Մարիսա Միլլեր
Մարիսա Միլլեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1978[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Aptos High School? |
Մասնագիտություն | մոդել |
Աշխատավայր | ԱՄՆ |
Ամուսին | Griffin Guess? |
Կայք | marisamiller.com |
![]() |
Մարիսա Միլլեր (անգլ.՝ Marisa Miller օգոստոսի 6, 1978[1], Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիսա լի Բերետան ծնվել է 1978 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքում։ Նա ունի երկու քույր[2]։ Մարիսան սովորել է Էֆթոս Հայ և Մոնթե Վիստա միջնակարգ դպրոցներում[3]։
Իր կարիերայի սկզբում նրան նկատել են իտալացի գործակալներն ու առաջարկել հանդես գալ որպես մոդել ։ Երեք տարի աղջիկը մոր հետ ապրել է Իտալիայում։ 19 տարեկանում նա առաջին անգամ հայտնվել է «Perfect 10» ամսագրում։
Հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոյի հետ ծանոթանալուց հետո նա դարձել է Victoria's Secret-ի հրեշտակը և սկսել է հայտնվել այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են են Վոգը, Sports Illustrated-ը, «GQ»-ը, «Cosmo»-ն և այլն։ 2008 թվականին Maxim ամսագիրը նրան դասել է առաջին հորիզոնականը «ամենասեքսուալ 100 կանանց» ցուցակում, իսկ 2010 թվականին Մարիսան գլխավորել է FHM ամսագրի «Աշխարհի ամենասեքսուալ կանայք» ցուցակը համընդհանուր հարցման արդյունքներով։ Նրա կարիերան անվանել են «Ամերիկյան մեծ սուպեր մոդելի վերադարձը»։
Մորիսան նաև աշխատել է «Harley Davidson» ընկերության հետ, որը նրան համարել է ընկերության պատմության մեջ առաջին ներկայացուցիչը։ Նա նաև եղել է ֆուտբոլի ազգային լիգայի մամուլի քարտուղարը։ Նա համագործակցել է «Tommy Hilfiger», «Guess», «True religion jeans» և այլ ապրանքանիշների հետ։ Բացի այդ, Միլլերը «Ամերիկյան ուռուցքաբանական համայնք»-ի և Ամերիկայի զինված ուժերի օգնության միացյալ կազմակերպության դեսպանն է։
Մարիսան որպես ժյուրիի անդամ մասնակցել է «Թոփ մոդել ամերիկյան ձևով» և «Շքեղ տղամարդո մոդելի որոնումներում» հեռուստահաղորդումներին։ 2004 թվականին նկարահանվել է «Puddle of Mudd» խմբի «Spin You Around» երգի տեսահոլովակում։ Հանդես է եկել մի փոքր դերով հայտնի կատակերգական սերալում՝ «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը»։
2012 թվականի մայիսին հղիության ժամանակ մերկ լուսանկարվել է Allure ամսագրի համար։
2013 թվականին Մարիսան խաղացել է «Rest In Peace Department» կատակերգական ֆիլմում։ Նրա գործընկերներն են Ռայան Ռեյնոլդսը, Քևին Բեյքոնը և Ջեֆ Բրիջեսը ։ Ֆիլմում նրան բաժին է հասել գլխավոր կանացի դերերից մեկը՝ նա մարմնավորում էր հերոս Ջեֆ Բրիջեսին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-2002 թվականներին ամուսնացած է եղել Ջիմ Միլլերի հետ։
2006 թվականի ապրիլի 15-ից Մարիսան երկրորդ անգամ ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Գրիֆին Հեսի հետ։ Ամուսիններն ունեն երկու որդի ՝ Գեյվին լի Հեսսը և Գրեյսոն լի Բազիլ Հեսսը[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ | Հայերեն անվանում | Օրիգինալ անուն | Դեր |
---|---|---|---|
2007 | Գեղեցկուհիներ | Entourage | Մոդել |
2008 | Վիկտորիա'ս Սիկրետ | Victoria Secret TV | Կամեո |
2009 | Ամուրի Գարի | Gary Unmarried | Բրիթնի |
2013 | Հողը թեթև լինի, բաժանմունք | R.I.P.D. | Ավատար Ռոյա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Alia Wilson (October 3, 2009)։ «Aptos High students get a visit from Marisa Miller at lunchtime»։ Santa Cruz Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-25-ին։ Վերցված է June 20, 2012
- ↑ Seals Brian (2008-02-13)։ «Aptos native Marisa Miller makes Sports Illustrated cover»։ Santa Cruz Sentinel։ MediaNews Group։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-13-ին։ Վերցված է 2010-04-13
- ↑ «Marisa Miller Welcomes Son Grayson Lee Bazyl»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-01-ին։ Վերցված է 2015-06-01