Լինդսեյ Էլինգսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինդսեյ Էլինգսոն
անգլ.՝ Lindsay Marie Ellingson
Lindsay Ellingson 110329 photoby adam-bielawski.jpg
Ծնվել էնոյեմբերի 19, 1984
ԾննդավայրՄորենո–Վելլի, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունմոդել
ԱմուսինՇան Քլեյթոն (2014–ներկա)
Lindsay Ellingson Վիքիպահեստում

Լինդսեյ Մերի Էլինգսոնը (ծնվել է նոյեմբերի 19–ին, 1984)[1] ամերիկացի նորաձևության մոդել է։ Նա աշխատել է Շանելի, Dolce & Gabbana–ի, Պրոենզա Շուլերի, Վալենտինոյի, Դիորի և այլ համաշխարհային բրենդների համար։ Ինչպես նաև 2011 թվականից սկսած նա Victoria's Secret–ի Հրեշտակներից մեկն է։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլինգսոնը մեծացել է Մորենո–Վելլիում (Կալիֆոռնիա), որտեղ նա ավարտել է Քենյոն Սփրինգս ավագ դպրոցը և ստացել երեք մրցանակ Միացյալ Նահանգների Ազգային առաջնության ժամանակ՝ իր դպրոցական պարային խմբի հետ մեկտեղ[2][3]։ Մինչ կբացահայտվեր որպես մոդել, նա հաճախել է Կալիֆոռնիայի համալսարան ((Սան Դիեգո)՝ սովորելու կենսաբանություն։

Փորձնական նկարահանումներից հետո մոդելային գործակալությունն ուղարկեց նրան Փարիզ, որտեղ նա հանդիպեց դիզայներ Ջոն Գալիանոյին, ով դարձրեց Էլինգսոնին հայտնի[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քայլերը շոուներում կատարել է 2005 թվականի գարուն/ամառ հավաքածուների ժամանակ։ Մասնակցել է հանրահայտ Շիաթզի Չեն, Բլումարին, Շանել, Քրիստիան Դիոր, Ջոն Գալիանո, Գուչի, Վալենտինո, Լակոստ, Victoria's Secret, Մարկ Ջեյքոբս, Օսկար դե լա Ռենտա, Զաք Պոզեն, Diane Von Furstenberg, Սոֆի Թեալե,Ջորջիո Արմանի[5] և այլ բրենդների և դիզայներների նորաձևության շոուներին։ Գովազդել է Մոսկինո, DKNY, MAC, Dolce & Gabbana, Չարլզ Դեյվիդ, H&M և Թոմի Հիլֆիգեր ապրանքանիշները[5][6]։ Աշխատել է և եղել է Clarins կոսմետիկայի դեմքը[7]։

Հայտնվել է միջազգային ամսագրեր Vogue, Marie Claire, Elle, D Magazine, GQ և L'Officiel շապիկներին[5][6], ինչպես նաև հայտնվել Allure, Flair, V, i-D և այլ ամսագրերի էջերում։

Էլինգսոնի գործակցությունը Victoria's Secret–ի հետ սկսվեց 2009 թվականին, որից ի վեր նա մասնակցել է բրենդի բոլոր յոթ ցուցադրություններին։ Նա և Էմանուելա դե Պաուլան ընտրվեցին որպես մոդելներ գովազդելու «Մարմին Վիկտորիայից» ապրանքանիշները՝ Ալեսսանդրա Ամբրոսիոյի և Մարիսա Միլլերի հետ միասին։ Հայտնվել է 2010 թվականի «SWIM» կատալոգում[8]։ Նա այժմ ոչ միայն բրենդի 12 սուպերմոդելներից մեկն է[9], այլ 2011–ից ի վեր նրա Հրեշտակը։ Էլինգսոնը «VS Attractions » օծանելիքի և «Gorgeous» կրծկալի գովազդային դեմքն է[10]։

2015 թվականին նա հիմնադրեց շքեղ կոսմետիկայի ապրանքանիշ Wander Beauty–ն, որտեղ այժմ աշխատում է որպես ստեղծագործական թիմի տնօրեն։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերին, երեք տարվա ընկերությունից հետո Էլինգսոնը նշանվեց Ժան Քլեյթոնի հետ, ով բժշկական սարքավորումների վաճառող և նախկին ֆուտբոլիստ է[11]։ Մեկ տարի հետո, 2014 թվականի Հուլիսի 12–ին Հարավային Կարոլինայում, նրանք ամուսնացան[12]։ Զույգն այժմ բնակվում է Բրուքլինում (Նյու Յորք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «California Birth Index, 1905-1995» 
  2. TV.com։ «Lindsay Ellingson»։ TV.com։ Վերցված է December 11, 2013 
  3. Suzy Buckley Woodward։ «Ocean Drive Magazine - Miami Events, Shopping, Fine Dining & Culture»։ Oceandrive.com։ Վերցված է December 11, 2013 
  4. Aimee Blaut։ «Lindsay Ellingson, Victoria’s Secret Angel»։ New York: The Formula։ Վերցված է November 1, 2013 
  5. 5,0 5,1 5,2 «Lindsay Ellingson - Fashion Model - Profile on New York Magazine»։ Nymag.com։ November 19, 1986։ Վերցված է October 28, 2011 
  6. 6,0 6,1 «Lindsay Ellingson - Model Profile - Photos & latest news»։ Models.com։ Վերցված է October 28, 2011 
  7. Bjorkman James։ «Lindsay Ellingson, Angel among Angels»։ Filminspector.com։ Վերցված է 2014-12-10 
  8. Go Behind the Scenes of the Victoria's Secret Swim Catalog! ETonline.com.
  9. «Lindsay Ellingson: Get to know the Victoria's Secret Supermodel at VS All Access»։ Vsallaccess.victoriassecret.com։ Վերցված է October 28, 2011 
  10. «Comments»։ NBC Miami։ Վերցված է October 28, 2011 
  11. «Lindsay Ellingson: Victoria’s Secret Model Engaged To Sean Clayton»։ hollywoodlife.com։ Վերցված է December 17, 2013 
  12. Tara Fowler (July 12, 2014)։ «Lindsay Ellingson Marries Sean Clayton»։ People.com։ Վերցված է July 21, 2014