Ժյուստ Ֆոնտեն
Ժյուստ Ֆոնտեն ֆր.՝ Just Fontaine | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | |||||||||||||||||
Մականուն | Ժյուստո | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 18, 1933[1][2][3][…] | |||||||||||||||||
Ծննդավայր | Մարաքեշ, Մարոկկո | |||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 28, 2023[4] (89 տարեկան) | |||||||||||||||||
Մահվան վայր | Թուլուզ, Ֆրանսիա[5][4] | |||||||||||||||||
Հասակ | 174 սմ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ժյուստ Ֆոնտեն (ֆր.՝ Just Fontaine, օգոստոսի 18, 1933[1][2][3][…], Մարաքեշ, Ֆրանսիական Մարոկկո[4] - փետրվարի 28, 2023[4], Թուլուզ, Ֆրանսիա[5][4]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, ռեկորդակիր աշխարհի մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի քանակով. 1958 Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությունում նա խփել է 13 գոլ։
Ժյուստ Ֆոնտենի հայրը եղել է ֆրանսիացի Նորմանդիայից, իսկ մայրը՝ իսպանացի[7]։
2013 թվականին Ժյուստ Ֆոնտենը 80 տարեկան հասակում դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի սպա[8]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժյուստ Ֆոնտենն իր կարիերան սկսել է իր հայրենի Մարաքեշ քաղաքի սիրողական ակումբում, տեղափոխվել է «ՈՒՍՄ Կասաբլանկա» ակումբ, որտեղ խաղացել է 1950-1953 թվականներին։ Հաջորդ երեք մրցաշրջանները նա արդեն անցկացրել է Ֆրանսիայում։ «Նիցցա» ակումբի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանի ընթացքում նա ակումբի հետ նվաճել է Ֆրանսիայի գավաթը, իսկ 1956 թվականին հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում։ Նույն թվականին նա տեղափոխվել է «Ռեյմս»՝ փոխարինելով Ռայմոն Կոպային։ «Ռեյմսի» կազմում անցկացրած վեց մրցաշրջանների ընթացքում նա խփել է 121 գոլ։ Բարձրագույն լիգաներում Ֆոնտենն ընդհանուր առմամբ խփել է 165 գոլ 200 խաղերի ընթացքում և չորս անգամ հաղթել է առաջնությունում (1956, 1958, 1960, 1962)
Ֆրանսիայի հավաքականում Ֆոնտենի դեբյուտը կայացել է 1953 թվականի դեկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում (8:0)։ Այդ խաղում Ժյուստ Ֆոնտենը ձևակերպել է հեթ-տրիկ։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրած յոթ տարիների ընթացքում Ֆոնտենը մասնակցել է 21 խաղի և խփել 30 գոլ։ Ազգային հավաքականի կազմում Ֆոնտենն իր վերջին խաղը եղել է 1960 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ Ֆրանսիայի հավաքականը խաղացել է Բուլղարիայի հավաքականի դեմ (3:0)։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո՝ 1967 թվականին, Ժյուստ Ֆոնտենն աշխատել է որպես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ, սակայն նրա ղեկավարությամբ թիմը մասնակցել է միայն երկու ընկերական խաղերի, որոնք երկուսն էլ ավարտեվել են ֆրանսիացիների պարտությամբ։ Եղել է նաև ֆրանսիական ակումբների ու Մարոկկոյի հավաքականի մարզիչ։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոնտենի խաղերն ու գոլերն Ֆրանսիայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր։ 21 խաղ / 30 գոլեր; 12 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի չեմպիոն (4) - 1956, 1958, 1960, 1962
- Ֆրանսիայի գավաթի դափնեկիր (2) - 1954, 1958
- Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1959
- Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու (2) - 1958, 1960
- Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու - 1959
- Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու - 1958
- Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի քանակով - 13 գոլ
- Ֆրանսիայի հավաքականի ռեկորդակիր աշխարհի առաջնություներում խփած գոլերի թվով - 13 գոլ
- Ընդգրկված է ՖԻՖԱ 100 ցանկում
- Պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[9] | Չեմպիոնների Գավաթ |
Ֆրանսիայի սուպերգավաթ |
Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Նիցցա | 1953/54 | 24 | 18 | 7 | 3 | - | - | - | - | 31 | 21 |
1954/55 | 28 | 20 | 4 | 2 | - | - | - | - | 32 | 22 | |
1955/56 | 17 | 5 | 3 | 4 | 0 | 0 | 1 | 0 | 21 | 9 | |
Ընդհանուր | 69 | 43 | 14 | 9 | 0 | 0 | 1 | 0 | 84 | 52 | |
Ռեյմս | 1956/57 | 31 | 30 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 31 |
1957/58 | 26 | 34 | 6 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 39 | |
1958/59 | 32 | 24 | 3 | 2 | 7 | 10 | 0 | 0 | 42 | 36 | |
1959/60 | 28 | 28 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 30 | |
1960/61 | 7 | 4 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 4 | |
1961/62 | 7 | 2 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 5 | |
Ընդհանուր | 131 | 122 | 13 | 13 | 8 | 10 | 0 | 0 | 152 | 145 | |
Ընդհանուր կարիերայում | 200 | 165 | 27 | 22 | 8 | 10 | 1 | 0 | 236 | 197 |
Ելույթները հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Տարի | ԱԱ որակավորման խաղեր | ԱԱ եզրափակիչ խաղեր | ԵԱ որակավորման խաղեր | ԵԱ եզրափակիչ խաղեր | Ընկերական խաղեր | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆրանսիա | 1953 | 1 | 3 | - | - | - | - | - | - | 0 | 0 | 1 | 3 |
1954 | - | - | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | 0 | 0 | |
1955 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | 0 | 0 | |
1956 | 0 | 0 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 1 | 0 | |
1957 | 0 | 0 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 1 | 0 | |
1958 | - | - | 6 | 13 | 1 | 2 | - | - | 5 | 3 | 12 | 18 | |
1959 | - | - | - | - | 1 | 3 | - | - | 3 | 4 | 4 | 7 | |
1960 | 1 | 0 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 1 | 2 | 2 | 2 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 2 | 3 | 6 | 13 | 2 | 5 | 0 | 0 | 11 | 9 | 21 | 30 |
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Just Fontain. Reprise de volée, Paris, Solar, 1970
- Just Fontain. Mon mundial, Famot, 1978
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Fichier des personnes décédées
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.lemonde.fr/sport/article/2023/03/01/just-fontaine-legende-du-football-francais-est-mort_6163719_3242.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2013. — Iss. 162. — P. 11751. — ISSN 0242-6773
- ↑ «Just Fontaine: for the record». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Рекордсмен по числу голов на одном ЧМ Фонтен получил орден Почётного легиона
- ↑ Ֆրանսիայի գավաթ, Շառլ Դրագոյի գավաթ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2006-12-09 Wayback Machine (ֆր.)
- Рекорд в чужих бутсах Արխիվացված 2010-08-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուստ Ֆոնտեն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 2023 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- ՖԻՖԱ 100
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ռեյմսի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչներ