Jump to content

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1958

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1958
Världsmästerskapet i Fotboll
Sverige 1958
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Շվեդիա Շվեդիա
      Քաղաքներ 12
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Բրազիլիա Բրազիլիա (1-ին անգամ)
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Շվեդիա Շվեդիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Ֆրանսիա Ֆրանսիա
Չորրորդ տեղ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 819 810  (23 423 խաղում)
Խաղեր 35
Խփված գոլեր 126  (3.6 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Ֆրանսիա Ֆոնտեն
19541962

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1958, Աշխարհի գավաթի վեցերորդ խաղարկությունը, որը տեղի է ունեցել Շվեդիայում հունիսի 8-ից հունիսի 29-ը։ Առաջնությունում հաղթել է Բրազիլիան, որը եզրափակչում 5-2 հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ, որը նրանց առաջին տիտղոսն է։ Առաջնությունը նաև հայտնի է նրանով, որ լայն ճանաչում ձեռք բերեց 17 տարեկան Պելեն։

Ընդունող երկրի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինան, Չիլին, Մեքսիկան և Շվեդիան հետաքրքրված էին առաջնությունը ընդունելով։ Շվեդիան ընտրվեց որպես ընդունող երկիր ՖԻՖԱ կոնգրեսի կողմից 1950 թվականին Ռիո դե Ժանեյրոյում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1950-ի բացման արարողությունից հետո[1][2]։

Որակավորված երկրները և նրանց արդյունքները:

Ընդունող Շվեդիան և գործող չեմպիոն Արևմտյան Գերմանիան որակավորվեցին ավտոմատ։ Մնացած 14 տեղերից ինը տրվեց Եվրոպային, երեքը` Հարավային Ամերիկային, մեկը` Հյուսիսային/Կենտրոնական Ամերիկային և մեկը` Ասիային/Աֆրիկային։

Առաջին անգամ որակավորմանը մասնակցեց Խորհրդային միությունը։ Միացյալ Թագավորության բոլոր հավաքականները որակավորվեցին առաջին անգամ։

Եվրոպական գոտում Ուելսը զբաղեցրեց երկրորդ տեղը որակավորման խմբում Չեխոսլովակիայից հետո, այնուհետև Փլեյ օֆֆ խաղերով հանդիպեց Իսրայելի հետ, որը լռելյայն իր խմբում զբաղեցրել էր առաջին տեղը, քանի որ նրա հակառակորդները հրաժարվել էին խաղալ։ ՖԻՖԱ-ն որոշեց, որ առանց որակավորման փուլում հանդիպում անցկացնելու չի կարելի մասնակցել եզրափակիչ փուլին և որոշեց, որ Իսրայելը պետք է խաղա Ուելսի հետ, որպեսզի որակավորվի, արդյունքում Ուելսը հաղթեց և Իսրայելը դուրս մնաց։

1958 թվականին շվեդական Սոլնա քաղաքում ներկայացվեցին 16 որակավորված հավաքականներին և անկացվեց վիճակահանություն և հավաքականները բաժանվեցին չորս խմբի։ Վիճակահանության ժամանակ առավել նշանակություն տրվեց հավաքականների աշխարհագրական դիրքին, քան հավաքականների գործակիցներին։ Այսպիսով ամեն խմբում ընդգրկվեցին մեկական հավաքական Արևմտյան Եվրոպայից, մեկական` Արևելյան Եվրոպայից, մեկական բրիտանական հավաքական և մեկական Ամերիկայից[3]։

Առաջին և առայժմ միակ անգամ եզրափակիչ փուլին մասնակնեց Ուելսի հավաքականը, բացի այդ միակ անգամ մասնակցեցին Մեծ Բրիտանիայի չորս հավաքականները։ Առաջին անգամն էին նաև մասնակցում Խորհրդային Միությունը և Հյուսիսային Իռլանդիան։ Արգենտինան հանդես եկավ առաջին անգամ 1934 թվականից սկսած։ Այն եղավ Պարագվայի վերջին մասնակցությունը մինչև 1986 թվականը, Հյուսիսային Իռլանդիայինը մինչև 1982 թվականը, և Ավստրայինը` մենիչև 1978 թվականը։

Այս աշխարհի առաջնությունը մնում է միակը, որին Իտալիան չի անցել որակավորման փուլը (1930 թվականին Իտալիան չի մասնակցել, սակայն որակավորում չի եղել)։ Որակավորումը չհաղթահարած մյուս հզոր հավաքականներն էին Ուրուգվայը, Իսպանիան և Բելգիան։

