Jump to content

Ժոզե Մոուրինյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզե Մոուրինյո
պորտ.՝ José Mourinho
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոզե Մարիո դոս Սանտոս Ֆելիկս Մոուրինյո
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Մականուն Առանձնահատուկ (The Special One)[2]
Միակ (The Only One)[3]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1963 (61 տարեկան)
Ծննդավայր Սետուբալ, Պորտուգալիա
Հասակ 1.74 մ[1]
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Մարզիչ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԻտալիաՌոմա ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1980 - 1982
1982 - 1983
1983 - 1985
1985 - 1987
Ռիո Ավե
Օս Բելենսիեշ
Սիսիմբրա
Կոմերցիա է Ինդուստրիա
16(2)
16(2)
35(1)
27(8)
Մարզչական կարիերա
2000
20012002
20022004
20042007
20072010
20102013
20132015
20162018
ՊորտուգալիաԲենֆիկա
ՊորտուգալիաԼեյրիա
ՊորտուգալիաՊորտո
ԱնգլիաՉելսի
ԻտալիաԻնտեր Միլան
ԻսպանիաՌեալ Մադրիդ
ԱնգլիաՉելսի
ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժոզե Մարիո դոս Սանտոս Ֆելիկս Մոուրինյո (պորտ.՝ José Mário dos Santos Mourinho Félix, հունվարի 26, 1963(1963-01-26)[5][6][7], Սետուբալ, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ, Պրեմիեր Լիգայի Տոտտենհեմ Հոտսպուր ակումբի գլխավոր մարզիչ։ Մականունն «Առանձնահատուկ» (The Special One) է[8]։ Մասնագետները Մոուրինյոյին համարում են ֆուտբոլային լավագույն մարզիչներից մեկը[9][10][11][12]։

Մոուրինյոն ֆուտբոլային կարիերան սկսեց որպես խաղացող, սակայն, լուրջ հաջողություններ չունենալով, շարունակեց որպես մարզիչ։ 1990 ականների սկզբում որպես մարզիչի օգնական հաջող աշխատելուց հետո նա դարձավ Բոբի Ռոբսոնի թարգմանիչը։ Նրա հետ նա աշխատեց պորտուգալական Սպորտինգ դե Պորտուգալ և Պորտու ակումբներում մինչև իսպանական Բարսելոնա տեղափոխվելը։ Նա Կատալոնյայում մնաց նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատեց հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ։

Մոուրինյան սկսեց կենտրոնանալ մարզչի գործունեության վրա և կարճ ժամանակ, բայց հաջողությամբ մարզեց Բենֆիկա և Լեյրիա ակումբները։ Նա Պորտո վերադարձավ 2002-ին գլխավոր մարզիչի կարգավիճակով և հաղթեց Պրիմերա Լիգան, Տաչա դե Պորտուգալը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթը 2003-ին։ 2004-ին Մոուրինյոն ակումբի հետ նվաճեց Պրիմերա Լիգան և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան։

Հաջորդ տարի Մոուրինյոն տեղափոխվեց Չելսի և նվաճեց Պրեմիեր Լիգան երկու անգամ անընդմեջ 2005-ին և 2006-ին։ Նրան հաճախ քննադատում էին իր անկեղծության համար, սակայն Պորտոյի և Չելսիի հետ տարած հաղթանակները նրան դարձրին աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։

2008 թվականի կեսերին նա տեղափոխվեց իտալական Սերիա Ա՝ կնքելով երեք տարվա պայմանագիր Ինտեր Միլանի հետ։ Առաջին երեք ամսում նա նվաճեց առաջին իտալական մրցանակը՝ Սուպերկոպա Իտալիանա, և առաջին մարզչական տարին Իտալիայում ավարտեց նվաճելով Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսը։ Հաջորդ տարի Մոուրիյոն հաղթեց երեք առաջնությունները՝ Սերիա Ա-ն, Կոպպա Իտալիան և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան միասին առաջին անգամ Իտալիայի պատմության մեջ՝ դարնալով երրորդ մարզիչը պատոմության մեջ, ով հաղթել է Չեմպիոնների Լիգան երկու տարբեր ակումբների հետ, Էռնստ Հեպպելից և Օտմար Հիսֆելդից հետո[13]։

2010 թվականի մայիսի 28-ին նա դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Ռեալի հետ նրա առաջին մրցանակն էր Կոպա դել Ռեյը, որը ակումբի առաջին նման մրցանակն էր 1993-ից հետո։ Հաջորդ տարի նա հաղթեց Լա Լիգան և դարձավ չորրորդ մարզիչը, ով հաղթել է եվրոպական 4 երկրների առաջնություններում, Տոմիսլավ Իվիչից, Էռնստ Հապպելից և Ջովանի Տրապատոնիից հետո[14], ինչպես նաև դարձավ առաջին մարզիչը ով հաղթել Եվրոպական 3 առաջատար առաջնությունները՝ Իսպանիա, Իտալիա և Անգլիա[15]։ Հեռանալով Մադրիդից 2013 թվականի հունիսին` նա վերադարձավ Անգլիա գլխավորելու Չելսին երկրորդ անգամ և նույն մրցաշրջանում նորից նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 17-ին հեռացվեց մարզիչի պաշտոնից Չելսիի վատ ելույթների պատճառով[16]։ Չելսիից հեռանալուց մի քանի ամիս հետո Մոուրինյոն 2016 թվականի մայիսի 27-ին պայմանագիր կնքեց Մանչեթեր Յունայթեդի հետ[17]։

Իր տակտիկապես լավ պատրաստվածության և վիճելի անձնական կերպարի պատճառով, քննադատների և նրա հակառակորդների կողմից համարվում է Արգենտինացի մարզիչ Էլենիո Էռերայի հաջորդը[18][19]։

Երիտասարդ կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեզե Մարիա դոս Սանտոս Մոուրինյոն ծնվել է 1963 թվականին միջին խավի մեծ ընտանիքում Սետուբալ, Պորտուգալիա, հայրը Ֆելիկս Մոուրինյոն է, մայրը՝ Մարիա Ջուլիա Կարախոլա դոս Սանտոսը[20]։ Նրա հայրը խաղացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլ Օս Բելենենսեշ և Վիտորիա դե Սետուբալ ակումբներում, անցկացրել է մեկ հանդիպում Պուտրուգալիայի հավաքականի կազմում։ Նրա մայրն ուսուցչուհի էր դպրոցում։ ;[21]

Մոուրինյոն ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ հոր նման և միացավ Բելենենշեսի երիտասարդ ակումբին։ Ավարտելով ավագ մակարդակը՝ նա խաղաց Ռիո Ավե ակումբում (որը մարզում էր նրա հայրը), խաղաց նաև Բելենենշեսում և Սեսիմբրայում, սակայն ակնհայտ էր, որ նրա ֆուտբոլային ներուժը չէր բավականացնի լուրջ հաջողությունների հասնելու համար[22]։ Ավարտելով իր խաղացողի կարիերան՝ նա նպատակ դրեց դառնալ ֆուտբոլային մարզիչ[21]։ Նրա մայրն այլ նպատակներ ուներ նրա հետ կապված և տեղափոխեց նրան Բիզնես դպրոց։ Մոուրինյոն դպրոցից դուրս եկավ առաջին օրից՝ որոշելով, որ ավելի լավ է կենտրոնանալ սպորտի վրա և ընդունվել Instituto Superior de Educação Física (ISEF), Լիսաբոնի Տեխնիկական Համալսարան՝ սովորելու սպորտային գիտություններ։ Նա դասավանդում էր նաև ֆիզկուլտուրա տարբեր դպրոցներում և հինգ տարի հետո վաստակեց գերազանցության դիպլոմ։ Տեղի Շոտլանդական և Անգլիական ֆուտբոլային ասոցացիաներում մարզչական կուրսերի հաճախելուց հետո, այդ ժամանակվա Շոտլանդիայի մարզիչ Էնդի Ռոքսբուրգը նկատեց երիտասարդ պորտուգալացու տաղանդը։

Մուտքը մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական մարզիչի աշխատանքը թողնելուց հետո Մոուրինյոն փնտրում էր պրոֆեսիոնալ մարզիչի աշխատանքը շարունակելու տարբերակներ և դարձավ իր հայրենի քաղաքի Վիկտորիա Սետուբալ ակումբի երիտասարդ թիմի մարզիչ 1990 ականների սկզբին։ Բարձրանալով կարիերայի սանդուղքով՝ նա որոշեց փորձել իրեն Էստրելա դե Ամադորա ակումբի մարզիչի օգնականի պաշտոնում։ Ավելի ուշ նա դարձավ Օվերենսե ակումբի մարզիչի օգնական։ Մոուրինյոն ձեռնամուխ եղավ մեծ դժվարությունների գնով 1992-ից աշխատել թարգմանիչ օտարերկրյա լավագույն մարզիչների մոտ։ Սեր Բոբի Ռոբսոնը նոր էր նշանակվել Լիսաբոնի Սպորտինգ դե կլաբ Պորտուգալի մարզիչ և փնրտում էր ֆուտբոլային մարզիչի որակավորում ունեցող թարգմանիչի։

