Շերիլ Քոուլ
Շերիլ Քոուլ | |
---|---|
![]() Շերիլ Քոուլը Կաննի կինոփառատոնում, 2014 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Cheryl Cole |
Ի ծնե անուն | Շերիլ էնն Քոուլ Cheryl Ann Cole |
Ծնվել է | հունիսի 30, 1983[1][2] (40 տարեկան) Նյուքասլ-ափոն-Թայն, Թայն և Ուիր |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, R&B |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, մոդել |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Polydor Records (2002 - այժմ) Fascination Records (2006 - այժմ) will.i.am music group (2010 - այժմ.) |
Կրթություն | Արքայական բալետի դպրոց |
Կապված | Will.i.am, Wretch 32, Tinie Tempah, Travie McCoy, August Rigo |
Ամուսին | Էշլի Քոուլ |
Կայք | cherylcoleofficial.com |
![]() |
Շերիլ Էնն Քոուլ (անգլ.՝ Cheryl Ann Cole), ամուսնությունից հետո՝ Ֆերնանդես Վերսինի[3] (անգլ.՝ Fernandez-Versini), ծնված Տվիդի (անգլ.՝ Tweedy, հունիսի 30, 1983[1][2], Նյուքասլ-ափոն-Թայն, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, դերասանուհի, մոդել, բարերար։ Մեծ Բրիտանիայի առաջին երգչուհին առաջին համարի հինգ մենակատարային սինգլներով (2014 թվական)։
«Girls Aloud»-ի հետ միասին Քոուլը թողարկում է քսանմեկ սինգլ (նրանք բոլորը մտնում են «UK Singles Chart»-ի առաջին տասնյակը, չորս սինգլներ զբաղեցնում են առաջին հորիզոնականը), հինգ ստուդիական ալբոմներ, լավագույն հիթերի մեկ հավաքածու և ռեմիքսների երկու ալբոմ (երկու ալբոմներ զբաղեցնում են առաջին տեղը «UK Albums Chart»-ում), ինչպես նաև հինգ անգամ նոմինացվում է «Brit Awards»-ում, հաղթելով «Լավագույն սինգլ» անվանակարգում, «The Promise» երգով[4]։
«3 Words» առաջին մենակատարային ալբոմը (2009 թվական) դառնում է եռակի «պլատինե», իսկ «Fight for This Love» սինգլը զբաղեցնում է առաջին տեղերը Մեծ Բրիտանիայի երկրներում, Իռլանդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Հունգարիայում։ «Parachute» սինգլն առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում ռուսական հիթ-շքերթներում։ «Messy Little Raindrops» (2010 թվական) ալբոմը դառնում է «պլատինե»։ «Promise This» ալբոմից սինգլը մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին դիրքից։ «A Million Lights» (2012 թվական) երրորդ ստուդիական ալբոմը Բրիտանիայում արժանանում է «ոսկե» կարգավիճակի։ «Call My Name» սինգլը երկրորդ ամենաարագ վաճառված սինգլը Բրիտանիայում 2012 թվականին և նույնպես մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին տեղից։ «Only Human» (2014 թվական) չորրորդ ստուդիական ալբոմը արժանանում է «արծաթե» սերտիֆիկատի և անվանվում է «ամենակապակցված ալբոմը երգչուհու ամբողջ կարիերայի ընթացքում»։ «Crazy Stupid Love» ստեղծագործությունը (2014 թվական) դառնում է չորրորդ սինգլը Քոուլի կարիերայում, որը գլխավորում է բրիտանական հիթ-շքերթը։ «I Dont Care»-ը (2014 թվական) դառնում է հինգերորդ սինգլը երգչուհու կարիերայում, որը բարձրանում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, երգչուհուն դարձնելով Մեծ Բրիտանիայի առաջին երգչուհին «համար մեկ» հինգ սինգլներով[5]։
Շերիլը նաև ճանաչվում է «ոճի սրբապատկեր»[6][7][8], հայտնվելով բրիտանական «Vogue», «Elle» և «Harper’s Bazaar» ամսագրերի կազմերին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շերիլ Էնն Տվիդին ծնվել է Նյուքասլ-ափոն-Թայնում։ Նա եղել է իր մոր (Ջոան Կալլահան) հինգ երեխաներից չորրորդը և հոր (Գերի Տվիդի) ավագ երեխան[9]։ Շերիլն ունի կրտսեր հարազատ եղբայր՝ Հարրի (ծնվել է 1987 թվականին Նյուքասլում), ինչպես նաև երեք ավագ արգանդակից (եղբայրներ Ջոզեֆ և Էնդրյու և քույր Ջիլիան)[10]։ Նրա ծնողները երբեք ամուսնացած չեն եղել, նրանք բաժանվում են, երբ Շերիլը տասնմեկ տարեկան էր[11]։
Շերիլը պարերով հետաքրքրվում էր մանուկ հասակից, նա սկսում է զբաղվել դրանով չորս տարեկանից։ Ինը տարեկանում ընդունվել է «The Royal Ballet» դպրոցը[12]։ Բացի դրանից, Շերիլը շահում է բազմաթիվ մոդելային մրցույթներ։ Նա նաև հայտնվում է «Centrica»-ի երկու գովազդներում, իր կրտսեր եղբայր Հարրիի հետ միասին։ 13 տարեկանում բեկ-վոկալ է աշխատում քիչ հայտնի բրիտանական խմբի մոտ։
Շերիլը Նյուքասլում սովորել է Walker Comprehensive School դպրոցում։ Դպրոցից հետո նա տեղավորվում է աշխատանքի ռեստորանում, որպես մատուցողուհի[13]։
Girls Aloud[խմբագրել | խմբագրել կոդը]
Շերիլը 2002 թվականին քասթինգ է անցնում «Popstars: The Rivals» ռեալիթի-շոուի համար, երգելով «S Club 7» խմբի «Have you ever» երգը[14]։ Ծրագիրը, որը հանդիսանում է միջազգային «Popstars» ֆրանշիզի երկրորդ բրիտանական սերիան, ցուցադրում է երկու հակամարտող խմբերի ստեղծումը՝ «տղաների» և «աղջիկների», որոնցից յուրաքանչյուրը կազմված էր հինգ անդամից։ Այնուհետև կազմավորված խմբերը մրցակցում էին մեկը-մյուսի հետ «UK Singles Chart»-ի առաջին տեղի համար։ Մի քանի հազար մարդ ամբողջ Բրիտանիայում մասնակցություն են ունենում քասթինգին, հուսալով դառնալ ռեալիթի-շոուի մասնակից։ Ժյուրին՝ բրիտանացի պրոդյուսեր Պիտ Ուոտերմանը, իռլանդացի երաժշտական մենեջեր Լուիս Ուոլշը և երգչուհի Ջերի Հոլլիուելը, որպես եզրափակչի մասնակիցներ ընտրում են տաս աղջիկների և տաս պատանիների։ Այդ եզրափակիչի մասնակիցները բեմ էին դուրս գալիս ամեն շաբաթ օր կենդանի ելույթներով (աղջիկները և տղաները հերթականությամբ)։ Յուրաքանչյուր շաբաթ այն մասնակիցը, ով հավաքել էր ամենաքիչ քանակի ձայներ հեռախոսային քվեարկության արդյունքում, լքում էր շոուն։ Նադին Կոլյը, Սառա Հարդինգը, Նիկոլա Ռոբերթսը, Կիմբեռլի Ուոլշը և Շերիլ Քոուլը կազմավորում են նոր խումբ՝ «Girls Aloud», ըստ հանդիսականների 2002 թվականի նոյեմբերի 30-ի քվեարկության։
Խմբի նորամուտային «Sound of the Underground» սինգլն առաջին հորիզոնականին է հասնում «UK Singles Chart»-ում[15]։ «Girls Aloud»-ը սինգլի ձայնագրությունն անցկացրեցին ամենակարճ ժամանակում՝ խմբի կազմավորման և հիթ-շքերթում առաջին հորիզոնականին հասնելու ընթացքում։.[16] 2003 թվականի մայիսի 23-ին խումբը թողարկում է իր նորամուտային ալբոմը՝ «Sound of the Underground»[17], որը հիթ-շքերթներում մեկնարկում է երկրորդ դիրքից և նույն թվականին արժանանում է «պլատինե» կարգավիճակի։
Սկսած 2003 թվականից, «Girls Aloud»-ը թողարկում է ևս քսան սինգլներ, նրանք բոլորն էլ մտնում են «UK Singles Chart»-ի առաջին տասնյակի մեջ, նրանցից տասնհինգը հասնում են առաջին հնգյակին։ «I’ll stand by you», «Walk this way» և «The Promise» սինգլները զբաղեցրել են առաջին հորիզոնականը։ Ալբոմներից երկուսը հասնում են առաջին հորիզոնականին «UK Album Chart»-ում (լավագույն հիթերի հավաքածու «The Sound of Girls Aloud: Greatest Hits» և «Out of Control»), երկուսն էլ հիթ-շքերթ են մտնում առաջին հորիզոնականից։ «Girls Aloud»-կ հինգ անգամ նոմինացվում է Brit Awards-ում և 2009 թվականին շահում է այն «Լավագույն սինգլ» անվանակարգում, «The Promise» երգի համար։
«Girls Aloud»-ը դառնում է ռեալիթի շոուի փոքրաթիվ հաջողակ նախագծերից մեկը և 2009 թվականի մայիսին արդեն վաստակել էին 25 միլիոն ֆունտ ստեռլինգ կարողություն[18]։ 2007 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը «Girls Aloud»-ին անվանում է «ամենահաջող խումբը ռեալիթի-շոուից»։ Խումբը վաճառում է տաս միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[19]։
2009 թվականին «Girls Aloud»-ը որոշում է, որ կվերցնեն մեկամյա դադար, որպեսզի զբաղվեն մենակատարային նախագծերով, սակայն կվերամիավորվեն 2010 թվականին՝ նոր ստուդիական ալբոմի համար[20]։ 2010 թվականի օգոստոսին Նիկոլա Ռոբերթսը ասում է, որ խմբի վերամիավորումը դժվար թե կայանա 2012 թվականից շուտ[21]։ Արդյունքում, խումբը, այնուամենայնիվ, հավաքվում է միասին 2012 թվականին, որպեսզի տոնեն խմբի տասնամյակը լավագույն երգերի հավաքածուի ռելիզով՝ «Ten» անվանումով և համերգային շրջագայությամբ, որի ավարտից հետո «Girls Aloud»-ը հայտարարում է համատեղ կարիերայի ավարտի մասին[22]։
Մրցավարություն The X Factor շոուում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շերիլը որպես մրցավար հրավիրվում է The X Factor (Մեծ Բրիտանիա) շուին, 2008 թվականի 5-րդ եթերաշրջանում, փոխարինելով Շերոն Օսբորնին։ Շերիլը որպես մրցավար մասնակցություն է ունենում շոուի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 11-րդ եթերաշրջաններում։ 2008 թվականին, 5-րդ եթերաշրջանում, մասնակցուհի Ալեքսանդրա Բյորկը, ում ուսուցիչն էր Շերիլ Քոուլը, դառնում է նախագծի հաղթող[23]։ 2009 թվականին, 6-րդ եթերաշրջանում, Ջո Մակելդերին նույնպես Շերիլ Քոուլի ղեկավարությամբ դառնում է նախագծի հաղթող[24]։ 2010 թվականին, 7-րդ եթերաշրջանում, նրա խնամակալն է դառնում երգչուհի Շեր Լլոյդը, ով մրցույթում զբաղեցնում է 4-րդ տեղը։ 2014 թվականին, շոուի 11-րդ եթերաշրջանում[25], նրա խնամակալ, 17-ամյա բրիտանուհի Լորեն Պլատը, մրցույթում զբաղեցնում է 4-րդ տեղը[26]։
2011 թվականին երգչուհին պայմանագիր է ստորագրում ամերիկյան The X Factor նախագծում մասնակցություն ունենալու մասին։ Սակայն, մի քանի լսումներից հետո, Շերիլը փոխարինվում է Նիկոլ Շերզինգերով, համաձայն Սայմոն Քոուելի որոշման[27]։ Անձամբ Շերիլին առաջարկվում է վերադառնալ շոուի բրիտանական տարբերակին։ Սակայն Քոուլը հրաժարվում է վերադառնալ բրիտանական X Factor և դատական հայց է ներկայացնում դատարան, ամերիկյան ղեկավարությունից պահանջելով դրամական փոխհատուցում 2 միլիոն դոլլարի չափով, որը հետագայում շահում է։
Մենակատարային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շերիլ Քոուլի առաջին մենակատարային փորձը կայացել է դեռևս 2008 թվականին, երբ նա մասնակցություն է ունենում Will.i.am-ի «Heartbreaker» ստեղծագործության ձայնագրմանը։