Մրցույթի ձևաչափը 1954 թվականի համեմատ փոխվեց։ 16 հավաքականները նորից ընդգրկվեցին չորս խմբում, բայց այս անգամ յուրաքանչյուր հավաքական խաղաց խմբի մյուս բոլոր հավաքականների դեմ մեկական անգամ, առան լրացուցիչ ժամանակի ոչ ոքիի դեպքում։ Երկու միավոր ստանում էր հաղթողը, մեկ միավոր ոչ ոքիի դեպքում և զրո միավոր պարտության դեպքում։ Եթե առաջին երկու հավաքականները հավաքում էին հավասար միավոր ապա խմբի հաղթողին որոշելու համար հիմք էր ընդունվում գոլային տարբերությունը։ Ինչպես 1954 թվականին երկրորդ և երրորդ տեղերը եթե ունենում էին հավասար միավոր ապա նրանց միջև խաղարկվում էր լրացուցիչ հանդիպում։ Եթե լրացուցիչ հանդիպումը նույնպես ավարտվում էր ոչ ոքի ապա հիմք էր ընդունվում խմբում գոլային տարբերությունը։ Եթե գոլային տարբերությունը նույնպես հավասար էր, ապա հաղողը որոշվում էր վիճակահանության արդյունքում։ Այս կանոնները չէին հաստատվել երբ մրցույթը սկսվեց և ընդունվել էին մրցույթի ընթացքում։ Որոշ հավաքականները պետք է անցկացնեին լրացուցիչ հանդիպում, ինչը նշանակում է երեք խաղ հինգ օրում, ինչը չափազանց շատ էր և միայն խմբային փուլի երկրորդ հանդիպումների ժամանակ ՖԻՖԱ-ն տեղեկացրեց, որ գոլային տարբերությունը կկիրառվի լրացուցիչ հանդիպումից առաջ[4]։ Այս որոշմանը դեմ դուրս եկավ Շվեդիայի ֆուտբոլի ասոցացիան` բացատրելով, որ սխալ է կանոն փոխել առաջնության կեսից[4]։

Առաջին անգամ Աշխարհի առաջնություններում կիրառվեց գոլային տարբերության կանոնը։ Այն գործածվում էր, եթե նույն խմբում առաջին և երկրորդ հավաքականները ունենում էին հավասար միավորներ, իսկ բոլոր երեք լրացուցիչ խաղերը երկրորդ և երրորդ հավաքկանների միջև ավարտվեցին որևէ մեկի հաղթանակով, այդ պատճառով կանոնը գոլային տարբերության կանոնը այս դեպքում չկիրառվեց։

Խմբային փուլի երեք շրջանների գրեթե բոլոր հանդիպումները սկսվեցին զուգահեռաբար, ինչպես և քառորդ եզրափակիչները և կիսաեզրափակիչը։ Շվեդիայի հավաքականի խմբային փուլի հանդիպումները ցուցադրվում էին հեռուստատեսությամբ ավելի ուշ, այսպիսով շվեդները կարող էին դիտել այլ հանդիպումները` չվախենալով որ բաց կթողնեն սեփական հավաքականի հանդիպումները։ Խմբային փուլի ամեն շրջանում, հեռուստատեսությամբ ցուցադրվում էր միայն մեկ հանդիպում։ Շատ շվեդներ գնեցին իրենց առաջին հեռուստացույցը այս առաջնության ժամանակ։

Պաշտոնական գնդակն էր «Top-Star VMbollen 1958» մոդելը։ Այն ընտրվել էր 102 թեկնածուներից փորձարկման արդյունքում ՖԻՖԱ-ի չորս պաշտոնյայի կողմից[5][6]։

4-րդ խմբում ընդգրկվելով` Պելե չհայտավորվեց Բրազիլիայի կազմում խմբային խաղերին բացառությամբ ԽՍՀՄ դեմ խաղին։ Նա գոլի հեղինակ չդարձավ, սակայն Բրազիլիան հաղթեց 2-0 հաշով (հիմնականում նրա թիմակից Գարինչայի խաղի շնորհիվ)։ Մինչ այդ Բրազիլիան 0-0 հաշվով էր խաղացել Անգլիայի դեմ, ինչը առաջի գոլազուրկ ոչ ոքին էր Աշխարհի առաջնության պատմության մեջ։ ԽՍՀՄ և Անգլիայի հավաքականները վերախարկեցին հանդիպումը, որտեղ Անատոլի Իլյինի միակ գոլի շնորհիվ Անգլիան դուրս մնաց պայքարից Ավստրիայի հետ միասին։ Անգլիայի հավաքականը զգալիորեն թուլացել էր Մյունխենի օդնավային աղետի մատճառով, որը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ և խլել էր Մանչեսթեսթեր Յունայթեդի շատ ֆուտբոլստների կյանք, այդ թվում անգլիացի երիտասարդ աստղ Դունկան Էդվարդսի կյանքը։

Վերախաղարկում պահանջվեց նաև 1-ին խմբում (Հյուսիսային Իռլանդիան հաղթեց Չեխոսլովակիային և միացավ գործող չեմպիոն ԳՖՀ-ին քառորդ եզրափակչում) և 3-րդ խմբում (Ուելսը հաղթեց Հունգարիային և միացավՇվեդիային քառորդ եզրափակչում)։ Հունգարիան, որը նախորդ առաջնության արծաթե մեդալակիրն էր, սենսացիոն դուրս մնաց խմբային փուլից։ Նրանք կորցրել էին իրենց լավագույն ֆուտբոլիստներին երկու տարի առաջ կոմունիստների դեմ Հունգարիայի հեղափոխության պատճառով։ 1954 թվականի հավաքականից մնացել էին միայն Դյուլա Գրոշիչը, պաշտպան Յոժեֆ Բոժիկը և հարձակվող Նանդոր Հիդեգկուտին։

