Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 2018
![]() | |||||||
Իրադարձություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 15 հուլիս 2018 | ||||||
Մարզադաշտ | Լուժնիկի մարզադաշտ, Մոսկվա | ||||||
Հանդիպման խաղացող | Անտուան Գրիզման (Ֆրանսիա) | ||||||
Գոլեր | Մարիո Մանջուկիչ, Իվան Պերիշիչ, Անտուան Գրիզման, Պոլ Պոգբա, Կիլիան Սանմի Մբապպե Լոտտին և Մարիո Մանջուկիչ | ||||||
Մրցավար | Նեստոր Պիտանա (Արգենտինա) | ||||||
Հանդիսական | 78.011 | ||||||
Եղանակ | Մասնակի ամպամած[1] | ||||||
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 2018-ը Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի եզրափակիչ հանդիպումն էր: Այն Ֆուտբոլի աշխարհի առաջնության 21-րդ եզրափակիչն էր, որը չորս տարին մեկ անգամ անցկացվող ֆուտբոլային մրցություն է տղամարդկանց ազգային հավաքականների միջև, որոնք հանդիսանում են ՖԻՖԱ-ի անդամ: Հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները, որը տեղի ունեցավ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում 2018 թվականի հուլիսի 15-ին:
Մինչև 2018 թվականը Ֆրանսիան հաղթել էր 1998 թվականի Աշխարհի առաջնությունում և մասնակցել էին 2006 թվականի եզրափակչին. մինչդեռ սա Խորվաթիայի համար Աշխարհի առաջնության առաջին եզրափակիչն էր: Երկու հավաքականներն էլ հաղթել էին նախկին չեմպիոններին իրենց ճանապարհին: Ֆրանսիան հաղթել էր 1930 և 1950 թվականների չեմպիոն Ուրուգվային, Խորվաթիան հաղթել էր 1966 թվականի չեմպիոն Անգլիային և 1978 ու 1986 թվականների չեմպիոն Արգենտինային: Խորվաթիան դարձավ երրորդ արևելաեվրոպական հավաքականը, որը հասավ եզրափակիչ և առաջինը Չեխոսլովակիայից հետո, որը պարտվեց 1962 թվականի եզրափակչում:
Ֆրանսիան հաղթեց 4-2 հաշվով, առաջին խաղակեսում ունենալով 2-1 առավելություն շնորհիվ ինքնագոլի և տասնմեկ մետրանոց հարվածով խփված գոլի, որը որոշվեց վիդեո օգնականի միջոցով: Առաջին անգամ Աշխարհի գավաթի եզրափակչում գրանցվեց ինքնագոլ: Ֆրանսիան նաև դարձավ երկրորդ հավաքականը 32 հավաքական ձևաչափով Աշխարհի առաջնություններում, որը նվաճեց աշխարհի գավաթը առանց խաղալու լրացուցիչ ժամանակում: Որպես հաղթղ Ֆրանսիան իրավունք ձեռք բերեց խաղալու ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2021-ում:
Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրափակիչը կայացավ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որը տեղակայված է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի Խամովնիկի շրջանում: Մարզադաշտը ներկայացվել է Ռուսաստանի հայտում որպես եզրափակչի մարզադաշտ 2010 թվականի դեկտեմբերի 2-ին[2]: Լուժնիկի մարզադաշտը ընդունվել է որպես եզրափակչի անցկացման վայր 2012 թվականին ՖԻՖԱ-ի հատուկ հանձնաժողովի կողմից Ճապոնիայի Տոկիո քաղաքում[3]: Մարզադաշտում կայացել են նաև աշխարհի առաջնության վեց այլ խաղեր, այդ թվում բացման հանդիպումը հունիսի 14-ին, խմբային փուլի հանդիպումներ, 1/8 եզրափակչի հանդիպում և կիսաեզրափակչի հանդիպում[4][5]:
Լուժնիկի մարզադաշտը մինչև 1992 թվականը կոչվել է Լենինի անվան կենտրոնական մարզաֆաշտի հիմնական արենա, որը բացվել է 1956 թվականին ԽՍՀՄ ամառային սպարտակիադան ընդունելու համար[6][7]: Մարզադաշտը ծառայում է որպես Ռուսաստանի ազգային մարզաֆաշտ և այստեղ կայանում են Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումները, նախկինում ԽՍՀՄ հավաքականի հանդիպումները[4][8]: Նախկինում մարզադաշտը օգտագործել են որպես տնային դաշտ ԲԿՄԱ Մոսկվան, Տորպեդո Մոսկվան և Սպարտակ Մոսկվան: Այնուամենայնիվ ներկայումս այն չի հանդիսանում որևէ ակումբի տնային դաշտ[8][9]:
