Էշլի Քոուլ
| |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1980[2][3] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստեպնի, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 1,76 սմ[1] | ||
Քաշ | 66 կիլոգրամ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լոս Անջելես Գալաքսի | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997–1998 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1998–2006 1999–2000 2006–2014 2014-2016 2016- |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
158 (8) 14 (1) 229 (7) 11 (0) 15 (1) | |
Ազգային հավաքական | |||
1999 2002 2002-2014 |
![]() ![]() ![]() |
2 (0) 5 (1) 107 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էշլի Քոուլ (անգլ.՝ Ashley Cole[4], դեկտեմբերի 20, 1980[2][3], Ստեպնի, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Լոս Անջելես Գալաքսի» ակումբում։ Շատ քննադատներ ու ակումբակից ֆուտբոլիստներ նրան համարում են իր սերնդի լավագույն պաշտպաններից մեկը[5][6][7][8], իսկ իր կարիերայի ծաղկման շրջանում ոմանք նրան համարում էին աշխարհի լավագույն ձախ պաշտպանը[9][10][11]:
Էշլի Քոուլն Անգլիայի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2001-2014 թվականներին՝ մասնակցելով 2002, 2006 և 2010 թվականների աշխարհի առաջնություններին և 2004 և 2012 թվականների Եվրոպայի առաջնություններին: 2010 թվականին նա ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ: Հավաքականի կազմում Էշլի Քոուլն արժանացել է 107 գավաթի՝ դառնալով Անգլիայի՝ ամենաշատ գավաթներն ունեցող պաշտպանը[12]:
Բովանդակություն
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էշլի Քոուլի հայրը՝ Ռոն Քալենդերը, Բարբադոսից էր: Նա լքել է ընտանիքը ամուսնությունից յոթ տարի անց[13] և հետագայում տեղափոխվել է Ավստրալիա[14]: Էշլի Քոուլն ու նրա կրտսեր եղբայրը՝ Մեթյուն, ապրել են իրենց մոր՝ Սյու Քոուլի հետ[15]:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանեկան տարիքից Էշլի Քոուլը խաղացել է «Արսենալում»՝ նախապես հանդես գալով որպես հարձակվող: Ակումբի կազմում առաջին անգամ խաղացել է 1999 թվականի նոյեմբերի 30-ին՝ մասնակցելով «Միդլսբրոյի» դեմ խաղին: Ակումբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 2000 թվականի փետրվարի 25-ին:
2005 թվականին Էշլի Քոուլը մեղադրվել է այն բանի համար, որ առանց «Արսենալի» ղեկավարությանը տեղյակ պահելու այլ ակումբի հետ բանակցություններ է սկսել իր տեղափոխման վերաբերյալ: Պրեմիեր լիգայի հանձնաժողովը մեղավոր ճանաչեց Քոուլին ու 2005 թվականի հունիսի 2-ին տուգանեց նրան 100 000 ֆունտ ստերլինգով Լոնդոնի հյուրանոցներից մեկում Ժոզե Մոուրինյոյի հետ հանդիպում ունենալու համար: Հունիսին Քոուլի ներկայացրած բողոքը մերժվել է, սակայն տուգանքի գումարը դարձվել է £75 000: Այդ դեպքի պատճառով տուգանվել են նաև «Չելսին» և Ժոզե Մոուրինյոն՝ £300 000 և £200 000 (նվազեցվել է £75 000) համապատասխանաբար:
«Կրիստալ Պելաս»[խմբագրել | խմբագրել կոդը]
1999/2000 մրցաշրջանում Էշլի Քոուլը վարձավճարով տեղափոխվել է «Կրիստալ Պելաս» ակումբ, որի կազմում մասնակցել է 14 խաղի և խփել 1 գոլ՝ օգնելով ակումբին պահպանել տեղը լիգայում: «Արսենալի» հիմնական ձախ պաշտպանի՝ Սիլվինյոյի վնասվածք ստանալուց հետո՝ 2000 թվականի աշնանը, Քոուլը փոխարինել է նրան: Ցուցադրելով գեղեցիկ խաղ՝ Քոուլը գրավել է բրազիլացու տեղն ակումբի հիմնական կազմում:
Չնայած «Արսենալից» հեռանալու ցանկությանը՝ Էշլի Քուլը 2005 թվականի հուլիսի 18-ին նոր պայմանագիր է կնքում շաբաթական £70 000 աշխատավարձով:
«Չելսի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի օգոստոսի 31-ին Էշլի Քոուլը տեղափոխվում է «Չելսի» պաշտպան Վիլյամ Գալլասի փոխարեն. ակումբը հավելյալ վճարում է նաև £5 միլիոն:
2011 թվականի փետրվարի 27-ին հայտնի դարձավ «Չելսիի» մարզաբազայում տեղի ունեցած դեպքի մասին. Էշլի Քոուլը կատակով կրակել էր «Չելսիում» փորձաշրջան անցնող 21-ամյա Թոմ Քաուենի վրա՝ կարծելով, թե զենքը, որ նա բերել էր իր հետ, լիցքավորված չէ: Բարեբախտաբար վերքը մահացու չի եղել[16][17]:
