Ռոբերտո Կառլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Ռոբերտո Կառլոս
Roberto Carlos in Moscow 3.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Ռոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իսպանիա Իսպանիա
Մականուն Ռոբբի
Ծննդավայր   Գարսա, Սան Պաուլու, Բրազիլիա
Ծննդյան թիվ   ապրիլի 10, 1973 (42 տարեկան)
Հասակ 168 սմ
Քաշ 70 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ ԿատարԱլ Արաբի
Պաշտոն Գլխավոր մարզիչ
Պատանեկան կարիերա
1988 - 1991 Բրազիլիա Ունիոն Սան Ժուան
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 - 1993 Բրազիլիա Ունիոն Սան Ժուան 33 (10)
1993 - 1995 Բրազիլիա Պալմեյրաս 44 (5)
1995 - 1996 Իտալիա Ինտեր 30 (5)
1996 - 2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ 370 (47)
2007 - 2010 Թուրքիա Ֆեներբախչե 65 (6)
2010 - 2011 Բրազիլիա Կորինտիանս 35 (1)
2011 - 2012 Ռուսաստան Անժի 25 (4)
1991 - 2012 Ընդամենը 606 (75)
Ազգային հավաքական
1992 - 2006 Բրազիլիա Բրազիլիա 125 (11)
Մարզչական կարիերա
2011 ՌուսաստանԱնժի
2013 - 2014 ԹուրքիաՍիվասսպոր
2015 ԹուրքիաԱկիսար Բելեդիեսպոր
2015 - մ.հ ԿատարԱլ Արաբի

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Ռոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշա (պորտ.՝ Roberto Carlos da Silva Rocha; ապրիլի 10 1973, Գարսա, Սան Պաուլու), բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան։ 2002 թվականի աշխարհի չեմպիոն, ընդգրկվում է ՖԻՖԱ-ի լավագույն հարյուր ֆուտբոլիստների շարքում։ Նա հայտնի է իր ֆանտաստիկ արագությամբ և իր հեռվից ուժգին հարվածների կատարմամբ։

Երկար ժամանակ նրան էր պատկանում ամենաուժգին հարվածի և ամեարաարագ ընթացող գնդակի աշխարհի ռեկորդները՝ 198 կմ/ժ[1][2], այս ռեկորդը այնուհետև թարմացրեց գերմանացի Լուկաս Պոդոլսկին 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ՝ 201 կմ/ժ[2]:

Տուգանային հարվածները Կառլոսը իրացնում է ոտքի դրսի մասով, որի հետևանքով գնդակի հետագիծը անկանխատեսելի է դառնում[3]:

Կարիերա[խմբագրել]

Ակումբային[խմբագրել]

Ունիոն Սան Ժուան[խմբագրել]

«Ունիոնում» Ռոբերտո Կառլոսը անցկացրեց 4 մրցաշրջան։ 1990 թվականից Կառլոսին հրավիրեցին Բրազիլիայի (Մ20) հավաքական։ 1991 թվականին նորամուտը նշեց «Ունիոնում», իսկ 1992 թվականից դարձավ հիմնական կազմի խաղացող։

1992 թվականին Ռոբերտո Կառլոսը փորձում էր տեղափոխվել Ատլետիկո Մինեյրո, որի կազմում խաղաց 3 ընկերական հանդիպում՝ Ատլետիկ Բիլբաոյի (1:3), Լոգրոնեսայի (1:2) և Լերիդայի (1:2) դեմ, բոլոր հանդիպումներում էլ խաղացել է ամբողջ խաղը։ Սակայն Կառլոսի հետ Ատլետիկո Մինեյրոն պայմանագիր չի կնքում և Ռոբերտոն վերադառնում է «Ունիոն»[4]:

Հենց այդ տարում Ռոբերտոն կատարեց իր երազանքը, գնելով հոր համար ոչ մեծ քոթեջ։ Ռոբերտո Կառլոսի ծնողները մինչև հիմա ապրում են Կորդեյրոպոլսում։

Պալմեյրաս[խմբագրել]

