Քեյթ Գրիգորևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Գրիգորևա
անգլ.՝ Kate Grigorieva
Դիմանկար
Քեյթ Գրիգորևան 2015 թվականին
Ծնվել էսեպտեմբերի 15, 1989
ԾննդավայրՌուսաստան Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունռուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄուրմանսկի պետական տեխնիկական համալսարան
Մասնագիտությունմոդել
 Kate Grigorieva Վիքիպահեստում

Եկատերինա Սերգեյի Գրիգորևա (ռուս.՝ Екатерина Сергеевна Григорьева, ծնվել է սեպտեմբերի 15–ին, 1989, Օլենեգորսկ, Մուրմանսկի մարզ, Ռուսաստան[1]), ավելի հայտնի որպես Քեյթ Գրիգորևա՝ ռուս մոդել է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է զինվորականների ընտանիքում։ Հաճախել է Մուրմանսկի Պետական Տեխնիկական համալսարան՝ սովորելով մարքեթինգ։

Մասնակցել է Միսս Ռուսաստան 2010 մրցույթին, սակայն հաջողության չի հասել[2]։ Չկորցնելով հույսը նա կրկին մասնակցում է 2012 թվականի մրցույթին՝ ներկայացնելով Մուրմանսկը և դառնում տասը ֆինալիստներից մեկը[2]։ 2012 թվականին մասկակցել է նաև «Ռուսաստանի հաջորդ թոփ մոդելը» մրցույթին և դարձել ֆինալիստ։ Դրանից հետո նա ստորագրեց պայմանագիր Նյու Յորքի նորաձևության գործակալություններից մեկի հետ ևմեկնեց այնտեղ։

2014 թվական և հայտնի դառնալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոփ մոդելին մասնակցելուց հետո ժյուրի Իրինա Շեյքի գործակալությունը՝ The Lions–ը, հետաքրքրություն զգաց Գրիգորևայի մեջ։ Պայմանագիրը նրա համար նոր դռներ բացեց համաշխարհային ասպարեզում։ 2014 թվականին մասնակցեց Նյու Յորքի նորաձևության շաբաթվան և քայլեց հայտնի դիզայներների համար, օրինակ՝ Օսկար դե լա Ռենռա, Տորի Բուրչ, Ռալֆ Լոուրեն և Դոնա Կարան։ Մասնակցեց նաև շոուների Փարիզում և Միլանում, քայլեով այնպիսի հայտնի դիզայներների և բրենդների համար, ինչպիսիք են՝ Givenchy, Վերսաչե, Gucci, Dolce & Gabbana, Celine, Isabel Marant, Nina Ricci, Էլի Սաաբ, Ռոբերտո Կավալի, Ալեքսանդր ՄկՔուին, Balmain, Giambattista Valli, Էմանուել Ունգարո, Moschino, Etro, Missoni, Էմիլիո Պուչի և այլն։ 2014 թվականի վերջին Գրիգորևան դարձավ լավագույն մոդելներից մեկը՝ բացահայտված մեկ սեզոնում, ըստ models.com–ի[3]։ 2015 թվականին բացեց գարուն/ամառ հավաքածուների ցուցադրությունները Dsquared2–ի և Սթելա ՄկՔարթնեյի։

2015–ներկա․ Victoria's Secret[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերի 2–ին նա մասնակցեց Victoria's Secret նորաձևության շոուին՝ Միսս Ռուսաստան մրցույթի մեկ այլ մասնակից Իրինա Շարիպովայի հետ միասին[4]։ 2015 թվականի ապրիլին նա դարձավ Victoria's Secret–ի նոր տասը հրեշտակներից մեկը՝ Լաիս Ռիբեիրոյի, Ռոմի Սթրիյդի, Սարա Սամպայոյի, Մոնիկա Յագացյակի, Ժասմին Տուկսի, Մարթա Հանթի, Ստելա Մաքսվելի, Թեյլոր Մարի Հիլի և Էլզա Հոսկի հետ միասին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Գրիգորևա» հոդվածին։