2-րդ խմբում հանդիպում էին Շոտլանդիան, Հարավսլավիան, Պարագվայը և Ֆրանսիան։ Ֆրանսիան գրավեց առաջին տեղը Ժյուստ Ֆոնտենի վեց գոլի շնորհիվ։ Հարավսլավիան երկրորդն էր իսկ Շոտլանդիան` վերջինը։

Քառորդ եզրափակչում Ֆրանսիայի կազմում նորից փայլեց Ժյուստ Ֆոնտենը` երկու գոլ խփելով Հյուսիսային Իռլանդիայի դարպասին և Ֆրանսիայի դուրս բերեց կիսաեզրափակիչ։ Հելմուտ Ռանի գոլի շնորհիվ Գերմանիան 1-0 հաշով հաղթեց Հարավսլավիային, իսկ Շվեդիան իր հերթին հաղթեց ԽՍՀՄ-ին։ Քառորդ եզրափակչի վերջին խաղում Պելեի միակ գոլի շնորհիվ Բրազիլիան հաղթեց Ուելսին։

Կիսաեզրափակչում շվեդները 3-1 հաշվով հաղթեցին Գերմանիային, ընդ որում գերմանացի Էրիխ Յուսկովյակը հեռացվեց (առաջին գերմանացին, ով հեռացվել է միջազգային հանդիպումներում) և գերմանացի վետերան հարձակվող Ֆրից Վոլտերը վնասվածք ստացավ և թուլացրեց Գերմանիայի հավաքականին (փոխարինումներ առաջին անգամ թույլատրվեցին Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1970-ի ժամանակ)։

Կիսաեզրափակչում Բրազիլիան և Ֆրանսիան առաջին խաղակեսը ավարտվեցին 1-1 հաշվով, ընդ որում 36-րդ րոպեին Ֆրանսիայի պաշտպան Ռոբեր Ժոնկեն կոտրեց ոտքը Վավաի հետ պայքարում և Ֆրանսիան մնաց տասը հոգով (փոխարինումները այդ ժամանակ արգելված էին)։ Բրազիլիան մնացած ժամանակ ավելի ուժեղ էր և Պելեի հեթ տրիկի շնորհիվ հաղթեց 5-2 հաշվով։ Ֆրանսիայի երկրորդ գնդակը խփեց Ֆոնտենը։

Երրորդ տեղի համար խաղում Ֆոնտենը խփեց չորս գնդակ և Ֆրանսիան հաղթեց Գերմանիային 6-3 հաշվով։ Ֆոնտենը 13 գոլով դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու, որի ռեկորդը մինչ օրս չի գերազանցվել։

Եզրափակիչը կայացավ Սոլնա քաղաքի Ռասունդա մարզադաշտում։ Մոտ 50.000 հանդիսական ականատես եղավ ինչպես բրազիլացիները բաց թողեցին առաջին գոլը չորրորդ րոպեին։ Սակայն Վավան հավասարեցրեց հաշիվը քիչ անց և ևս մեկ գնդակ խփեց խաղակեսի ավարտից առաջ։ Երկրորդ խաղակեսում բոլորին ստվերեց Պելեի խաղը, ով հեղինակեց ևս երկու գոլ, որից հետո ևս մեկ գոլ հեղինակեց Զագալոն` դարձնելով հաշիվը 5-1։ Շվեդները կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը։

Այս եզրափակչում գրանցվեցին մի քանի ռեկորդներ, որոնք մինչ օրս անգերազանցելի են։ 17 տարեկանում Պելեն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նմանաբար Նիլս Լիդհոլմը դարձավ ամենածեր ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց եզրափակչում, նա 35 տարեկան 263 օրական էր։ Եզրափակչում հաղթող թիմը խփեց ամենաշատ գոլը (5), ամենաշատ ընդհանուր գոլերի թիվը (7) և 1970 և 1998 թվականների հետ կիսում է ամենամեծ գոլային տարբերությունը (3), այս երեք եզրափակիչներում խաղացել է Բրազիլիան։

Առաջին անգամ եզրափակչում հանդիպեցին երկու երկրներ տարբեր մայրցամաքներից։ Սա առաջին և միակ անգամն էր, որ Եվրոպայում անցկացվող առաջնությունում հաղթեց ոչ եվրոպական թիմ։

Lua error in Մոդուլ:Location_map/multi at line 27: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Շվեդիա" does not exist. Շվեդիայի հարավային և կենտրոնական շրջաններից ընդհանուր 12 քաղաք ընդունեցին մրցույթը։ ՖԻՖԱ-ի պահանջով նվազագույնը վեց մարզադաշտ պետք է ունենար նվազագունը 20.000 նստատեղ[7]։ Եթե Դանիայի հավաքականը որակավորվեր, կազմակերպիչները մտադիր էին օգտագործել Կոպենհագենի Իդրատսպարկեն մարզադաշտը Դանիայի խմբային հանդիպումների համար[7]։ Այս նպատակով Իդրատսպարկենը վերանորոգվեց, սակայն Անգլիան դուրս թողեց Դանիային ընտրական փուլում[7] Այդ ժամանակ կասկածներ առաջացան, կկարողանան արդյոք ժամանակին ավարտել Ուլևի և Մալմյո մարզադաշտերը, կազմակերպիչները պահեստային մարզադաշտեր դիտարկում էին Կոպենհագենի և Օսլոյի մարզադաշտերը[8]։

