ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԲԿՄԱ (այլ կիրառումներ)
ՊՖԱ ԲԿՄԱ | ||||
Ամբողջական անուն | ԲԸ «Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակբումբ ԲԿՄԱ» | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | կապտակարմիրներ, ձիեր, բանակայիններ | |||
Գույներ | կարմիր, կապույտ | |||
Հիմնադրում | օգոստոսի 27, 1911 | |||
Երկիր | Ռուսաստան | |||
Քաղաք | Մոսկվա | |||
Մարզադաշտ | ԲԿՄԱ Արենա | |||
Տարողունակություն | 30 457 | |||
Տեր | ՎԷԲ․ՌՖ | |||
Նախագահ | Եվգենի Գիներ | |||
Մարզիչ | Վլադիմիր Ֆեդոտով | |||
Ավագ | Իգոր Ակինֆեև | |||
Կայք | ||||
Լիգա | ՌՊԼ | |||
Մրցաշրջան 2022-23 | 2 | |||
|
Եվրոգավաթներ | |
---|---|
ՊՖԱ ԲԿՄԱ (Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ ԲԿՄԱ), ռուսական Մոսկովյան ֆուտբոլային ակումբ, անցյալում համարվել է Բանակային կենտրոնական սպորտային ակումբի մաս։ Համարվում է ռուսական ֆուտբոլի պատմության մեջ ամենասարսափելի և ամենատիտղոսավոր ակումբներից մեկը[1]։ Ակումբը հիմնադրվել է 1911 թվականին։ Եղել է ԽՍՀՄ-ի յոթնապատիկ չեմպիոն[2], հինգ անգամ նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը[2], հինգ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն[2], յոթ անգամ հաղթել է Ռուսաստանի գավաթը[3] և վեց անգամ էլ հաղթել է Ռուսաստանի սուպերգավաթը։ Եղել է առաջին ռուսական ակումբը, որին հաջողվել է հաղթել եվրոպական ակումբային առաջնությունում (ՈՒԵՖԱ Գավաթ 2004-05)[2]: 2013 թվականին առաջին է հաղթում երկրի առաջնությունը, խաղալով «աշուն-գարուն» համակարգով (սեզոն 2012/2013)[3]: 2014 թվականին ակումբը հինգերորդ անգամ է հաղթում առաջնությունը, և այդպիսի ցուցանիշով, ԲԿՄԱ-ն դարձավ առաջին ռուսական ակումբը, ում հաջողվեց նվաճել պաշտոնական բոլոր մրցանակները[4]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1911—1923 թվական — Դահուկային սպորտի հասարակական սիրահարներ (ԴՍՀՍ)։
- 1923—1928 թվական — Վսեվոբուչայի փորձնացուցադրական հրապարակ (ՎՓՑՀ)։
- 1928—1951 թվական — Կարմիր բանակի կենտրոնական տուն (ԿԲԿՏ)։
- 1951—1957 թվական — Սովետական բանակի կենտրոնական տուն (ՍԲԿՏ)։
- 1957—1960 թվական — Նախագահական նահանգի կենտրոնական սպորտային ակումբ (ՆՀ ԿՍԱ)։
- 1960—1994 թվական — Բանակային կենտրոնական սպորտային ակումբ (ԲԿՄԱ)։
- 1994 թվականից — Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ ԲԿՄԱ (ՊՖԱ ԲԿՄԱ)։
Ակումբի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911—1935
