Բրիան Կրիստանտե
![]() Կրիստանտեն Ռոմայի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 3, 1995[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Վիտո ալ Տալիամենտո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2009 |
![]() | ||
2009-2013 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2014 |
![]() | 3 | (1) |
2014-2018 |
![]() | 7 | (0) |
2016 |
→ ![]() | 4 | (0) |
2016-2017 |
→ ![]() | 16 | (0) |
2017-2018 |
→ ![]() | 48 | (12) |
2018-2019 |
![]() | 0 | (0) |
2018-2019 |
→ ![]() | 35 | (4) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 |
![]() | 2 | (0) |
2011-2012 |
![]() | 10 | (0) |
2012-2013 |
![]() | 6 | (3) |
2013-2014 |
![]() | 9 | (4) |
2014 |
![]() | 1 | (0) |
2016 |
![]() | 2 | (0) |
2017-ներկա |
![]() | 6 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բրիան Կրիստանտե (իտալերեն՝ Bryan Cristante, մարտի 3, 1995[1][2], Սան Վիտո ալ Տալիամենտո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիստանտեն Միլանի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 16 տարեկան և 278 օրական հասակում՝ փոխարինելով Ռոբինիոյին Չեմպիոնների Լիգայի Վիկտորիա Պլզենի դեմ խաղում[5]։ Այսպես նա դարձավ Միլանի ամենաերիտասարդ[6] և պատմության երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի խաղում[7][8]։ 2013 թվականին Կրիստանտեն ճանաչվեց Վիարեջոյի գավաթի լավագույն ֆուտբոլիստ[9]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Կրիստանտեն կնքեց 2013 թվականի մարտի 4-ին՝ 2013-14 մրցաշրջանում միանալով Միլանի առաջին թիմին[10]։ Իր առաջին հանդիպումը Սերիա А-ում իտալացին անցկացրեց 2013 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինելով Կակային Կիևոյի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի հունվարի 6-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[12]։
Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի սեպտեմբերի 1-ին Կրիստանտեն 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[13][14]։ Ակումբը նրա համար վճարեց 4․84 միլիոն եվրո[15]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2015 թվականի հունվարի 14-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Արոկայի դեմ խաղում[17]։
2016 թվականի հունվարի 8-ին Կրիստանտեն մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով միացավ Պալերմոյին[18][19]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 10-ին՝ Վերոնայի դեմ խաղում[20]։ Իր առաջին հանդիպումը ակումբի մեկնարկային կազմում անցկացրեց հունվարի 17-ին՝ Ջենոայի դեմ խաղում[21]։ Պալերմոյի կազմում Կրիստանտեն անցկացրեց 4 հանդիպում[22]։ 2016 թվականի ամռանը իտալացին վարձավճարով տեղափոխվեց Պեսկարա[23][24]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[25]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում Պեսկարայի կազմում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Նապոլիի դեմ խաղում[26]։ Կրիստանտեն Բենֆիկա վերադարձավ 2017 թվականի հունվարին՝ Պեսկարայի կազմում անցկացնելով 18 հանդիպում[22]։
Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարին Կրիստանտեն վարձավճարով միացավ Ատալանտային[27][28]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 5-ին՝ Կալյարիի դեմ խաղում[29]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց փետրվարի 12-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[30]։ 2017 թվականի նոյեմբերի 23-ին Կրիստանտեն դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ խաղում[31]։ Նոյեմբերի 27-ին նա խփեց Բենևենտոյի դեմ հանդիպման միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[32]։ 2018 թվականի ապրիլի 29-ին՝ Ջենոայի դեմ խաղում իտալացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[33]։ 2018 թվականի ամռանը Ատալանտան գնեց Կրիստանտեի ամբողջ տրանսֆերը 4 միլիոն եվրոյի դիմաց[34]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 8-ին Կրիստանտեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[35][36][37][38]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Ստեֆան Էլ Շարավիին Տորինոյի դեմ խաղում[39]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 16-ին՝ Կիևոյի դեմ խաղում[40]։ Դեկտեմբերի 8-ին Կրիստանտեն գոլի հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[41]։ Դեկտեմբերի 16-ին իտալացին գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[42][43]։ 2019 թվականի փետրվարի 28-ին Ռոման գնեց Կրիստանտեի լրիվ տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց՝ պարտավորվելով վճարել ևս 10 միլիոն բոնուսների տեսքով[44][45][46]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[47]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիստանտեն իրավասու էր ներկայացնել Իտալիան և Կանադան միջազգային ասպարեզում[48]։ Այնուամենայնիվ, նա հանդես է եկել Իտալիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[49]։
