Victoria's Secret
Victoria's Secret | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1977 |
Հիմնադիր | Ռոյ Ռեյմոնդ |
Վայր | Կոլումբուս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր |
Աշխատողների թիվ | 97 000 մարդ (փետրվար 2023) |
Մայր ընկերություն | Limited Brands |
Ստորաբաժանումներ | Pink? |
Դուստր ընկերություններ | Pink? |
Կայք | victoriassecret.co.uk(անգլ.) և victoriassecret.com(անգլ.) |
Բորսա | NYSE: VSCO |
Victoria's Secret Վիքիպահեստում |
Victoria’s Secret (տրանսլիտ. Վիկտորիա’ս Սիկրետ), աշխարհում կանացի ներքնազգեստի, հագուստի և կոսմետիկայի վաճառքով զբաղվող ամենահայտնի ընկերություններից մեկը։ Տեղակայված է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ Ռոյ Ռեյմոնդը, ով ավարտել էր Սթենֆորդի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրատուրան, որոշում է նվեր անել իր կնոջը և կանացի գեղեցիկ ներքնազգեստ գնելու նպատակով խանութ է ուղևորվում։ Հայտնվելով կանացի ներքնազգեստի խանութում՝ նա ցնցվում է կանացի ներքնազգեստների «այնկողմնային» աշխարհում։ Նա երկար ժամանակ քայլում է ամենահնարավոր չափսերի, գույների և ձևերի ապրանքներով դարակաշարերի մոտով։ Վաճառողները, որոնք սովորել էին սպասարկել միայն կանանց, չեն կարողանում օգնել նրան գնումներ կատարել։ Ռոյը հեռանում է դատարկաձեռն, բայց հեղափոխական մտադրվածությամբ։
1977 թվականին Սան Ֆրանցիսկոյի արվարձանում Ռեյմոնդը սկսում է իրականացնել մտադրածը։ Նա բացում է իր առաջին խանութը՝ «Victoria’s Secret»-ը՝ որակավորելով այն որպես կանացի ներքնազգեստների նոր տիպի խանութ։ Խանութում մեկտեղված էին եվրոպական էլեգանտությունը և բարյացակամ միջավայրն այնպես, որ նույնիսկ տղամարդիկ իրենց կզգային հարմարավետ։
Ռեյմոնդի ծրագիրը այդ ժամանակից ի վեր աճեց՝ հեղաշրջում անելով աշխարհում ներքնազգեստների վաճառքի մոտեցման մեջ։
1982 թվականին Ռեյմոնդը բացեց 6 խանութ և գործարկեց փոքրիկ ծրագիր, որով ապրանքը վաճառվում է համացուցակով։ Սակայն, ունենալով ֆինանսական դժվարություններ՝ Victoria’s Secret-ը 4 միլիոն դոլարով վաճառեց Լեյսլի Վեկսներուին՝ կանացի ներքնազգեստի The Limited մանրածախ վաճառքի խանութի տիրոջը։
Հենց Լեսլի Վեկսները վերջերս այս բրենդը դարձրեց ամենամեծ պահանջարկ ունեցողներից մեկը համաշխարհային շուկայում։ Վեկսները տեսնում է իրական հնարավորություն՝ աչքի համար գեղեցիկ դարձնել նույնիսկ այն, ինչը, որպես կանոն, պահված է ներքնազգեստի տակ։ Նա հասկացավ, որ ցանկացած կին, ով «պարզ ներքնազգեստ» է գնում և հագնում, հոգու խորքում ձգտում է հագնել ինչ-որ ավելի գեղեցիկ և էքսկլյուզիվ բան:
Վեկսների առաջին գործն այն էր, որ ազատվեց «դրախտային անկյուն տղամարդու համար» իմիջից և խաղադրույքը կատարեց կանացի աուդիտորիայի վրա։ Ուժեղացնելու համար բրենդի՝ բացառապես եվրոպական լինելու ընկալումը, համացուցակներում ներկայացվում էր, որ ընկերության հիմնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում, սակայն իրականում այն գտնվում էր Օհայոյում։
«Մեծատառով բրենդ» ստեղծելու համար Վեկսները վարձում է Ֆինկելմանին, ով ուներ Հարվարդի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան և 14 տարի խորհրդատու էր աշխատել ՄակՔինզիում։