Չնայած դա մի քայլ հետ էր մարզչական կարիերայում, բայց Մոուրինյոն շատ բան սովորեց Ռոբսենից։ Նա լավ ընդունեց Մոուրինյոյին և նրա հետ քննարկում էր ֆուտբոլային տակտիկաներ և մարզչական արվեստ։ Ռոբսոնը լքեց Սպորտինգը 1993 դեկտեմբերին և Մոուրինյոն նրա հետ տեղափոխվեց մեկ այլ պորտուգալական ակումբ Պորտո, որտեղ շարունակեց մարզչի թարգմանչի աշխատանքը ևս երկու տարի։ Պորտոն երկու տարի մարզելուց հետո Ռոբսոնը նորից տեղափոխվեց, այս անգամ նրա նոր ակումբը դարձավ Բարսելոնան 1996-ին։ Նրանց վերջին խաղը Պորտոյում եղավ Բենֆիկայի հետ կայացած սուպերգավաթի խաղը, որում Պորտուն հաղթանակ տարավ 5-0 հաշվով, իսկ հանդիպումը մինչ այժմ հիշում են պորտուգալացի երկրպագուները։ Բարսելոնայում Մոուրինյոն շարունակեց առաջադիմություն ցուցաբերել՝ սովորելով Կատալոներեն։ Մոուրինյոն և իր ընտանիքը տեղափոխվեցին Բարսելոնա և նա դարձավ մարզչական անձնակազմի նշանակալից դեմքերից մեկը թարգմանելով մամլո ասուլիսները, պլանավորելով մրցաշրջանների պատրասման գործընթացը և օգնելով խաղացողներին տակտիկական և դիրքային հարցերում։ Ռոբսոնի և Մոուրինիոյի ոճերը լրացնում էին միմյանց Անգլիացին նախընտրում էր հարձակվողական ոճը, իսկ Մոուրինյոն՝ պաշտպանողական։ Պորտուգալացին սիրում էր պլանավորել և մարզել կոմբինացիաներ Ռոբսոնի հետ միասին։ Նրանց համագործակցությունը պտղաբեր էր և Բարսելոնան վերջացրեց մրցաշրջանը հաղթելով ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը։ Հաճորդ մրցաշրջանում Ռոբսոնը լքեց ակումբը, սակայն այս անգամ Մոուրինյոն չհետևեց նրան, քանի որ նրան առաջարկեցին Բարսելոնայի մարզիչի օգնականի պաշտոնը։ Չնայած հրաժեշտին Մոուրինյոն և Ռոբսոնը մնացին լավագույն ընկերներ։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենֆիկա և Լեյրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մարզիչ դառնալու հնարավորությունն ընձեռվեց 2000 թվականի սեպտեմբերին, երբ Մոուրինյոն տեղափոխվեց Լիսաբոնի Բենֆիկա սկզբում որպես մարզիչի օգնական, Պրեմիեր Լիգայի սկսելուց 4 շաբաթ հետո փոխարինեց Յապ Հեյնկիսին[23]։ Բենֆիկայի ղեկավարությունը ցանկանում էր Ժեզուալդո Ֆերեյրային նշանակել մարզիչի նոր օգնական, բայց Մոուրինյոն որոշեց այդ պաշտոնում նշանակել Կառլոս Մոզերին, որը Բենֆիկայի վետերան պաշտպանն էր[24]։

Մոուրինյոն շատ էր քննադատվում Ֆերեիրայի կողմից, որը նրա ուսուցիչն էր եղել ISEF-ում, ավել ուշ Մոուրինյոն նրա մասին ասաց. «Սա կարող է լինել պատումթուն մի էշի մասին, որը 30 տարի աշխատելուց հետո այդպես էլ ձի չդարձավ»[25] Աշխատանքի ընդունվելուց միայն մեկ շաբաթ հետո Բոբի Ռոբսոնը առաջարկեց նրան տեղափոխվել Անգլիա և նորից լինել նրա օգնականը Նյուքասլ Յունայթեդում։ Մոուրինյոն մերժեց Ռոբսոնի առաջարկը և ասաց, որ նա գիտի Ռոբսոնին, որ նա երբեք մի քայլ հետ չի կատարի[26]։

Մոուրինյոն և Մոզերը մշակեցին ճանաչված կոմբինացիա, արդյունքում հաղթեցին Բենֆիկայի անհաշտելի մրցակից Սպորտինգին 3-0 հաշվով[27][28]։ Նրանց իշխանությունը վտանգի տակ դրվեց, երբ Բենֆիկայի նոր նախագահ ընտրվեց Մանուել Վիլիարինյոն, որը ասաց, որ նոր մարզիչի պաշտոնում է տեսնում Բենֆիկայի նախկին խաղացող Տոնիին[23] Մոուրինյոն օգտագործեց Սպորտինգի հետ տարած հաղթանակը, որպեսզի համոզի նոր նախագահին կնքել իր հետ նոր պայմանագիր[27]։ Վիլարինյոն որոշեց մերժել և հրամայոց Մոուրինյոյին անմիջապես թողնել մարզիչի պաշտոնը։ Նա լքեց ակումբը 2000 թվականի Դեկտեմբերի 5-ին անցկացնելով միայն 9 խաղ Բենֆիկայում[29]։ Ավելի ուշ Վիլարինյոն զգաց իր անհեռատեսությանը, և զղջաց, որ այդպես է վարվել։

Մոուրինյոն 2001 թվականի ապրիլին գտավ մարզիչի նոր պաշտոն Լեյրիա, որին հասցրեց Պրեմիեր Լիգայի 5-րդ հորիզոնական, որն ակումբի պատմության մեջ լավագույն մրցաշրջանն էր[30]։ Մոուրինյոյի հաջողությունը նկատեցին Պորտուգալական անվանի ակումբներում[23]։

2002 թվականի հունվարին նա փոխարինեցՊորտուի մարզիչ Օկտավիո Մաչադոյին։ Մոուրինյոն եկավ ակումբ, երբ այն գտնվում էր երրորդ հորիզոնականում՝ 15 խաղում ունենալով (Հ–Ո–պ։ 11–2–2) հարաբերակցությունը, և նա խոստացավ Պորտոն չեմպիոն դարձնել հաջորդ տարի։

Նա անմիջապես ընտրեց մի քանի խաղացողների, որոնք իդեալական կլինեին ակումբի համար. Վիկտոր Բայա, Ռիկարդո Կառվալյու, Կոշտինգա, Դեկո, Դմիտրի Ալեյնիչև և Հելդեր Պոշտիգա։ Նա վերադարձրեց թիմի ավագ Խորխե Կոշտային որը 6 ամսով գտնվում էր վարձավճարով Չառլտոն Ատլետիկում։ Նաև նա ձեռք բերեց Նունու Վալենտեին և Դեռլեյին Լեյրայից, Պաուլո Ֆերեյրային Վիտորիա դե Սետուբալից, Պեդրո Էմանուելին Բոավիշտայից և Էդգարաս Յանկուակասին ու Մանիշեին, որոնք երկուսն էլ ազատ կարգավիճակով տեղափոխվեցին Բենֆիկայից։

2003 Մոուրինյոն նվաճեց իր առաջին Պրեմիեր Լիգան 27–5–2 արդյունքով, 11 միավոր ավելի փոխչեմպիոն Բենֆիկայից՝ այն ակումբից, որը լքեց երկու տարի առաջ։ Հնարավոր 102-ից 86 միավոր վաստակելը նոր ռեկորդ էր այն ժամանակվանից, երբ սկսեցին հաղթանակի համար տալ 3 միավոր։ Մոուրինյոն նվաճեց նաև Պորտուգալիայի գավաթը՝ հաղթելով իր նախկին ակումբ Լեյրիային, ինչպես նաև նվաճեց ՈՒԵՖԱ Գավաթը՝ եզրափակչում հաղթելով Սետիկին, երկուսն էլ 2003 թվականի մայիսին։