1993 թվականի հունվարին Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Պալմեյրաս։ Տրանսֆերի արժեքը կազմեց 500 հզր դոլլար։ Կառլոսը այնտեղ շատ արագ դարձավ հիմնական կազմի խաղացող և այդ տարում իր օգնությամբ թիմը դարձավ 2 անգամ Բրազիլիայի և Սան Պաուլոյի առաջնությունների հաղթող։

Ինտեր Միլան[խմբագրել]

1995 թվականին Ռոբերտո Կառլոսին առաջարկեցին տեղափոխվել անգլիական Միդլսբրո, սակայն գործարքը չկատարվեց և 1995 թվականի հուլիսին Կառլոսը տեղափոխվեց Ինտեր: Տրանսֆերի արժեքը կազմեց 3.5 մլն եվրո[5]: Ինտերի կազմում իր նորամուտը նշեց 1995 թվականի օգոստոսի 27-ին Սերիա Ա-ի շրջանակներում՝ Վիչենցոյի դեմ խաղի ժամանակ, որը ավարտվեց 1:0 Ինտերի հաղթանակով[6]: Ինտերի գլխավոր մարզիչ՝ Ռոյ Հոջսոնը Կառլոսին օգտագործում էր, որպես ձախ կիսապաշտպան։ Ակումբի կազմում Կառլոսը անցկացրեց 34 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ (30 խաղից 5 գոլ Իտալիայի առաջնությունում, 2 խաղից 1 գոլ ՈՒԵՖԱ-ի գավաթում և 2 խաղից 1 գոլ նաև Իտալիայի գավաթում)[6]: Վերջին հանդիպումը Ինտերի կազմում Կառլոսը անցկացրեց 1996 թվականի մայիսի 12-ին Ռոմայի դեմ հանդիպման ժամանակ, որը ավարտվեց Ռոմայի հաղթանակով (0:1)[6]:

Ռեալ Մադրիդ[խմբագրել]

1996 թվականի հուլիսին Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ: Տրանսֆերի արժեք կազմեց 6 մլն եվրո[5]: Արդեն Կառլոսը Մադրիդի Ռեալում իր երրորդ հանդիպման ժամանակ դարձավ գոլի հեղինակ, գրավելով Բետիսի դարպասը[7]: Իր առաջին տարում Կառլոսը ակումբի կազմում անցկացրեց 42 հանդիպում, դառնալով 5 գոլի հեղինակ։ Այդ տարում նրա օգնությամբ Ռեալ Մադրիդը դարձավ Իսպանիայի առաջնության չեմպիոն։ Մեկ տարի անց Կառլոսը Ռեալի կազմում դառնում Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 2000 թվականին Ռոբերտո Կառլոսը կրկնեց իր հաջողությունը, նորից հաղթելով Եվրոպայի լավագույն ակումբ տիտղոսը։

2003 թվականին խոսակցություն կար, թե Կառլոսը կարող է տեղափոխվել Ինտեր կամ Չելսի, սակայն տրանսֆեր չի կայանում և Ռոբերտոն կնքում է նոր պայմանագիր իսպանական ակումբի հետ[7]:

2007 թվականին Կառլոսը հայտարարում է, որ լքում է Ռեալը։ Արքայական ակումբի կազմում Ռոբերտոն անցկացրեց 584 հանդիպում դառնալով 71 գոլի հեղինակ, որից 370-ը և 47 գոլի Լա Լիգայի շրջանակներում։ Մադրիդի Ռելաի կազմում այլազգի ֆուտբոլիստներից միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն էր Լա Լիգայի շրջանակներում անցկացրել 329 հանդիպում, իսկ Կառլոսի 370 հանիպումը դարձավ ռեկորդային[8]:

Ֆեներբահչե[խմբագրել]