Victoria’s Secret-ը միշտ իրականացնում է շոուներ՝ նորույթների ցուցադրությունները ներկայացնելով սուպերմոդելների միջոցով։ Նորույթներ լինում են ամեն սեզոնի։ 1999 թվականի նորույթների օնլայն ցուցադրությունը դարձել է համացանցի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Առևտրի աճը պահպանելու համար ընկերությունը պլանավորում է բոլոր խանութներում վաճառել համացուցակների ամենահանրաճանաչ մոդելները։ Համացուցակները, որոնք թողարկվում էին 365 միլիոն օրինակով, ապահովում են ընկերության ընդհանուր եկամուտների մեկ երրորդը։
2011 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանում բացվել է առաջին ֆիրմային բուտիկը[1]։
Victoria’s Secret-ի հրեշտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Victoria’s Secret-ի «հրեշտակները» ամենահայտնի մոդելներն են, որոնք ներկայացնում են ընկերության արտադրանքը։ Հրեշտակների դեբյուտը կայացել է 1998 թվականին՝ չորրորդ ամենամյա ցուցադրության ժամանակ։ Առաջին «հրեշտակներն» են եղել Թայրա Բենքսը, Հելենա Քրիսթենսենը, Քարեն Մյուլդերը, Ստեֆանի Սեյմուրը և Դանիելա Պեշտովան[2]։ Մոդելներին անվանում են «հրեշտակներ», քանի որ նրանք ամենամյա ցուցադրմանը բեմ են դուրս գալիս ուսերին դրված բազմազան թևերով, որոնք նման են թիթեռների, հրեշտակների, թռչունների և փերիների թևերին։
2007 թվականի նոյեմբերի 13-ին Victoria’s Secret-ի «հրեշտակները» հոլիվուդյան Փառքի ծառուղու «աստղեր» ստացան[3]։
Ներկայիս գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրիանա Լիմա — (2000 թվականից)
- Ալեսսանդրա Ամբրոսիո — (2001 թվականից)
- Բեհատի Փրինսլու — (2009 թվականից)
- Քենդիս Սվեյնփոլ — (2010 թվականից)
- Լիլի Օլդրիջ — (2010 թվականից)
- Քեյթ Գրիգորևա — (2015 թվականից)
- Թեյլոր Մարի Հիլ — (2015 թվականից)
- Էլզա Հոսկ — (2015 թվականից)
- Մարթա Հանթ — (2015 թվականից)
- Ստելա Մաքսվել — (2015 թվականից)
- Սարա Սամպայո — (2015 թվականից)
- Ռոմի Սթրիյդ — (2015 թվականից)
- Ժասմին Տուքս — (2015 թվականից)
- Մոնիկա Յագաչակ — (2015 թվականից)
- Լաիս Ռիբեիրո — (2015 թվականից)
Նախկին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հելենա Քրիսթենսեն (1997—1998)
- Մարիա Ինես Ռիվերո (1998-1999)
- Ստեֆանի Սեյմուր (1997—2000)
- Քարեն Մյուլդեր (1997—2000)
- Լետիցիա Կաստա (1998-2000)
- Դանիելա Պեշտովա (1997—2002)
- Թայրա Բենքս (1997—2005)
- Հայդի Քլում (1999—2010)
- Ջիզել Բունդշեն (2000—2007)
- Կարոլինա Կուրկովա (2005—2007)
- Իզաբել Գուլար (2005—2008)
- Սելիտա Իբենկս (2005—2009)
- Մարիսա Միլլեր (2007—2010)
- Միրանդա Քերր (2007—2013)
- Ռոուզի-Հանթինթոն Ուայթլի (2009—2010)
- Շանել Իման (2010—2012)
- Էրին Հիթերթոն (2010—2013)
- Լինդսի Էլլինգսոն (2011—2014)
- Դաուտցեն Քրուս (2008—2014)
- Կարլի Քլոս (2012—2015)
Very Sexy Fantasy Bra
[խմբագրել | խմբագրել կոդը]Very Sexy Fantasy Bra՝ թանկարժեք քարերով զարդարված կրծկալների հավաքածու։ Բոլոր հավաքածուների արժեքը գերազանցում է 100 միլիոն $-ը։ Fantasy Bra-ն տարբեր ժամանակներում ներկայացրել են.
