Մարթա Հանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարթա Հանթ
անգլ.՝ Martha Hunt
Carolina Herrera AW14 03.jpg
Հանթը աշուն/ձմեռ հավաքածուն ներկայացնելուց` 2014 թվականի փետրվարին, Նյու Յորքի նորաձևության շաբաթի ժամանակ
Ծնվել է ապրիլի 27, 1989
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն ամերիկացի
Մասնագիտություն մոդել
Martha Hunt Վիքիպահեստում

Մարթա Հանթ (ծնվել է ապրիլի 27-ին, 1989), ամերիկացի մոդել։ Հայտնի է Free People-ի հետ աշխատանքի, 2013 և 2014 թվականներին Victoria's Secret-ի նորաձևության շոուին մասնակցելու և 2015 թվականից սկսած Victoria's Secret-ի Հրեշտակ լինելու շնորհիվ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանթին հայտնաբերել է մի լուսանկարիչ Շառլոթում (Հյուսիսային Կարոլինա), ով ներկայացրել է նրան Նյու Յորքի մոդելային գործակալություններին[1]։ Հանթը տեղափոխվում է այնտեղ և ստորագրում IMG Models գործակալության հետ[2]։ Նա առաջին անգամ անցուղով քայլել է 2007 թվականին՝ Փարիզի նորաձևության շաբաթի ժամանակ Իսեյ Միյակեի համար[3]։ 2009 թվականին նա հայտնվեց Vogue China, Harper's Bazaar, GQ, Revue des Modes, V, Glamour Germany և Muse ամսագրերի շապիկներին։ Քայլել է Թրեյսի Ռիսի , Ջ. Մենդելի , Ուայնի և Ռեբեկա Թեյլորի համար։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մասնակցել է ավելի քան 180 նորաձևության շոուների, ներառյալ՝ Acne, Balmain, Carolina Herrera, Chanel, Christopher Kane, Diane Von Furstenberg, Dolce & Gabbana, Giorgio Armani, Hervé Léger, Jason Wu, Louis Vuitton, Marchesa, Miu Miu, Oscar de la Renta, Prada, Rag & Bone, Ralph Lauren, Stella McCartney, Tory Burch և Վերսաչե[4]։

2010 թվականին նա նկարահանվել է Velour-ի, Marie Claire Italia-ի, Vogue Russia-ի և Harper's Bazaar-ի համար։ Նկարահանվել է Hugo Boss-ի, Via Spiga-ի և Allure-ի համար 2011 թվականին։ 2012 թվականից սկսած նա աշխատել է Victoria's Secret-ի համար և արդեն 2015 թվականին դարձել Հրեշտակ։

2015 թվականին նա նկարահանվել է Թեյլոր Սվիֆթի Bad Blood տեսահոլովակում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Model Wall: Martha Hunt»։ vogue.com։ Vogue։ նոյեմբերի 27, 2012։ Վերցված է մարտի 17, 2014 
  2. Chrissy Rutherford (նոյեմբերի 8, 2013)։ «Model minute: Martha Hunt»։ harpersbazaar.com։ Վերցված է մարտի 17, 2014 
  3. «Martha Hunt»։ nymag.com։ Վերցված է մարտի 17, 2014 
  4. «Martha Hunt»։ models.com։ Վերցված է մարտի 17, 2014 
  5. «Taylor Swift And Martha Hunt Team Up For New Bad Blood Teaser Poster»։ mtv.co.uk։ MTV։ մայիսի 16, 2015։ Վերցված է մայիսի 18, 2015