Հաջորդ մրցաշրջանն ավելի հաջողակ էր ակումբի համար։ Նա նվաճեց Պորտուգալիայի Սուպեր գավաթը՝ հաղթելով նույն Լեյրիային 1։ 0 հաշվով։ Նրանք պարտվեցին ՈՒԵՖԱ Սուպեր գավաթում Միլանին 1-0 հաշվով Անդրեյ Շևչենկոյի խփած միակ գոլի պատճառով։ Պաշտպանելով Պրիմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը՝ նրա ակումբն ունեցավ տնային հաղթանակների ռեկորդ, սակայն դա ավարտվեց, երբ նրանք պարտվեցին Ժիլ Վիսենտեին. նրան ապահովեցին չեմպիոնի տիտղոսն արդեն մրցաշրջանի ավարտից 5 շաբաթ առաջ։ Պորտուն պարտվեց Պորտուգալիայի գավաթի եզրափակչում Բենֆիկային, սակայն երկու շաբաթ հետո նվաճեց ակումբային ամենաբարձր տիտղոսը՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան՝ եզրափակչում 3։ 0 հաշվով հաղթելով Մոնակոյին Գերմանիայում։ Ակումբը մրցապայքարից դուրս թողեց Մանչեսթեր Յունայթեդին, Օլիմպիկ Լիոնին և Դեպորտիվոյին և խմբային փուլում հանդիպեցին նաև Ռեալ Մադրիդի հետ։

Մանչեսթերի նկադմամբ տարած հաղթանակը նախապայման հանդիսացավ նրա Անգլիական լիգա տեղափոխվելու համար։ Մանչեսթրի հետ խաղում պորտուն առավելության հասավ մրցակցի հարկի տակ խփված գոլի շնորհիվ, որը Կոշինյան խփեց ավելացված ժամանակի 30- րդ վայրկյանին, հաղթանակ Մոուրինյոն նշեց մեծ շուքով։ Որպես արդյունք Մոուրինյոյով սկսեցին հետաքրքրվել եվրոպական առաջատար ակումբներ, որոնց մեջ էին Լիվերպուլը, Ռեալ Մադրիդը և Չելսին։ Մոուրինյոն բացահայտ հայտարարեց, որ նա գերադասում է Չելսին Լիվերպուլից։

Լիվերպուլը մարզիչի պաշտոնում նշանակեց Իսպանացի Ռաֆայել Բենիտեսին և Մոուրինյոն տեղափոխվեց Չելսի։

Մոուրինյոն Չելսիում

Մոուրինյոն տեղափոխվեց Չելսի 2004-ի Հունիսին, դառնալով ամենաշատ վարձատրվող մարզիչը ֆուտբոլում, նրա աշխատավարձը կազմում էր £4.2 միլիոն տարեկան, որը բարձրացվեց մինչև £5.2 միլիոնի 2005-ին[31]։ Անգլիա տեղափոխվելուց նա մամլո ասուլիսում ասաց "Խնդրում եմ ինձ չհամարել թանկարժեք, ես Եվրոպայի չեմպիոն եմ և ես մտածում եմ ես հատուկ մեկն եմ", որը առիթ եղավ լրագրողներին կոչել նրան "Հատուկ մեկը".[32]

Մոուրինյոն իր հետ բերեց նաև Պորտոյի մարզչական կազմը, որոնց մեջ էին նրա օգնական Վալտեմար Բրիտոն, Ռուի Ֆերիան, Անդրե Վիլլաշ-Բոաշը և Սիլվինյո Լոուրոն։ Նա շարունակեց օգտվել Ստիվ Կլարկի ծառայություններից, ով երկար ժամանակ ակումբում էր և մազիչի օգնականի պաշտոն էր զբաղեցնում նախկին մարզիչների ժամանակ։ Ծախսերի առումով Մոուրինյոն գերազանցեց իր նախորդին՝ Կլադիո Ռանիերիին, որը հեռացվել էր Ռոման Ամբրամովիչին հսկայական ծախսումների դրդելու համար, նա ծախսեց մոտ £70 միլիոն ձեռք բերելով Տիագու (£10 միլիոն) Բենֆիկայից, Միքայել Էսյեն (£24.4 միլիոն) Օլիմպիկ Լիոնից, Դիդիե Դրոգբա (£24 միլիոն) Օլիմպիկ Մարսելից, Մատեա Կեվման (£5.4 միլիոն) ՊՍՎ Էյնդհովենից, և Պորտոյի զույգին Ռիկարդո Կառվալյու (£19.8 միլիոն) և Պաուլո Ֆերեյրա (£13.3 միլիոն)։ Մոուրինյոյի ենթակայության տակ Չելսին կառուցեց թիմի պետենցիյալը դեռ առաջին մրցաշրջանում։ Դեկտեմբերի սկզբին նրանք գլխավորում էին Անգլիայի Պռիմյեր Լիգայի մրցաշարային աղյուսակը և դուս էին եկել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ։ Նա նվաճեց իր առաջին տիտղոսը Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում հաղելով Լիվերպուլին 3–2 հաշվով (լրացուցիչ ժամանակում) Կարդիֆ քաղաքում։ Խաղի ավարտին մոտ Մոուրինյոն տարավ մատը բերանը Լիվերպուլի երկրպագուների ուղղությամբ, արդյունքում նրան սուլում էին մինչև չելսին հավասարեցրեց հաշիվը։

Ակումբը ավելացրեց իր մրցանակները հաղթելով ներքին առաջնությունը առաջինը վերջին 50 տարում բարելավվելով անգլիական ռեկորդները։ Նրա հաղթարշավը շարունակվում էր նաև Չեմպիոնների լիգայում և ընդհատվեց միայն կիսաեզրափակչում, որտեղ հակասական գոլի արդյունքում պարտվեց Լիվերպուլին։

Հաճորդ մրցաշրջանը Չելսին նույնպես հաջող սկսեց։ Նրանք հաղթեցին Արսենալին 2–1 հաշվով Անգլիայի սուպեր գավաթում և Պրեմիեր լիգայի առաջատարն էին հենց առաջին տուրից։ Հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին 3–0 հաշվով նրանք դարձան Պրիմյեր Լիգայի չեմպիոն անընդմեջ, իսկ Մոուրինյոն հաղթեց չորրորդ անընդմեջ ներքին առաջնությունը։ Մրցանակաբաշխությունից հետո Մոուրինյոն նետեց մեդալը և համազգեստը ամբոխի մեջ։ Նա այդ մեդալը մի քանի րոպե առաջ էր ստացել և նետեց ամբոխի մեջ։

Ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյի՝ ակումբի համար ռեկորդային գնով ձեռքբերումը 2006-ի ամռանը հետագայում դարձավ Մոուրինյոյի և Աբրամոցիչի միջև վեճերի սկիզբը։ Շևչենկոն այդ ժամանակ ամենացանկալի հարձակվողն էր Եվրոպական շատ ակումբների համար։ Նա Միլանում 7 տարվա մեջ հասցրել էր տիրանալ Չեմպիոնների լիգային, Սկուդետոյին և Իտալիայի գավաթին։ Չելսին արդեն փորձել էր ձեռք բերել Շևչենկոյին նախորդ երկու տարիներին, սակայն Միլանը մերժել էր Աբրամովիչին։ Շևչենկոյի առաջին մրցաշրջանը Չելսիում ամենամեծ հիասթափությունն էր Չելսիի երկրպագուների համար, քանի որ նա լիգայում դարձել էր ընդամենը 4 գոլի հեղինակ, իսկ բոլոր մրցույթներում խփել էր ընդամենը 14 գոլ։ Շևչենկոյի խաղընկեր Դիդիե Դրոգբան, որի համար այդ մրցաշրջանը ամենաբարեհաջողն էր իր կարիերայի ընթացքում, արդյունքում նա զրկեց Շևչենկոյին հիմնական կազմում խաղալու հնարավորությունից։ Հաճախ չեմպիոնների լիգայի հախերում Շևչենկոյին չէին հայտագրում նույնիսկ պահեստայինների կազմում։ Աբրամովիչի համառությունը ընդգրկել Շևչենկոյին հիմնական կազմում լուրջ ցնցեց Մոուրինյոյի հետ նրա հարաբերությունները։ Շևչենկոյի ձեռք բերումը Չելսիի միակ սխալը չէր, հիասթափություն էր նաև Բավարիա Մյունխենից Միխայել Բալաքի ձեռք բերումը։ Իսկ իսլանդացի հարձակվող Էյդուր Գուդյոնսենը, որը կարևորագույն խաղացող էր Մոուրինյոյի և Ռանիերիի ժամանակներում վաճառվեց Բարսելոնային։

2006–07 մրցաշրջանի ընթացում զանգվածային լրատվամիջոցները խոսակցություններ էին տարածում, որ Մոուրինյոն մրցաշրջանի ավարտին լքելու է ակումբը, քանի որ կոնֆլիկտը Աբրամովիչի հետ մեծանում է և իշանության պայքար էր մղվում սպորտային տնօրեն Ֆրենկ Արնեսենի և Աբրամովիչի խորհրդական Պիետ դե Վիսերի հետ։ Մոուրինյոն բոլոր կասկածները փարատեց կապված իր մնալու հետ Չելսիում պարզաբանելով, որ երկու ճանապարհ կա Չելսիից հեռանալու. կամ Չելսին նոր պայմանագիր կառաջարկի իրեն մինչև 2010 թվականը, կամ կհեռացնեն մարզչի պաշտոնից[33]։ Այնուհետև նա ինտենսիվ պայքար սկսեց դառնալու առաջին անգլիական ակումբը որը կհաղթի 4 մրցանակ մեկ մրցաշրջանում։