- Կլաուդիա Շիֆեր (1996). «Million Dollar Miracle»՝ 1 միլիոն $ արժողությամբ,
- Թայրա Բենքս (1997). «Diamond Dream»՝ 3 միլիոն $արժողությամբ,
- Դանիելա Պեշտովա (1998). կրծկալների հավաքածու «Dream Angels»՝ 5 միլիոն $ արժողությամբ,
- Հայդի Քլամ (1999) — «Millennium Bra»՝ 10 միլիոն $ արժողությամբ,
- Ջիզել Բունդշեն (2000). «Red Hot» հավաքածու՝ 15 միլիոն $ արժողությամբ,
- Հայդի Քլամ (2001). «Heavenly Star» հավաքածու՝ 12,5 միլիոն $ արժողությամբ,
- Կարոլինա Կուռկուռովա (2002). «Star of Victoria» հավաքածու՝ 10 միլիոն $ արժողությամբ,
- Հայդի Քլում (2003). «Very Sexy» հավաքածու՝ 11 միլիոն $ արժողությամբ,
- Թայրա Բենքս (2004). «Heavenly „70“» բրա հավաքածու՝ 10 միլիոն $ արժողությամբ, 18 կարատանոց սպիտակ ոսկուց, 2900 ադամանդներից և 70-կարատանոց ադամանդից,
- Ջիզել Բունդշեն (2005). «Sexy Splendor» բրա հավաքածու՝ 12,5 միլիոն $ արժողությամբ, 18 կարատանոց սպիտակ ոսկուց, 2900 ադամանդներից, 22 ռուբիններով և 101-կարատանոց ադամանդից,
- Կառոլինա Կուրկովա (2006). «Hearts on Fire Diamond» բրա հավաքածու՝ 6,5 միլիոն $ արժողությամբ, 2000 ադամանդներից և կենտրոնում 10-կարատանոց ադամանդից,
- Սելիտա Իբենքս (2007). «Holiday» բրա հավաքածու՝ 4,5 միլիոն $ արժողությամբ՝ սղմակ, գուլպայի կախակապ և ապարանջան ներառող,
- Ադրիանա Լիմա (2008). «Black Diamond» բրա հավաքածու՝ 5 միլիոն $ արժողությամբ՝ սև ու սպիտակ ադամանդներից և ռուբիններից,
- Մարիսա Միլլեր (2009). «Harlequin» բրա հավաքածու՝ 3 միլիոն $ արժողությամբ՝ սև ադամանդներից և 16-կարատանոց ադամանդից,
- Ադրիանա Լիմա (2010). «Bombshell» բրա հավաքածու՝ 2 ,իլիոն $ արծողությամբ՝ ադամանդներից, տոպազներից և շափյուղաներից,
- Միրանդա Քեր (2011). «Treasure» բրա՝ 2,5 միլիոն $ արժողությամբ՝ մարգարտից, ակվամարինից, ցիտրինից, 142-կարատանոց սպիտակ և դեղին ադամանդներից, 18-կարատանոց սպիտակ և դեղին ոսկուց,
- Ալեսսանդրա Ամբրոսիո (2012). «Floral» բրա՝ 2,5 միլիոն $ արժողությամբ՝ ամեթիստներից, շափյուղաներից, ցավորիտից, ռուբիններից, սպիտակ, վարդագույն և դեղին ադամանդներից, 18-կարատանոց վարդագույն և դեղին ոսկուց,
- Քենդիս Սվեյնփոլ (2013). «Royal Fantasy Bra» բրա՝ 10 միլիոն $ արժողությամբ։ Բրան և գոտին ներառում են 4200 թանկարժեք քարեր, այդ թվում՝ ռուբիններ, ադամանդներ և դեղին շափյուղաներ։ Այդ ամենը երիզում է 18-կարատանոց ոսկին, իսկ կենտրոնում գտնվում է 52-կարատանոց տանձաձև ռուբինը։
- Ալեսսանդրա Ամբրոսիո և Ադրիանա Լիմա (2014). «Dream Angels Fantasy Bra» բրա՝ յուրաքանչյուրը 2 միլիոն $ արժողությամբ,
- Լիլի Օլդրիջ (2015). «Fireworks Fantasy Bra» բրա՝ 2 միլիոն $ արժողությամբ։ Թանկարժեք կրծկալի պատրաստման համար անհրաժեշտ է եղել երիզված 18-կարատանոց ավելի քան 6500 թանկարժեք քար՝ տոպազներ, նռնաքարեր, դեղին շափյուղաներ, ինչպես նաև ադամանդներ և վարդագույն քվարց։ Ընդհանուր առմամբ կիրառվել է 14 տարատեսակ թանկարժեք քար։ Քարերի ընդհանուր քաշը 1364 կարատից մի փոքր քիչ է։ Հավաքածուում գոտկատեղը զարդարված է 126 ադամանդներով և 400 այլ քարերով։
- Ժասմին Տուքս (2016). «The Bright Lights Fantasy Bra» բրա հավաքածու՝ 3 միլիոն $ արժողությամբ՝ ծածկված սպիտակ ադամանդներով և զմրուխտներով, և հաշվվում է ընդհանուր առմամբ 9 000 թանկարժեք քար։
- Լաիս Ռիբեիրո (2017). «Champagne Nights Fantasy Bra» հավաքածու՝ 2 միլիոն $ արժողությամբ՝ սպիտակ ոսկուց, շափյուղաներից և ադամանդներից,
- Էլզա Հոսկ (2018). «Dream Angels Fantasy Bra» բրա՝ 1 միլիոն $ արժողությամբ, կազմված է արծաթից, շափյուղաներից և ադամանդներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Открылся первый магазин Victoria's Secret в России». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Advertising Mascots > Victoria's Secret Angels (Lingerie, Bras)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Victoria’s Secret angen Walk of Fame.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Victoria's Secret Facebook-ում
- Victoria's Secret Twitter-ում
- Victoria's Secret(չաշխատող հղում) Photostags.com-ում
- Victoria's Secret Facebook-ում
- Պաշտոնական կայք (անգլ.)-ում