Ռասունդա մարզադաշտը վերանորոգվեց առաջնության համար և 38.000 նստատեղին ավելացվեցին կանգնելու տեղեր։

Կառուցվեց նոր Մալմյո մարզադաշտը 1896-ին կառոցված հին մարզադաշտի տեղում[9]։

Իդրոտսպարկենին ավելացվեցին ևս 4.709 նստատեղ։ .[10]

Ռիմնարսվալենը կառուցվեց փոքր Օդեվալեն մարզադաշտի փոխարեն։

Ամենաշատը օգտագործվեց Ստոկհոլմի Ռասունդա մարզադաշտ, որտեղ կայացան 8 հանդիպում ներառյալ եզրափակիչը, Ուլևիում կայացավ 7 հանդիպում։

Սոլնա (Ստոկհոլմ) Գյոտեբորգ Մալմյո Հելսինգբորգ
Ռասունդա մարզադաշտ Ուլևի մարզադաշտ Մալմյո մարզադաշտ Օլիմպիա
Տարողություն` 52,400 Տարողություն` 53,500 Տարողություն` 30,000 Տարողություն` 27,000
Էսկիլստունա Նորչյոպինգ Սանդվիկեն Ուդևալա
Տունավալեն Իդրոտսպարկեն Երնվալեն Ռիմներսվալեն
Տարողություն` 20,000 Տարողություն` 20,000 Տարողություն` 20,000 Տարողություն` 17,778
Բուրոս Հալմստադ Էրեբրու Վեստերոս
Ռյավալեն Էրյանս Վալ Էյրավալեն Արոսվալեն
Տարողություն` 15,000 Տարողություն` 15,000 Տարողություն` 13,000 Տարողություն` 10,000

Վիճակահանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան Եվրոպայի զամբյուղ Արևելյան Եվրոպայի զամբյուղ Բրիտանական զամբյուղ Ամերիկյան զամբյուղ

Աշխարհագրական դիրքերի հիման վրա հավաքականների դասակարգումները հանդիպեց քննադատությունների հատկապես Ավստրիայի կողմից, որին բաժին ընկան ամենաուժեղ ակումբները[11]։

Խմբային փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Գերմանիան, որը անսպասելի դարձել էր չեմպիոն չորս տարի առաջ, դեռևս շատ ուժեղ էր և թիմը համալրել էր երիտասարդ հարձակվող Ուվե Զեելեր։ Բայց այս անգամ գերամանացիները պետք է մրցեին Արգենտինայի հզոր հավաքականի հետ, որը չէր մասնակցել Աշխարհի առաջնություններին 1934 թվականից հետո։ Իրականում շատերը կարծում էին, որ Արգենտինան իրական հնարավորություն ուներ հաղթելու մրցույթում։

Չեխոսլովակիան նույնպես ուներ հզոր հավաքական հարուստ ֆուտբոլային պատմությամբ և կանխատեսվում էր, որ նրանք արժանի դիմադրություն ցույց կտան Գերմանիային և Արգենտնիային։ Ոչ ոք չէր կանխատեսում, որ Հյուսիսային Իռլանդիան կարող է անակնկալներ մատուցել։ Սակայն Հյուսիսային Իռլանդիան արդեն ցույց էր տվել, որ նրանցից կարելի է սպասել անակնկալներ` դուրս թողնելով կրկնակի չեմպիոն Իտալիային որակավորման փուլից։

Վերջում Հյուսիսային Իռլանդիան մատուցեց Աշխարհի առաջնություններում ամենամեծ անակնկալներից մեկը` դուրս թողնելով Չեխոսլովակիային և դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Խմբում Արգենտինան ավարտեց վերջին տեղով −5 գոլային տարբերությամբ ինչի արդյունքում նրանց Բուենոս Այրեսի Էսեյսա օդանավակայանում դիմավորեցին հազարավոր զայրացած ֆուտբոլի երկրպագուներ[12]։

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ՄԳ Մ
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ 3120751.404
Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 3111450.803
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 3111842.003
Արգենտինա Արգենտինա 31025100.502
  • Հյուսիսային Իռլանդիան ավարտեց Չեխոսլովակիայից բարձ դիրքում` հաղթելով լրացուցիչ հանդիպումում
8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Արգենտինա Արգենտինա 1–3 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ Մալմյո մարզադաշտ, Մալմյո
Հանդիսական՝ 31,156
Մրցավար՝ Լիֆ (Անգլիա)
Կորբատտա Գոլ 3' Հաշվետվություն Ռան Գոլ 32', 79'
Զեելեր Գոլ 42'

Արգենտինան մոռացել էր բերել իրենց մարզաշապիկները և խաղացին տեղի ակումբ Մալմյո ՖԱ-ի մարզաշապիկներով[13]։