2009 թվականի ապրիլին Շերիլը սկսում է աշխատել մենակատարային նյութի վրա[28]։ Նրա նորամուտային ալբոմը՝ «3 Words», թողարկվում է Մեծ Բրիտանիայում 2009 թվականի հոկտեմբերի 26-ին[29]։ Ձայնագրվելով Լոս Անջելեսում և Լոնդոնում, Շերիլը համագործակցում է Will.i.am-ի հետ, ով դառնում է ալբոմի գործադիր պրոդյուսերը։
Ալբոմը երկու շաբաթ անց է կացնում առաջին հորիզոնականում[30]։ 2009 թվականի նոյեմբերի 6-ին ալբոմն արժանանում է «պլատինե» կարգավիճակի։
Ալբոմի առաջին սինգլն է դառնում «Fight for This Love» երգը։ The X Factor-ում ելույթից հետո, «Fight for This Love» երգը դառնում է չորրորդը Բրիտանիայում 2009 թվականի ամենավաճառվող սինգլների ցուցակում[31]։ Այն առաջին տեղն է գրավում բրիտանական և իռլանդական հիթ-շքերթներում[32]։ 2010 թվականին «Fight for This Love»-ը թողարկվում է Եվրոպայում և բարձր հորիզոնականների է հասնում Դանիայում, Նորվեգիայում, Հունգարիայում և Շվեդիայում[33]։ Հետագայում սինգլը Բրիտանիայում դառնում է պլատինե։
Շերիլի երկրորդ սինգլը՝ «3 Words», ձայնագրված Will.i.am-ի հետ դուետով, դառնում է չորրորդը Բրիտանիայում և յոթերորդը Իռլանդիայում[34]։ Երրորդ սինգլը՝ «Parachute», Բրիտանիայում և Իռլանդիայում մտնում է առաջին հնգյակի մեջ, դառնալով երգչուհու առաջի սինգլը, որն առաջին հորիզոնականը չի զբաղեցնում բրիտանական հիթ-շքերթում։ Չնայած Միացյալ Թագավորության երկրներում ոչկոմերցիոն հաջողության, «Parachute» սինգլը առաջատար դիրքեր է զբաղեցնում ռուսական հիթ-շքերթներում (լավագույն դիրքը - 1 տեղ)[35]։
2010 թվականի հունվարին հայտարարվում է, որ Շերիլը պետք է ելույթ ունենա «Black Eyed Peas»-ի համաշխարհային շրջագայության Բրիտանիայում ելույթ ունենալու ընթացքում, ի աջակցություն «The E.N.D.» ալբոմի[36]։ 2010 թվականի սկզբին Շերիլը նաև հայտարարում է, որ նա աշխատանքի է անցել իր երկրորդ մենակատարային ալբոմի վրա, որը նախատեսում է թողարկել մոտակա ժամանակները[37]։ Երգիչ և երգահան Ռայան Տեդերը հաստատում է, որ նա եղել է ստուդիայում և Քոուլի հետ ձայնագրել է նոր նյութ[38]։ Երգչուհի Էլլի Գոլդինգը, նույնպես, իր հարցազրույցում հաստատում է, որ Շերիլի նոր ալբոմի համար գրել է երգեր[39]։
Որոշ այլ պրոդյուսերներ և հեղինակներ նույնպես հետաքրքրվածություն են արտահայտել Քոուլի հետ համագործակցության հարցում՝ Ջիմ Բինզ[40], Աշեր[41], Նի Յո[42] և Ռիհաննա[43]։
Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Շերիլի երկրորդ ալբոմը կստանա «Messy Little Raindrops» անվանումը և կթողարկվի 2010 թվականի նոյեմբերի 1-ին[44]։ Ալբոմից առաջին սինգլը՝ «Promise This» երգը, թողարկվում է հոկտեմբերի 24-ին և դառնում է Շերիլի երկրորդ սինգլը, որը հասնում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականին[45]։ Այդ երգի տեսահոլովակի պրեմիերան կայանում է սեպտեմբերի 18-ին, «ITV2» հեռուստաալիքում։ Ալբոմը թողարկվում է առաջին սինգլի թողարկումից մեկ շաբաթ անց։ Այն հասնում է իռլանդական հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին[46] և առաջին հորիզոնականին բրիտանական հիթ-շքերթում[47]։ «Messy Little Raindrops» ալբոմից երկրորդ սինգլ է դառնում «The Flood» երգը։ Պաշտոնական ռելիզի ամսաթիվ է հայտարարվում 2011 թվականի հունվարի 2-ը, սակայն հիթ-շքերթներում երգի առաջին հայտնվելը կայանում է 2010 թվականի նոյեմբերին[48]։ «The Flood»-ը դառնում է Շերիլի առաջին սինգլը, որը չի հասնում բրիտանական հիթ-շքերթների առաջին հնգյակին, նրա լավագույն դիրքը լինում է 18-րդ հորիզոնականը[48]։
2011 թվականի հուլիսին հայտնի է դառնում, որ Շերիլ Քոուլը սկսել է աշխատանքները իր երրորդ մենակատարային ալբոմի վրա[49]։ Նույն ամսին «Far East Movement»-ը հաստատում է, որ եղել են ստուդիայում Քոուլի և Will.i.am-ի հետ միասին[50]։ Սեպտեմբերին Տայո Կրուզը նույնպես հաստատում է իր համագործակցությունը Շերիլի հետ[51]։ 2012 թվականի հունվարին հայտարարվում է, որ Շերիլը և Ռիհաննան պատրաստվում են համատեղ երգ ձայնագրել Քոուլի երրորդ ալբոմի համար, նրանք ընկերացել են նրանից հետո, երբ հանդիպել են 2011 թվականին BRIT Awards մրցանակաբաշխությունում և հետագայում Ռիհաննայի «The Loud Tour» շրջագայությունում[52]։
Ապրիլի 1-ին Շերիլը հայտարարում է, որ երրորդ ալբոմի առաջին սինգլը կկրի «Call My Name» անվանումը[53]։ Երգի պրեմիերան կայանում է ապրիլի 20-ին Capital FM ռադիոկայանում[54]։ Երգը գրվել և պրոդյուսավորվել է Քելվին Հարիսի կողմից, հոլովակի ռեժիսոր հանդես է գալիս Էնթոնի Մենդլերը[55]։ Ապրիլի 18-ին հայտնի է դառնում, որ երրորդ ալբոմը կոչվում է «A Million Lights» և պետք է թողարկվի հունիսի 18-ին[56]։ Նաև Շերիլ Քոուլը հայտարարում է, որ ազատվում է նախկին ամուսնու ազգանունից և կարիերան կշարունակի որպես Շերիլ[57]։