Մարզադաշտում անցկացվել են մեծ թվով միջազգային սպորտային մրցություններ: Մարզադաշտը Ամառային օլիմպիական խաղեր 1980-ի հիմնական մարզադաշտն էր, որտեղ տեղի ունեցան բացման և փակման արարողությունները, աթլետիկայի և ֆուտբոլի մրցություններ (ներառյալ եզրափակիչը),[7][10]: Այստեղ են կայացել ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչ 1999-ը և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008-ը[11]
ՈՒԵՖԱ-ի կողմից դասակարկված լինելով 4-րդ դասի մեջ, Լուժնիկի մարզադաշտը Ռուսաստանի և 2018 թվականի Աշխարհի առաջնության խոշորագույն մարզադաշտն է, որի սովորական առավելագույն նստատեղերի քանակը 81.006 է, սակայն աշխարհի գավաթի ժամանակ պակասեցվեց մինչև 78.011-ի[8][12]: Այն նաև Արևելյան Եվրոպայի խոշորագույն մարզադաշտն է[13] և Եվրոպայի ութերորդ ամենախոշորը[14]:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Ուրուգվայը և Բրազիլիան դուրս մնացին քառորդ եզրափակիչ, հայտնի դարձավ, որ եվրոպական հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն չորրորդ անգամ անընդմեջ[15]: Հանդիպումը նաև իններրորդ եվրոպական եզրափակիչն էր, վերջին անգամ եղել էր 2006 և 2010 թվականներին[16][17]:
Սա Ֆրանսիայի համար երրորդ եզրափակիչն էր, առաջին անգամ մասնակցել էին 1998 թվականի եզրափակչին որպես դաշտի տեր և հաղթել էին Բրազիլիային 3-0 հաշվով: Ֆրանսիան նաև մասնակցել է 2006 թվականի եզրափակչին, որտեղ հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով պարտվել է Իտալիային[18][19] Ֆրանսիայի շատ եվրոպական հավաքականներից միայն Գերմանիան (ութ) և Իտալիան (վեց) են ավելի շատ մասնակցել եզրափակիչներին[20]: Դիդիե Դեշամը դարձավ չորրորդ անձնավորությունը, ով հասավ երզափակիչ որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ, Ֆրանց Բեկենբաուերից, Ռուդի Ֆյոլերից և Մարիո Զագալլոյից հետո[21]:
Խորվաթիան մասնակցում էր Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին հինգերորդ անգամ և սա նրանց առաջին եզրափակիչն էր: Արդյունքում եզրափակչին մասնակցել են 13 հավաքական, որոնցից 10-ը Եվրոպայից[22][23]: 4,17 միլիոն բնակչությամբ Խորվաթիան երկրորդ ամենափոքր երկիրն էր, որը խաղաց եզրափակչում Ուրուգվայից հետո[24]: Խորվաթիայի նախորդ լավագույն արդյունքը 1998 թվականն էր, երբ նրանք զբաղեցրին երրորդ հորիզոնականը[25]` կիսաեզրափակչում պարտվեով Ֆրանսիային 2-1 հաշվով[26][27]:
Եզրափակիչը Ֆրանսիայի և Խորվաթիայի վեցերորդ հանդիպումն էր: Ֆրանսիան այս հանդիպումներում անպարտելի էր` հաղթելով երեք խաղում և ոչ ոքի խաղալով երկու հանդիպումներում[28]: Երկու հավաքականներն առաջին անգամ հանդիպել են 1998 թվականի Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում, որտեղ Ֆրանսիան հաղթել էր 2-1 հաշվով[29]: Մյուս ոչ ընկերական հանդիպումը տեղի ունեցավ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004-ի շրջանակներում, որն ավարտվեց 2-2 հաշվով[30]:
Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիա | Round | Խորվաթիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակիցներ | Արդյունք | Խմբային փուլ | Մրցակիցներ | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
2–1 | Հանդիպում 1 | ![]() |