8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 1–0 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Էրյանս Վոլ, Հալմստադ
Հանդիսական՝ 10,647
Մրցավար՝ Շեյպելտ (Ավստրիա)
Կաշ Գոլ 21' Հաշվետվություն

11 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 2–2 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Օլիմպիադտադիոն, Հելսինգբորգ
Հանդիսական՝ 25,000
Մրցավար՝ Էլիս (Անգլիա)
Շաֆեր Գոլ 60'
Ռան Գոլ 71'
Հաշվետվություն Դվորակ Գոլ 24' (pen.)
Զիկան Գոլ 42'
11 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Արգենտինա Արգենտինա 3–1 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա Էրյանս Վոլ, Հալմստադ
Հանդիսական՝ 14,174
Մրցավար՝ Ահլներ (Շվեդիա)
Կորբատտա Գոլ 37' (11 մ.)
Մենենդես Գոլ 56'
Ավիո Գոլ 60'
Հաշվետվություն Մարկպալան Գոլ 4'

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 2–2 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա Մալմյո մարզադաշտ, Մալմյո
Հանդիսական՝ 21,990
Մրցավար՝ Կամպոս (Պորտուգալիա)
Ռան Գոլ 20'
Զեելեր Գոլ 78'
Հաշվետվություն Մարկպալան Գոլ 18', 60'
15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 6–1 Արգենտինա Արգենտինա Օլիմպիադտադիոն, Հելսինգբորգ
Հանդիսական՝ 16,418
Մրցավար՝ Էլիս (Անգլիա)
Դվորակ Գոլ 8'
Զիկան Գոլ 17', 39'
Ֆեուրեյսլ Գոլ 68'
Հորովկա Գոլ 81', 89'
Հաշվետվություն Կորբատտա Գոլ 64' (11 մ.)
Վերախաղարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]
17 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 2–1 (ա.ժ.) Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Մալմյո մարզադաշտ, Մալմյո
Հանդիսական՝ 6,196
Մրցավար՝ Գուի (Ֆրանսիա)
Մարկպալան Գոլ 44', 97' Հաշվետվություն Զիկան Գոլ 18'

Երկրորդ խմբում խփվեցին առաջնության խմբերում ամենաշատ գոլերը` ընդհանուր 31 գոլ (~5.16 գոլ մեկ խաղում)։ Ժյուստ Ֆոնտեն Ֆրանսիայի կազմում խփեց իր 13 գոլերից 6-ը` դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն մինչև քառորդ եզրափակչ։

Խմբից ոչ մի հավաքական նախկինում հաջող ելույթ չէր ունեցել Աշխարհի առաջնություններում։ Չնայած ֆրանսիան ընդունել էր 1938 թվականի առաջնությունը, նա ոչ մի իրական հաջողության չէր հասել, Հարավսլավիան չէր կարողացել կրկնել իր 1930 թվականի հաջողությունը, որտեղ հասել էր կիսաեզրափակիչ, իսկ Պարագվայը և Շոտլանդիան համարվում էին առաջնության ետնապահ։

Խմբում հաղթեց Ֆրանսիան, իսկ Հարավսլավիան զբաղեցրեց երկրորդ տեղը։

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ՄԳ Մ
Ֆրանսիա Ֆրանսիա 32011171.574
Հարավսլավիա Հարավսլավիա 3120761.174
Պարագվայ Պարագվայ 31119120.753
Շոտլանդիա Շոտլանդիա 3012460.671
  • Ֆրանսիան առաջ անցավ Հարավսլավիայից գոլային տարբերության շնորհիվ
8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Ֆրանսիա Ֆրանսիա 7–3 Պարագվայ Պարագվայ Իդրոտսպարկեն, Նորչյոպինգ
Հանդիսական՝ 16,518
Մրցավար՝ Գարդիսաբալ (Իսպանիա)
Ֆոնտեն Գոլ 24', 30', 67'
Պիանտոնի Գոլ 52'
Վիսնեսկի Գոլ 61'
Կոպա Գոլ 70'
Վինսեն Գոլ 83'
Հաշվետվություն Ամարիլլա Գոլ 20', 44' (11 մ.)
Ռոմերո Գոլ 50'

8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հարավսլավիա Հարավսլավիա 1–1 Շոտլանդիա Շոտլանդիա Արոսվալեն, Վեստերոս
Հանդիսական՝ 9,591
Մրցավար՝ Վայսլինգ (Շվեյցարիա)
Պետակովիչ Գոլ 6' Հաշվետվություն Մարեյ Գոլ 49'

11 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հարավսլավիա Հարավսլավիա 3–2 Ֆրանսիա Ֆրանսիա Արոսվալեն, Վեստերոս
Հանդիսական՝ 12,217
Մրցավար՝ Բենյամին Գրիֆիթս (Ուելս)
Պետակովիչ Գոլ 16'
Վեսելինովիչ Գոլ 63', 88'
Հաշվետվություն Ֆոնտեն Գոլ 4', 85'