2012 թվականի հուլիսի 26-ին կայանում է «Under The Sun» սինգլի տեսահոլովակի պրեմիերան։ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին թողարկվում է «Ghetto Baby» նոր սինգլի տեսահոլովակը, գրված Լանա Դել Ռեյ-ի կողմից։
2014 թվականի մայիսին, կարիերայում երկու տարվա դադարից հետո, հայտնի է դառնում Շերիլի «Only Human» նոր ալբոմի ստեղծման մասին[58]։
2014 թվականի հունիսի 2-ին Շերիլը ներկայացնում է իր նոր սինգլը՝ «Crazy Stupid Love»[59], ռեփեր Թայնի Թեմպաի մասնակցությամբ, «BBC Radio 1» ռադիոկայանում, «Only Human» նոր ալբոմի շրջանակներում, որի թողարկումը նախատեսվում էր 2014 թվականի նոյեմբերին։ 2014 թվականի հունիսի 7-ին կայանում է նոր սինգլով Շերիլի ելույթը «Britain’s Got Talent» շոուի եզրափակիչում։ 2014 թվականի հունիսի 9-ին կայանում է տեսահոլովակի պրեմիերան։ Սինգլը մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականից։
2014 թվականի հոկտեմբերի 1-ին «BBC Radio 1» և «Capital FM» ռադիոկայաններում կայանում է «I Don’t Care» նոր սինգլի պրեմիերան[60]։ Այն դառնում է հինգերորդ սինգլը, որը բարձրանում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, երգչուհուն դարձնելով առաջին կատարողը Բրիտանիայում «համար մեկ» հինգ սինգլներով։ Առաջին շաբաթվա ընթացքում սինգլը վաճառվում է 82 000 օրինակ տպաքանակով։ 2014 թվականի դեկտեմբերին սինգլը ստանում է արծաթե սերտիֆիկատ Բրիտանիայի տարածքում, այսինքն վաճառվում է 200 000 օրինակ տպաքանակով։
2014 թվականի հոկտեմբերի 7-ին ցանցում հայտնվում է «Only Human» ալբոմի գլխագիր թրեքը[61]։
2015 թվականի փետրվարի 1-ին հայտարարվում է «Only Human» նոր սինգլի թողարկման մասին[62]։ Փետրվարի 4-ին թողարկվում է այդ սինգլի տեսահոլովակը։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի հոկտեմբերին Շերիլը մասնակցություն է ունենում «Dreams that Glitter - Our Story» գրքի գրման աշխատանքներին՝ «Girls Aloud» խմբի մասնակիցների ինքնակենսագրությանը։ 2009 թվականի ապրիլին հայտարարվում է, որ Շերիլը հինգ միլիոնանոց պայմանագիր է ստորագրել «HarperCollins» հրատարակչության հետ՝ ընկերության համար հինգ հատոր վեպի համար։ Շերիլի առաջին պաշտոնական գիրքը, որը ստանում է «Through My Eyes» անվանումը, թողարկվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Bantam Press» հրատարակչության կողմից[63]։
2012 թվականի հոկտեմբերի 11-ին թողարկվում է Շերիլի ինքնակենսագրությունը՝ «Իմ պատմությունը» (անգլ.՝ Cheryl: My story) անվանումով, «HarperCollins» հրատարակչության կողմից։ Գիրքը դրական արձագանքների է արժանանում բրիտանական ԶԼՄ-ների կողմից[64]։ «The Sun» թերթը գիրքն անվանում է «ադամանդե ինքնակենսագրություն»։ Համաձայն «Daily Express» թերթի գնահատականների, գիրքը ստանում է 4 բալ 5-ից[65]։ Բրիտանական NOW հրատարակչությունը ինքնակենսագրությունը անվանում է «ապշեցուցիչ ազնիվ»[66]։
Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009-ից մինչև 2014 թվականը Շերիլը հանդիսանում էր Բրիտանիայում «L’Oréal» կոսմետիկական բրենդի դեմքը[67]։
2012 թվականին Քոուլը ներկայացնում է կոշիկների սեփական հավաքածուն Stylistpick նորաձևության կայքի համար[68]։
2014 թվականի հուլիսի 24-ին Լոնդոնում երգչուհին ներկայացնում է ծաղկա-մրգային բուրմունքով «StormFlower» անվանումով կանացի նոր բույրը[69]։ 2014 թվականի վերջին բույրը վաճառվում է 320 000 հատ քանակով, դառնալով երրորդ ամենավաճառված պարֆյումը Բրիտանիայում[70]։ 2015 թվականի մարտին Շերիլը թողարկում է նույն անվանումով նոր հարթաջուրը[71]։ 2015 թվականի օգոստոսի 19-ին Լոնդոնում կայանում է «StormFlowerNoir» կանանց նոր բույրի ներկայացումը[72]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի հունվարի 11-ին Շերիլը ներգրավված էր Գիլֆորդի «The Drink» գիշերային ակումբում աշխատակցուհու հետ վիճաբանությունում։ Հետագայում նա մեղադրվում է ռասայական հողի վրա տուրուդմփոցի և վիրավորական արտահայտությունների մեջ։ Դատին Շերիլն ամեն ինչ բացատրում է ինքնապաշտպանությամբ և հերքում է վիրավորանքի փաստը։ Արդյունքում նրան դատապարտում են 120 ժամյա հասարակական աշխատանքների և տուգանքի։