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի պատմությունը սկսվում է 1911 թվականից, երբ Դահուկային սպորտի հասարակական սիրահարները (ԴՍՀՍ) ստեղծեցին ֆուտբոլային բաժին[5]։ Այդ ֆուտբոլային բաժնի կազմում մտնում էին երեք թիմեր, որոնք էլ այդ նույն տարում մասնակցում են Մոսկվայում անցկացվող «Բ» կարգի առաջնությանը։ 1911 թվականի օգոստոսի 27-ին ԴՍՀՍ-ն անցկացնում է իր առաջին խաղը, խաղալով «Վեգա» ակումբի դեմ։ Խաղը ավարտվում է ԴՍՀՍ-ի ֆուտբոլիստների 6:2 հաշվով տարած հաղթանակով[5]։ 1917 թվականին թիմը Կազանի լիգայում զբաղեցնում է առաջին տեղը և անցնում է Մոսկվայի առաջնության «Ա» կարգ, որտեղ սկսում է հանդես գալ 1922 թվականից[6]։
1917 թվականի սեզոնից հետո, ԴՍՀՍ-ի երկրորդ կազմը անցնում է առաջին հորիզոնական[5]։ 1921 թվականին, Մոսկվայի աշնանային առաջնության ժամանակ, չեմպիոնը որոշվում էր «ոսկե խաղով», որտեղ մասնակցեցին ԴՍՀՍ-ն և ԿՖՍ-ն։ ԿՖՍ-ի թիմը 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տանում։ 1922 թվականի սեզոնում ԴՍՀՍ-ի ֆուտբոլիստները հաղթեցին Մոսկվայի գարնանային առաջնությունը[7], և աշնան էլ զբաղեցրին երկրորդ տեղը[8]։ Այդ տարում ԴՍՀՍ-ն հաղթեց ԿՖՍ-ի գավաթը, եզրափակիչ փուլում, կանոնների համաձայն, հանդիպում են մոսկովյան առաջին և երկրորդ առաջնությունների հաղթողները, և «Երկրի Գավաթը», որում հանդիպել են Մոսկվայի և Պետրոգրադի հաղթողները[8]։
1922 թվականի սեզոնը դառնում է վերջինը, երբ թիմը հանդես էր գալիս ԴՍՀՍ-ի անվամբ[8]։
1923 թվականի սեզոնի ժամանակ խորհրդային սպորտում տեղի են ունենում տարբեր փոփոխություններ։ «Բուրժուազիան» որոշում է սպորտում հաստատել սոցիալական կարգեր։ Բոլոր հին սպորտային միությունները փակվում կամ լուծարվում են, իսկ նրանց տեղում հիմնադրվում են գերատեսչական թիմեր։ «Հին» թիմերի բոլոր անդամները մտան համապատասխան գերատեսչությունների կազմում, իսկ իրենց սեփակությունները (այդ թվում նաև մարզադաշտերը և սպորտ հրապարակները) հատկացվեցին նոր թիմերի[9]։ ԴՍՀՍ-ի մարզիկները հայտնվեցին նոր ստեղծված Վսեվոբուչայի փորձնացուցադրական հրապարակի (ՎՓՑՀ) խմբում, որը ստեղծվել էր Կարմիր բանակի հովանու ներքո։ ՎՓՑՀ-ի հիմնական նպատակների միջից կարելի է առանձնացնել Կարմիր բանակի զինվորների ընդհանուր ֆիզիկական և ռազմային պատրաստակամությունը.[10]:
Լուծարվածների կազմում մտնում էր նաև Մոսկվայի ֆուտբոլային լիգան։ Նրա փոխերեն ստեղծվեց 8 գերատեսչական թիմերից կազմված մի առաջնություն, որին այդ ժամանակների թերթերում անվանեցին «„Դինամոյի“ հասարակության կողմից ստեղծված լիգա»։
