Bad Blood

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Bad Blood»
«Bad Blood» սինգլի շապիկը (Թեյլոր Սվիֆթի և Քենդրիկ Լամար, )
Թեյլոր Սվիֆթի և Քենդրիկ Լամարի սինգլը
«1989» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 17, 2015 (2015-05-17)
ՖորմատԹվային ներբեռնում
Ժանրփոփ երաժշտություն
Տևողություն3:19
ԼեյբլBig Machine Records, Republic Records
ՊրոդյուսերՄաքս Մարտին, Shellback, Իլյա Սալմանզադե
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Style»
(2015)
«Bad Blood»
(2015)
«Wildest Dreams»
(2015)
Քենդրիկ Լամարի սինգլների ժամանակագրություն
«King Kunta»
(2015)
«Bad Blood»
(2015)
«Alright»
(2015)

«Bad Blood», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգն է իր «1989» անվանումը կրող հինգերորդ ստուդիական ալբոմից։ Երգը որպես այդ ալբոմի չորրորդ սինգլ թողարկվել է 2015 թվականի մայիսի 17-ին[1]։ Սինգլ տարբերակում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը։ Երգը գրվել է Թեյլոր Սվիֆթի, Մաքս Մարտինի և Shellback-ի կողմից, իսկ Քենդրիկ Լամարը երգի նոր տարբերակի համար գրել է իր հատվածը։ Երգը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում՝ դառնալով «1989» ալբոմի երրորդ երգը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[2]։

Երգի բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսելով երգի մասին՝ Սվիֆթը հարցազրույցներից մեկում նշել է, որ երգի բառերը մի երգչուհու մասին են, ում անունը չի ցանկանում հայտարարել։ Սվիֆթը ասել է, որ չնայած իրենք երկար տարիներ իրար հետ շփվել են, սակայն ինքը վստահ չի եղել, թե արդյոք իրենք ընկերներ են, թե ոչ։ Սվիֆթի խոսքերով՝ այդ երգչուհին փորձել է խանգարել իր համերգային շրջագայություններից մեկը և ցանկացել է ավելի մեծ գումարով գնել այն մարդկանց, ովքեր աշխատել են իր համար[3]։ Ըստ մի շարք հրատարակչությունների, ինչպիսիք են՝ «Billboard», «Rolling Stone», «Time» և Վաշինգտոն Փոստը, այդ անհայտ երգչուհին, ում անունը Սվիֆթը չի նշում, Քեյթի Փերրին է[4][5][6][7]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ժոզեֆ Կանը, նկարահանվել է 2015 թվականի ապրիլի 12-ին Լոս Անջելեսում[8]։ Ժոզեֆ Կանը նաև եղել է երգչուհու «Blank Space» երգի տեսահոլովակի ռեժիսորը[9]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 17-ին Billboard Music Awards մրցանակաբաշխությունում, իսկ այնուհետև տեղադրվել է երգչուհու VEVO ալիքում[10]։ Տեսահոլովակում նկարահանվել են մի շարք հայտնի աստղեր, ովքեր իրենք են ընտրել իրենց կերպարի անունը[11]։ Տեսահոլովակը թողարկման առաջին 24 ժամում հավաքել է 20.1 միլիոն դիտում և գերազանցել է ռեփեր Նիքի Մինաժի «Anaconda» երգի տեսահոլովակին, որն իր թողարկման առաջին 24 ժամում դիտվել էր 19.6 միլիոն անգամ[12]։ 2015 թվականի օգոստոսի 30-ին տեսահոլովակը ստացել է «Տարվա տեսահոլովակ» մրցանակը MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում[13]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի սկզբում Թեյլոր Սվիֆթը և Սելենա Գոմեսը կռվում են մի խումբ տղամարդկանց հետ ինչ-որ գրասենյակում։ Երբ նրանք հաղթում են բոլոր տղամարդկանց, Գոմեսը հանկարծակի հարվածում է Սվիֆթին, և նա պատուհանից ցած է ընկնում։ Սվիֆթը սկսում է կատարել երգը այն ժամանակ, երբ ցած է ընկնում ջարդված մեքենայի վրա։ Հաջորդ կադրում Քենդրիկ Լամարը սկսում է կատարել իր ռեփ հատվածը, իսկ Սվիֆթն այդ ընթացքում բուժզննում է անցնում։ Որոշ ժամանակ անց, երբ նա լիովին ապաքինվում է, իր ընկերուհիների հետ սկսում է նախապատրաստվել Գոմեսից վրեժ լուծելու համար։ Երբ նա և իր թիմակիցները վերջնականապես պատրաստ են լինում, նրանք հանդիպում են Գոմեսին և նրա թիմին մի վայրում, որտեղ շուրջբոլորը կրակ է։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Սվիֆթը և Գոմեսը, մոտենալով իրար, ապտակում են միմյանց։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Թեյլոր Սվիֆթ Catastrophe Catastrophe
