FHM
FHM անգլ.՝ For Him Magazine (FHM) և ֆր.՝ FHM[1] | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | անգլերեն և ֆրանսերեն[1] |
Հիմնադրվել է | 1985 |
Հրատարակիչ | Bauer Media Group? |
ISSN | 1295-9138 |
Կայք | fhm.com(անգլ.) |
FHM Վիքիպահեստում |
FHM (անգլ.՝ For Him Magazine), անգլիական ժամանցային ամսագիր, որը հիմնադրվել է 1985 թվականին Քրիս Օստրիջի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագիրը սկսել է հրատարակվել 1985 թվականին Մեծ Բրիտանիայում «For Him» անվանումով և փոխել է իր անվանումը «FHM»-ով միայն 1994 թվականին, երբ «Emap Consumer Media» ընկերությունը գնել է ամսագիրը, թեև «For Him Magazine» անվանումը շարունակում է տպագրվել յուրաքանչյուր թողարկմանը[2]։
2008 թվականի փետրվարին FHM-ը վաճառվել էր EMAP գերմանական Bauer Media Group ընկերությանը[3]։
2015 թվականի նոյեմբերին հայտարարվել էր հրատարակչությունը փակելու սեփականատերերի մտադրության մասին[4]։ Հրատարակությունը դադարել է գոյություն ունենալ 2016 թվականի սկզբին[5], վեբ-կայքը շարունակել է իր աշխատանքը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագիրը տպագրվում էր փայլուն թղթի վրա՝ բարձրորակ լուսանկարներով։
FHM Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում սկսել է հրատարակվել 2001 թվականից։ EMAP լիցենզիայով թողարկվում էր Independent Media Sanoma Magazines-ը։
2006 թվականի աշնանը Independent Media Sanoma Magazines-ի և Ռոդիոնովի հրատարակչական տան (ՌՀՏ) միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել վերջինիս լիցենզիան փոխանցելու վերաբերյալ[6]։
2016 թվականի սկզբին ամսագիրը դադարել է հրատարակվել[7]։
- Ամսագրի գլխավոր խմբագիրներ
- Իգոր Շեին (2001-2004)
- Դմիտրի Գուբին (2004-2007)
- Սերգեյ Կոլեսով (2007)
- Պավել Ժվորոնկով (2008)
- Միխայիլ Կոշելև (2008-2009)
- Վյաչեսլավ Ռովներ (2009-2016)
Աշխարհի 100 ամենասեքսուալ կանայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի ամսագրին կից հրապարակվել է «աշխարհի ամենասեքսուալ 100 կանանց» ցուցակը (անգլ.՝ 100 Sexiest woman in the World)։
Ի սկզբանե FHM ամսագրի ընթերցողները կազմել են աշխարհի ամենասեքսուալ և գրավիչ աղջիկների և կանանց 100 հավակնորդների ցուցակը, իսկ հետո անցկացվել է քվեարկություն, որի շնորհիվ շնորհվել են այս կամ այն տեղերը։ Վերջնական վարկանիշը հրապարակվել է հունիսին։
Տարբեր տարիներին այդ ցուցակը գլխավորում էին՝
- 1995՝ Կլաուդիա Շիֆեր
- 1996՝ Ջիլիան Անդերսոն
- 1997՝ Թերի Հետչեր
- 1998՝ Ջենի Մաքքարթի
- 1999՝ Սառա Միշել Գելար
- 2000՝ Ջենիֆեր Լոպես
- 2001՝ Ջենիֆեր Լոպես
- 2002՝ Աննա Կուրնիկովա
- 2003՝ Հոլի Բերի
- 2004՝ Բրիթնի Սփիրս
- 2005՝ Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն
- 2006՝ Քիրա Նայթլի
- 2007՝ Ջեսիկա Ալբա
- 2008՝ Մեգան Ֆոքս
- 2009՝ Շերիլ Քոուլ
- 2010՝ Շերիլ Քոուլ
- 2011՝ Ռոզի Հանթինգթոն Վայթլի
- 2012՝ Թուլիսա Կոնտոստավլոս
- 2013՝ Միլա Կունիս
- 2014՝ Ջեննիֆեր Լոուրենս[8]
- 2015՝ Միշել Կիգան[9]
- 2016՝ Մարգո Ռոբի[10]
- 2017՝ Գալ Գադոտ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1295-9138
- ↑ Di Hand; Steve Middleditch Design for Media: A Handbook for Students and Professionals in Journalism, PR, and Advertising. — Routledge, 2014. — С. 8. — ISBN 978-1-317-86402-8
- ↑ FHM circulation drops below 100,000
- ↑ FHM and Zoo magazines to suspend publication // BBC News
- ↑ Holly Willoughby revealed as cover star of last ever FHM
- ↑ ИД Родионова — ИД Родионова будет издавать FHM(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- ↑ ИД «ИДР-Формат» закрывает старейший российский журнал «Крестьянка» и мужское издание FHM Россия
- ↑ «FHM 100 Sexiest 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «FHM 100 Sexiest 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Margot Robbie's Our Sexiest Woman Of 2016». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.