2–0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–0 | Հանդիպում 2 | ![]() |
3–0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
0–0 | Հանդիպում 3 | ![]() |
2–1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խումբ C winners
Աղբյուր. ՖԻՖԱ |
Վերջնական դիրք | Խումբ D winners
Աղբյուր. ՖԻՖԱ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակիցներ | Արդյունք | Փլեյ-օֆֆ փուլ | Մրցակիցներ | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
4–3 | 1/8 եզրափակիչներ | ![]() |
1–1 Ա.Ժ. (3-211մ.) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
2–0 | Քառորդ եզրափակիչներ | ![]() |
2–2 Ա.Ժ. (4-311մ.) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–0 | Կիսաեզրափակիչներ | ![]() |
2–1 Ա.Ժ. |
Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիան համարվում էր 2018 թվականի Աշխարհի գավաթի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը, հատկապես որ նրա կազմում կային մի քանի երիտասարդ տաղանդներ[31]: Հավաքականը խաղացել էր ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի եզրափակչում և պարտվել էր Պորտուգալիային 0-1 հաշվով[31]: Հավաքականը որակավորվեց Աշխարհի առաջնությանը` իր խմբում առաջ անցնելով Շվեդիայից և Նիդերլանդներից:[31]
Աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքներով Ֆրանսիան ընդգրկվեց C խմբում Ավստրալիայի, Դանիայի և Պերուի հետ միասին: Հավաքականը հաղթեց Ավստրալիային բացման խաղում, որտեղ աչքի ընկավ Անտուան Գրիզմանը 11 մետրանոց հարվածով և գրանցվեց ևս մեկ ինքնագոլ[32]: Երկրորդ խաղում Ֆրանսիան հաղթեց 1-0 հաշվով Պերուին և միակ գոլի հեղինակ դարձավ 19 ամյա Կիլիան Մբապպեն, ով դարձավ Ֆրանսիայի ամենաերիտասարդ գոլի հեղինակը հիմնական առաջնություններում[33][34]: Հերուի հանդեպ հաղթանակից հետո Ֆրանսիան անցավ փլեյ օֆֆ փուլ` թույլ տալով Դիդիե Դեշամին խաղադաշտ չհանել մի քանի առանցքային ֆուտբոլիսների Դանիայի դեմ խաղում: Դանիայի դեմ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի[35]:
Դառնալով C խմբի հաղթող` Ֆրանսիային 1/8 եզրափակչում բաժին ընկավ D խմբում երկրորդ տեղ զբաղեցրած Արգենտինան: Ֆրանսիան հաղթեց 4-3 հաշվով և երկու գոլի հեղինակ դարձավ Մբապպեն, ով նաև վաստակեց 11 մետրանոց խաղի սկզբնամասում[36]: Մբապպեին սկսեցին համեմատել բրազիլացի աստղեր Ռոնալդոյի և Պելեի հետ, որոնք նույնպես երիտասարդ տարիքում փայլուն էին հանդես եկել Աշխարհի առաջնություններում[37][38]: Քառորդ եզրափակչում Ֆիանսիան հաղթեց Ուրուգվային 2-0 հաշվով Գրիզմանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ[39]: Կիսաեզրափակչում Ֆրանսիան հանդիպեց Բելգիայի հետ Սանկտ Պետերբուրգում և հաղթեց 1-0 հաշվով շնորհիվ Սամուել Ումտիտիի գոլի[40]: Ֆրանսիայի հավաքականը և հատկապես Մբապպեն քննադատվում էին ժամանակի ձգման և կոպիտ խաղի համար կիսաեզրափակչի երկրորդ խաղակեում[41]:
Խորվաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիան համարվում էր 2018 թվականի Աշխարհի առաջնության հաղթողի թեկնածուներից իրենց ոսկե սերնդով, որի մեջ էին մտնում հարձակվող Մարիո Մանջուկիչը և կիսապաշտպաններ Մարսելո Բրոզովիչը, Մատեո Կովաչիչը, Լուկա Մոդրիչը, Իվան Պերիշիչը և Իվան Ռակիտիչը[42][43]: Հավաքականը դուրս էր մնացել Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի խմբային փուլից[44], իսկ Եվրո 2016-ում` 1/8-րդ եզրափակչից[45]: Իրենց որակավորման խմբում Խորվաթիան խփել էր 15 գոլ և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը Իսլանդիայից հետո[46][47]: Այնուամենայնիվ որակավորման փլեյ-օֆֆ խաղերում Խորվաթիան առավելության հասավ Հունաստանի նկատմամբ ընդհանուր 4-1 հաշվով[48]:
