Ռոժե Միլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռոժե Միլա
ֆր.՝ Roger Milla
Milla2008cropped.jpg
Քաղաքացիությունը Flag of Cameroon.svg Կամերուն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1952(1952-05-20)[1][2] (67 տարեկան)
Ծննդավայր Յաունդե, Կամերուն
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ

Ռոժե Միլա (ֆր.՝ Roger Millа; իսկական անունը՝ Ալբերտ Ռոժե Մոոկ Միլեր[3][4]; ֆր.՝ Albert Roger Mooh Miller, մայիսի 20, 1952(1952-05-20)[1][2], Յաունդե, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ, հարձակվող, 1976 և 1990 թվականներին ճանաչվել է Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ, ընդգրկվել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում, ֆուտբոլի աշխարհի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով գրանցել է ռեկորդ, եղել է նաև ամենատարեց ֆուտբոլիստը (42 տարեկան, 1 ամսական), որն աշխարհի առաջնության ընթացքում դարձել է գոլի հեղինակ, 1982, 1990 և 1994 թվականների աշխարհի առաջությունների մասնակից։ Կամերունի ազգային հավաքականում հանդես է եկել 20 տարուց ավելի՝ 1973-1994 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոժեն ծնվել է Կամերունի մայրաքաղաք Յաունդեում, եղել է երկաթուղային աշխատողի ընտանիքի հինգ տղաներից մեկը։ Նա իր Միլա ազգանունը ստացել է ծննդյան վկայականում սխալ գրանցելու արդյունքում։

Դուալ քաղաքում բնակվելու տարիներին 13-ամյա Ռոժեն հանդես է եկել «Էկլեր» մանկապատանեկան ֆուտբոլային ակումբում։ Մեծահասակների ակումբում Միլայի նորամուտը եղել է 1968 թվականին՝ այդ ժամանակ Կամերունի երկրորդ դիվիզոնում հանդես եկող ակումբում Միլան առաջին մրցաշրջանում դարձավ 30, իսկ երկրորդում՝ 25 գոլի հեղինակ։

Առաջին պրոֆեսիոնալ ակումբը, որի հետ Միլան պայմանագիր է կնքել, եղել է «Լեոպարդս Դուալը», որի կազմում 1972 թվականին նա դարձել է չեմպիոն, իսկ 1973 թվականին նրա ակումբը հասել է Աֆրիկայի չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ։ Նույն թվականին նա ընդգրկվել է Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Հավաքականում առաջնաելույթը տեղի է ունեցել 1973 թվականի փետրվարի 4-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ Զաիրի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։

1974 թվականին Միլան տեղափոխվել է հարազատ Յաունդե քաղաք, որտեղ ընդգրկվել է տեղի «Տոներ» ակումբի կազմում։ Նույն ժամանակաընթացքում «Տոները» հաղթել է երկրի գավաթը․ վճռական գոլի հեղինակը եզրափակչում դարձել է Միլան։ 1975 թվականին դարձել է նոր ձևավորված Աֆրիկայի գավաթակիրների գավաթի հաղթող։ Հաջորդ մրցաշրջանում Միլայի ակումբը հասել է մինչև եզրափակիչ, որտեղ տանուլ է տվել նիգերիական մեկ այլ ակումբի։

1977 թվականին Ռոժե Միլան տեղափոխվել է ֆրանսիական «Վալենսյեն» ակումբ․ արտասահմանցի խաղացողների սահմանը գերազանցելու պատճառով կամերունցուն ընդգրկեցին չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վալենսյեն» սիրողական ակումբ։ 1979 թվականին Ռոժեին գնել է ֆրանսիական «Մոնակոն», որտեղ նա անց է կացրել 17 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։

1980-1984 թվականներին Ռոժե Միլան հանդես է եկել Կորսիկայի «Բաստիայում»։ Ակումբում իր հաշվին Միլան վերջին հաջողությունը գրանցել է 1981 թվականի հունիսին, երբ Ֆրանսիայի գավաթի եզրափակչում «Սենտ Էտիենի» դեմ խաղում դարձել է հաղթական գոլի հեղինակ։

1984-1986 թվականներին կամերունցին հանդես է եկել «Սենտ Էտիեն» ակումբում, որտեղ ցուցաբերել է բարձր որակի խաղ։

Ռոժե Միլան առավել հայտնի է դարձել 1990 թվականի աշխարհի առաջնության ժամանակ․ 2-րդ տուրում՝ Ռումինիայի ազգային հավաքականի հետ 76-րդ և 86-րդ րոպեներին խփած նրա գոլերը դարձան հաղթական։ 1/8 եզրափակչում՝ Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղում, փոխարինման դուրս եկած Միլան 106-րդ և 108-րդ րոպեներին դարձավ գոլերի հեղինակ, ինչի շնորհիվ թիմը դուրս եկավ 1/4 եզրափակիչ և դարձավ առաջին աֆիկական թիմը, որն առաջին անգամ հասավ մինչև 1/4 եզրափակիչ։ Միլան այդ ժամանակ եղել է 38 տարեկան։

Առաջնությունից հետո նա վերադարձել է հայրենիք, որտեղ չորս տարի խաղացել է «Տոների» կազմում և ավարտել իր ակումբային կարիերան Ինդոնեզիայում: Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել 44 տարեկանում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերունի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մասնակից
  • Աֆրիկայի չեմպիոն (1984, 1988) և փոխչեմպիոն (1986)
  • Աֆրոասիական գավաթակիր (1985, 1989),

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աֆրիկայի գավաթակիրների գավաթի հաղթող (1975)
  • Կամերունի չեմպիոն (1972)
  • Ֆրանսիայի գավաթակիր (1980, 1981)
  • Ռեյունյոնի չեմպիոն (1990)

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 20-րդ դարի Աֆրիկայի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի
  • Կամերունի լավագույն ֆուտբոլիստ (1975, 1976, 1990)
  • Աֆրիկայի ոսկե գնդակի (1976, 1990), արծաթե գնդակի (1975, 1988), բրոնզե գնդակի (1988) մրցանակակիր
  • 1990 թվականի աշխարհի առաջնության արծաթե խաղակոշիկի մրցանակակիր
  • Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում կամերունցի ամենաշատ գոլերի հեղինակ (5 գոլ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Литература[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гольдес И. В. 100 легенд мирового футбола: Выпуск второй. — М.: Новое дело, 2003. — 216 стр.