Լիլի Օլդրիջ
Լիլի Օլդրիջ Lily Aldridge | |
---|---|
![]() Օլդրիջը 2014 թվականին | |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1985[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Notre Dame High School? |
Մասնագիտություն | Մոդել |
Գործունեություն | 2003-ներկա |
Աշխատավայր | IMG Models |
Ամուսին | Քելեբ Ֆալոուվիլ (2011-ներկա) |
Ծնողներ | հայր՝ Ալան Օլդրիջ, մայր՝ Լաուրա Լայոնս |
Երեխաներ | 1 |
![]() |
Լիլի Օլդրիջ (նոյեմբերի 15, 1985[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել։ Նա Victoria's Secret-ի հրեշտակ է և Sports Illustrated ամսագրի Swimsuit Issue-ի մոդել։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլդրիջը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքի Սուրբ Ջոնի հիվանդանոցում[2]։ Նրա հայրը՝ Ալան Օլդրիջը, արվեստագետ է[3], իսկ մայրը՝ Լորա Լայանսը, Փլեյբոյի մոդելներից է[4], երկու քույրերը նույնպես մոդելներ են, իսկ եղբայրը լուսանկարիչ, ով ամուսնացած էր եղել մեկ այլ մոդելի հետ[5]։ Այսպիսով, Օլդրիջը մեծացել է մոդելների շրջապատում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլդրիջը սկսել է իր մոդելային գործունեությունը 16 տարեկան հասակից՝ Abercrombie & Fitch-ի համար[6]։ Նա գովազդել է Rocawear, Arden B., Shiatzy Chen, Bobbi Brown, Smashbox Cosmetics, Gap, Tommy Hilfiger, Coach, JCrew, Charles David, Levi's և Accessorize ապրանքանիշերը[7]։
Ինչպես նաև նա գովազդեց Rag & bone ընկերության գարուն 2011 հավաքածուն[8][9]։ Իսկ այդ նույն տարվա հաջորդ սեզոնին նա հանդես եկավ որպես լուսանկարիչ այդ նույն ընկերության համար[10]։
Ամսագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
17 տարեկանում՝ 2003 թվականին, նա հայտնվեց Vogue Spain ամսագրի շապիկին։ Օլդրիջը եղել է նաև French Glamour, Vogue Mexico, Elle Korea, Elle Brazil, Elle Vietnam, Talter, 10 magazine, S Moda, Esquire Mexico, Allure Russia, Net-A-Porter օնլայն ամսագրի և The Edit ամսագրերի շապիկներին։
Նա մասնակցել է Glamour, Cosmopolitan, Teen Vogue, Elle Girl, Elle America, Elle Korea, American Vogue, British Vogue, Vogue Turkey, Galore, Harper's Bazaar, Lucky, Marie Claire, Vanidades և V ամսագրերի խմբագրմանը, ինչպես նաև փաստագրել է իր անձնական ոճը Vogue UK-ի «Այսօր ես հագնում եմ» լուսանկարչական բլոգում[11]։
Velvet Tees[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա եղել է Velvet Tees-ի դեմքը շուրջ 9 տարի։ 2013 թվականին նա ստեղծեց իր իսկ հագուստի ցանցը, որը կոչվեց «Լիլի Օլդրիջը Velvet-ի համար»։ Հագուստի անունները նրա ընկերների և ընտանիքի անդամների անուններն էին։ 2014 թվականի գարնանը նա կրկին համագործակցեց ընկերության հետ և ստեղծեց իր երկրորդ հագուստի ցանցը։
Victoria's Secret[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Օլդրիջը առաջին անգամ քայլեց Victoria's Secret-ի նորաձևության շոուի ժամանակ։ Արդեն 2010 թ.-ին նա դարձավ ընկերության Հրեշտակ և քայլեց նրա երկրորդ շոուն[12]։
2011 թվականի հունվարին նա և այլ Victoria's Secret-ի հրեշտակներ՝ Լինդսեյ Էլինգսոնը, Էրին Հիթերթոնը և Քենդիս Սվեյնփոլը հայտնվել են GQ ամսագրի շապիկին[13]։ Նույն ամսին նա և նշված Հրեշտակներից Էրին Հիթերթոնի և Քենդիս Սվեյնփոլի հետ միասին մասնակցեց V ամսագրի խմբագրման աշխատանքներին[14]։ Հոկտեմբերին՝ 2014 թվականի, Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Էլզա Հոսկը և Լեիս Ռիբեիրոն Օլդրիջի հետ միասին հայտնվեցին British Vogue ամսագրում[15]։
Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ հասակում նա նկարահանվել է Լիմփ Բիզկիթի «Break Stuff» տեսահոլովակում։ Խաղացել է նաև Kings of Leon խմբի երկու տեսահոլովակներում՝ «Use Somebody» և «Temple»։ Իսկ արդեն 2015 թվականին նա հայտնվեց երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակում, որտեղ մարմնավորեց Frostbyte-ին[16]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի սեպտեմբերի 20-ին Us Magazine ամսագիրը հայտնեց, որ Օլդրիջը նշանվել է Kings of Leon ռոք խմբի մենակատար Քելեբ Ֆալոուվիլի հետ[17]։ Նրանք հանդիպել են 2007 թվականի Քոաչելա փառատոնի ժամանակ[18]։ Զույգը ամուսնացավ 2011 թվականի մայիսի 12-ին Կալիֆոռնիայում[19]։ Իսկ 2012 թվականի հունիսի 21-ին նրանք ունեցան իրենց առաջնեկ աղջկան՝ Դիքսի Փըրլ Ֆալոուվիլին, Նաշվիլում (Թենեսի)[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Victoria's Secret Biography Video at 0:23 sec. Vsallaccess.victoriassecret.com (November 24, 2010). Retrieved on December 6, 2012.
- ↑ «Alan Aldridge Feted in London»։ WWD.com (Fairchild Fashion Media)։ հոկտեմբերի 14, 2008։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 29, 2014-ին։ Վերցված է հոկտեմբերի 29, 2014
- ↑ Benfer, Amy. (May 31, 2000) Harper's Bazaar interview from 2000 Archived 2020-04-22 at the Wayback Machine.. Salon.com. Retrieved on December 6, 2012.
- ↑ Sowray Bibby (ապրիլի 19, 2013)։ «Kristen McMenamy splits from Miles Aldridge»։ Telegraph.co.uk։ Վերցված է մայիսի 1, 2013
- ↑ «The Tatler List»։ Tatler։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է 2015-07-24
- ↑ FMD profile
- ↑ Sasha Pivovarova and Lily Aldridge in Rag & Bone Ads. Harpersbazaar.com (January 28, 2011). Retrieved on December 6, 2012.
- ↑ Grimm, Anna. "Rag & Bone Does High Fashion On A Low Budget Archived 2011-02-03 at the Wayback Machine.". BlackBook Magazine, January 31, 2011.
- ↑ Rag & Bone DIY F/W 11 (Rag & Bone). Models.com. Retrieved on December 6, 2012.
- ↑ Lily Aldridge's fashion and style choices, day 1 (Vogue.com UK) Archived 2011-03-05 at the Wayback Machine.. Vogue.co.uk. Retrieved on December 6, 2012.
- ↑ Fitzpatrick Tommye (դեկտեմբերի 7, 2011)։ «This Week's Model: Lily Aldridge»։ W։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է փետրվարի 16, 2011
- ↑ «The Victoria's Secret Girls Steam Up British GQ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-06-ին։ Վերցված է 2015-07-24
- ↑ Meet The New Angels. Intouchweekly.com (January 7, 2011). Retrieved on December 6, 2012.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-11-ին։ Վերցված է 2015-07-24
- ↑ «Meet the A-List Cast Starring in Taylor Swift's New Music Video»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է մայիսի 18, 2015
- ↑ The engagement in Us Magazine". Us Magazine, (September 20, 2010). Retrieved on December 6, 2012.
- ↑ UK Vogue Couple Feature(չաշխատող հղում). Vogue.co.uk (July 28, 2011). Retrieved on December 6, 2012.
- ↑ Laudadio, Marisa. (May 13, 2011) Caleb Followill and Lily Aldridge Wed. People.com. Retrieved on December 6, 2012.
- ↑ Johnson, Zach. (June 22, 2012) Lily Aldridge, Caleb Followill Welcome Baby Girl. Usmagazine.com. Retrieved on December 6, 2012.
|