Խորվաթիան վիճակահանության արդյունքներով ընդգրկվեց D խմբում Արգենտինայի, Իսլանդիայի և Նիգերիայի հետ միասին[46][49]: Իրենց բացման խաղում Խորվաթիան 2-0 հաշվով առավելության հասավ Նիգերիայի նկատմամբ, գրանցվեց մեկ ինքնագոլ, ևս մեկ գոլի հեղինակ դարձավ Մոդրիչը 11 մետրանոց հարվածով[50] Հարձակվող Նիկոլա Կալինիչը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը որպես պահեստային և Դալիչի կողմից հեռացվեց հավաքականից` թողնելով Խորվաթիային 22 ֆուտբոլիստով[51]: Հաջորդ խաղում Խորվաթիան խոշոր հաշվով հաղթեց Արգենտինային 3-0 հաշվով[52]: Խորվաթիան հաղթեց խմբում` վերջին խաղում հաղթելով Իսլանդիային 2-1 հաշվով[53][54][55]:
1/8-րդ եզրափակչում Խորվաթիան հադիպեց Դանիայի ընտրանու հետ և գրանցվեց 1-1 հաշիվը, երկու գոլրը խփվեցին առաջին հինգ րոպեներին, իսկ Մոդրիչը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը լրացուցիչ ժամանակում: Խորվաթիան հաղթեց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով շնորհիվ Դանիել Սուբաշիչի երեք սեյվերի[56][57]: Քառորդ եզրափակչում Խորվաթիան հանդիպեց դաշտի տերերի` Ռուսաստանի հետ, որը 1/8-րդ եզրափակչում դուրս էր թողել Իսպանիային: Հաշիվը բացեցին Ռուսները 31-րդ րոպեին, սակայն ութ րոպե անց խորվաթները հավասարեցրին հաշիվը շնորհիվ Անդրեյ Կրամարիչի գոլի և հաշիվը պահպանվեց մինչև խաղի հիմնական ժամանակի ավարտը: Ավելացված ժամանակում Խորվաթիան առաջ անցավ հաշվով Դոմագոյ Վիդայի գլխով խփած գոլի շնորհիվ, սակայն ռուս պաշտպան Մարիո Ֆիգեյրա Ֆերնանդես հավասարեցրեց հաշիվը և խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով: Այստեղ ավելի հաջող էին Խորվաթները և հաղթեց 4-3 հաշվով[58][59]: Խորվաթիան դարձավ առաջնության պատմության երկորդ հավաքականը, որը հաղթում է երկու հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով Արգենտինայից հետո, որը նման արդյունք գրանցել էր 1990 թվականին[60]: Խաղից հետո տարածվեց տեսագրություն, որտեղ Վիդան արտասանում է «Փառք Ուկրաինային», ինչը քննադատությունների առիթ դարձավ Ռուսաստանում և ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն նախազգուշացրեց Վիդային[61]: Խորվաթիան կիսաեզրափակչում հանդիպեց Անգլիայի ընտրանու դեմ Լուժնիկի մարզադաշտում: Հինգերորդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը բացեց անգլիացի պաշտպան Կիրան Թրիպեր: Խորվաթիան կարողացավ հաշիվը հավասարեցնել միայն 68-րդ րոպեին Իվան Պերիշիչի հեղինակած գնդակի շնորհիվ: Խորվաթիան հաղթեց լրացուցիչ ժամանակում, շնորհիվ 109-րդ րոպեին Մանջուկիչի հեղիանակած գոլի[62][63]:
Հանդիպումից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպման գնդակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպման պաշտոնական գնդակը կոչվում էր Տելստար Մեչտա (ռուս.՝ Мечта երազանք), որը Adidas Telstar 18-ի կարմիր ներկված տարբերակն էր, արտադրված փլեյ օֆֆ փուլի համար[64][65]: Տելստար ընտանիքի նախատիպը 1970 Տելստարն էր, որը նման էր 2014 թվականի Բրազուկային, ավելի երկար և հավելյալ մասերով[66]:
Պաշտոնյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինացի մրցավար Նեստոր Պիտանան նշանակվեց հանդիպման գլխավոր մրցավար, ինչի մասին հայտարարեց ՖԻՖԱ մրցավարների կոմիտեն 2018 թվականի հուլիսի 12-ին: Եզրափակիչը Պիտանայի հինգերորդ հանդիպումն էր մրցույթում, դառնալով երկրորդ մրցավարը, ով վարել է բացման և փակման հանդիպումները[67]: Մինչ այս Պիտանան վարել էր երկու խմբային փուլի հանդիպում և երկու 1/8 եզրափակիչ: Պըանան ՖԻՖԱ մրցավար է 2010 թվականին և վարել է 4 հանդիպում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի ժամանակ: Նրա համաերկրացիներ Էռնան Մայդանան և Խուան Պաբլո Բելատտին նշանակվել էին նրա օգնականներ: Չորրորդ պաշտոնյա էր նշանակվել Բյորն Կյուպերսը Նիդերլանդներից, իսկ Էրվին Զեյնստրան` պահեստային մրցավար[68]: Իտալացի Մասիմիլիանո Իրատտին նշանակվել էր վիդեո օգնականի մրցավար:
Փակման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջնության փակման արարողությունը կայացավ խաղի սկզբից առաջ, որի ժամանակ կատարվեց առաջնության պաշտոնական երգը «Live It Up»-ը, Ուիլ Սմիթի, Նիքի Ջեմի և Էռա Իստրեֆիի կատարմամբ: Օպերային երգչուհի Աիդա Գարիֆուլլինան երգեց ռուսական ժողովրդական «Կալինկա», երեխաներից կազմված երգչախմբի ուղեկցությամբ[69]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Start list – Final – France v Croatia» (PDF)։ FIFA.com։ Fédération Internationale de Football Association։ 15 July 2018։ Վերցված է 15 July 2018
- ↑ Clegg Jonathan, White Gregory L. (դեկտեմբերի 2, 2010)։ «Russia to Host 2018 World Cup; Qatar Gets 2022»։ The Wall Street Journal։ Վերցված է հուլիսի 10, 2018։ (subscription required (help))
- ↑ «Russia 2018 to start and finish at Luzhniki Stadium»։ FIFA.com (Fédération Internationale de Football Association)։ դեկտեմբերի 15, 2012։ Վերցված է նոյեմբերի 17, 2017
- ↑ 4,0 4,1 «Luzhniki Stadium: All you need to know»։ FIFA.com։ Fédération Internationale de Football Association։ հունվարի 26, 2016։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ «FIFA World Cup Russia 2018 – Match Schedule» (PDF)։ FIFA.com։ Fédération Internationale de Football Association։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-24-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2017
- ↑ «Putin's goal is to showcase Russia at 2018 World Cup»։ Reuters։ հուլիսի 14, 2014։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ 7,0 7,1 Moscow Fiscultura i Sport (1981). Games of the XXII Olympiad: Offical Report of the Organising Committee, Volume 2 (Report). International Olympic Committee. pp. 46–51. https://library.olympic.org/Default/doc/SYRACUSE/46841/games-of-the-xxii-olympiad-official-report-of-the-organising-committee-of-the-games-of-the-xxii-olym։ Վերցված է հուլիսի 10, 2018.
- ↑ 8,0 8,1 8,2 «Luzhniki Stadium»։ FIFA.com։ Fédération Internationale de Football Association։ Վերցված է նոյեմբերի 17, 2017
- ↑ «Moscow»։ FIFA.com։ Fédération Internationale de Football Association։ Վերցված է նոյեմբերի 17, 2017
- ↑ «Meat to Mötley Crüe: the theatre of English dreams»։ The Guardian։ մայիսի 19, 2008։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Halpin Tony (մայիսի 22, 2008)։ «Moscow proud of trouble free Champions League final»։ The Times (London)։ Վերցված է հուլիսի 10, 2018։ (subscription required (help))