1926 թվականի սեզոնում բանակայիններին հաջողվում է հաղթել Մոսկվայի «Ա» կարգի առանջնությունը (այդպես սկսվեց կոչվել նոր լիգան)։ Ընդ որում փաստացի առաջնության ոչ բոլոր խաղերն են անցկացվել, 14 թիմ, կարգի ընդլայնամ և նոյեմբերյան վատ օրացույցի պատճառով, չխաղացին իրենց բոլոր խաղերը, սակայն առաջնության հաղթողը որոշվեց տվյալ պահին ՎՓՑՀ-ի առաջնորդով[11][12]։
1928 թվականի փետրվարի 23, Կարմիր բանակի տասամյա օրը, Մոսկվայում բացվեց Կարմիր բանակի կենտրոնական տունը։ Սպորտային բաժինը ստեղծվեց ի շնորհիվ Միխայիլ Ֆրունզեի։ Այդ ժամանակ էլ ՎՓՑՀ-ի բոլոր սպորտային ուժերը տեղափոխվեցին Կարմիր բանակի կենտրոնական տուն[13]։ Այդ տարում էլ մայրաքաղաքի առաջնությունում պայքարում էին 6 ակումբներ. «Պրեսնյան», «Դինամոն», ԿԲԿՏ-ն, «Սպարտակը», ՌԿիմԱն և Լոկոմոտիվը։ ԿԲԿՏ-ն համարվում էր առաջնության ֆավորիտներից մեկը, բայց արդյունքում բաժանեց միայն 4-6-րդ տեղերը։ Այդուհանդերձ, բանակայինները շատ լավ հանդես եկան միջազգային և միջքաղաքային հանդիպումներում։ Այդպես, օրինակ, Ադրբեջանի լավագույն թիմերից մեկի՝ «Պրոգրես»ի դեմ, մոսկովյան թիմը խաղաց Բաքվում և հաղթեց 5:1 հաշվով, այնուհետև ֆիննական թիմի հետ խաղացին ոչ ոքի, ելույթ ունենալով Սպարտակիադա Մոսկվայում, իսկ հաջորդ տարում շրջանցեցին Կիևի հավաքականին (3:2) և նաև կիևյան կայազորին (4:1)։
1935 թվականի աշնանը ԿԲԿՏ-ն հաղթեց Մոսկվայի առաջնությունը։ Ճիշտ է նաև նշել, որ «Դինամոն» և «Սպարտակը» հանդես եկան իրենց թույլ կազմերով, քանի որ նրանց ուժեղագույն ֆուտբոլիստները խաղում էին ԽՍՀՄ-ի հավաքականում[12]։
1936-1952
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականին առաջին անգամ անցկացվեցին ԽՍՀՄ-ի ֆուտբոլի առաջնությունը։ ԿԲԿՏ-ն խաղաց «Ա» կարգում, մայրաքաղաքային «Դինամոյի», «Սպարտակի» և «Լոկոմոտիվի», լենինգրադյան «Դիանոմյի» և «Էլեկտրոսիլայի», և նաև կիևյան «Դինամոյի» հետ։ Իր հաշվին բանակայինները առաջնությունում առաջին հաղթանակը տարան «Էլեկտրոսիլայի» դեմ խաղում 6։2 հաշվով, այդ հաղթանակը դարձավ բանակայինների առաջին խոշոր հաղթանակը ԽՍՀՄ-ի առաջնության պատմության մեջ[14]։ 1936 թվականի մայիսի 29-ին բանակայինները 3։0 հաշվով առաջին անգամ հաղթանակ տարան ԽՍՀՄ-ի առաջնության մեջ իրենց սկզբունքային մրցակից մոսկոսվյան Սպարտակի նկատմամբ[15]։ Այնուհետև բանակայինների խաղերը սկսեցին վատ ընթանալ, և արդյունքում ԿԲԿՏ-ն գարնանային առաջնությունը ավարտեց 4-րդ տեղով[16]։