2004 թվականին Շերիլը սկսում է հանդիպել ֆուտբոլիստ Էշլի Քոուլի հետ և այդ մասին հայտարարում է 2005 թվականի հունիսին[73]։ Զույգը պսակադրվում է 2006 թվականի հուլիսի 15-ին[74]։ Նրանք մեկ միլին ֆունտ ստերլինգ արժողությամբ էկսքլյուզիվ պայմանագիր են ստորագրում «OK!» ամսագրի հետ լուսանկարների վերաբերյալ իրավունքների հարցով[75]։ 2008 թվականի հունվարին Էյմի Ուոլտոն անունով մի աղջիկ «The Sun» թերթին տված հարցազրույցում պատմում է Էշլի Քոուլի հետ իր հարաբերությունների մասին[76]։ Մոդել Բրուք Հիլին պնդում էր, որ նա 2006 թվականի դեկտեմբերին գիշեր է անցկացրել Էշլիի հետ[77]։ Դրանից հետո «Girls Aloud»-ի «Can't Speak French» նոր սինգլի առաջխաղացումը հետաձգվում է[78], իսկ Շերիլը դադարում է կրել ամուսնական մատանին[79]։ Սակայն, զույգը հաշտվում է։ Սկանդալային ամուսնական խնդիրներից հետո 2009 թվականի նոյեմբերին Էշլին Twitterի իր էջում հրապարակում է Շերիլի ամուսնական մատանու լուսանկարը հետևյալ գրությամբ. «3 words. Diamonds Are Forever / Երեք բառ։ Ադամանդները մնում են ընդմիշտ»[80]։ 2010 թվականի սկզբին հայտարարություն է հայտնվում այն մասին, որ Էշլին դավաճանել է Շերիլին ևս հինգ կանանց հետ[81][82][83]։ Փետրվարի 23-ին Շերիլը հայտարարում է այն մասին, որ նա հեռանում է ամուսնուց և ԶԼՄ-ներին խնդրում է հարգել իրենց անձնական կյանքը[84]։ 2010 թվականի մայիսի 26-ին Շերիլը ամուսնալուծության դիմում է ներկայացնում[85]։ The X Factor-ում լսումների ժամանակ, հունիսի 22-ին, Սայմոն Կովելը նրան ներկայացնում է որպես Շերիլ Տվիդի[86]։ 2010 թվականի հոկտեմբերին «The Guardian»-ին տված հարցազրույցում Շերիլը ասում է, որ կշարունակի ելույթ ունենալ Քոուլ ազգանվան տակ, քանի որ վերադարձն աղջկական ազգանվան նման կլինի նրան, որ նա, իբր, ամաչում է իր ամուսնությունից[87]։
2009 թվականին Շերիլը հայտարարում է 2010 թվականի պառլամենտական ընտրություններում Լեյբորիստական կուսակցությանը իր աջակցման մասին[88]։
2013 թվականի հունիսի 30-ին, Շերիլի ծննդյան 30-ամյակին, Սայմոն Քոուելը երգչուհուն նվեր է մատուցում «լեդի» տիտղոսի և 1 ֆուտ տարածքով և 175 տարի ժամկետով Շոտլանդիայում հողամասի տեսքով[89]։
2014 թվականի հուլիսի 7-ին Շերիլն ամուսնանում է ֆրանսիացի Ժան Բեռնարդ Ֆերնանդես Վերսինի հետ՝ Կաննում «Cosy Box» ռեստորանատիրոջ[90] 2016 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվում է[91]։
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի մարտին, «Comic Relief» բրիտանական ֆոնդի բարեգործական ակցիայի շրջանակներում, նվիրված Աֆրիկայի երկրներում մալարիայի դեմ պայքարին, Շերիլ Քոուլին և այլ հայտնիներ վերելք են կատարում Կիլիմանջարո լեռան վրա[92]։ Ակցիան բարեգործական նպատակներով հավաքում է 3.5 միլիոն ֆունտ ստերլինգ։
2011 թվականին Շերիլը ստեղծում է սեփական բարեգործական ֆոնդը՝ «The Cheryl Cole Foundation»[93], The Prince’s Trust կազմակերպության հետ համագործակցությամբ, որը կոչված էր օգնելու երիտասարդ մարդկանց, ովքեր հայտնվել են դժվար կենցաղային իրավիճակներում։
2015 թվականին Շերիլը հայտարարում է հայրենի քաղաք Նյուքասլում իր առաջին բարեգործական կենտրոն «Cheryl’s Trust»-ի բացման մասին[94], համագործակցելով «The Prince’s Trust» կազմակերպության հետ, թմրամոլության, ալկոհոլիզմի և գործազրկության դեմ երիտասարդ մարդկանց պայքարի համար[95]։
Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հուլիսի 3-ին, Տանզանիայից վերադառնալուց անմիջապես հետո, Շերիլը ուշաթափ է լինում, անմիջապես հոսպիտալացվում է և ախտորոշվում մալարիա[96]։ Քոուլի վիճակը, չնայած բուժմանը, արագորեն և ուժգնորեն վատանում էր, շուտով հասարակությանը հայտարարվում է նրա բուժող բժիշկների վճիռը՝ աղջկան ապրել մնացել է 24 ժամից ոչ ավել[97], սակայն նա հրաշքով առողջանում է։
![]() |
Ես մտածում էի, որ մահանում եմ։ Ես իրականում այդպես էի մտածում։ Ես նույնիսկ մտածում էի, որ եթե վիճակված է մահանալ, ապա ցանկանում եմ, որ դա արագ կատարվի, քանի որ ցավը ուղղակի անտանելի էր - հիշում է երգչուհին[98]։
|
![]() |
Հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
The X Factor-ում հայտնվելուց հետո, ԶԼՄ-ները Շերիլին հռչակում են «ազգի նոր սիրեցյալ»[99][100][101]։ Սայմոն Քովելը ասում է, որ «այժմ նա պետք է լինի ամենահանրաճանաչ անձնավորությունը հեռուստատեսությունում»[102]։ Կերպարը, որը պատկերում էր Շերիլին Հյուսիսի Հրեշտակի տեսքով, ստեղծվել էր Լի Ջոնսոնի կողմից[103]։
2009 և 2010 թվականներին «FHM» ամսագրի կողմից Շերիլը անվանվում է «աշխարհի ամենասեքսուալ կինը»[104][105]։ 2010 թվականի մարտին «The Good Surgeon Guide»-ը նրան շնորհում է «տասնամյակի ամենաոգեշնչող կինը» կարգավիճակը[106]։
2010 թվականի աշնանը ներկայացվում է երգչուհու մոմե արձանիկը Մադամ Տյուսոյի թանգարանում[107]։
Նաև Շերիլը նշվում է փոփ-երգչուհի Լիլի Ալենի ստեղծագործություններում։ նրա «Smile» նորամուտային սինգլի բի-սայդ է դառնում «Cheryl Tweedy» երգը, որը պարունակում է «ցականում եմ նմանվել Շերիլ Տվիդիին» տողերը։ Խոսքերը Շերիլի կողմից ընդունվում են որպես հաճոյախոսություն, սակայն հետագայում Ալենը նշում է, որ դա ասվել է հեգնանքով[108]։
2013 թվականի վերջին Շերիլը միջազգային հասարակությանը շփոթեցնում է մեջքի ստորին մասում կարմիր վարդերի փնջի տեսքով նոր դաջվածքով[109]։ Դաջվածքը երգչուհու վրա արժենում է մի քանի հազար ֆունտ ստերլինգ։