Չնայած անախորժություններին, Չելսին, Մոուրինյոյի ենթակայության տակ տիրացավ Անգլիայի լիգայի գավաթին, հաղթելով Արսենալին եզրափակչում։ Հնարավորությունը տիրանալ չորս մրցանակի ի չիքս դարձան, երբ Չեսլին նորց պարտվեց Լիվերպուլին Չեմպիոնների լիգայում 2007 թվականի մայիսի մեկին հետխաղյա 11 մետրանոցներով։ Մի քանի օր հետո Չելսին զրկվեց նաև Լիգայի չեմպիոնի տիտոսից ոչ-ոքի խաղալով Արսենալի հետ Էմիրեյտս մարզադաշտում։ Արդյունքում տիտղոսը բաժին հասավ Մանչեսթեր Յունայթեդին։ Դա Մոուրինյոյի առաջին ոչ չեմպիոնական մրցաշրջանն էր վերջին 5 տարիներում։ Սակայն Չելսին նվաճեց նաև Անգլիայի գավաթը եզրափակչում հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին 1։ 0 հաշվով Ուեմբլի նոր մարզադաշտում։ Դա իր առաջին Անգլիայի գավաթն էր, դա նշանակում էր, որ նա արդեն տիրացել էր բոլոր հնարավոր մրցանակներին Անգլիայում։ Մոուրինյոյի և Աբրամովիչի հարաբերություններում նոր ցնցում եղավ, երբ թիմի ֆուտբոլային տնօրեն նշանակվեց Ավրամ Գրանտը հակառակ Մոուրինյոյի ցանկությանը։ Գրանտի դիրքերը ավելի են ուժեղացան, երբ նա դարձավ ակումբի տնօրենների խորհրդի անդամ։ Չնայած այս անախորժություններին, ակումբից հեռացավ հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենը Ռեալ Մադրիդ և Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորենտ Մալուդան տեղափոխվեց Չելսի։ Շևչենկոյին հնարավորություն տվեցին վերադառնալ Միլան, սակայն նա որոշեց մնալ Չելսիում ևս մեկ տարի։

2007-08 մրցաշրջանի առաջին խաղում, Չելսին, հաղթելով Բիրմինգեմ Սիթիին 3–2 հաշվով, դարձավ ռեկորդի հեղինակ՝ ունենալով 64 անպարտելի հանդիպումներ տանը, բարելավելով Լիվերպուլի նախկին ռեկորդը, որը սահմանվել էր 1978-1981 թվականներին[34]։ Չնայած այս հաճողությանը Չելսին մրցաշրջանը սկսեց ոչ այնքան հաջող քան նախորդները։ Ակումբը պարտվեց Աստոն Վիլլային և գոլազուրկ ոչ-ոքի խաղաց տանը Բլեքբուռն Ռովերսի հետ։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի մերկնարկային խաղում խաղացին ոչ ոքի նորվեգական Ռոցենբորգի հետ կիսադատարկ մարզադաշում։ Շևչենկոն դարձավ Չելսիի միակ գոլի հեղինակը այդ խաղում։

Մոուրինյոն անսպասելի հեռացավ Չելսիից 2007 թվականի Սեպտեմբերի 20-ին "փոխհամաձայնեցված կարգով," չնայած կային որոշ տարաձայնություններ Ռոման Աբրամովիչի հետ։ Չելսիի խորհուրդը արտահերթ նիստ գումարեց և որոշեց, որ ժամանակն է մարզիչի փոխարինելու։ Մոուրինյոն հեռացավ, որպես ամենահաջող մարզիչ Չելսիի պատմության մեջ, նա նվաճել էր 6 մրացանակ 3 տարում և մնացել անպարտելի բոլոր տնային խաղերում։ Ավրամ Գրանտը փոխարինեց Մոուրինյոյին, բայց չկարողացավ նվաճել որևէ մրցանակ իր պաշտոնավարման մեկ տարում, չնայած հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և մրցաշրջանը Լիգայում ավարտեց երկրորդ հորիզոնականում։

Մոուրինյոն մամլո ասուլիսում
Մոուրինյոն Մոսկվայում, 2010-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ

2008 թվականի Հունիսի 2-ին Մոուրինյոն փոխարինեց Ռոբերտո Մանչինիին Ինտերի գլխավոր մարզիչի պաշտոնում, կնքելով երեք տարվա պայմանագիր և բերեց իր հետ մարզչական կազմին, որոնք իր հետ էին Չելսիում և Պորտոյում[35][36]։ Նա ընդրեց Ջուզեպպե Բարեզիին, որպես իրեն օգնական[37]։ Նա դժվարությամբ էր խոսում իտալերեն իր առաջին մամլո ասուլիսում, որպես Ինտերի գլխավոր մարզիչ և խոստացավ սովորել լեզուն երեք շաբաթում[38]։ Մոուրինյոն խոստովանեց, որ մի քանի ձեռքբերում է իրականացնելու այդ ամռանը[39]։ Մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, նա գնեց երեք ֆուտբոլիստների, որոնք էին Բրազիլացի Մանչինին[40][41], Գանացի կիսապաշտպան Սուլեյ Մունտարին[42], և պորտուգալացի Ռիկարդո Կուարեզման[43][44]։ Իր պաշտոնավարման առաջին մրցաշրջանի սկզբում Մոուրինյոն հաղթեց Իտալիայի Սուպեր գավաթը՝ Հաղթելով Ռոմային 11 մետրոնացներով[45] և վերջացրեց մրցաշրջանը Սերիա Ա-ում առաջին հորիզոնականում։ Ինտերը, սակայն դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչից պարտվելով Մանչեսթեր Յունայթեդին 2-0 հաշվով, նաև դուրս մնաց Կոպպա Իտալիայից, կիսաեզրափակչում պարտվելով Սամպդորիային 3-1 հաշվով[46]։ ՈՒԵՖԱ-ն հորդորում էր մեծ ակումբներին առաջնային լիգաներից ունենալ ավելի շատ տեղացի խաղացողներ, Մոուրինյոն հաճախ էր խաղացնում 18 տարեկան իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլիին և պաշտպան Դավիթ Սանտոնեին, մնացած խաղացողները օտարերկրացի էին։

Չնայած ազգային առաջնությունում ունեցած հաջողությանը՝ տիրանալով Սկուդետտոյին տասը միավոր առավելությամբ, Մոուրինյոյի առաջին մրցաշրջանը դիտվեց, որպես հիասթափություն Ինտերի որոշ երկրպագուների կողմից, գտնելով որ նրա նախորդ Մանչինի ավելի հաջող էր հանդես գալիս Չեմպիոնների Լիգայում։ Ինտերը դեռ խմբային մրցաշրջանում դժգույն խաղ էր ցույց տալիս՝ պարտվելով Պանատինաիկոսին 1-0 հաշվով և ոչ ոքի խաղալով Կիպրոսի Անտարտոսիսի հետ։ Չնայած նրանք դուրս եկան հաջորդ փուլ, սակայն պարտվեցին 1/8 եզրափակչում Մանչեսթեր Յունայթեդին՝ չհասնելով անգամ քառորդ եզրափակիչ։ Մոուրնյոն նաև վարկաբեկում էր նետում Իտալական ֆուտբոլային մրցավարության վրա, իր մամլո ասուլիսներում, ինչպես նաև փնովում էր այլ մարզիչների, ինչպիսիք էին Կառլո Անչելոտին, այն ժամանակ Միլանի մարզիչը, Լուչիանո Սպալետին Ռոմայի մարզիչ և Կլաուդիո Ռանիերին Յուվենտուսի մարզիչ։ 2009-ի Մարտին կայացած մամլո ասուլիսում նա վերջին երկու մարզիչներին փոխանցեց, որ նրանք մրցաշրջանը կավարտեն առանց մրցանակի, այդ խոսքերը իտալացի սպորտային լրագրողների կողմից որակվեց որպես "մտավոր մարմնավաճառություն" իրենց հեդվածներում[47]։ Այս դեպքը մեծ արձագանք գտավ Իտալիայում, հատկապես Մոուրինյոյի արտաբերած "զրո մրցանակ" խոսքերը, որը նա սխալ էր արտաբերել ասելով zeru tituli (ճիշտ իտալականով կլիներ zero titoli), որը հետագայում լայն արձագանք գտավ Իտալիայում։ Այն դարձավ նաև Ինտերի երկրպագուների բացականչությունների հիմնական թեման երբ Ինտերը նվաճեց 17-րդ տիտղոսը[48][49]։ Այդ հապավումը նաև օգտագործվեց Նայք ֆիրմայի կողմից, երբ ներկայացնում էին տոնական մարզաշապիկները Ինտերի Սերիա Ա տիտղոսը նվաճելու ժամանակ[50]։ 2009-ի Կոպպա Իտալիայի եզրափակչից հետո Հռոմի Լացիոյի երկրպագուները տոնելով իրենց ակումբի հաղթանակը եկել էին մարզաշապիկներով, որոնց վրա գրված էին Io campione, tu zero titoli ("Մենք Չեմպիոն ենք իսկ դուք ոչ մի մրցանակ չունեք")` կրկնելով Մոուրինյոյի "zeru tituli" հոդվածը[51]։