- ↑ «Russia 2018 World Cup stadium venues: 12 grounds across 11 cities»։ ESPN.com (ESPN Internet Ventures)։ Press Association։ դեկտեմբերի 1, 2017։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Tighe Sam (դեկտեմբերի 18, 2014)։ «Top 100 Stadiums in World Football»։ Bleacher Report։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ «Luzhniki Stadium – Russia World Cup Venue 2018»։ ArchExplore։ հունիսի 3, 2018։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Dunbar Graham (հուլիսի 6, 2018)։ «Europe assured of extending World Cup winning streak to 4»։ The Washington Post։ Associated Press։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ «Magic moments in all-European Finals»։ FIFA.com (Fédération Internationale de Football Association)։ հուլիսի 12, 2018։ Վերցված է հուլիսի 14, 2018
- ↑ Stokkermans Karel (հուլիսի 5, 2018)։ «World Cup 1930–2018»։ rsssf.com։ Rec.Sport.Soccer Statistics Foundation։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Douglas Steve (հուլիսի 10, 2018)։ «Vive la France: Les Bleus advance to World Cup final»։ The Washington Post։ Associated Press։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Reineking Jim (մայիսի 25, 2018)։ «Every FIFA World Cup champion: Brazil, Germany, Italy historically dominate tournament»։ USA Today։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Hafez Shamoon (հուլիսի 10, 2018)։ «France 1 Belgium 0»։ BBC Sport։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Sen Debayan (հուլիսի 10, 2018)։ «By the numbers – Can Deschamps join Zagallo and Beckenbauer?»։ ESPN.com (ESPN Internet Ventures)։ Վերցված է հուլիսի 12, 2018
- ↑ «Stats of the day – 12 July 2018» (PDF)։ FIFA.com։ Fédération Internationale de Football Association։ հուլիսի 12, 2018։ էջ 1։ Վերցված է հուլիսի 12, 2018
- ↑ Phillips Mitch (հուլիսի 11, 2018)։ «Mandzukic sends irrepressible Croatia into first World Cup final»։ Reuters։ Վերցված է հուլիսի 12, 2018
- ↑ «World Cup final 2018: France v Croatia – your guide to Sunday's match»։ BBC։ հուլիսի 14, 2018։ Վերցված է հուլիսի 15, 2018
- ↑ «Preview: France v Croatia»։ FIFA.com (Fédération Internationale de Football Association)։ հուլիսի 14, 2018։ Վերցված է հուլիսի 14, 2018
- ↑ McAleavy Emma L. (հուլիսի 11, 2018)։ «Croatia's 2018 World Cup Pursuit Inspired by the Past»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ «Croatia at the 1998 World Cup – a look back at their last semi-final run»։ The Irish Independent։ Press Association։ հուլիսի 10, 2018։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ West Jenna (հուլիսի 11, 2018)։ «France vs. Croatia History: All-Time Head-to-Head Results»։ Sports Illustrated։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ «The last time France and Croatia met on the world stage»։ FIFA.com (Fédération Internationale de Football Association)։ հուլիսի 14, 2018։ Վերցված է հուլիսի 14, 2018
- ↑ «Statistical Kit for the FIFA World Cup» (PDF)։ FIFA.com։ Fédération Internationale de Football Association։ հուլիսի 12, 2018։ էջ 13։ Վերցված է հուլիսի 12, 2018