2014 թվականի հուլիսի 29-ին ներկայացվում է Շերիլի երկրորդ մոմե արձանիկը Մադամ Տյուսոյի թանգարանում[110]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Girls Aloud»-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդրական ալբոմներ
- Sound of The Underground (2003)
- What Will the Neighbours Say (2004)
- Chemistry (2005)
- Tangled Up (2007)
- Out of Control (2008)
Հավաքածուներ
- The Sound of Girls Aloud: Greatest Hits (2006)
- Ten(2012)
Այլ ալբոմներ
- Mixed Up (2007)
- Girls A Live (2008)
Վիդեո DVD-ներ
- Girls on Film 2005
- What Will The Neighbours Say:Live From Hammersmith Apollo 2005
- Girls Aloud: Off The Record 2006
- Girls Aloud: Greatest Hits Live From Wembley Arena (Chemistry Tour) 2006
- Style 2007
- Tangled Up: Live From The O2 2008
- Ghost Hunting With Girls Aloud 2008
- Out Of Control Live from The O2 Arena 2009
- Ten - The Videos 2012
- Ten: The Hits Tour 2013
Սինգլներ
- Sound Of The Underground (2002)
- No Good Advice (2003)
- Life Got Cold (2003)
- Jump (2003)
- The Show (2004)
- Love Machine (2004)
- I'll Stand By You (2004)
- Wake Me Up (2005)
- Long Hot Summer (2005)
- Biology (2005)
- See The Day (2005)
- Whole Lotta History (2006)
- Something Kinda Ooooh (2006)
- I Think We're Alone Now (2006)
- Walk This Way Girls Aloud և Sugababes(2007)
- Sexy! No, No, No... (2007)
- Call The Shots (2007)
- Can't Speak French (2008)
- The Promise (2008)
- The Loving Kind (2008)
- Untouchable (2009)
- Something New (2012)
- Beautiful 'Cause You Love Me (2012)
Մենակատարային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ
- 3 Words (2009)
- Messy Little Raindrops (2010)
- A Million Lights (2012)
- Only Human (2014)
Սինգլներ
- «Heartbreaker» (Will.i.am-ի հետ) (2008)
- «Fight for This Love» (2009)
- «3 Words» (Will.i.am-ի հետ) (2009)
- «Parachute» (2010)
- «Promise This» (2010)
- «The Flood» (2011)
- «Call My Name» (2012)
- «Under The Sun» (2012)
- «Ghetto Baby» (2012)
- «Crazy Stupid Love» (Թայնի Թեմպաի հետ)(2014)
- «I Don’t Care» (2014)
- «Only Human» (2015)
Մրցանակներ և անվանակարգումեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակ | Անվանակարգում | Արդյունք |
---|---|---|---|
2007 | Nickelodeon UK Kids' Choice Awards | Լավագույն երգչուհի[111] | Առաջադրված |
Virgin Media Awards | Most Fanciable Female[112] | Հաղթանակ | |
2008 | Ամենավառ կին | Առաջադրված | |
Heat Magazine Awards | Սեքսուալ կին | Հաղթանակ | |
Լավագույն ռեալիթի մրցավար | Հաղթանակ | ||
2009 | Glamour Women of the Year Awards | TV անձ | Հաղթանակ |
FHM 100 Sexiest Women in the World | № 1 Սեքսուալ կին Աշխարհում[113] | Հաղթանակ | |
Style Network Awards | Լավագույն ոճային կին | Հաղթանակ | |
Տասնամյակի ոճի սրբապատկեր | Հաղթանակ | ||
BBC Switch Live Awards | «Switch»-ի պրոմո թագուհի[114] | Հաղթանակ | |
Virgin Media Awards | Ամենատաք կին[115] | Հաղթանակ | |
Տարվա լեգենդ | Առաջադրված | ||
Glamour Woman of the Year Awards | Լավագույն հագուստ[116] | Հաղթանակ | |
2010 | 2010 BRIT Awards | Բրիտանական սինգլ («Fight for This Love»)[117] | Առաջադրված |
Glamour Women of the Year Awards | Լավագույն հագուստ[118] | Հաղթանակ | |
Տարվա կին | Հաղթանակ | ||
FHM 100 Sexiest Women in the World | № 1 Սեքսուալ կին Աշխարհում[119] | Հաղթանակ | |
BT Digital Music Awards | Լավագույն կին արտիստ[120] | Հաղթանակ | |
Լավագույն սինգլ («Fight for This Love»)[120] | Հաղթանակ | ||
Լավագույն տեսագրություն («Fight for This Love»)[120] | Առաջադրված | ||
2011 | 2011 BRIT Awards | Բրիտանական սինգլ («Parachute»)[121] | Առաջադրված |
Լավագույն բրիտանական կին[121] | Առաջադրված | ||
Elle Style Awards | Տարվա երաժիշտ[122] | Հաղթանակ | |
TRL Awards (Italy) | Լավագույն նոր արտիստուհի[123] | Առաջադրված | |
Cosmopolitan Awards | Լավագույն ոճային կին | Հաղթանակ | |
BT Digital Music Awards | Լավագույն կին արտիստ[124] | Առաջադրված | |
2012 | Virgin Media TV Awards | Լավագույն մրցավար | Հաղթանակ |
BBC Radio 1's Teen Awards | Լավագույն բրիտանական սինգլ[125] | Առաջադրված | |
Լավագույն բրիտանական ալբոմ[126] | Առաջադրված | ||
Լավագույն բրիտանական երաժշտական արտիստ[127] | Առաջադրված | ||
Ամենատաք կին[128] | Առաջադրված | ||
2013 | Nickelodeon UK Kids' Choice Awards | Մեծ Բրիտանիայի լավագույն կին արտիստ | Առաջադրված |
2014 | FHM 100 Sexiest Women in the World | Փառքի սրահ[129] | Հաղթանակ |
MTV Europe Music Awards | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի լավագույն արտիստ | Առաջադրված | |