Քենդրիկ Լամար Welvin Da Great Welvin Da Great
Սելենա Գոմես Arsyn Arsyn
Էլլի Գոլդինգ Destructa X Destructa X
Ջեսիկա Ալբա Domino Domino
Հեյլի Ստեյնֆիլդ The Trinity The Trinity
Ջիջի Հադիդ Slay-Z Slay-Z
Լիլի Օլդրիջ Frostbyte Frostbyte
Մարթա Հանթ HomeSlice HomeSlice
Կարլի Քլոս Knockout Knockout
Կարա Դելևին Mother Chucker Mother Chucker
Սինդի Քրոուֆորդ Headmistress Headmistress
Հայլի Վիլյամս The Crimson Curse The Crimson Curse
Զենդայա Cut-Throat Cut-Throat
Լինա Դանեմ Lucky Fiori Lucky Fiori
Էլլեն Պոմպեո Luna Luna
Մարիշկա Հարգիտեյ Justice Justice
Սերայա Մակնեյլ Dilemma Dilemma

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը դրական ընդունելության է արժանացել հանդիսատեսի և երաժշտական քննադատների կողմից։ «Time» ամսագրի լրագրող Դանիել Դադարիոն սա համարել է Սվիֆթը ամենամշակված տեսահոլովակը, ինչպես նաև այն համեմատել է «Մեղքերի քաղաքը» (2005) ֆիլմի հետ[14]։ «Billboard» ամսագրի Էրին Սթրեքերը նմանություն է գտել այս տեսահոլովակի և երգչուհի Բրիթնի Սփիրսի «Toxic»/«Womanizer» երգերի տեսահոլովակների միջև, որոնց ռեժիսորը նույնպես Ջոզեֆ Կանն է[15]։ «Slate» ամսագրի լրագրող Շերան Շեթին գրել է, որ տեսահոլովակում այնքան շատ հայտնի աստղեր են նկարահանվել, որ այն կարելի է ֆիլմ համարել[16]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2014-15) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[17] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[18] 22
Բելգիա Ultratop Flanders[19] 26
Բելգիա Ultratop Wallonia[20] 26
Կանադա Canadian Hot 100[21] 1
Կանադա Canada AC (Billboard)[22] 31
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[23] 4
Կանադա Canada AC (Billboard)[22] 33
Եվրոպա Euro Digital Songs (Billboard)[24] 2
Ֆրանսիա SNEP[25] 14
Գերմանիա Media Control AG[26] 31
Հունգարիա Single Top 10[27] 10
Իռլանդիա IRMA[28] 8
Ճապոնիա Japan Hot 100[29] 20
Նոր Զելանդիա RIANZ[30] 1
Շոտլանդիա Scottish Singles Top 40[31] 1
Իսպանիա PROMUSICAE[32] 13
Շվեյցարիա Schweizer Hitparade[33] 28
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[34] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[35] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[36] 12
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[37] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[38] 7
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[39] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[40] 8

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[41] 2× Պլատինե 140 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[42] Ոսկե 7500*
Մեծ Բրիտանիա (BPI)[43] Արծաթե 200 000^
ԱՄՆ (RIAA)[44] 4× Պլատինե 4,000,000[45]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան․
2015 Teen Choice Awards Choice Summer Song Առաջադրված [46]
Choice Music — Collaboration Հաղթանակ
Choice Break-Up Song
MTV Video Music Awards Տարվա տեսահոլովակ [47]