2009-ի Մայիսի 16-ին Ինտերը ժամկետից շուտ հաղթեց Սերիա Ա-ն, երբ երկրորդ տեղում ընթացով Միլանը պարտվեց Ուդինեզեին։ Այս պարտությունը Ինտերին տվեց յոթ միավորի առավելություն, իսկ մրցաշրջանի ավարտին մնացել էր 2 խաղ[52]։

2009 թվականի Հուլիսի 28-ին Մոուրինյոն լրագրողներին ասաց, որ հնարավոր է իրեն հետաքրքրի Մանչեսթեր Յունայթեդի մարզիչի պաշտոնը, երբ Ալեքս Ֆերգյուսոնը հեռանա։ Նա ասաց, - "Ես կվերանայեմ Մանչեսթեր Յունայթեդ գնալու առաջարկը, եթե այնտեղից հեռանա Ալեքս Ֆերգյուսոնը։ "[53]

Մոուրինյոյի ժամանակ Ինտերը ակտիվություն էր ցուցաբերում տրանսֆերային շուկայում։ Ադրիանուն լքեց ինտերը 2009-ի Ապրիլին և Բրազիլացի հարձակվողին հետևեցին Արգենտինացի հարձակվողներ Ժուլիո Կրուզը և Էռնան Կրեսպոն։ Լեգենդար պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն ավարտեց կարիերան։ Ֆիգուն ցանկանում էր լքել ինտերը դեռ Մանչինի օրոք խաղային պրակտիկայի բացակայության պատճառով, բայց իր վերջին մրցաշրջանում Մոուրինյոն հաճախ էր նրան խաղացնում։ Մոուրինյոն պայմանագիր կնքեց Արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոյի հետ, որը միայն մեկ գոլ էր պակաս խփել լավագույն ռմբարկուից Ջենոայում նաև ակումբ եկան Տիագու Մոտտան և Ուեսլի Սնայդերը, երկուսն էլ կիսապաշտպան։ Նրա ամենաաղմկոտ գործարքը այդ ամռանը դա Զլատան Իբրահիմովիչի փոխանակումն էր Բարսելոնա ՖԱԿամերունացի հարձակվող Սամուել Էտոոյի հետ, նաև Բարսելոնը վճարեց 35 միլիոն ֆունտ հավելավճար։ Այս տրանսֆերը երկրորդ ամենաթանկ գործարքն էր պատմության մեջ Կրիշտիանու Ռոնալդուի Մադրիդի Ռեալ տեղափոխվելուց հետո, որը կատարվել էր նույն ամռանը։ Էտոոն լավ մեկնարկեց Ինտերում՝ առաջին երկու խաղերում խփելով երկու գոլ։ Ռիկարդո Կուարեզմայի ձեռք բերումը Մոուրինյոյի նախկին ակումբ Պորտոյից դիտվեց, որպես բացթողում Ինտերի տրանսֆերային քաղաքականության, և նրան վարձավճարով տրամադրեցին Չելսիին մրցաշրջանի կեսերից։ Մանչինին նույնպես ցանկանում էր ուժեղացնել կիսապաշտպանությունը և դա հանդիսացավ Ինտերի հիմնական նպատակը նաև Մոուրիյոյի ժամանակ։ Ինտերը փնտրում էր ուժեղ փլեյմեյքեր, որը կունենար Չեմպիոնների լիգայում խաղերի փորձ։ Դրա համար Ինտերը ձեռք բերեց Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Ուեսլի Սնայդերին։

MՄոուրինյոն մեկ անգամ ևս կոնֆլիկտի մեջ ընկավ ամռանը Իտալիայի ազգային հավաքականի մարզիչ Մարչելո Լիպիի հետ։ Լիպին կանխատեսում էր, որ 2009-10 թվականների մրցաշրջանում Չեմպիոն կդառնա Յուվենտուսը, որը Մոուրինյոն դիտեց, որպես վիրավորանք Ինտերին։ Նախորդ տարի, երբ Լիպին կանխատեսեց Ինտերի հաղթանակը Մոուրինյոն չառարկեց։

Ինտերը ձախողեց նոր մրցաշրջանի առաջին երկու խաղերը։ Ակումբը պարտվեց Իտալիայի Սուպեր գավաթում Լացիոյին 2–1 հաշվով և ոչ-ոքի խաղաց Սերիա Ա-ի նորեկ Բարիի հետ Սան Սիրո մարզադաշտում։ Հաջորդ խաղերում Մոուրինյոյի ակումբը զգալիորեն բարելավեց խաղը, ունենալով ուժեղ կիսապաշտպանական գոտի, որի սիրտն էր Ուեսլի Սնայդերը, ակումբի նորեկ Տիագու Մոտան և վետերաններ Խավիեր Զանետտին և Դեյան Ստանկովիչը։ Ինտերը արդեն Նոյեմբերի վերջին խփել էր 30 գնդակ, խոշոր՝ 4-0 հաշվով հաղթելով Միլանին, որտեղ աչքի ընկան գելորով ակումբի նորեկներ Դիեգո Միլիտոն և Մոտտան, նաև Ջենովային հաղթեցին 5-0 հաշվով, որը մրցաշրջանի ամենամեծ տարբերությամբ հաղթանակն էր։ Նա հեռացվեց խաղադաշտից Դեկտեմբերին, երբ սարկազմով ընդունեց մրցավարի որոշումը, որը նշանակել էր տուգանային հարված, արդյունքում Ինտերը պարտվեց Յուվենտուսին 1-2 հաշվով[54]։

Ավելի ուշ մրցաշրջանի ընթացքում Մոուրինյոյի բողոքները մրցավարների դեմ ավելի էին թեժանում և իր գագաթնակետին հասավ 2010-ի Փետրվարի 22-ին, երբ Սամպդորիայի հետ խաղում, որը ավարտվեց 0-0 հաշվով, երկու Ինտերի խաղացողներ հեռացվեցին խաղադաշտից դեռ առաջին խաղակեսում։ Առաջին խաղակեսի ավարտին Մոուրինյոն ցուց տվեց ձեռնաշթաների ժեստ տեսախցիկների առջև, որը Ֆուտբոլային ասոցացիայի կողմից ընդունվեց որպես վիրավորանք, և նրան որակազրկեցին 3 խաղով[55]։ Նաև նրա դժվար հարաբերությունները երիտասարդ հարձակվող Մարիո Բալոտելիի հետ և ակումբի հոգեբանական վիճակի վատթարացումը նպաստեցին Ինտերին վաստակել միայն 7 միավոր 6 խաղում առիթ եղան Մոուրինյոյին քննադատելու մասնագետների և լրատվամիջոցների կողմից։ Չնայած դրան, Մոուրինյոն ականատես եղավ իր կարիերայի ամենալուսավոր կետերից մեկին Չեմպիոնների Լիգայում հաղթելով իր նախկին ակումբին՝ Չելսիին[56]։

2010-ի Ապրիլի 6-ին Մոուրինյոն դարձավ առաջին մարզիչը, ով երեք տարբեր ակումբների հետ հասնում է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ (այս ռեկորդը կրկնեց Բավարիա Մյունխենի մարզիչ Լուի Վան Գալը մեկ օր հետո), երբ նա Ինտերի հետ անցավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի արգելքը 1/4 եզրափակչում։ Ինտերը դուրս եկավ կիսաեզրափակիչ 7 տարվա ընդմիջումից հետո[57]։ 2010-ի Ապրիլի 13-ին Ինտերը շարունակեց իր հաղթարշավը հաղթելով Կոպպա Իտալիայի եզրափակչում Ֆիորենտինային, բերելով Մոուրինյոյին առաջին գավաթը[58]։

Մոուրինյոն մամլո ասուլիսի ժամանակ:

2010-11 մրցաշրջան

2010-ի Մայիսի 28-ին հաստատվեց, որ Մոուրինյոն կփոխարինի Մանուել Պելեգրինիին Ռեալ Մադրիդի մարզիչի պաշտոնում[59]։ 2010-ի Մայիսի 31-ին Մոուրինյոն ներկայացվեց, որպես Ռեալ Մադրիդի նոր մարզիչ, կնքելով 4 տարվա պայմանագիր, նա դարձավ Ռեալի 11-րդ մարզիչը վերջին 7 տարվա մեջ[60]։