1936 թվականի աշնանը ակումբը վատ ելույթների պատճառով զբաղեցրեց վերջին (ութերորդ) տեղը և, համաձայն առաջնության կանոների, նրանք ստիպված էին հաջորդ սեզոնը սկսեին մի կարգ ցածր «Բ» կարգում։ Բայց հարցը հասավ բարձրագույն ռազմական ուժերի, և, չնայած որ ԿԲԿՏ-ն առաջնությունը սկսեց ցածր լիգայում, «Ա» կարգը թույլատրեց բանակայիններին առաջնությունը ավարտել հզորագույն դիվիզիայում։ Այդ միջոցը չօգնեց բանակայիններին, և 1937 թվականի սեզոնում ԿԲԿՏ-ն նորից զբաղեցրեց վերջին (այս անգամ տասներորդ) տեղը։ Հանկարծ այդ տարում տեղի է ունենում բարձրագույն խորհրդային լիգայի հերթական վիճակահանությունը, և այս անգամ արդեն առաջնությունում սկսեցին խաղալ 26 թիմ[17]։
Նաև կազմերին ամրապնդելու համար առաջին անգամ օգտագործվեց «ռազմական» քաղաքականություն, հեռանկարանային և հզորագույն խաղացողներին ուրիշ ակումբներից կանչեցին ռազմական ծառայության և ընդգրկեցին ակումբի կազմում։ «Հրավիրվածների» շարքերից մեկում էր մտնում մոսկովյան «Մետալուրգիայի» հզոր խաղացող Գրիգորի Ֆեդոտովը[16]։
Ֆեդոտովի հետ բանակայինները առաջին սեզոնի առաջնությունում զբաղեցրին երկրորդ տեղը, իսկ առաջին տեղը զիջեցին մոսկովյան «Սպարտակին»։ Միջև պատերազմի սկիզբը ԿԲԿՏ-ն առաջնությունում զբաղեցրեց 3-րդից 4-րդ տեղերը, իսկ կազմը համալրվեց Վալենտին Նիկոլաևիչով և Ալեքսեյ Գրինինով[18][19]։
1941 թվականի հունիսի 22-ին բանակայինները ավարտեցին խաղալ Կիևում «Դինամոյի» դեմ արտագնա խաղերը։ Բայց և այնպես խաղը տեղի չունեցավ․ առավոտ շուտ քաղաքը ենթարկվեց ռմբակոծման։ Այսպիսով սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը։ Պատերազմի ժամանակ ԿԲԿՏ-ի մի շարք խաղացողներ զեկուցագրեր են ուղարկում թիմի ղեկավարությանը, որ նրանք թույլատրեն իրենց մեկնել ռազմական ճակատ։ Բայց ղեկավարությունը ցանկանում էր պահպանել երկրի լավագույն կադրային խաղացողներին, և թիմը շարունակեց իր մարզումները, չնայած նարն, որ ռմբակոծման ժամանակ Մոսվայի ֆուտբոլիստները և մնացին, որպեսզի պահպանեն Ռուսական վարչական շրջանները և Գենշտաբը[20][21]։ 1942 թվականի մարտին ԿԲԿՏ-ի ֆուտբոլիստները, ունենալով միջնակարգ կրթություն, մեկնում են ֆիզկուլտուրայի համալսարանի ռազմական ֆակուլտետում կարճատև ուսուցման։ Համալսարանը ավարտելուց հետո 16 խաղացողներ ստացան Կրտսեր լեյտենանտի կոչումներ։ Պատերազմից հետո ԿԲԿՏ-ին սկսեցին անվանել «լեյտենանտների թիմ»[22]։ Պատերազմական տարիներին մայրաքաղաքում անցկացվեց քաղաքի առաջնությունը, և 1943 թվականին բանակայինները դարձան այդ առաջնության հաղթողներ[20]։ 1944 թվականին վերսկսվեցին ԽՍՀՄ-ի Գավաթի հաղերը, և ԿԲԿՏ-ն հասավ մինչև եզրափակիչ, որտեղ դիտարժան մենամարտում 1։2 հաշվով պարտվեց լենինգրադյան «Զենիթին»[20]։