11 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Պարագվայ Պարագվայ 3–2 Շոտլանդիա Շոտլանդիա Իդրոտսպարկեն, Նորչյոպինգ
Հանդիսական՝ 11,665
Մրցավար՝ Օրլանդինի (Իտալիա)
Ագուերո Գոլ 4'
Ռե Գոլ 45'
Պարոդի Գոլ 73'
Հաշվետվություն Մուդի Գոլ 24'
Քոլինս Գոլ 74'

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Ֆրանսիա Ֆրանսիա 2–1 Շոտլանդիա Շոտլանդիա Էյրավալեն, Էրեբրու
Հանդիսական՝ 13,554
Մրցավար՝ Բրոցի (Արգենտինա)
Կոպա Գոլ 22'
Ֆոնտեն Գոլ 44'
Հաշվետվություն Բեյրդ Գոլ 58'

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Պարագվայ Պարագվայ 3–3 Հարավսլավիա Հարավսլավիա Տունավալեն, Էսկիլստունա
Հանդիսական՝ 13,103
Մրցավար՝ Մասկո (Չեխոսլովակիա)
Պարոդի Գոլ 20'
Ագուերո Գոլ 52'
Ռոմերո Գոլ 80'
Հաշվետվություն Օգնյանովիչ Գոլ 18'
Վեսելինովիչ Գոլ 21'
Ռայկով Գոլ 73'

Շվեդները իրենց հաջողակ էին զգում, քանի որ ընկել էին համեմատաբար թույլ խումբ։ Չնայած խմբում ընդգրկված էր Հունգարիա, որը չորս տարի առաջ լավագույն հավաքականներից մեկն էր` պարտվելով միայն եզրափակչում Արևմտյան Գերմանիային։ Սակայն Հունգարիայի հավաքականը ծանր կորուստներ ունեցավ Հունգարական հեղափոխություն (1956)-ում, որից հետո Շանդոր Կոչիշը և Ֆերենց Պուշկաշը լքեցին իրենց հայրենիքը։ Նանդոր Հիդեգկուտին դեռ խաղում էր, սակայն նա արդեն 36 տարեկան էր և երբեք այլևս չվերադարձրեց իր վաղեմի մարզավիճակը։

Չնայած կորուստներին Հունգարիան համարվում էր, որ դուրս կգա խմբից, սակայն Ուելսի հաջողությունը մեծ անակնկալ էր։ Մեքսիկան Ուելսի հետ ոչ ոքի խաղալով նվաճեց իր առաջին միավորը Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում։

Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ՄԳ Մ
Շվեդիա Շվեդիա 3210515.005
Ուելս Ուելս 3030221.003
Հունգարիա Հունգարիա 3111632.003
Մեքսիկա Մեքսիկա 3012180.131
  • Ուելսը առաջ անցավ Հունգարիայից վերախաղարկման արդյունքով
8 հունիս 1958
14:00 (ԿԵԺ)
Շվեդիա Շվեդիա 3–0 Մեքսիկա Մեքսիկա Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 34,107
Մրցավար՝ Լատիչև (ԽՍՀՄ)
Սիմոնսոն Գոլ 17', 64'
Լիդհոլմ Գոլ 57' (11 մ.)
Հաշվետվություն

8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հունգարիա Հունգարիա 1–1 Ուելս Ուելս Յերնվալեն, Սանդվիկեն
Հանդիսական՝ 15,343
Մրցավար՝ Կոդեսալ (Ուրուգվայ)
Բոժիկ Գոլ 5' Հաշվետվություն Ջ. Չառլս Գոլ 27'

11 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Մեքսիկա Մեքսիկա 1–1 Ուելս Ուելս Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 15,150
Մրցավար՝ Լեմեստիկ (Հարավսլավիա)
Բելմոնտե Գոլ 89' Հաշվետվություն Ալչուրչ Գոլ 32'

12 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Շվեդիա Շվեդիա 2–1 Հունգարիա Հունգարիա Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 38,850
Մրցավար՝ Մովատ (Շոտլանդիա)
Համրին Գոլ 34', 55' Report Տիխի Գոլ 77'

15 հունիս 1958
14:00 (ԿԵԺ)
Շվեդիա Շվեդիա 0–0 Ուելս Ուելս Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 30,287
Մրցավար՝ Վան Նուֆել (Բելգիա)
Հաշվետվություն

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Հունգարիա Հունգարիա 4–0 Մեքսիկա Մեքսիկա Յերնվալեն, Սանդվիկեն
Հանդիսական՝ 13,300
Մրցավար՝ Արնե Էրիկսոն (Ֆինլանդիա)
Տիխի Գոլ 19', 46'
Շանդոր Գոլ 54'
Բենչիշ Գոլ 69'
Հաշվետվություն
Վերախաղարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]
17 Հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Ուելս Ուելս 2–1 Հունգարիա Հունգարիա Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 2,823
Մրցավար՝ Լատիչև (ԽՍՀՄ)
Ալչուրչ Գոլ 55'
Մեդվին Գոլ 76'
Հաշվետվություն Տիխի Գոլ 33'