Տրանսֆերային պատուհանի ավարտին մոտ Աշխարհի առաջնությունից հետո նա գնեց 4 նոր ֆուտբոլիստների՝ երկու գերմանացի Մեսութ Օզիլ (€15 միլիոն) և Սամի Խեդիրա (€13 միլիոն), պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կառվալյու (€8 միլիոն) և արգենտինացի Անխել դի Մարիա (€25 միլիոն գումարած €11 միլիոն հետագա վճարումներով)։

2010-ի Օգոստոսի 29-ին Ռեալ Մադրիդը 0–0 խաղաց Ռեալ Մայորկայի հետ Մոուրինյոյի առաջին խաղում Լա Լիգայում որպես մարզիչ[61]։

Երբ նրան հարցրեցին ինչու ակումբը կորցրեց առավելությունը Լևանտեի և Օսերի հետ խաղերում Մոուրինյոն պատասխանեց, - "Մի գեղեցիկ օր որոշ խեղճ մրցակիցներ կփոխատուցեն այսօրվա թիմի անհաջողությունների համար:" Հաջորդ խաղում Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում Դեպորտիվոյի հետ խաղը ավարտվեց 6-1 հաշվով։ Լիգայի հաջորդ խաղերում Մոուրինյոն ապացուցեց իր խոսքերը՝ հաղթելով Մալագային 1–4 և Ռասինգին՝ նույն 6–1 հաշվով։

2010-ի Նոյեմբերի 29-ին Մոուրինյոն պարտվեց իր առաջին կլասիկոն Բարսելոնային։ Խաղը, որը տեղի էր ունենում Նոու Կամպում ավարտվեց 5-0 հաշվով հօգուտ տան տերերի, Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որակեց ամենավատ խաղը Ռեալի պատմության ընթացքում[62]։ Երբ Մոուրինյոյին հարցեցին խաղի վերաբերյալ, նա ասաց, որ դա նսեմացում էր Բարսելոնայի կողմից[63]։

2010-ի Նոյեմբերի 30-ին Մոուրինյոն տուգանվեց £33, 500 Չաբի Ալոնսոյի և Սերխիո Ռամոսի վաստակած երկրորդ դեղին քարտերի դրդման համար Այաքսի հետ կայացած հանդիպման ժամանակ[64]։ Նրան նաև որակազրկեցին Չեմպիոնների լիգայի երկու խաղով, դա երկրորդ նմանատիպ դեպքն էր վերջին երեք տարիներում[65]։

2010-ի Դեկտեմբերի 22-ին Մոուրինյոն ունեցավ ամենախոշոր հաղթանակը՝ հաղթելով Լևանտեյին 8-0 հաշվով[66]։

2011-ի Ապրիլի 20-ին Մոուրինյոն հաղթեց իր առաջին մրցանակը Իսպանիայում որպես մարզիչ՝ հաղթելով Բարսելոնային 1-0 հաշվով Կոպա դել Ռեյի եզրափակչում, որը տեղի ունեցավ Վալենսիայի Մեստալիա մարզադաշտում, որը Ռեալի առաջին գավաթն էր վերջին 18 տարում[67]։

2011-12 մրցաշրջան

2012 թվականի Ապրիլի 21-ին, Ռեալ Մադրիդը 1-2 հաշվով հաղթեց Բարսելոնային թիմի տան մարզադաշտ՝ Նոու Կամպում և այդ ժամանակ Բարսելոնայից առաջ անցավ 7 միավորով։ Դա 2008 թվականից ի վեր Լա Լիգայի առաջին հաղթանակն էր Էլ Կլասիկոյում և 2007 թ.-ից ի վեր Նոու Կամպում։ Այդ հաղթանակը նաև ռեկորդ էր իսպանիայի առաջնությունում թիմի ամենա շատ գոլերով՝ 109 գոլ[68][69]։ Բարսայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան զիջել էր տիտղոսը Ռեալ Մադրիդին[70]։

Մոուրինյոյի թիմը երկու տարի անընդմեջ պարտվեց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում[71]։

2012 թ.-ի Մայիսի 2-ին Ռեալ Մադրիդը 0–3 հաշվով հաղթեց Ատլետիկ Բիլբաոյի, 32-րդ անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն[72]։ Միակ տարպերությունն այն է որ, Մոուրինյոն հաղթել է իր թիմերի հետ չորսը Եվրոպայի լավագույն առաջնություններում, այդ ժամանակ առաջնությունները գտնվում էին լավագույն վեցնյակում, դրանք էին Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի և Պորտուգալիայի առաջնությունները։ Իսկ ընդհանուր մրցաշրջանը ավարտվեց իսպանիայի առաջնության ռեկորդով որը պարզապես 81 տարի ոչ մի թիմ չէր սահմանել՝ 100 միավոր առաջնությունում 121 խփած գոլեր և +89 ցուցանիշ Խ-Բ գոլերով, 32 հաղթանակ 38 խաղից, 20 խոշոր հաշվով հաղթանակ, 16 հաղթանակ հյուրերի դաշտում, 51 գոլ հյուրերի դաշտում և 13 բաց թողած գոլ հյուրերի դաշտում։

2012-13 մրցաշրջան

2012/2013 մրցաշրջանում Մոուրինյոն սկսեց հաղթանակով Իսպանիայի սուպերգավաթը, հաղթեց երկու խաղում «Բարսելոանայի» դեմ։ «Ռեալի» մրցաշրջանի ընթացքում ևս մի քանի հաղթեց «Բարսելոնայի» դեմ խաղում Իսպանիայի գավաթում և առաջնությունում։

Վերադարձ Չելսի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորինյոն (ձախից) Խոսե Մորաիսի հետ:

2013 թվականի հունիսի 3-ին Մոուրինյոն երկրորդ անգամ նշանակվեց Չելսիի մարզիչ` կնքելով չորսամյա պայմանագիր[73]։ Մոուրինյոն Չելի ԹիՎի հեռուստաալիքով ասաց, որ իր կարիերայի ընթացքում ունեցել է երկու մեծ պաշտոն` Չելսում և Ինտերում, և Չելսին առավել քան կարևոր է իր համար[74]։ 2013 թվականի հունիսի 10-ին Մոուրինյոն պաշտոնապես հաստատեց իր Չելսի տեղափոխվելու հարցը Սթեմֆորդ Բրիջում կայացած մամլո ասուլիսի ժամանակ[75]։

Մոուրինյոյի առաջին խաղը վերադառնալուց հետո կայացավ 2013 թվականի օգոստոսի 18-ին Հալ Սիթիի դեմ խաղում, որտեղ Չելսին հաղթեց 2-0 հաշվով[76]։

2014 թվականի հունվարի 29-ին Վեստ Հեմից հետ Չելսին տանը խաղաց ոչ ոքի, ևՄոուրինյոն քննադատեց Վեստ Հեմի խաղը համարելով այն 19-րդ դարի խաղ, որտեղ ամբողջ կազմը միայն պաշտպանվում էր[77]։ 2014 թվականի ապրիլի 19-ին Մոուրինյոն կրեց իր առաջին տնային պարտությունը որպես Չելսիի մարզիչ` պարտվելով Սանդերլենդ-ին 1-2 հաշվով[78]։ Չելսին այս մրցաշրջանում մնաց առանց տիտղոս, ինչը Մոուրինյոն բացատրեց որպես անցումային մրցաշրջան[79]` դանդաղորեն թիմի կազմը վերափոխելով և վաճառելով իր կարծիքով անհարմար ֆուտբոլիստներին, այդ թվում Խուան Մատային[80]։ Պրիմիեր լիգա 2013–14-ում Չելսին գրավեց երրորդ տեղը` հաղթող Մանչեսթեր Սիթիից հետ մնալով ընդամենը 4 միավորով։

Մոուրինյոն Սթեմֆորդ Բրիջ մարզադաշտում 2014 թվականի հոկտեմբերին

Պրեմիեր Լիգայի 2014-15 մրցաշրջանը Չելսին սկսեց 3-1 հաշվով հաղանակով Բըրնլիի նկատմամբ օգոստոսի 18-ին։ Այս խաղում իրենց նորամուտը նշեցին Դիեգո Կոստան, Սեսկ Ֆաբրեգասը և Տիբո Կուրտուան, վերջինս երեք տարի վարձավճարից հետո վերադարձավ Չելսի։ Դիդիե Դրոգբան նույնպես վերադարձավ Չելսի։

2015 թվականի հունվարի 24-ին Չելսին անսպասելի դուրս մնաց Ֆուտբոլի Անգլիայի գավաթից` պարվելով Բրեդֆորդ Սիթիին 4-2 հաշվով[81]։