- ↑ 31,0 31,1 31,2 «Loaded, Deep France Enters World Cup as One of Favorites to Win it All»։ Sports Illustrated։ հունիսի 1, 2018։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Sutcliffe Steve (հունիսի 18, 2018)։ «France 2–1 Australia»։ BBC Sport։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Clarey Cristopher (հունիսի 21, 2018)։ «36 Years and No World Cup Goals: Peru Eliminated by France»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Lawrence Amy (հունիսի 21, 2018)։ «France seal last-16 spot as Kylian Mbappé earns victory over Peru»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Dunbar Graham (հունիսի 26, 2018)։ «Denmark advances at World Cup in drab 0–0 draw with France»։ Chicago Tribune։ Associated Press։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Wilson Jonathan (հունիսի 30, 2018)։ «Kylian Mbappé doubles up in France's rollercoaster victory over Argentina»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ «King Kylian! Is France superstar Mbappe the heir to the Brazilian Ronaldo's throne?»։ Goal.com։ հուլիսի 6, 2018։ Վերցված է հուլիսի 12, 2018
- ↑ «Mbappe on Pele comparison: 'flattering, but he's in another category'»։ Chicago Tribune։ Agence France-Presse։ հունիսի 30, 2018։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Bevan Chris (հուլիսի 6, 2018)։ «Uruguay 0–2 France»։ BBC Sport։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Taylor Daniel (հուլիսի 10, 2018)։ «Samuel Umtiti header puts France in World Cup final with win over Belgium»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Das Andrew (հուլիսի 10, 2018)։ «France Rides to World Cup Final on Defense's Back»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 10, 2018
- ↑ Yokhin Michael (մայիսի 26, 2018)։ «Croatia quartet of star midfielders provides hope of escaping group»։ ESPN.com (ESPN Internet Ventures)։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Janieck Karel (մայիսի 27, 2018)։ «World Cup Countdown: Talented Croatia arrives with unfulfilled potential»։ Chicago Tribune։ Associated Press։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ «Croatia 1–3 Mexico»։ BBC Sport։ հունիսի 23, 2014։ Վերցված է հուլիսի 13, 2018
- ↑ Holiga Aleksandar (հուլիսի 6, 2018)։ «Croatia's World Cup run divides nation where football is never just sport»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ 46,0 46,1 «Modric, Rakitic Key Croatia's Star-Laden Squad in Difficult World Cup Group»։ Sports Illustrated։ հունիսի 2, 2018։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Clegg Jonathan (հուլիսի 6, 2018)։ «Croatia: The World Cup's Russian Nesting Dolls»։ The Wall Street Journal։ Վերցված է հուլիսի 11, 2018։ (subscription required (help))
- ↑ «Croatia secure World Cup 2018 place with victory over Greece»։ BBC Sport։ նոյեմբերի 12, 2017։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ «Croatia out to match success of 1998 World Cup generation»։ Reuters։ մայիսի 22, 2018։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Bogage Jacob (հունիսի 16, 2018)։ «Croatia vs. Nigeria 2018 World Cup: Modric's penalty kick seals 2–0 Croatia victory»։ The Washington Post։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ MacInnes Paul (հունիսի 18, 2018)։ «Croatia send reluctant substitute Nikola Kalinic home from World Cup»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 15, 2018
