Դեյվիդ Գետտա
| Դեյվիդ Գետտա | |
|---|---|
Դեյվիդ Գետտան MuchMusic Video Awards-ի ժամանակ (2011) | |
| Ի ծնե անուն | ֆրանսերեն՝ Pierre David Guetta[1] |
| Նաև հայտնի է որպես | Jack Back[2] և Jack Hisbach |
| Ծնվել է | նոյեմբերի 7, 1967[3][4] (58 տարեկան) Փարիզ[1] |
| Երկիր | |
| Ժանրեր | EDM, Հաուս երաժշտություն, electroclash? և էլեկտրո հաուս |
| Մասնագիտություն | դիջեյ, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ և երաժիշտ |
| Գործիքներ | դաշնամուր և թվային ձայնային աշխատանքային կայան |
| Գործունեություն | 1984-այժմ |
| Լեյբլ | EMI, Virgin Records, Positiva Records, Astralwerks, Jack Back Records |
| Կրթություն | Փարիզ-Նանթեր համալսարան |
| Ամուսին | Cathy Lobé? |
| Պարգևներ | |
| Կայք | davidguetta.com |
Պիեռ Դեյվիդ Գետտան (ֆրանսերեն՝ Pierre David Guetta, նոյեմբերի 7, 1967[3][4], Փարիզ[1]), առավել հայտնի որպես Դեյվիդ Գետտա (David Guetta), հաուս երաժշտության ֆրանսիացի պրոդյուսեր և դիջեյ[6]։ Մինչև հայտնի դառնալը` Գետտան 80-ականներին և 90-ականներին տարբեր դիսկոտեկներում աշխատում էր որպես դիջեյ, որից հետո նա դարձավ Gum Productions կոչվող ստուդիայի համահիմնադիրներից մեկը և 2002 թ.-ին թողարկեց առաջին ալբոմը՝ «Just a Little More Love»: Դրան հաջորդում է 2004 թ.-ին թողարկված «Guetta Blaster»-ը և 2007 թ.-ին թողարկված «Pop Life»-ը։ Առանձնակի հաջողության է հասնում Գետտայի՝ 2009 թ.-ին թողարկված One Love-ը, որի մեջ կային այնպիսի հիթային սինգլներ, ինչպիսիք էին "When Love Takes Over" (Քելլի Ռոուլենդի մասնակցությամբ), "Gettin' Over You"-ն (Քրիս Ուիլլիսի, Ֆերջիի և LMFAO-ի մասնակցությամբ) և «Sexy Bitch»-ը (էյքոնի մասնակցությամբ)։
Գետտան համարվում է այսօրվա ամենապահանջված երաժշտական գործիչներից մեկը։ Ըստ DJ Mag հանդեսի հրապարակած դիջեյների ամենամյա ռեյտինգային 100-յակի՝ Գետտան համարվում է 2012 թ.-ի #1 դիջեյը[7]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
- Just a Little More Love (2002)
- Guetta Blaster (2004)
- Pop Life (2007)
- One Love (2009)
- Nothing but the Beat (2011)
- Nothing but the Beat 2.0 (2012)
- Listen (2014)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 https://www.allmusic.com/artist/david-guetta-mn0000213561/biography
- ↑ https://www.billboard.com/music/music-news/david-guetta-jack-back-alias-mixtape-8473853/
- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-ou-promotion-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-Cinquantenaire
- ↑ «ACE որոնում - Գրված` Գետտա Դեյվիդ». ASCAP. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12–ին-ին.
- ↑ Լոբեն, Կարլ. «DJ Mag Թոփ 100 DJs». DJ Mag. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 13 փետրվարի, 2012 թ.-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Գետտա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ակումբային դիջեյներ
- Ֆրանսիացի դիջեյներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիացի պրոդյուսերներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- Էլեկտրական երաժշտության ժանրի երաժիշտներ
- Երաժշտական պրոդյուսերներ
- Ֆրանսիացի երաժիշտներ