Ժոզե Կլեբերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզե Կլեբերսոն
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 19, 1979(1979-06-19)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Uraí, Պարանա, Բրազիլիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ժոզե Կլեբերսոն Պերեյրա (պորտ.՝ José Kléberson Pereira,հունիսի 19, 1979(1979-06-19)[1][2], Uraí, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Բրազիլիայի հավաքականի անդամ (2002–2010), 2002 թվականի աշխարհի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի սան է։ Սկսել է խաղալ Լոնդրինա քաղաքի «Պարանա սոկեր թեքնիքալ սենթր» ակումբում, որը հանդիսանում էր «Ատլետիկոյի» ֆարմ-ակումբը։ 1998 թվականին ընդգրկվել է նախ երիտասարդական, ապա նաև «կարմիր-սևերի» հիմնական կազմի մեջ։ Հաջորդող 5 տարիների ընթացքում խոշոր առաջընթաց է գրանցել ակումբի կազմում՝ թիմին օգնելով ոչ միայն հաղթանակ տանել նահանգային երկու առաջնություններում, այլև ակումբի պատմության մեջ առաջին անգամ դառնալ Բրազիլիայի չեմպիոն (2001)։ 2002 թվականին ընդգրկվել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ հանդես գալով ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և նվաճելով երկրի պատմության հինգերորդ աշխարհի գավաթը։ 2004 թվականին Կլեբերսոնն ընդգրկվել է ակումբի 80-ամյակի առթիվ հրապարակված խորհրդանշական հավաքականի կազմում։

2003 թվականին Կլեբերսոնին 6,5 միլիոն ֆունտ ստերլինգով գնել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Յունայթեդի» կազմում երկրորդ հանդիպման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ընդհանուր երկու մրցաշրջաններում անցկացրեց ընդամենը 30 հանդիպում՝ խփելով ընդամենը երկու գոլ «Բլեքբըրն Ռովերսի» և «Էվերթոնի» դեմ տնային հանդիպումներում։

2005 թվականի օգոստոսի 8-ին տեղի է ունեցավ Կլեբերսոնի տեղափոխությունը «Բեշիկթաշ», որտեղ անցկացրեց հաջորդ երկու մրցաշրջանները։ 2007 թվականի օգոստոսին հայտարարվեց ֆուտբոլիստի՝ «Ֆլամենգո» տեղափոխության մասին, սակայն իր նոր թիմում թուրքական ակումբից տեղափոխվելու հետ կապված խնդիրների պատճառով կարողացավ հանդես գալ միայն 2008 թվականի փետրվարից։

«Ֆլայի» համար Կլեբերսոնը հանդես է եկել Լիբերտադորեսի գավաթում, 2008 թվականի կեսերին Կլեբերսոնը դարձավ «Ֆլամենգոյի» դաշտի կենտրոնում բոլորովին անփոխարինելի կերպար, այն բանից հետո, երբ ակումբը լքեցին Ռենատո Աուգուստոն և Մարսինյոն։

2009 թվականի մայիսի 28-ին Կլեբերսոնը 4 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Բրազիլիայի հավաքական։ Դունգան սկսեց ֆուտբոլիստին ներգրավել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին, ինչպես նաև ընդգրկվեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիայի գավաթ 2009-ի խաղարկության հայտացուցակում։ Տարեվերջին Կլեբերսոնը հերթական հաղթանակն է տոնում Բրազիլիայի առաջնությունում՝ արդեն «Ֆլամենգոյի» հետ։

2010 թվականի սկզբին «Պալմեյրասը» փորձում է իր կողմ գրավել Կլեբերսոնին՝ որպես Վագներ Լավի տեղափոխության գործարքի մաս, սակայն դա «կանաչների» մոտ չի ստացվում։

Փետրվարի 9-ին Դունգան հրապարակեց մարտի 2-ին կայանալիք Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Կլեբերսոնը կրկին հրավիրվածների թվում էր, քանի որ արդեն ապաքինվել էր վնասվածքից։

2012 թվականի հուլիսին Կլեբերսոնը երկու տարվա պայմանագիր կնքեց «Բաիյա» ակումբի հետ։