- ↑ “How did Croatia beat Argentina 3:0?”. Spielverlagerung. Retrieved 20 July 2018
- ↑ Jennings Patrick (հունիսի 21, 2018)։ «Argentina 0–3 Croatia»։ BBC Sport։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Mather Victor (հունիսի 26, 2018)։ «Croatia Crushes Iceland's World Cup Dream»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ «Croatia take Group D with 2–1 win against Iceland»։ EFE։ հունիսի 27, 2018։ Վերցված է հուլիսի 12, 2018
- ↑ Wilson Jeremy, Eccleshare Charlie (հուլիսի 2, 2018)։ «Croatia through to World Cup quarter-finals after dramatic penalty shoot-out victory over Denmark»։ The Daily Telegraph։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ «Subasic the hero as Croatia claim shootout win»։ FIFA.com (Fédération Internationale de Football Association)։ հուլիսի 2, 2018։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Rogers Martin (հուլիսի 7, 2018)։ «Russia's underdog World Cup run comes to an end with PK loss to Croatia»։ USA Today։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Hytner David (հուլիսի 7, 2018)։ «Croatia book World Cup semi-final with England after penalty shootout win»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Debayan (հուլիսի 7, 2018)։ «By the numbers: Back-to-back shootout wins for Croatia, record penalty saves for Subasic»։ ESPN.com (ESPN Internet Ventures)։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Petrosyan Artur (հուլիսի 8, 2018)։ «Croatia defender Domagoj Vida warned by FIFA over pro-Ukraine comments»։ ESPN.com (ESPN Internet Ventures)։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Das Andrew, Mather Victor (հուլիսի 11, 2018)։ «Croatia Turns England's World Cup Destiny Into Despair»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Rogers Martin (հուլիսի 11, 2018)։ «Croatia tops England in extra time to reach World Cup final»։ USA Today։ Վերցված է հուլիսի 11, 2018
- ↑ Wright Chris (հունիսի 26, 2018)։ «World Cup 2018 match ball released – yep, that's right, another one»։ ESPN։ Վերցված է հուլիսի 14, 2018
- ↑ «adidas Football Reveals Official Match Ball for the Knockout Stage of the 2018 FIFA World Cup Russia»։ FIFA.com (Press release)։ Fédération Internationale de Football Association։ հունիսի 26, 2018։ Վերցված է հուլիսի 14, 2018
- ↑ Sabin Dyani (հունիսի 18, 2018)։ «How the new World Cup ball was designed to not influence the games»։ Popular Science։ Վերցված է հուլիսի 14, 2018
- ↑ «Pitana: It's an indescribable feeling»։ FIFA.com (Fédération Internationale de Football Association)։ հուլիսի 13, 2018։ Վերցված է հուլիսի 14, 2018
- ↑ «Nestor Pitana to referee World Cup Final»։ FIFA.com (Fédération Internationale de Football Association)։ հուլիսի 12, 2018։ Վերցված է հուլիսի 12, 2018
- ↑ «Hollywood star Will Smith brings down curtain on Russia World Cup»։ Reuters։ հուլիսի 15, 2018։ Վերցված է հուլիսի 15, 2018
|
|