Հետպատերազմական առաջին սեզոնը նշանավորվեց ԿԲԿՏ-ի և մայրաքաղաքային «Դինամոյի» հակամարտությամբ։ Առաջնությունում հաղթեցին դինամոնցինները, իսկ գավաթային եզրաձակիչում ավելի ուժեղ պարզվեց բանակայինները։ Այդ սեզոնում էլ իրեն շատ լավ դրսևորեց ԿԲԿՏ-ի խաղացող Վսեվոլոդ Բոբրովը[20]։ Այդ տարին «լեյտենանտների թիմի» համար դարձավ առաջինը[20]։
1946 թվականի առաջնությունը բանակայինները հաղթեցին առանց որևէ խնդիրի, իսկ 1947 թվականին վերադարձավ մենամարտը։ Փաստացի ամբողջ սեզոնը առաջնորդեց մոսկովյան դինամոնցինները։ Կապտասպիտակները մի մեծ հաղթական շարք ունեցան, հաղթելով 12 խաղ անընդմեջ և մոտեցան հերթական հանդիպմանը, խաղալով բանակայիններին հետապնդողին, և այդ խաղում միանշանակ ֆավորիտ համարվում էին նրանք։ Լարված մենամատը բանակայինները անցկացրին «Դինամոյի» մարզադաշտում, որտեղ էլ կորզեցին հերթական հաղթանակը։ Վճռական հարվածը եղավ ԿԲԿՏ-ի կիսապաշտպան Վյաչեսլավ Սոլովյեվայի հարվածը։ Այդուհանդերձ այդ խաղը, չնայած որ համարվում էր կարևոր, դարձավ առաջնության ոչ որոշիչ հանդիպում։ Առաջնության վերջում «լեյտենանտների թիմը» խաղաց Թբիլիսում, տեղի «Դինամոյի» հետ։ Այդ տարիներին «Դինամոյի» սպորտխմբի կառավարող համարվում էր Լավրենտի Բերիան, և չկար կասկածներ, որ տբիլիսյան ֆուտբոլիստները փորձում էին օգնել «գերատեսչական» մոսկովյան թիմին։ Այդ առաջնությունում գործում էր մի կանոնակարգ, որի համաձայն եթե ակումբները հավաքում էին հավասար միավորներ, ապա վերջնահաշիվը կգրանցվի նրանց խփած և բաց թողած գնդակներով։ ԿԲԿՏ-ին շատ էր անհրաժեշտ հաղթանակ։ Թիմի ոչ-ոքիերը 0։0 և 1։1 հաշվով բարդ կացության մեջ դրեց նրանց։ Նույն կերպ 2։2 հաշվով ոչ ոքին, բանակայիններին չթույլատրեց շարունակել 1-ի տեղի համար պայքարը։ Թբիլիսյան դինամոնցինները կրկնակի անգամ առաջ անցան հաշվի մեջ, բայց ԿԲԿՏ-յան ուժերը նույնպես կրկնակի անգամ հաշվի մեջ առաջ անցան ի շնորհիվ Վսեվոլոդ Բոբրովի։ Արդյունքում խաղը ավարտվեց ոչ ոքիի, և բանակայինների շանսերը առաջնությունում դարձան շատ չնչին․ վերջին տուրի հանդիպման ժամանակ ԿԲԿՏ-ն պետք էր շրջանցեր ստալինգրադյան «Տրակտոր» ակումբին, ընդ որում պետք է խփեր 5 գնդակ և ոչ մեկը բաց թողնել։ Եվ բանակայիններին դա հաջողվեց։ Արդյունքում խփված և բաց թողնված գնդակների հարաբերությամբ ՍԲԿՏ-ն դարձավ 0,125-ով ավելի լավ, քան դինամոնցինները[23]։