BBC Radio 1's Teen Awards | Լավագույն բրիտանական մենակատարային արտիստ[130] | Առաջադրված | |
Լավագույն բրիտանական սինգլ («Crazy Stupid Love»)[131] | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ Ella Alexander (Tuesday 15 July 2014)։ «Cheryl Cole changes her name to Cheryl Fernandez-Versini after marriage to Jean-Bernard»
- ↑ «Girls Aloud win Best British Single at the BRITs»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ Евгений Дольник (09.11.2014)։ «Шерил в пятый раз возглавляет чарт Великобритании с синглом “I Don’t Care”»
- ↑ «Cheryl Cole voted best dressed woman and style icon of the decade»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-02-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl is GLAMOUR's Best Dressed»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Vogue's New Darling»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole comforted by Nicola Roberts as Ashley claims couple's sex life had dried up»
- ↑ «Revealed: The X-rated family Cheryl Cole left behind»
- ↑ «Cheryl Cole reveals all about Girls Aloud fame»
- ↑ «Girls Aloud's year at the top»
- ↑ «Cheryl Cole: This horror photo of my dead junkie pal put me off drugs for life»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-11-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «The nation's new sweetheart»
- ↑ «Girls Aloud top festive chart»
- ↑ «Cheryl Cole Attending Kimberley Walsh 26th Brithday Party»։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-17-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Girls Aloud prepare for album release»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «The 10 richest reality TV stars»։ Արխիվացված օրիգինալից 2009-06-01-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «BBC - Music - Girls Aloud»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Girls Aloud deny split rumours»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Girls Aloud will not perform for two years»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Girls Aloud split after final UK show»
- ↑ «Alexandra crowned X Factor winner»։ դեկտեմբերի 14, 2008
- ↑ դեկտեմբերի 14, 2009։ «Joe McElderry wins British X-Factor»
- ↑ Michele Amabile Angermiller, (մարտի 11, 2014)։ «Cheryl Cole to Return to 'X Factor' U.K.»
- ↑ Katie Storey (Monday, Nov 24 2014)։ «Lauren Platt flashes a smile after standing ovation from X Factor judges»։ Reveal.com.uk
- ↑ BBC Newsbeat (հունիսի 6, 2011)։ «X Factor confirms Cheryl Cole is not a judge in US show»
- ↑ «Cheryl Cole confirms solo career»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Three Words»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole – 3 Words»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole debut single outsells Girls Aloud»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-31-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole tops Irish singles chart»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole - Fight For This Love»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Joe McElderry climbs up to number one»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Архив "Европа Плюс: Еврохит TOP-40" Хит-парад за 28 августа 2010»։ http://hotcharts.ru
- ↑ «Cheryl Cole 'for Black Eyed Peas UK tour'»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cole 'hopes to release new songs soon'»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Ryan Tedder pens tracks for Cheryl Cole»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Ellie Goulding to work with Cheryl Cole»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Producer Jim Beanz wants to get his mitts on Cheryl Cole»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Usher has Got It Bad for Cheryl Cole»
- ↑ «Ne-Yo knocked out by Cheryl Cole»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-17-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Rihanna wants Cheryl for tour»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole's Second Album Is Called Messy Little Raindrops»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-17-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole Scores Second Solo Number 1»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Chart Track. Irish Albums Chart»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Archive Chart. UK Albums Chart.»