Մասնագետների կարծիով չորրորդ խումբը ամենաուժեղն էր այս մրցությունում։ Ինչպես նախորդ առաջնություններում Բրազիլիայի հավաքականը դեռևս ուժեղ էր, համալրված նոր տաղանդավոր ֆուտբոլիսռներով։ Խորհրդային միությունը գործող Օլիմպիական չեմպիոնն էր, իսկ Ավստրիան բրոնզե մեդալակիրը։ Եվ վերջապես Անգլիան թուլացել էր` կորցնելով մի քանի ֆուտբոլիստների Մյունխենի օդային աղետում, սակայն դեռևս համարվում էր մարտունակ թիմ։

Այս խմբի խաղերը ունեցան ամենամեծ հաճախելիությունը, անգամ ավելին քան 3-րդ խմբում, որտեղ հանդես էր գալիս ընդունող երկիր Շվեդիան։

Սակայն ֆուտբոլի որակը այս խմբում չարդարացրեց սպասելիքները։ Խմբի բոլոր խաղերում գրանցվեց ընդամենը 15 գոլ, ավելի քիչ քան մյուս խմբերում։ Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի, այն գրանցվեց Բրազիլիա Անգլիա խաղում։

Բրազիլիան հաղթեց խմբում առանց գնդակ բաց թողնելու։ Երիտասարդ Պելեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ԽՍՀՄ դեմ վերջին խմբային խաղում։ ԽՍՀՄ հավաքականը գրավեց երկրորդ տեղը խմբում։

Team Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ՄԳ Մ
Բրազիլիա Բրազիլիա 3210505
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 3111441.003
Անգլիա Անգլիա 3030441.003
Ավստրիա Ավստրիա 3012270.291
  • ԽՍՀՄ հավաքականը առաջ անցավ Անգլիայից վերախաղարկման արդյունքով
8 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Բրազիլիա Բրազիլիա 3–0 Ավստրիա Ավստրիա Ռիմներսվալեն, Ուդևալա
Հանդիսական՝ 17,778
Մրցավար՝ Գյուժ (Ֆրանսիա)
Ժոզե Ալտաֆինի Գոլ 37', 85'
Նիլտոն Սանտոս Գոլ 50'
Հաշվեվություն

8 Հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 2–2 Անգլիա Անգլիա Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 49,348
Մրցավար՝ Զոլթ (Հուգարիա)
Սիմոնյան Գոլ 13'
Ա. Իվանով Գոլ 56'
Հաշվեվություն Կևան Գոլ 66'
Ֆինի Գոլ 85' (11 մ.)

11 Հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Բրազիլիա Բրազիլիա 0–0 Անգլիա Անգլիա Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 40,895
Մրցավար՝ Դաշ (Գերմանիա)
Հաշվեվություն

Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի[14]։


11 Հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 2–0 Ավստրիա Ավստրիա Ռյավալեն, Բուրոս
Հանդիսական՝ 21,239
Մրցավար՝ Յորգենսեն (Դանիա)
Իլյին Գոլ 15'
Վ. Իվանով Գոլ 62'
Հաշվետվություն

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Անգլիա Անգլիա 2–2 Ավստրիա Ավստրիա Ռյավալեն, Բուրոս
Հանդիսական՝ 15,872
Մրցավար՝ Բրոնկհոստ (Նիդերլանդներ)
Հայնես Գոլ 56'
Կևան Գոլ 74'
Հաշվետվություն Կոլլեր Գոլ 15'
Կյորներ Գոլ 71'

15 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Բրազիլիա Բրազիլիա 2–0 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 50,928
Մրցավար՝ Գյուժ (Ֆրանսիա)
Վավա Գոլ 3', 77' Հաշվետվություն
Վերախաղարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]
17 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 1–0 Անգլիա Անգլիա Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 23,182
Մրցավար՝ Դաշ (Գերմանիա)
Իլյին Գոլ 69' Հաշվետվություն

Փլեյ օֆֆ փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
19 հունիս – Գյոտեբորգ        
 Բրազիլիա Բրազիլիա  1
24 հունիս – Սոլնա
 Ուելս Ուելս  0  
 Բրազիլիա Բրազիլիա  5
19 հունիս – Նորչյոպինգ
     Ֆրանսիա Ֆրանսիա  2  
 Ֆրանսիա Ֆրանսիա  4
29 հունիս – Սոլնա
 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա  0  
 Բրազիլիա Բրազիլիա  5
19 հունիս – Սոլնա    
   Շվեդիա Շվեդիա  2
 Շվեդիա Շվեդիա  2
24 հունիս – Գյոտեբորգ
 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ  0  
 Շվեդիա Շվեդիա  3
19 հունիս – Մալմյո
     Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ  1   28 հունիս – Գյոտեբորգ
 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ  1
 Ֆրանսիա Ֆրանսիա  6
 Հարավսլավիա Հարավսլավիա  0  
 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ  3
 