1948 թվականանին իրավիճակը փաստացի ամբողջովին կրկնվեց։ Ամբողջ ժամանակ առաջնությունը առաջնորդեց «Դինամոն», իսկ ԿԲԿՏ-ն, միայն երկրորդ շրջանի ժամանակ կարողացավ հաղթել 11 խաղ անընդմեջ, վերջին տուրում, առաջնորդի հետ կարևոր խաղին մոտեցավ ընդամենը 1 միավորով պակաս։ Այդպիսի կարգավիճակով, միայն հաղթանակը կարող էր բանակայիններին բերել չեմպիոնական տիտղոսը։ Խաղալով առանց իրենց առաջատար Գրիգոր Ֆեդոտովի, ով վնասվածք էր ստացել, բանակայինները պարտվում էին նվազագույն 1:2 հաշվով։ Բայց հետո նրանք պայքարեցին մինչև վերջ և 3:2 հաշվով հաղթանակ տարան այդ խաղում։ Որոշիչ գոլը եղավ Բոբրովի կողմից, և ԿԲԿՏ-ն երրորդ անգամ անընդմեջ դարձավ չեմպիոն։ Այդ նվաճումը ավելի քան երկու տասնյակ տարի ենթարկվում էր մեկ այլ ակումբի՝ «Դինամոյին»[24]։ Այդ նույն 1948 թվականին բանակայինները իրականացնում են իրենց առաջին «ոսկե դուբլը», պայքարելով երկրի գավաթի համար։ Կիսաեզրափակիչում, ԿԲԿՏ-ի խաղերի արդյուքով, հաղթանակ է տանում հենց նույն մոսկովյան «Դինամոյի» նկատմամբ, իսկ եզրափակիչում ջախջախեց 1947-ի գավաթի չեմպիոն, մայրաքաղաքային «Սպարտակին»։
1949 թվականի սեզոնը դարձավ Ֆեդոտովի համար վերջին առաջնությունը։ Դարնալով առաջնության լավագույն ռմբարկու, ստանալով մի շարք վնասվածք, ֆորվարդացին որոշում է անցնել մարզչական գործունեության։ Բոբրովը սկսեց աշխատել Ստալինի Մոսկովյան ռազմական շրջանում, որպես ՌՕՈՒ-ի (Ռազմաօդային ուժեր) հրամանատար, և սկսեց, ՌՕՈՒ-ի զինվորներից ֆուտբոլային թիմ ստեղծել։ ԿԲԿՏ-ն առաջնությունը ավարտեց 2-րդ տեղով[24]։
1950 թվականին բանակայինները նորից դարձան առաջինը, իսկ 1951 թվականին, հանդես գալով նոր անվանմամբ՝ ՍԲԿՏ-ը (Սովետական բանակի կենտրոնական տուն), կարողանում է իրականացնել «ոսկե դուբլ», հաղթում է և առաջնությունը, և գավաթը[25]։
1952 թվականին ԽՍՀՄ-ի ղեկավարությունը առաջինը որոշեցին հավաքականին ուղարկել Օլիմպիական խաղերի։ Պատվիրակության կազմի մեջ առաջին անգամ, 1912 թվականից, մտավ նաև ֆուտբոլային խումբը։ Ֆուտբոլի կազմի մեջ հիմնականում հավաքագրվեցին ՍԲԿՏ-ի ֆուտբոլիստները և բանակայինների գլխավոր մարզչի Բորիս Անդրեևիչի գլխավորությամբ։ Ֆուտբոլային մրցաշարը ձևավորվեց ոչ շատ պարզ։ 1/16 եզրափակիչում խորհրդային ֆուտբոլիստները դժվարությամբ շրջանցեցին Բուլղարիայի հավաքականին (2:1) և այնուհետև հանդիպեցին Հարավսլավիայի դիմադրությանը։ Այդ ժամանակներում երկու սոցիալիստական պետությունները գտնվում էին ոչ բարիադրացիական հարաբերությունների մեջ, այսպես օրինակ Հարավսլավիայի առաջատար Տիտոն հանդիպումը դարցրեց քաղաքական, և այդպիսով ամբողջ հանդիպումը վերացվեց քաղաքականության քան սպորտի։ 2-րդ խաղակեսի մեջտեղում խորհրդային հավաքականը պարտվում էր ջախջախիչ 1:5 հաշվով, հանկարծ նրանց հաջողվում է խաղը ավարտել ոչ ոքի-ով, բայց պատասխան խաղում անտեսելով այն, որ Բոբրովը բացեց հաշիվը, ԽՍՀՄ-ի հավաքականը պարտվեց 1:3 հաշվով[26]։
