Յուրգեն Կլինսման
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յուրգեն Կլինսման գերմ.՝ Jürgen Klinsmann | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Յուրգեն Կլինսման | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Klinsi | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | 30 հուլիսի 1964 | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
Գյոպինգեմ, Բադեն-Վյուրթեմբերգ, ԳՖՀ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
![]()
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Յուրգեն Կլինսման (գերմ.՝ Jürgen Klinsmann; հուլիսի 30 1964, Գյոպինգեմ, Բադեն-Վյուրթեմբերգ, ԳՖՀ ), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն գերմանացի ֆուտբոլիստներից մեկը։ Մազերի գույնի և գոլեր խփելու ունակության համար համար ստացել է «ոսկե ռմբարկու» մականունը։
Ֆուտբոլիստի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլ խաղալ սկսել է 8 տարեկանից, խաղալով բոլոր դիրքերում, նույնիսկ դարպասապահ։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկանից, հանդես գալով Գերմանիայի 2-րդ դիվիզիոնի «Շտուտգարտ Կիկերս» ակումբում։ 1984 թվականից սկսել է խաղալ արդեն բունդեսլիգայի «Շտուտգարտ» ավելի հեղինակավոր ակումբում։ Կլինսմանը հանդես է եկել նաև Մյունխենի Բավարիայի, Ինտերի, Մոնակոի, Սամպդորիայի և Տոտենհեմ Հոտսպուրի կազմում։
Հավաքականի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլինսմանը Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղալով ունեցել է փայլում կարիերա, խաղալով 108 խաղ և խփելով 47 գնդակ։ Իր խաղային լավագույն տարիներին համարվում էր հավաքանի առաջատար հարձակվողն ու գլխավոր հարվածային ուժը։ 1998 թվականին ավարտել է խաղային կարիերան որպես ֆուտբոլիստ և աշխատել է որպես մարզիչ։
Մրցանակներ և փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
- Մասնակցել է ֆուտբոլի Եվրոպայի 1988, 1992 և 1996 թթ. առաջնություներին
- 1992 թվականի արծաթե մեդալակիր
- 1996 թվականի Եվրոպայի չեմպիոն
- Մասնակցել է ֆուտբոլի աշխարհի 1990, 1994 և 1998 թթ. առաջնություններին
- 1990 թվականի աշխարհի չեմպիոն է, խփել է 3 գոլ
- 1994 թվականին խփել է 5 գոլ
- 1998 թվականին խփել է 3 գոլ
- Կլինսմանը ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցելով 3 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների, յուրաքանչյուր առաջնությունում խփել է 3 և ավելի գնդակ։
- Ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկում։
- ՈւԵՖԱ-ի գավաթի 1991 և 1996 թվականի հաղթող (համապատասխանաբար Ինտերի և Բավարիայի կազմում)
- Գերմանիայի 1994 և 1998 թթ. տարվա լավագույն ֆուտբոլիստ
- Անգլիայի 1995 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ (Անգլիայի ֆուտբոլի պատմության առաջին արտասահմանցի ֆուտբոլիստը, ով արժանացել է այդ մրցանակին)
- Գերմանիայի 1997 թվականի չեմպիոն
- Ընդհանուր թվով հավաքականի կազմում մասնակցել է 130 խաղի, խփել 58 գնդակ, իսկ ակումբային խաղերում մասնակցել 506 խաղի խփելով 277 գնդակ
Մարզչական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի հուլիսի 26-ից եղել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, փոխարինելով Ռուդի Ֆյոլլերին: 2006 թվականի հուլիսի 12-ից նրան փոխարինել է Յոահիմ Լյովը։ 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 27-ը մարզել է Բավարիա ակումբը։ 2010 թվականի նոյեմբերի 3-ից պաշտոնապես նշանակվել է «Տորոնտո» ակումբի մարզիչ-խորհրդատու։ 2011 թվականի հուլիսի 29-ից փոխարինել է Բոբ Բրեդլիին ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Իսկ 2011 թվականի օգոստոսին նրա մարզչությամբ ԱՄՆ-ն անցկացրել է 2 հանդիպում Մեքսիկայի և Ֆիլադելֆիայի հետ։
Մարզչական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- 2006 թվականին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ
Անձնական կյանք և այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլինսմանը իր կարիերայի ընթացքում հանդես գալով արտասահմանյան երկրներում, իր մայրենի գերմաներենից բացի տիրապետել է նաև անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին։ 1995 թվականին ամուսնացել է նախկին մոդել Դեբբի Չինի հետ (ծնունդով Սան-Խոսե քաղաքից)։ 1998 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի Հանտինգտոն-Բիչ թաղամասում, ունի երկու երեխա։ Մինչև ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելը աշխատել է նաև Los Angeles Galaxy ակումբում որպես գլխավոր մարզչի օգնական։
Կլինսմանը 2000 թվականին ստեղծված Գերմանիայի երիտասարդական ֆուտբոլի ֆոնդի նախագահության անդամ է։ Ֆոնդը Գերմանիայում զբաղվում է պատանեկան և երիտասարդական, ինչպես նաև այսպես կոչված բակային ֆուտբոլի զարգացմանը։ Յուրգեն Կլինսմանը զբաղվում է նաև բարեգործական աշխատանքներով։ Նա հիմնել է Agapedia բարեգործական ընկերությունը, ով օգնում է հիվանդ երեխաներին։ 2001 թվականից նա ԱՄՆ-ի սպորտային խորհրդատվական ընկերության ֆուտբոլի բաժնի փոխնախագահն է։
Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- պաշտոնական կայք (անգլ.) (գերմ.)
- Յուրգեն Կլինսմանը մարզիչ (ռուս.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յուրգեն Կլինսման կատեգորիայում։ |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- 1964 ծնունդներ
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Շտուտգարտի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