- ↑ 48,0 48,1 «Cheryl Cole - The Flood'»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole working on new album in Los Angeles»
- ↑ «Cheryl Cole Not Recording With Lil Wayne»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Taio Cruz Confirms Working With Cheryl Cole On Her Third Album»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Rihanna to work with Cheryl Cole»
- ↑ «Cheryl Cole announces new single 'Call My Name'»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-13-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole new single 'Call My Name' - listen now»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole’s Calvin Harris Collaboration “Call My Name” To Premiere This Week»
- ↑ «Cheryl Cole announces comeback single, new album 'A Million Lights'»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole to drop last name for career»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole Explains New Album Title 'Only Human'»
- ↑ «Cheryl Cole's New Song 'Crazy, Stupid, Love' Hailed As "Amazing" After First Play»
- ↑ The Creator (01.10.2014)։ «Cheryl – I Don’t Care»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-12-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ The Creator։ «Cheryl - Only Human»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-12-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Инстаграм - Шерил»
- ↑ «Cheryl Cole to bare all in eye-opening book»
- ↑ HarperCollins։ «Cheryl: My Story. Number One Sunday Times Best Seller.»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-22-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ Michelle Davies (հոկտեմբերի 21, 2012)։ «Book review: Cheryl Cole My Story By Cheryl Cole»։ The Sun
- ↑ James Hurley (22/04/2013)։ «Cheryl: "I'd took enough of other people's rubbish"»։ MSN Music։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-15-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole lands L'Oréal deal – because she's worth it»։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-31-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ Jessica Vince (ապրիլի 04, 2012)։ «Cheryl Cole Unveils Her Summer 2012 Shoe Collection for Stylistpick: FIRST LOOK»
- ↑ «Летние победы Шерил Коул»։ Elle.ru։ 24 июль, 15:41։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-29-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Топ-10 самых продаваемых ароматов знаменитостей в Великобритании»
- ↑ «Инстаграм - Шерил»
- ↑ Simon Duke (օգոստոսի 19, 2015)։ «Cheryl Fernandez-Versini launches new fragrance Storm Flower Noir»
- ↑ «Girls Aloud singer Tweedy gets engaged»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Tweedy and Cole in wedding ruse»
- ↑ «Singer Tweedy marries footballer Cole»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Chelsea's Cole is a love cheat»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-05-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Ashley Cole faces more cheating claims»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-26-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Nadine Coyle makes most of band crisis»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-06-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole ditches wedding ring»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «'Diamonds are forever,' says Cheryl Cole as she flashes her wedding ring on Twitter»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ Girl no.5: Ashley Cole took out Cheryl then bedded me - mirror.co.uk
- ↑ «Ashley Cole | Love Cheat | Footie star’s romp with blonde | The Sun |News»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-05-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Ashley Cole cheated with girl No4 Ann Corbitt in States | The Sun |News»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Official Statement»
- ↑ «Cheryl Cole 'files for divorce'»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cowell 'introduces Cole as Cheryl Tweedy'»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole: 'I hate this year'»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «'Cheryl Cole: I'll back Gordon Brown in election'»
- ↑ «Cheryl Cole now officially a 'Lady'. Simon Cowell gifts Cheryl with deed for 30th Birthday»։ 2 июля 2013
- ↑ «Cheryl Cole: Instagram»
- ↑ Шерил Коул разводится со вторым мужем после 19 месяцев брака
- ↑ «Celebrity climbers reach summit»։ մարտի 7, 2009
- ↑ «The Cheryl Cole Foundation - Official Site»
- ↑ [www.cherylofficial.com/cherylstrust «Официальная страница центра Cheryl's Trust»]
- ↑ «Инстаграм - Шерил»
- ↑ «Cheryl Cole 'contracted malaria'»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Doctors gives to Cheryl Cole «no more than 24 hours to live»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-23-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Шерил Коул думала, что умирает от малярии»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-07-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole, the nation's new sweetheart»
- ↑ «Girls Aloud's Cheryl Cole: Talent show success was just the start of journey to becoming the nation's sweetheart»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole: from nightclub brawler to nation's sweetheart»
- ↑ «Simon Cowell: Cheryl Cole's a bigger hit than me»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «X Factor's Cheryl Cole transformed into the Angel Of The North»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cheryl Cole - Pop's prettiest» (անգլերեն)։ FHM։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-02-ին։ Վերցված է 2014-09-19
- ↑ «FHM's 100 Sexiest Women 2009»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cole tops most inspirational woman poll»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Восковая Шерил Коул»։ 22 Октября 2010։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Has Lily Allen rejoined the sisterhood»
- ↑ Лара Ман (23 июня 2014)։ «Шерил Коул сделала тату стоимостью в автомобиль»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-28-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Восковая фигура Шерил Коул на презентации 29.07.14»։ 29.07.14։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Winners Announced for the First Ever Nickelodeon Kids' Choice Awards UK»։ Nickkcapress.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2011
- ↑ «Virgin Media Music Awards 2007: The winners»(չաշխատող հղում)
- ↑ «Cheryl Cole at FHM.com»։ FHM։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2010
- ↑ «BBC Switch Live Awards 2009: The winners»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-02-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2010
- ↑ «Cheryl Cole snatches back Hottest Female title»։ London Evening Standard։ փետրվարի 11, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-20-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Cole beats Minogue to 'Best Dressed' gong»։ Digital Spy։ դեկտեմբերի 18, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «Brit award nominations in full»։ BBC News։ հունվարի 18, 2010։ Վերցված է հունվարի 19, 2010
- ↑ «Cheryl Cole keeps 'best-dressed' crown in Glamour poll»։ BBC News։ ապրիլի 5, 2010։ Վերցված է ապրիլի 5, 2010
- ↑ «Cheryl Cole at»։ FHM։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2011
- ↑ 120,0 120,1 120,2 «Cheryl Cole won two BT Digital Music Awards»։ ITN։ սեպտեմբերի 30, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-03-ին։ Վերցված է սեպտեմբերի 30, 2010
- ↑ 121,0 121,1 Singh Anita (հունվարի 13, 2011)։ «Brit Awards 2011: Tinie Tempah leads the nominations»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է փետրվարի 9, 2011
- ↑ «Cheryl Cole wins Elle Award»։ Music talkers։ փետրվարի 16, 2011։ Վերցված է սեպտեմբերի 15, 2011
- ↑ «Vote for your favourite artists: TRL Awards!» (Italian)։ MTV Italy։ ապրիլի 20, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-22-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ Copsey Robert (օգոստոսի 31, 2011)։ «BT Digital Music Awards 2011: Nominees in full»։ Digital Spy։ Վերցված է օգոստոսի 31, 2011
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full»։ BBC Radio 1 website։ սեպտեմբերի 16, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է սեպտեմբերի 16, 2012
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full»։ BBC Radio 1 website։ սեպտեմբերի 16, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է սեպտեմբերի 16, 2012
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full»։ BBC Radio 1 website։ սեպտեմբերի 16, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է սեպտեմբերի 16, 2012
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full»։ BBC Radio 1 website։ սեպտեմբերի 16, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է սեպտեմբերի 16, 2012
- ↑ «100 Sexiest Hall of Fame: Cheryl Cole | Girls | FHM.com»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-07-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full»
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շերիլ Քոուլ կատեգորիայում։ |
|