Ռադիոկայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոկայան, ռադիոալիքների միջոցով ինֆորմացիա հաղորդելու և (կամ) ընդունելու սարքավորումների համալիր։

Ըստ նշանակման տարբերում են հաղորդող (օրինակ, հաղորդող ռադիոկենտրոնի կազմում), ընդունող և ընդունող-հաղորդող ռադիոկայաններ։ Հաղորդող ռադիոկայանի հիմնական հանգույցներն են ռադիոհաղորդիչը, անտենան, դրանք միացնող ֆիդերը և էլեկտրասնման աղբյուրները, ընդունող ռադիոկայանի հիմնական հանգույցները՝ ռադիոընդունիչը, անտենան, ֆիդերը և էլեկտրասնման աղբյուրները։ Բացի դրանից, հաղորդող ռադիոկայանի կազմի մեջ կարող են մտել հաղորդման ենթակա ինֆորմացիայի որևէ կրիչից (օրինակ, մագնիսական ժապավենից) վերարտադրող սարքերը, իսկ ընդունող ռադիոկայանի կազմի մեջ՝ ընդունվող ազդանշանները գրանցող կամ էլ դրանք ձայնի կամ լուսային պատկերի ձևափոխող սարքավորումները։ Ռադիոկայանները դասակարգվում են նաև ըստ ռադիոծառայությունների բնույթի՝ ժամանակավոր կամ մշտական, կապի մշտական ծառայության (կապ որոշակի կետերի միջև), կապի շարժական ծառայության (կապ շարժական և անշարժ օբյեկտների կամ մի քանի շարժական օբյեկտների միջև), ռադիոհաղորդման, ռադիոնավագնացության և այլ ռադիոկայաններ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիոկայան» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։