Roberto Carlos in Moscow 5.jpg

2007 թվականին Կառլոսը ուներ առաջարկներ Միլանի Ինտերից և անգլիական Չելսիից[9], սակայն 2007 թվականի հունիսի 19-ին Ռոբերտոն ստորագրեց 2 տարվա պայմանագիր թուրքական Ֆեներբահչեի հետ[10]: Կառլոսը իր նորամուտը նշեց Թուրքիայի սուպերգավաթում Բեշիկթաշի դեմ հանդիպման ժամանակ։ 2007 թվականի օգոստոսի 25-ին Ռոբերտոն խփեց իր առաջին գոլը թուրքական ակումբի կազմում։ Մրցաշրջանի վերջերում Կառլոսը ստանում է լուրջ վնասվածք և չի կարողանում մասնակցել տուրի մնացած հանդիպումներին, իսկ Ֆեներբահչեն պայքարում էր չեմպիոնության համար Գալաթասարայի հետ[11]: Արդյունքում Ֆեներբահչեն չկարողացավ դառնալ չեմպիոն և նվաճեց արծաթե մեդալ։ Ռոբերտո Կառլոսը ասաց, որ շատ դժգոհ է արդյունքից, և ամեն ինչ կանի, որ մյուս մրցաշրջանում թիմը դառնա չեմպիոն[12]:

2009 թվականին հունվարի 21-ին Կառլոսը մեկ տարով ավելացնում է պայմանագիրը թուքական ակումբի հետ։ Վերջին հանդիպումը թիմի կազմում Կառլոսը անցկացրեց 2009 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրոպայի Լիգայի՝ Շերիֆի դեմ խաղում։

Վիճակագրություն[խմբագրել]

Ակումբային[խմբագրել]

Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Մայրցամաքային
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1993 Բրազիլիա Պալմեյրաս Սերիա Ա 20 1 5 0 0 0
1994 Բրազիլիա Պալմեյրաս Սերիա Ա 24 2 3 0 0 0
1995 Բրազիլիա Պալմեյրաս Սերիա Ա 0 0 4 1 0 0
1995/1996 Իտալիա Ինտեր Սերիա Ա 30 5 2 1 2 1
1996/1997 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 37 5 5 0 0 0
1997/1998 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 35 4 1 1 9 2
1998/1999 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 35 5 4 0 8 0
1999/2000 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 35 4 3 0 17 3
2000/2001 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 36 5 0 0 14 4
2001/2002 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 31 2 6 1 13 2
2002/2003 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 36 5 1 0 18 2
2003/2004 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 33 6 7 1 8 2
2004/2005 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 34 3 2 0 9 1
2005/2006 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 35 5 3 1 7 0
2006/2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 23 3 1 0 8 0
2007/2008 Թուրքիա Ֆեներբահչե Սուպեր Լիգա 22 2 3 0 9 0
2008/2009 Թուրքիա Ֆեներբահչե Սուպեր Լիգա 32 4 8 2 10 1
2009/2010 Թուրքիա Ֆեներբահչե Սուպեր Լիգա 11 0 0 0 8 1
2010 Բրազիլիա Կորինտիանս Սերիա Ա 35 1 1 0 8 0
2011 Բրազիլիա Կորինտիանս Սերիա Ա 0 0 1 1 0 0
2011/2012 Ռուսաստան Անժի Պրիմիեր Լիգա 25 4 3 1 0 0


Հավաքականում[խմբագրել]

[13]

Բրազիլիա Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
1992 7 0
1993 5 0
1994 7 0
1995 13 1
1996 4 0
1997 18 2
1998 10 0
1999 13 2
2000 9 0
2001 7 1
2002 11 1
2003 5 1
2004 12 0
2005 9 3
2006 6 0
Ընդհանուր 125 11

Մարզչական վիճակագրություն[խմբագրել]

(2015 թվականի հունիսի 2-ի դրությամբ)

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունք
Խ Հ Ո Պ Հ % Ո % Պ %
«Սիվասպոր» {{{2}}} 3 հունիս 2013 22 դեկտեմբեր 2014 60 23 9 28 38.33 15.00 46.67
«Ակիսար Բելեդիեսպոր» {{{2}}} 2 հունվար 2015 1 հունիս 2015 18 5 6 7 27.78 33.33 38.89
«Ալ Արաբի» {{{2}}} 2 հունիս 2015 0 0 0 0 0.00 0.00 0.00
Ընդհանուր 78 28 15 35 35.90 19.23 44.87

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]