնալուց հետո՝ կապված տվյալ հաստատությունում աշխատանքի սկզբունքից։
Մատուցողը նյութական պատասխանատվություն չի կրում սպասքի և ստացված գումարի ապահովության համար։ Հաջող աշխատանքի համար մատուցողը պետք է լինի ֆիզիկապես դիմակայող, սթրեսակայուն, հարգալից, բարեհամբույր, շարժումները լինեն հստակ, զարգացած լինի տեսողական հիշողությունը, լինի ուշադիր, ունենա հաղորդակցվելու կարողություն, տիրապետի էթիկայի նորմերին և հանրահաշվական գիտելիքներին։ Շատ մատուցողներ գործատուի պահանջով կարող են սահմանված կարգի համազգեստ հագնել։ Մատուցողի աշխատանքն ԱՄՆ-ում ամենատարածվածներից է, աշխատանքային վիճակագրության բյուրոյի տվյալների համաձայն՝ 2008 թվականին ԱՄՆ-ում հասարակական սննդի սպասարկման գործում ներգրավված է եղել շուրջ 2,2 միլիոն մարդ[1]։
Մատուցողի ծառայական պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաստատության հյուրերի նկատմամբ պարտավոր է լինել բարեհամբույր և հարգալից
- Մանրամասն պետք է իմանա ճաշացանկն ու գինիների քարտը
- Իմանալ հյուրերի սպասարկման բոլոր կանոնները և որակյալ կերպով իրականացնել դրանք
- Պատշաճ տեսք ունենալ
- Հյուրին կոռեկտ կերպով ներկայացնի և ստանա գումարը
- Անցնել բուժզննում և առողջ ներկայանալ աշխատանքի վայր
- Իմանալ և պահպանել հաստատության անվտանգության տեխնիկայի կանոնները
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ U.S. Department of Labor - Bureau of Labor Statistics (24)։ «Occupational Employment and Wages - Waiters and Waitresses»։ US Department of Labor։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2006-12-31
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Л. В. Беловинский Официант // Иллюстрированный энциклопедический историко-бытовой словарь русского народа. XVIII — начало XIX в. / под ред. Н. Ерёминой. — М.: Эксмо, 2007. — С. 454. — 784 с.: — ил. с. — 5 000 экз. — ISBN 978-5-699-24458-4
|