2015 թվականի մարտի մեկին հաղթելով Տոտտենհեմ Հոտսպուրին 2–0 հաշվով` Չելսին նվաճեց իր առաջին մրցանակը մրցաշրջանում ` Անգլիայի լիգայի գավաթը, ինչը դարձավ Մոուրինյոյի առաջին մրցանակը Չելսի վերադառնալուց հետո[82]։ 2015 թվականի մարտի 11-ին չելսին դուրս մնաց Չեմպիոնների լիգայի մրցաշարից` 1/8 եզրափակչում պարտվելով Պարի Սեն-Ժերմենին[83]։

2015 թվականի մայիսի 3-ին Չելսին դարձավ Պրիմիեր լիգայի հաղթող մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ[84]։ Մոուրինյոն ճանաչվեց Պրիմիեր լիգայի լավագույն մարզիչ` պարտվելով մրցաշրջանում միայն երեք անգամ[85]։

2015 թվականի օգոստոսի 7-ին Մոուրինյոն չորս տարով երկարաձգեց պայմանագիրը Չելսիի հետ[86]։ Օգոստոսի 29-ին Մոուրինյոն անցկացրեց 100 տնային հանդիպումը որպես Չելսիի մարզիչ և պարտվեց Քրիսթալ Փելասին 1-2 հաշվով[87]։ Չելսին Պրեմիեր լիգայի 2015-16 մրցաշրջանի առաջին 12 խաղում վաստակեց ընդամենը 12 միավոր։ Նրանք նաև պարտվեցին Ֆուտբոլային լիգայի գավաթում Սթոք Սիթիին հոկտեմբերի 27-ին[88][89][90]։

Պարվելով լիգայի 16 խաղերից 9-ում` Չելսիի ղեկավարությունը հայտարարեց, որ միակողմանիորեն լուծում է Մոուրինյոյի հետ պայմանագիր և հայտարարեցին, որ ակումբը ցանկանում է առանց վիճաբանության հրաժարվել Մոուրինյոյի ծառայություններից և Մոուրինյոն կմնա ակումբի շատ սիրված մարզիչներից մեկը[91]։

Մանչեստեր Յունայթեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 27-ին Մոուրինյոն երեք տարով պայմանագիր կնքեց Մանչեստր Յունայթեդի հետ, հույս ունենալով մնալ ակումբում նվազագույնը 2020 թվականը[92]։ 2016 թվականի օգոստոսի 7-ին Մոուրինյոն նվաճեց իր առաջին մրցանակը որպես Մանչեստրի մարզիչ` հաղթելով Լեսթերին Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունում[93]։ Մոուրինյոյի համար հաղթական էր Պրեմիեր լիգայի առաջին խաղը, որում Մանչեստրի հաղթեց Բորնմութին 3-1 հաշվով[94]։

Մարզչական վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Ազգ Սկսած Մինչև Արդյունք
Խ Հ Ո Պ Հաղթ.% ԽԳ ԲԳ +/-
Բենֆիկա Պորտուգալիա 20 Սեպտեմբեր 2000 5 Դեկտեմբեր 2000 11 6 3 2 54.55 17 9 +8
Լեյրա Պորտուգալիա 14 Ապրիլ 2001 20 Հունվար 2002 20 11 5 4 54.84 47 28 +19
Պորտո Պորտուգալիա 23 Հունվար 2002 26 Մայիս 2004 127 88 24 15 70.73 222 79 +143
Չելսի Անգլիա 2 Հունիս 2004 20 Սեպտեմբեր 2007 185 131 36 18 70.81 330 119 +211
Ինտեր Միլան Իտալիա 2 Հունիս 2008 28 Մայիս 2010 108 68 25 15 62.96 185 94 +91
Ռեալ Մադրիդ Իսպանիա 31 Մայիս 2010 1 Հունիս 2013 178 128 28 22 35.37 316 94 +307
Չելսի Անգլիա 3 Հունիս 2013 Ներկա 0 0 0 0 0 000 00 +000
Ընդամենը 635 430 126 79 69.38 1307 514 +793

Վիճակագրությունը ներառում է մինչև 02 Մայիսի 2012 կայացած պաշտոնական խաղերը։

Տնային հաղթանակների չգերազանցված ռեկորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի փետրվարի 23-ից մինչև 2011-ի ապրիլի 2-ը Մոուրինյոն անցկացրեց 150 տնային խաղերի անպարտելի շարք՝ ունենալով 38 (Հ36–Ո2) Պորտոյի հետ, 60 (Հ46–Ո14) Չելսիի հետ, 38 (Հ29–Ո9) Ինտերի հետ և 14 (Հ14–Ո0) Ռեալի հետ։ Անպարտելի շարքը դադարեցվեց Սպորտինգ Խիհոնի կողմից 2011-ի ապրիլի 2-ին, երբ Ռեալը պարտվեց տանը 1-0 հաշվով։

Նրա անպարտելության շարքն սկսվեց 2002-ի փետրվարի 23-ին, երբ նրա գլխավորած Պորտոն հաղթեց Բեյրա Մարին 3-2 հաշվով[95]։

Ութ մրցաշրջաններում որպես ակումբային մարզիչ, հաշված նաև ութ ամսյա ընդմիջումը 2007-08 թվականներին Մոուրինյոյի գլխավորած ակումբները հաղթել են վեց ազգային առաջնություն, ՈՒԵՖԱ գավաթ մեկ անգամ և երկու ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։ Սկսած 2002-ից, Մոուրինյոն չի անցկացրել որևէ լրիվ մրցաշրջան առանց մրցանակի։

«Պորտո» (2002–2004)
«Չելսի» (2004–2007)
«Ինտեր Միլան» (2008–2010)
«Ռեալ Մադրիդ» (2010–ներկա)