Քառորդ եզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
19 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Բրազիլիա Բրազիլիա 1–0 Ուելս Ուելս Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 25,923
Մրցավար՝ Շեյպելթ (Ավստրիա)
Պելե Գոլ 66' Հաշվետվություն
19 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Ֆրանսիա Ֆրանսիա 4–0 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա Իդրոտսպարկեն, Նորչյոպինգ
Հանդիսական՝ 11,800
Մրցավար՝ Գարդիսաբել (Իսպանիա)
Վիսնեսկի Գոլ 44'
Ֆոնտեն Գոլ 55', 63'
Պիանտոնի Գոլ 68'
Հաշվետվություն
19 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Շվեդիա Շվեդիա 2–0 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 31,900
Մրցավար՝ Լիֆ (Անգլիա)
Հարմին Գոլ 49'
Սիմենսոն Գոլ 88'
Հաշվետվություն
19 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 1–0 Հարավսլավիա Հարավսլավիա Մալմյո մարզադաշտ, Մալմյո
Հանդիսական՝ 20,055
Մրցավար՝ Վայսլինգ (Շվեյցարիա)
Ռան Գոլ 12' Հաշվետվություն

Կիսաեզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
24 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Բրազիլիա Բրազիլիա 5–2 Ֆրանսիա Ֆրանսիա Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 27,100
Մրցավար՝ Սանդի Գրիֆիթս (Ուելս)
Վավա Գոլ 2'
Դիդի Գոլ 39'
Պելե Գոլ 52', 64', 75'
Հաշվետվություն Ֆոնտեն Գոլ 9'
Պիանտոնի Գոլ 83'
24 հունիս 1958
19:00 (ԿԵԺ)
Շվեդիա Շվեդիա 3–1 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 49,471
Մրցավար՝ Ցոլտ (Հունգարիա)
Սկոգլանդ Գոլ 32'
Գրեն Գոլ 81'
Համրին Գոլ 88'
Հաշվետվություն Շաֆեր Գոլ 24'

Հանդիպում երրորդ տեղի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
28 հունիս 1958
17:00 (ԿԵԺ)
Ֆրանսիա Ֆրանսիա 6–3 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ Ուլևի, Գյոտեբորգ
Հանդիսական՝ 32,483
Մրցավար՝ Բրոցի (Արգենտինա)
Ֆոնտեն Գոլ 16', 36', 78', 89'
Կոպա Գոլ 27' (11 մ.)
Դուի Գոլ 50'
Հաշվետվություն Չեսլարժիկ Գոլ 18'
Ռան Գոլ 52'
Շաֆեր Գոլ 84'
29 հունիս 1958
15:00 (ԿԵԺ)
Բրազիլիա Բրազիլիա 5–2 Շվեդիա Շվեդիա Ռասունդա մարզադաշտ, Սոլնա
Հանդիսական՝ 49,737
Մրցավար՝ Մաուրիս Ժագե (Ֆրանսիա)
Վավա Գոլ 9', 32'
Պելե Գոլ 55', 90'
Զագալո Գոլ 68'
Հաշվետվություն Լիդհոլմ Գոլ 4'
Սիմոնսոն Գոլ 80'

[15]

13 գոլով Ժյուստ Ֆոնտենը դարձավ առաջնության լավագույն ռբմարկու։ 2017 թվականի դրությամբ ոչ մի այլ ֆուտբոլիստ այսքան գնդակի հեղինակ չի դարձել ՖԻՖԱ առաջնության եզրափակիչ փուլի մեկ մրցաշրջանում։ Ընդհանուր 126 գնդակ հեղինակել են 60 տարբեր ֆուտբոլիստ, իսկ ինքնագոլեր չեն գրանցվել։

13 գոլ

6 գոլ
5 Գոլ
4 գոլ
3 գոլ

2 գոլ

1 գոլ

ՖԻՖԱ ներկայացված մրցաշարային աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[16][17]։ 1954 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է։

Դ Հավաքական Խմբ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1Բրազիլիա Բրազիլիա46510164+1211
2Շվեդիա Շվեդիա36411127+59
3Ֆրանսիա Ֆրանսիա264022315+88
4Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ162221214−26
Դուրս են մնացել քառորդ եզրափակչից
5Ուելս Ուելս351315505
6Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ4521256−15
7Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա15212610−45
8Հարավսլավիա Հարավսլավիա241217704
Դուրս են մնացել խմբային փուլից
9Չեխոսլովակիա Չեխոսլովակիա1411296+33
10Հունգարիա Հունգարիա3411275+23
11Անգլիա Անգլիա4403145-13
12Պարագվայ Պարագվայ23111912−33
13Արգենտինա Արգենտինա13102510−52
14Շոտլանդիա Շոտլանդիա2301246−21
15Ավստրիա Ավստրիա4301227−51
16Մեքսիկա Մեքսիկա3301218−71

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Norlin, pp.24–25
  2. «FIFA World Cup: host announcement decision» (PDF). FIFA. 2009 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «History of the World Cup Final Draw» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  4. 1 2 Norlin, p.117
  5. Norlin, pp.130–6
  6. «Top Star 1958». balones-oficiales.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. 1 2 3 Norlin, p.23
  8. Norlin, p.32
  9. Norlin, p.30
  10. Norlin, p.28
  11. Norlin, p.8
  12. Mundo Deportivo, 23 June 1958; El Grafico, 27 June 1958.
  13. Norlin, p.57
  14. Norlin, p.88
  15. «1958 FIFA World Cup Sweden ™». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  16. «page 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  17. «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7» (PDF). ՖԻՖԱ. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1958» հոդվածին։