Իտալիայի ազգային հավաքական Կրիստանտեն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հոկտեմբերին՝ Մակեդոնիայի[50] և Ալբանիայի[51] դեմ խաղերի համար[52]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հոկտեմբերի 6-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում[50][53]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի հունիսի 4-ին՝ Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[54]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[55]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Միլան | 2011–12 | Սերիա А | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2012–13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |||
2013–14 | 3 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 1 | ||||
Ընդհանուր | 3 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 1 | ||
Բենֆիկա | 2014–15 | Պրիմեյրա Լիգա | 5 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 4 | 1 | 15 | 1 |
2015–16 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 5 | 0 | ||
Ընդհանուր | 7 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 5 | 1 | 20 | 1 | ||
Պալերմո (վարձավճար) | 2015–16 | Սերիա А | 4 | 0 | 0 | 0 | — | — | 4 | 0 | ||
Պեսկարա (վարձավճար) | 2016–17 | 16 | 0 | 2 | 0 | 18 | 0 | |||||
Ատալանտա | 2016–17 | 12 | 3 | — | 12 | 3 | ||||||
2017–18 | 36 | 9 | 3 | 0 | 8 | 3 | 47 | 12 | ||||
Ընդհանուր | 48 | 12 | 3 | 0 | 8 | 3 | 0 | 0 | 59 | 15 | ||
Ռոմա | 2018–19 | Սերիա А | 35 | 4 | 2 | 0 | 7 | 0 | — | 44 | 4 | |
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 35 | 4 | 2 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 44 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 113 | 17 | 11 | 0 | 21 | 3 | 5 | 1 | 150 | 21 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[55]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
2018 | 5 | 0 |
Ընդհանուր | 6 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենֆիկա
- Պորտուգալիայի առաջնություն․ 2014–15[56], 2015–16[57]
- Պորտուգալիայի լիգայի գավաթ․ 2014–15[58], 2015–16[59]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիարեջոյի գավաթի լավագույն ֆուտբոլիստ․ 2013[9]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - B. Cristante - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Scouting Spotlight: Traore excels after Chelsea exit»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-19
- ↑ «FC Viktoria Plzen - AC Milan, Dec 6, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «An introduction to Bryan Cristante - AC Milan's 16-year-old Champions League wonderkid | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Pato and Robinho not enough, AC Milan fluff the finish in Prague - Football - La Gazzetta dello Sport»։ 2012-06-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2018-07-19
- ↑ Giorno Il (2011-12-07)։ «Cristante, il suo nome nella storia - Il Giorno»։ Il Giorno (it-IT)։ Վերցված է 2018-07-19
- ↑ 9,0 9,1 Administrator։ «Premio Golden Boy»։ history.viareggiocup.com։ Վերցված է 2018-07-19
- ↑ «ESCLUSIVA MP – Cristante, il gioiellino della Cantera rossonera: il f…»։ archive.is։ 2013-07-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Chievo Verona - AC Milan, Nov 10, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «AC Milan - Atalanta BC, Jan 6, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «SL Benfica sign Bryan Cristante»։ 2014-09-13։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Official: Bryan Cristante joins Benfica from AC Milan | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ Group Global Media (2015-04-26)։ «Cristante rendeu ao Milan mais do que Balotelli»։ O Jogo (pt-PT)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Vitória Setúbal FC - SL Benfica, Sep 12, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «SL Benfica - FC Arouca, Jan 14, 2015 - Taça CTT - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Official: Palermo sign Cristante | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Palermo sign Cristante on loan from Benfica»։ Eurosport։ 2016-01-08։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Hellas Verona - US Palermo, Jan 10, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Genoa CFC - US Palermo, Jan 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ 22,0 22,1 «Bryan Cristante | Football Stats | Benfica | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Pescara to sign Cristante | ClubCall.com»։ ClubCall.com (en-US)։ 2016-06-26։ Վերցված է 2018-07-19(չաշխատող հղում)