Հատուկ մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ժոզե Մոուրինյո խաղացողի պրոֆիլը Արխիվացված 2011-04-26 Wayback Machine. zerozerofootball.com Վերցվել է 12 Մարտի 2011
  2. «The world according to Mourinho» (անգլերեն). BBC Sport. 2005 թ․ հոկտեմբերի 31.
  3. «Mourinho: I have won too much to be the Special One... I deserve to be called the Only One» (անգլերեն). Daily Mail. 2012 թ․ օգոստոսի 14.
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  5. Internet Movie Database — 1990.
  6. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  7. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  8. Ես այլևս առանձնահատուկ չեմ(չաշխատող հղում)։ Դը Տայմս (3 հունիս 2008)։ վերցվել է 21 Մարտի 2010։
  9. Ժոզե Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է-ասել է Պեպ Գվարդիոլան։ Դեյլի Տելեգրաֆ (28 Ապրիլի 2010)։ Վերցվել է 23 Օգոստոսի 2010:.
  10. «Ժոզե Մոուրինյոն Ֆենոմենալ է», ասել է Արիգո Սակին։ goal.com (2010-10-2). Վերցվել է 2 Հոկտեմբերի 2010. (պորտուգալերեն)
  11. «Լավագույն մարզիչը աշխարհում», ասել է Ուեսլի Սնայդերը։ Սոկերլենս (11 Մարտի 2011)։ Վերցվել է 2011-03-11։ (պորտուգալերեն)
  12. «Ռեալ Մադրիդի մաեստրոն երևակայի ամենալավ մարզիչն է սպորտի բմագավառում» Արխիվացված 2011-06-28 Wayback Machine։ Sports Illustrated (7 Մարտի 2011)։ Վերցվել է 2011-03-07։
  13. Harrold, Michael: 2009/10:
  14. José Mourinho's mission accomplished as Real Madrid seal title. guardian.co.uk. Retrieved on 3 May 2012.
  15. Real vence o Bilbao e é campeão espanhol pela 32.ª vez na história(չաշխատող հղում). dgabc.com. Retrieved on 3 May 2012. (Պորտուգալերեն)
  16. «Jose Mourinho sacked as Chelsea manager». BBC. 2015 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  17. «Mourinho appointed United manager». ManUtd.com. Manchester United. 2016 թ․ մայիսի 27. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  18. Williams, Richard (2010 թ․ ապրիլի 29). «In José Mourinho Inter finally have a true heir to Helenio Herrera». The Guardian. London.
  19. Formica, Federico. «Helenio Herrera, or Josè Mourinho 40 years before». SerieAddicted. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  20. http://www.geneall.net/P/per_page.php?id=598945 Ժոզե Մոուրինյոն պորտուգալական ծագումնաբանական կայքում
  21. 21,0 21,1 http://www.newstatesman.com/200512190026
  22. http://www.independent.co.uk/news/people/jose-mourinho-the-jose-way-485013.html
  23. 23,0 23,1 23,2 Ley, John (2007 թ․ սեպտեմբերի 20). «Mourinho's Chelsea love affair finally ends». London: The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  24. «Mozer fired as InterClube coach». BBC Sport. 2008 թ․ մայիսի 1. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  25. Sinnott, John (2007 թ․ սեպտեմբերի 18). «Low down on Porto». BBC Sport. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  26. «Mourinho rejected Newcastle role». BBC Sport. 2004 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 10-ին.
  27. 27,0 27,1 «'If something got in his way – which is winning – he would leave'». London: The Guardian. 2007 թ․ հունվարի 17. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  28. «Benfica Lisbon 3 – 0 Sporting CP Lisbon». Soccerway. 2000 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  29. «John Terry calls crisis meeting at Chelsea in wake of Mourhino's shock departure». London: The Daily Mail. 2007 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  30. Swains, Howard (2004 թ․ նոյեմբերի 16). «ProՊատկեր։ Jose Mourinho». London: The Times. Արխիվացված է օրիգինալից 2008-10-10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  31. Burt, Jason (2005 թ․ ապրիլի 5). «Victory for Mourinho as Chelsea back down and offer record deal». London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  32. «What Mourinho said». BBC Sport. 2004 թ․ հունիսի 2. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  33. «Jose:Respect for fans; Respect for Carling Cup». Chelsea FC. 2007 թ․ փետրվարի 24. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  34. «Mourinho thrilled to break record». BBC Sport. 2007 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  35. «Մոուրինյոն միացավ Ինտերին». Ինտեր. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին.
  36. «Inter confirm Mourinho». Sky Sports. Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին.
  37. «Mourinho takes over as Inter boss». BBC Sport. 2008 թ․ հունիսի 2. Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին.
  38. «E' subito Mourinho-show. "Né speciale, né pirla"» (Italian). La Gazzetta dello Sport. 2008 թ․ հունիսի 3. Վերցված է 2008 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. Brown, Oliver (2008 թ․ հուլիսի 2). «Jose Mourihno Charms the Italians after joining Inter». London: The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  40. http://bo.asroma.it/UserFiles/847.pdf(չաշխատող հղում)
  41. «Mourinho makes Mancini first major signing». Reuters. 2008 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 21-ին.
  42. «Inter rule out Lampard after Muntari signs». London: The Independent. 2008 թ․ հուլիսի 28. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 21-ին.
  43. Carminati, Nadia (2008 թ․ սեպտեմբերի 1). «Inter agree Quaresma fee». Sky Sports. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 21-ին.
  44. «R&C FCP 2007 IN.indd» (PDF). Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  45. «Inter Milan wins Italian Super Cup». International Herald Tribune. 2008 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 21-ին.
  46. «Inter suffer Italian Cup KO». AFP. 2009 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.
  47. Daley, Kieran (2009 թ․ մարտի 4). «Mourinho rails against 'intellectual prostitution'». London: The Independent. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.
  48. «Inter Won It In True Chelsea Style...». Football365.com. 2009 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
  49. Bandini, Paolo (2009 թ․ մայիսի 18). «Jose Mourinho makes Ibrahimovic sweat for his goal as Inter celebrate scudetto in style». London: Guardian.co.uk. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
  50. «Anche la Nike celebra il 17esimo titulo» (Italian). TuttoMercatoWeb. 2009 թ․ մայիսի 21. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. «Mourinsho spara a zero: guarda tutti i video» (Italian). Corrier Dello Sport. 2009 թ․ մարտի 3.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  52. «Inter land Serie A title after Milan lose». London: The Guardian. 2009 թ․ մայիսի 16. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.
  53. «Jose Mourinho eyes United Top Job». ITN. 2009 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
  54. «Jose Mourinho sent off as Inter Milan are defeated by Juventus». London: guardian.co.uk. 2009 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  55. «Jose Mourinho banned and fined over 'handcuffs' gesture». BBC Sport. 2010 թ․ փետրվարի 22. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
  56. «Chelsea 0–1 Inter Milan (agg 1–3)». BBC Sport. 2010 թ․ մարտի 16. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
  57. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  58. http://www.milanoweb.com/notizie/sport-e-motori/8490_inter-in-finale-di-coppa-italia-grazie-al-gol-di-eto-o. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  59. Tynan, Gordon (2010 թ․ մայիսի 28). «Mourinho to be unveiled at Madrid on Monday after £7m compensation deal». The Independent. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  60. «Real Madrid unveil Jose Mourinho as their new coach». BBC Sport. 2010 թ․ մայիսի 31. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  61. «Mallorca 0 – 0 Real Madrid». ESPN Soccernet. 2010 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  62. «Florentino Perez Admits The Loss To Barcelona Was The Worst In Real Madrid History». Goal.com. 2010 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
  63. «Real boss Jose Mourinho denies humiliation by Barcelona». BBC Sport. 2010 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
  64. «UEFA ban and fine Mourinho». ESPN. 2010 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  65. «Uefa bans Real coach Jose Mourinho for improper conduct». BBC Sport. 2010 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  66. «Mourinho consegue maior goleada da sua carreira @ Clix :: Desporto». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  67. Madrid clinch Copa del Rey Արխիվացված 2011-04-23 Wayback Machine Sky Sports Retrieved 20 April 2011
  68. «Real Madrid win in Barcelona, Virtual Champions». The New Age. 2012 թ․ ապրիլի 21. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  69. «Mourinho gets 1st win at Barcelona in 10th try». The Times of India. 2012 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  70. «Pep Guardiola concedes title to Real Madrid and focuses on Chelsea». The Guardian. London. 2012 թ․ ապրիլի 22.
  71. Borussia Dortmund v Real Madrid: Jose Mourinho says 'second not enough' as Spaniards eye 10th European Cup - Telegraph
  72. Liga - Real Madrid win Liga title in Bilbao. eurosport.yahoo.com. Retrieved on 3 May 2012.
  73. «Jose Mourinho returns as Chelsea manager on four-year deal». BBC Sport. 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  74. «Chelsea confirm return of Jose Mourinho to Stamford Bridge on four-year contract». Sky Sports. 2013 թ․ հունիսի 3.
  75. Gibbs, Thom (2013 թ․ հունիսի 11). «Jose Mourinho returns to Chelsea, first Stamford Bridge press conference: as it happened». Daily Telegraph. London. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  76. Winter, Henry (2013 թ․ օգոստոսի 18). «Chelsea 2 Hull City 0». Daily Telegraph. London. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  77. «West Ham play 19th-century football – Jose Mourinho». BBC Sport. 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  78. «Chelsea 1–2 Sunderland». BBC. 2014 թ․ ապրիլի 19. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  79. McNulty, Phil (2014 թ․ փետրվարի 3). «Jose Mourinho: Chelsea are not title contenders». BBC Sport. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  80. Burt, Jason (2013 թ․ սեպտեմբերի 21). «Jose Mourinho defiant over Chelsea outcast midfielder Juan Mata, who 'does not work hard enough'». The Telegraph. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  81. Emmons, Michael (2015 թ․ հունվարի 24). «Chelsea 2–4 Bradford City». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  82. McNulty, Phil (2015 թ․ մարտի 1). «Chelsea 2–0 Tottenham Hotspur». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  83. McNulty, Phil (2015 թ․ մարտի 11). «Chelsea 2–2 Paris St-Germain (aet)». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  84. «Chelsea secured the Premier League title by beating Crystal Palace at an ecstatic Stamford Bridge». BBC Sport. 2015 թ․ մայիսի 3. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  85. «Chelsea: Jose Mourinho and Eden Hazard win award double». BBC Sport. British Broadcasting Corporation. 2015 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  86. «Mourinho signs new contract». Chelsea FC. 2015 թ․ օգոստոսի 7.
  87. «Crystal Palace claim shock win over Chelsea at Stamford Bridge». ESPN. 2015 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  88. «Chelsea's Premier League title defence is in tatters after picking up just 11 points in 10 games... but is it the worst when compared with previous champions?». Daily Mail. 2015 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  89. «Stoke City 1 Chelsea 1 (Stoke wins 5-4 on penalties) match report: More misery for Mourinho as Hazard fluffs lines». Daily Telegraph. 2015 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  90. «Chelsea News and Scores - ESPN FC». www.espnfc.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  91. «Club statement on Mourinho». www.Chelseafc.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  92. «Mourinho appointed United manager». Manchester United. 2016 թ․ մայիսի 27. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  93. «Jose Mourinho began his reign as Manchester United manager with a trophy». 2016 թ․ օգոստոսի 7.
  94. «Official Site of the English Premier League». www.premierleague.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  95. «Mourinho's unbeaten home run ends». London: British Broadcasting Corporation. 2011 թ․ ապրիլի 2. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  96. [http -//www.record.xl.pt/Futebol/Internacional/real_madrid/interior.aspx?content_id=677501 -. – Mourinho considerado o "Homem do Ano" – Real Madrid – Jornal Record -. -]
  97. «Mourinho, World Number 1 together with Messi and Brazil)». London: AIPS. 2010 թ․ մայիսի 7. Արխիվացված է [http -//www.aipsmedia.com/index.php?page=news&cod=4641&tp=n օրիգինալից] 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 9-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  98. Mourinho awarded doctorate from Lisbon university Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, Sports Illustrated (23 March 2009)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Մոուրինյո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Մոուրինյո» հոդվածին։