Լավագույն համագործակցություն
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Առաջադրված
Best Cinematography
Լավագույն մոնտաժ
Լավագույն ռեժիսուրա
Լավագույն վիզուալ էֆեկտներ
Ամռան երգ
MTV Europe Music Awards Լավագույն երգ Հաղթանակ [48]
Լավագույն տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն համագործակցություն
American Music Awards Տարվա համագործակցություն [49]
2016 Ժողորդի ընտրության մրցանակ Ամենասիրելի երգ [50]
Գրեմմի մրցանակ Best Pop Duo/Group Performance [51]
Լավագույն երաժշտական տեսահոլովակ Հաղթանակ
Nickelodeon Kids' Choice Awards Տարվա ամենասիրելի երգ Առաջադրված [52]
Ամենասիրելի համագործակցություն
iHeartRadio Music Awards Լավագույն համագործակցություն [53]
ASCAP Pop Music Awards Most Performed Songs Հաղթանակ [54]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bad Blood (feat. Kendrick Lamar) – Single»։ iTunes Store (US)։ Վերցված է մայիսի 18, 2015 
  2. Gary Trust (մայիսի 28, 2015)։ «Taylor Swift's 'Bad Blood' Blasts to No. 1 on Hot 100»։ Billboard։ (Prometheus Global Media)։ Վերցված է մայիսի 28, 2015 
  3. Eells Josh (սեպտեմբերի 8, 2014)։ «Cover Story: The Reinvention of Taylor Swift»։ Rolling Stone։ Վերցված է մայիսի 10, 2015 
  4. Strecker Erin (սեպտեմբերի 9, 2014)։ «Did Katy Perry Confirm Taylor Swift's 'Bad Blood' Song Is About Her?»։ Billboard։ Վերցված է մայիսի 11, 2015 
  5. Drell Cady (դեկտեմբերի 31, 2014)։ «12 Biggest Feuds of 2014: Taylor Swift vs. Katy Perry»։ Rolling Stone։ Վերցված է մայիսի 11, 2015 
  6. D'Addario Daniel (հոկտեմբերի 27, 2014)։ «Is Taylor Swift's 'Bad Blood' About Katy Perry? A Textual Analysis»։ Time։ Վերցված է մայիսի 11, 2015 
  7. Yahr Emily (հոկտեմբերի 27, 2014)։ «Taylor Swift's 'Bad Blood': How we can tell she's singing about Katy Perry»։ The Washington Post։ Վերցված է մայիսի 11, 2015 
  8. «TAYLOR SWIFT FILMING "BAD BLOOD" MUSIC VIDEO WITH HAYLEY WILLIAMS?»։ alterthepress.com 
  9. «Taylor Swift's 'Bad Blood' Director: Revisit Joseph Kahn's Essential Music Videos»։ Billboard 
  10. «Taylor Swift to Debut 'Bad Blood' Video During 2015 Billboard Music Awards»։ Billboard։ մայիսի 7, 2015։ Վերցված է մայիսի 12, 2015 
  11. «Watch Taylor Swift's Futuristic, Neo-Noir 'Bad Blood' Video»։ Rolling Stone։ մայիսի 17, 2015։ Վերցված է մայիսի 18, 2015 
  12. Erin Strecker (մայիսի 21, 2015)։ «Taylor Swift's 'Bad Blood' Video Breaks Vevo Record»։ Billboard։ (Prometheus Global Media)։ Վերցված է մայիսի 21, 2015 
  13. «VMAs 2015: full list of winners at MTV video music awards»։ Guardian։ օգոստոսի 31, 2015։ Վերցված է օգոստոսի 31, 2015 
  14. D’Addario Daniel (մայիսի 18, 2015)։ «Watch Taylor Swift’s Star-Studded Music Video for ‘Bad Blood’»։ Time։ Վերցված է մայիսի 18, 2015 
  15. Strecker Erin (մայիսի 17, 2015)։ «Taylor Swift's 'Bad Blood' Video: 15 Things We Need To Talk About Right Now»։ Billboard։ Վերցված է մայիսի 18, 2015 
  16. Shetty Sharan (մայիսի 18, 2015)։ «Taylor Swift’s "Bad Blood" Video Has Enough Celebrities to Be an Actual Movie»։ Slate։ Վերցված է մայիսի 17, 2015 
  17. Australian-charts.com — Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 30 May 2015.
  18. Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 27 May 2015.