- ↑ «Pescara close the deal for Benfica's Bryan Cristante | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Delfino Pescara 1936 - Frosinone Calcio, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Delfino Pescara 1936 - SSC Napoli, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Official: Atalanta sign Bryan Cristante | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-19
- ↑ «OFFICIAL - ATALANTA sign CRISTANTE from Benfica»։ GhanaSoccernet (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Atalanta BC - Cagliari Calcio, Feb 5, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «US Palermo - Atalanta BC, Feb 12, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Everton FC - Atalanta BC, Nov 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Atalanta BC - Benevento Calcio, Nov 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Atalanta BC - Genoa CFC, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Cristante: 'Pleased to be worth €30m' | Football Italia»։ www.football-italia.net։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Bryan Cristante joins Roma»։ www.asroma.com
- ↑ «OFFICIAL: Roma sign Cristante | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Serie A transfer news: Roma sign Bryan Cristante from Atalanta | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Roma sign Bryan Cristante»։ FourFourTwo (անգլերեն)։ 2018-06-08։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Torino FC - AS Roma, Aug 19, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17
- ↑ «AS Roma - Chievo Verona, Sep 16, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17
- ↑ «Cagliari Calcio - AS Roma, Dec 8, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17
- ↑ «AS Roma - Genoa CFC, Dec 16, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17
- ↑ (անգլերեն) Roma 3-2 Genoa: Cristante wins it with thunderbolt!, https://www.asroma.com/en/video/2018/12/roma-3-2-genoa-cristante-wins-it-with-thunderbolt, վերցված է 2019-08-17
- ↑ «Official: Roma buy Cristante | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-17
- ↑ «OFFICIAL: Roma sign Cristante on a permanent deal»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17
- ↑ «DONE DEAL: Roma announce permanent signing of Bryan Cristante from Atalanta - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-08-17
- ↑ «Bryan Cristante | Football Stats | Roma | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-17
- ↑ «CanMNT: Benito Floro says success in upcoming friendlies important for "psychology and mentality"»։ www.mlssoccer.com
- ↑ «Midfielder Bryan Cristante no longer eligible for Canada - Sportsnet.ca»։ Sportsnet.ca (en-US)։ Վերցված է 2018-07-19
- ↑ 50,0 50,1 «Italy - Macedonia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Albania - Italy, Oct 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Cristante convocato in Nazionale»։ www.atalanta.it։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-02-ին։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Italy 1 Macedonia 1: Azzurri fail to clinch play-off spot with disappointing draw»։ FourFourTwo (en-SG)։ 2017-10-06։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-07-ին։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Italy - Netherlands, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ 55,0 55,1 «Bryan Cristante»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Vitoria Guimaraes 0-0 Benfica» (en-GB)։ 2015-05-17։ Վերցված է 2019-08-17
- ↑ UEFA.com։ «Benfica secure 35th Portuguese crown»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17
- ↑ uefa.com (2015-06-17)։ «Benfica reforça hegemonia na Taça da Liga»։ UEFA.com (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-17-ին։ Վերցված է 2019-08-17
- ↑ «Benfica clinch double with Portuguese League Cup win»։ BeSoccer (en-EN)։ 2016-05-21։ Վերցված է 2019-08-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բրիան Կրիստանտե Վիքիպահեստում |
---|
- Կրիստանտեի պաշտոնական Տվիտերի էջը
- Կրիստանտեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կրիստանտեն transfermarkt-ում
- Կրիստանտեն soccerbase.com-ում
- Կրիստանտեն WhoScored.com կայքում
- Կրիստանտեն Ռոմայի պաշտոնական կայքում
- Կրիստանտեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Մարտի 3 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