Կակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռիկարդո Կակա
(Կակա)
Kaka of AC Milan, April 19, 2009.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռիկարդո Իզեքսոս դոս Սանթոս Լեյտե
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Մականուն Ոսկե տղա, Ռիկկի
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 22, 1982 (35 տարեկան)
Ծննդավայր Բրազիլիա, Բրազիլիա
Հասակ 186 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Սան Պաուլու
Համար -
Պատանեկան կարիերա
1994 - 2000 Բրազիլիա Սան Պաուլու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 - 2003 Բրազիլիա Սան Պաուլու 59 (23)
2003 - 2009 Իտալիա Միլան 193 (70)
2009 - 2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ 85 (23)
2013 - 2014 Իտալիա Միլան 30 (7)
2014 - ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո Սիթի 59 (18)
2014 - ներկա Բրազիլիա Սան Պաուլու 19 (2)
Ազգային հավաքական
2001 Բրազիլիա Բրազիլիա (Մ-20) 5 (1)
2002 - ներկա Բրազիլիա Բրազիլիա 87 (29)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 19 մայիս 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 26 մարտ 2013

Կակա (պորտ.՝ Kaká, ամբողջական անունը՝ Ռիկարդո Իզեքսոն դոս Սանտոս Լեյտե, (պորտ.՝ Ricardo Izecson dos Santos Leite) կամ Ռիկարդո Կակա, ապրիլի 22, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:22|2|0}}), Gama, Federal District, Federal District, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Համարվում է ամերիկյան «Օռլանդո Սիթի» ակումբի խաղացող, սակայն վարձավճարով հանդես է գալիս բրազիլիական Սան Պաուլու ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրազիլիայում 1982 թվականի ապրիլի 22-ին։ Կական փոքր տարիքում հաճախել է թենիսի, սակայն նրա տարերքը ֆուտբոլն էր։ Քանի որ երկու սպորտաձևերի համատեղելը շատ դժվար էր, որոշեց թողնել թենիսը և վերջնականապես զբաղվել գեղեցիկ սպորտաձևով, որն է՝ ֆուտբոլը։

Երբ նա 7 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սան Պաուլո։ Այնուհետև նա տեղափոխվել է Սան Պաուլոյի ֆուտբոլային ակումբ, որտեղ կնքել է իր առաջին պայմանագիրը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կական սկսել է իր կարիերան 8 տարեկանից։ Այնուհետև 15 տարեկանում պայմանագիր է կնքել «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբի հետ։ Կական Ռիո-Սան Պաուլո առաջնության ժամանակ երկու րոպեում դարձել է երկու գոլի հեղինակ, որտեղ «Սան Պաուլոն» հաղթել է 2-1 հաշվով։ Այդ մրցաշրջանում 22 խաղերի ընթացքում նա 10 գոլ է խփել, և այդ ժամանակից եվրոպական ակումբները սկսել են հետաքրքրվել Կակայով։ 2003 թվականին տեղափոխվել է իտալական «Միլան» 8.5 միլիոն եվրոյով, և այնտեղից սկսվում է նրա մեծ կարերիան։

2004-05 թվականների մրցաշրջանում Կական ընդգրկվել է հինգ լավագույն կիսապաշտպանների ցուցակում։ Անդրեյ Շեվչենկոյի հեռացումը «Չելսի» թույլ տվեց, որպեսզի Կական դառնա «Միլանի» ուղենիշը, քանի որ Կակային չէին տարբերակում, թե´ որպես կիսապաշտպանի, թե´ որպես հարձակվողի։

2006-07 թվականներին ՖԻՖԱ-ի որակավորման համաձայն՝ Կական դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ 2007 թվականի դեկտեմբերի 2-ին Կական դարձել է 7-րդ ֆուտբոլիստը «Միլանում», որը նվաճել է «Ոսկե Գնդակը»։

«Միլանում» հաջող ելույթներից հետո նա հայտնվեց Մադրիդի «Ռեալի» ղեկավարների ուշադրության կենտրոնում։ Եվ վերջապես երկար բանակցություններից հետո Կական 68, 5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Ռեալ»։ Կական իր առաջին պաշտոնական գոլը «Ռեալի» կազմում խփել է «Վիլյառեալի» հետ խաղում։ 2010 թվականի Աշխարհի առաջնությունից հետո հայտնի դարձավ Կակայի բավականին լուրջ վնասվածքը։ Նա վնասել էր ծնկի խաչաձև մկանները։ Վիրահատությունը անխուսափելի էր, և ցավոք նա պետք է բաց թողներ առաջնության մեծ մասը։ Սակայն, հուրախություն բոլորի, Կական վիրահատությունից մի քանի ամիս անց կրկին վերադարձավ խաղադաշտ և նորից սկսել խաղալ հարազատ ակումբում՝ փորձելով ամեն ինչ անել, որ իր տեղը ունենա «արքայական» ակումբում և իր անունը ոսկե տառերով գրի «Ռեալի» պատմության էջերում։ Բայց Կակային վիճակված չէր մնալ արքայական ակումբում։ Կական վերջապես լքեց «Ռեալի» պահեստայինների նստարանը։ Նա 2013 թվականին վերադարձավ «Միլան»։ 2014 թվականին Կական տեղափոխվեց «Օռլանդո Սիթի» և սկսեց վարձավճարով հանդես գալ «Սան Պաուլու» ակումբում։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով ֆուտբոլային հարուստ կենսագրություն՝ Կական հայտնի է իր մարդասիրական աշխատանքներով։ 2004 թվականին նա դարձել է ՄԱԿ-ի առաջին երիտասարդ դեսպանը։

Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Պաուլո. Ռիո Սան Պաուլո մրցաշար - 2001 Սան Պաուլոի գավաթ - 2000

Միլան. Ա Սերիայի հաղթող - 2003-04 Իտալիայի սուպերգավաթակիր - 2004 Ուեֆայի ՉԼ-ի Հաղթող - 2006-07

Բրազիլիայի հավաքական. Աշխարհի Չեմպիոն - 2002 Կոնֆեդերացիաների գավաթ 2005, 2009

Անձնական տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա Սերիայի լավագույն լեգիոներ ֆուտբոլիստ - 2004, 2006, 2007

Ա Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2004, 2007

ՈՒԵՖԱ-ի ՉԼ-ի լավագույն կիսապաշտպան - 2005

ՈՒԵՖԱ-ի տարվա թիմ - 2006, 2007, 2009

ՈՒԵՖԱ-ի ՉԼ-ի լավագույն ռմբարկու - 2006-07

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ - 2007

«Ոսկե Գնդակ»-ի մրցանակակիր - 2007

Կոնֆեդերացիաների առաջնության «Ոսկե Գնդակ»-ի մրցանակակիր - 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]