2013 թվականի մարտի 25-ին Կլեբերսոնին վարձակալեց Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբը, որպես նշանակված խաղացող[3]։ Հյուսիսամերիկյան լիգայում նորամուտը նշել է ապրիլի 13-ին «Տորոնտոյի» դեմ խաղում՝ երկրորդ խաղակեսի վերջում փոխարինման դուրս գալով Ռեյմոն Գադիսի փոխարեն։ Հոկտեմբերի 10-ին «Տորոնտոյի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Ֆուտբոլի բարձրագույն լիգայում։

2014 թվականի մարտի 31-ին Կլեբերսոնը երկու տարվա պայմանագիր է կնքեց Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի «Ինդի Իլևեն» ակումբի հետ[4]։ 2015 թվականի մրցաշրջանի ավարտից հետո լքել է ակումբը պայմանագիրը չերկարաձգելու պատճառով[5]։

2016 թվականի հունվարի 4-ին Կլեբերսոնը պայմանագիր է կնքեց «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերսի» հետ[6]։

2017 թվականին Կլեբերսոնը վերադարձավ «Ֆիլադելֆիա Յունիոն»՝ որպես ակումբի երիտասարդական ակադեմիայի մարզիչ[7]։ 2022 թվականի ապրիլի 7-ին Կլեբերսոնը մտել է «Ֆիլադելֆիա Յունիոն II-ի» մարզչական շտաբ՝ որպես գլխավոր մարզիչ Մարլոն Լեբլանի օգնական «MLS Next Pro»-ում «Farm Club»-ի մեկնարկային մրցաշրջանից առաջ[8]։

2022 թվականի հուլիսի 20-ին Կլեբերսոնը զբաղեցրել է Ֆուտբոլի բարձրագույն լիգայի «Նյու Յորք Սիթի» ակումբի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը[9][10]։ 2023 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Կլեբերսոնը հեռացել է «Նյու Յորք Սիթիից»[11]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի չեմպիոն (1)՝ 2002
  • Ամերիկայի Գավաթի Հաղթող (1)՝ 2004
  • Բրազիլիայի չեմպիոն (2)՝ 2001, 2009
  • Ռիո նահանգի չեմպիոն (1)՝ 2008
  • Պարանա նահանգի չեմպիոն (2)՝ 2000, 2001
  • Բրազիլիայի չեմպիոնների գավաթի գավաթակիր (1)՝ 2002
  • Անգլիայի գավաթի գավաթակիր (1)՝ 2004
  • Թուրքիայի Սուպերգավաթի գավաթակիր (1)՝ 2006
  • Գուանաբարի Գավաթ՝ 2008
  • «Սոսյե Բելենոյի» դափնեկիր՝ (ըստ «Պլակար» ամսագրի)՝ 2001
  • «Ատլետիկո Պարանաենսեի» 80 տարվա խորհրդանշական հավաքականում (1924-2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Philadelphia Union acquire Brazilian midfielder José Kléberson on loan, part ways with Freddy Adu». Philadelphia Union (անգլերեն). Marcħ 25, 2013. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. David Woods (Marcħ 31, 2014). «Indy Eleven sign former World Cup champion Kleberson». Indy Star (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Indy Eleven's 2016 Roster Begins To Take Shape». NASL (անգլերեն). Deċember 3, 2015. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. «Strikers Add World Cup Winner Kléberson». NASL (անգլերեն). Januaŗy 4, 2016. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. Jonathan Tannenwald (Augusŧ 25, 2017). «Kléberson returns to Union to take coaching role with team's academy». The Philadelphia Inquirer (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. «Philadelphia Union II Add Union Academy Coach, World Cup Winner Jose Kleberson to Coaching Staff». Philadelphia Union (անգլերեն). Aprił 7, 2022. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. «New York City Football Club Name Kléberson as an Assistant Coach». New York City FC (անգլերեն). Juły 20, 2022. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  10. «Philadelphia Union II's Kleberson To Join New York City FC As Assistant Coach». Philadelphia Union (անգլերեն). Juły 20, 2022. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. «New York City Football Club Announces Roster Moves for 2024». New York City FC (անգլերեն). Ocŧober 30, 2023. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Կլեբերսոն» հոդվածին։