«Ռոմա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի ամռանը Քոուլը՝ որպես ազատ գործակալ, տեղափոխվել է «Ռոմա»՝ իտալական ակումբի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր: Սակայն 2014/15 մրցաշրջանում Էշլի Քոուլը մասնակցել է ընդամենը 11 խաղի: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան նրան գրեթե խաղադաշտ դուրս չի բերել 2015/1 մրցաշրջանի նախամրցաշրջանային խաղերում: Քոուլը համակերպվել է այդ իրավիճակի հետ և չի ցանկացել լքել ակումբը: Ակումբի ղեկավարությունը Քոուլին հատկացրել է «0» համարը, իսկ գլխավոր մարզիչը անգլիացուն չի ընդգրկել նոր մրցաշրջանի հայտացուցակում: 2016 թվականի հունվարի 19-ին փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խղվել է[18]:
«Լոս Անջելես Գալաքսի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարի 27-ին Էշլի Քոուլը պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի հետ[19], որի կազմում նրա դեբյուտը կայացել է նույն թվականի «փետրվարի 24»-ին՝ «Սանտոս Լագունայի» դեմ տնային խաղում:
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան | Ակումբ | Դիվիզիա | Լիգա | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ | Այլ[22] | Ընդհանուր | Նկատողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ![]() |
![]() | |||
1999-2000 | Արսենալ | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | 0 | 0 | |
1999-2000 | Կրիստալ Պելիս | Առաջին դիվիզիոն | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 14 | 1 | 1 | 0 | ||
2000–01 | Արսենալ | Պրեմիեր Լիգա | 17 | 3 | 6 | 0 | 1 | 0 | 9 | 0 | — | 33 | 3 | 6 | 0 | |
2001–02 | 29 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 7 | 0 | — | 40 | 2 | 10 | 1 | |||
2002–03 | 31 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 44 | 1 | 7 | 0 | ||
2003–04 | 32 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 9 | 1 | 1 | 0 | 47 | 1 | 6 | 1 | ||
2004–05 | 35 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 47 | 2 | 13 | 0 | ||
2005–06 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 15 | 0 | 4 | 0 | ||
Ընդհանուր | 156 | 8 | 20 | 0 | 3 | 0 | 45 | 1 | 4 | 0 | 228 | 9 | 46 | 2 | ||
2006–07 | Չելսի | Պրեմիեր Լիգա | 23 | 0 | 5 | 0 | 3 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 40 | 0 | 14 | 0 |
2007–08 | 27 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 41 | 1 | 6 | 1 | ||
2008–09 | 34 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 8 | 0 | — | 49 | 1 | 9 | 0 | |||
2009–10 | 27 | 4 | 2 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 35 | 4 | 4 | 0 | ||
2010–11 | 38 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 48 | 0 | 4 | 0 | ||
2011–12 | 32 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 12 | 0 | — | 48 | 0 | 12 | 1 | |||
2012–13 | 31 | 1 | 5 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 7 | 0 | 51 | 1 | 7 | 0 | ||
2013–14 | 17 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 26 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 229 | 7 | 28 | 0 | 10 | 0 | 60 | 0 | 11 | 0 | 338 | 7 | 59 | 2 | ||
2014–15 | Ռոմա | Սերիա A | 11 | 0 | 2 | 0 | — | 3 | 0 | — | 16 | 0 | 2 | 0 | ||
2015–16 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 11 | 0 | 2 | 0 | — | 3 | 0 | — | 16 | 0 | 2 | 0 | ||||
2016 | Լոս Անջելես Գալաքսի | Ֆուտբոլի բարձրագույն լիգա | 15 | 1 | 1 | 0 | — | 1 | 0 | — | 17 | 1 | 1 | 2 | ||
Ընդհանուր կարիերայում | 425 | 17 | 51 | 0 | 13 | 0 | 109 | 1 | 15 | 0 | 613 | 18 | 109 | 6 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 թվականի մարտի 5-ի դրությամբ[23]