  19. Ultratop.be — Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 22 May 2015.
  20. Ultratop.be — Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 22 May 2015.
  21. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է May 12, 2015.
  22. 22,0 22,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift. Ստուգվել է May 29, 2015.
  23. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift. Ստուգվել է May 29, 2015.
  24. Taylor Swift Album & Song Chart History Billboard Euro Digital Songs for Taylor Swift. Ստուգվել է May 28, 2015.
  25. Lescharts.com — Taylor Swift — Bad Blood (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 30, 2015.
  26. Taylor Swift feat. Kendrick Lamar - Bad Blood (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 22 May 2015.
  27. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է May 28, 2015.
  28. "Chart Track: Week 22, 2015". Irish Singles Chart. Ստուգվել է May 19, 2015.
  29. Taylor Swift Album & Song Chart History Japan Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է June 1, 2015.
  30. Charts.org.nz — Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 22 May 2015.
  31. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է May 24, 2015.
  32. Spanishcharts.com — Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է May 24, 2015.
  33. Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 24, 2015.
  34. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է May 24, 2015.
  35. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է May 27, 2015.
  36. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift. Ստուգվել է June 4, 2015.
  37. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է June 4, 2015.
  38. Taylor Swift Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Taylor Swift. Ստուգվել է June 4, 2015.
  39. Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է June 4, 2015.
  40. Taylor Swift Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Taylor Swift. Ստուգվել է June 4, 2015.
  41. «ARIA Australian Top 50 Singles Chart»։ Australian Recording Industry Association։ June 8, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին։ Վերցված է June 6, 2015 
  42. «New Zealand single certifications – Taylor Swift feat. Kendrick Lamar – Bad Blood»։ Recorded Music NZ։ Վերցված է June 12, 2015 
  43. «British single certifications – Taylor Swift – Bad Blood»։ British Phonographic Industry։ Վերցված է June 26, 2015  Select singles in the Format field. Select Արծաթե in the Certification field. Type Bad Blood in the "Search BPI Awards" field and then press Enter.
  44. «American single certifications – Taylor Swift – Bad Blood»։ Recording Industry Association of America  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH
  45. Trust, Gary (June 3, 2015)։ «Wiz Khalifa's 'See You Again' Replaces Taylor Swift at No. 1 on Hot 100»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է June 3, 2015 
  46. «Winners of Teen Choice 2015 Announced»։ Teen Choice Awards։ August 16, 2015։ Վերցված է August 17, 2015 
  47. «2015 MTV Video Music Awards Nominees Revealed: Taylor Swift, Kendrick Lamar, Ed Sheeran & More»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է July 21, 2015 
  48. Szalai Georg։ «MTV EMAs: Taylor Swift Leads With 9 Nominations»։ The Hollywood Reporter։ Վերցված է September 16, 2015 
  49. Blistein Jon (October 13, 2015)։ «Taylor Swift, Ed Sheeran, the Weeknd Top AMA Nominations»։ Rolling Stone։ Վերցված է May 23, 2017 
  50. «Nominees & Winners»։ People's Choice Awards։ Վերցված է November 3, 2015 
  51. «Final Nomination List : 58th Grammy Awards» (PDF)։ Grammy Award։ Վերցված է December 7, 2015 
  52. «Here Are The Nominees For The 2016 Kids’ Choice Awards»։ MTV News։ February 2, 2016։ Վերցված է February 3, 2016 
  53. «iHeartRadio Music Awards Announce 2016 Nominees, Performers & New Categories»։ Billboard։ Prometheus Global Media։ February 9, 2016։ Վերցված է February 9, 2016 
  54. «2016 ASCAP Pop Music Awards»։ ASCAP։ April 28, 2016։ Վերցված է April 28, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]