Հավաքական | Տարի | Ընկերական | Որակավորման | Առաջնություն | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Անգլիա | 2001 | 2 | 0 | 5 | 0 | — | 7 | 0 | |
2002 | 2 | 0 | 2 | 0 | 5 | 0 | 9 | 0 | |
2003 | 4 | 0 | 3 | 0 | — | 7 | 0 | ||
2004 | 5 | 0 | 4 | 0 | 4 | 0 | 13 | 0 | |
2005 | 4 | 0 | 4 | 0 | — | 8 | 0 | ||
2006 | 4 | 0 | 4 | 0 | 5 | 0 | 13 | 0 | |
2007 | 0 | 0 | 4 | 0 | — | 4 | 0 | ||
2008 | 4 | 0 | 3 | 0 | — | 7 | 0 | ||
2009 | 4 | 0 | 5 | 0 | — | 9 | 0 | ||
2010 | 2 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 9 | 0 | |
2011 | 2 | 0 | 5 | 0 | — | 7 | 0 | ||
2012 | 1 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 6 | 0 | |
2013 | 4 | 0 | 3 | 0 | — | 7 | 0 | ||
2014 | 1 | 0 | — | — | 1 | 0 | |||
Ընդհանուր | 39 | 0 | 46 | 0 | 22 | 0 | 107 | 0 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Պրեմիեր լիգայի չեմպիոն (2) - 2001/02, 2003/04
- Անգլիայի գավաթակիր (3) - 2002, 2003, 2005
- Անգլիայի սուպերգավաթակիր (2) - 2002, 2004
- Ընդհանուր՝ 7 տիտղոս
- Պրեմիեր լիգայի չեմպիոն (1) - 2009/10
- Անգլիայի գավաթակիր (4) - 2007, 2009, 2010, 2012
- Ֆուտբոլային լիգայի գավաթակիր (1) - 2007
- Անգլիայի սուպերգավաթակիր (1) - 2009
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (1) - 2012
- ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող (1) - 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Premier League Player Profile»։ Premier League։ Վերցված է 28 April 2011
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Transfermarkt — 2000.
- ↑ «FIFA World Cup South Africa 2010 – List of Players» (PDF)։ Fédération Internationale de Football Association (FIFA)։ Վերցված է 8 June 2013
- ↑ «Ten of the Best Defenders in the World»։ About Sports։ Վերցված է 7 July 2016
- ↑ «Poll: Is Ashley Cole England's best ever defender since 1966?»։ Talksport։ Վերցված է 5 February 2013
- ↑ Ronay Barney (24 February 2012)։ «Ashley Cole (Football),Chelsea (Football),Football,Sport»։ The Guardian (London)
- ↑ «England Manager Fabio Capello: Ashley Cole Is One Of The Best Left-Backs In The World»։ Goal.com։ Վերցված է 12 October 2010
- ↑ Ashton Neil (29 May 2013)։ «The whole crowd may have applauded him, but this was an honour Cole never deserved»։ Daily Mail (London)
- ↑ Wilson Jeremy (12 October 2010)։ «England v Montenegro: Ashley Cole is our best-ever left-back, says Stuart Pearce»։ The Daily Telegraph (London)
- ↑ «Ancelotti: Cole is the best left-back in the world»։ ESPN FC։ Վերցված է 30 October 2010
- ↑ «Cheers for England, Ash and Lamps»։ TheFA.com։ The Football Association։ Վերցված է 21 May 2012
- ↑ «World Cup families...And Now for the Mads (The Mums and Dads)»։ The Independent (London)։ 24 June 2006
- ↑ Jackson Jamie (5 June 2005)։ «I don't want to go»։ The Guardian (London)
- ↑ Walker Michael (27 November 2004)։ «Defender cast in unwanted role of target man»։ The Guardian (London)
- ↑ Эшли Коул рискует попасть в тюрьму. 27.02.2011.
- ↑ «Челси» оштрафовал Коула на 250 тысяч фунтов. 28.02.2011.
- ↑ Эшли Коул расторг контракт с «Ромой»
- ↑ «LA Galaxy acquire defender Ashley Cole»։ LA Galaxy։ 27 January 2016։ Վերցված է 27 January 2016
- ↑ «Statistics»։ Soccerbase։ Արխիվացված օրիգինալից 1 October 2008-ին։ Վերցված է 1 October 2008
- ↑ Էշլի Քոուլը soccerway.com կայքում (անգլ.)
- ↑ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն, Անգլիայի սուպերգավաթ
- ↑ "Ashley Cole". National Football Teams.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էշլի Քոուլ կատեգորիայում։ |
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Լոս Անջելես Գալաքսիի ֆուտբոլիստներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