Երկրի ղեկավարությունը սպորտը դարձնել քաղաքականության պատիժը իրեն սպասեցնել չտվեց. առաջնության առաջին երեք տուրերից հետո, որոնցում բանակայինները հաղթանակներ տարան, կիևյան «Դինամոյի» հետ խաղի օրը, թիմի հետևից արդեն ավտոբուսը չեկավ, իսկ թիմի ղեկավար Վասիլի Զայցեվին կանչեցին Սպորտ կոմիտե, որտեղ կարդացին № 793-ի հրամանը, որով պետք էր լուծարվեր թիմը։ Խաղալով առաջնությունում 1952 թվականից բանակայինների արդյուքները համարվեցին անվավեր, իսկ ֆուտբոլիստները հայտնվեցին այլ ակումբներում։ Այսպիսով «լեյտենանտների թիմը» ավարտեց իր գոյությունը[27]։
1953-1970
[խմբագրել | խմբագրել կոդը]ՍԲԿՏ-ն ապրեց երկրի լավագույն թիմերի կազմի մեջ ընդամենը երկու սեզոն։ 1953 թվականին գարնանը մահանում է ԽՍՀՄ-ի Սովետական նախագահ Իոսիֆ Ստալինը, որոշ ժամանակ անց գնդակահարվեց ԽՍՀՄ-ի Սովետական նախագահի տեղակալ Նիկոլայ Բերիան։ Այդ նույն տարվա աշնանը նահանգի նախագահ Նիկոլայ Բուլգանին ստորագրեց ֆուտբոլային թիմերի վերստեղծման հրամանագիրը, այդ թիմերի թվում մտավ նաև ՍԲԿՏ-ն։ Թիմի հին մարզիչ ընտրվել էր Գրիգորի Պինաիչև-ը, նրա օգնականներն էին Կոնստանտին Լյասկովսկին և Գրիգորի Ֆեդոտովը։ Կազմի հետ կապված եղան փոքրիկ խնդիրներ, «լեյտենանտների թիմի» մի քանի աստղեր կամ ավարտել էին իրենց կարիերան, կամ էլ նրանց տարիքը թույլ չէր տալիս մնալ պրոֆեսիոլան մակարդակի։ Այնուամենայնիվ, վերականգնված թիմի կազմի մեջ մտան դարպասապահներ Վլադիմիր Նիկանորովը, Բորիս Ռազինսկին, պաշտպաններ Անատոլի Բաշաշկին, Յուրի Նիրկովը, Անատոլի Պորխունովը, Անատոլի Կրուտիկովը (ով եկել էր «Հիմիկ» ակումբից), կիսապաշտպաններ Ալեքսանդր Պետրովը, հարձակվողներ Վլադիմիր Դյեմին, Վալենտին Եմիշևը, Վասիլի Բուզունովը (ով եկել էր սվերդլովսկյան ԴՕ ակումբից), Վիկտոր Ֆյեդորովը, Սերգեյ Կորշունովը (երկուսն էլ լուծարված ՎՎՍ ակումբից)[28][29]։
Վերականգնված ՍԲԿՏ թիմի առաջին խաղը տեղի ունեցավ 1954 թվականի ապրիլի 5-ին Կիևում, խաղալով «Տորպեդոյի» հետ, որը Նիժնի Նովգորոդից էր։ Խաղը ավարտվեց 1:1 հաշվով, բանակայինների միակ գոլը խփել է Վասիլի Բուզունովը։ Մեկ շաբաթ անց ՍԲԿՏ-ն նույն տեղում խաղաց տեղի «Դինամոյի» հետ։ Ոչ հաջող խաղի համար թիմը այս սեզոնը ավարտեց միայն 6-րդ տեղով (13-ից), հավաքելով 24 միավոր։ Այնուամենայնիվ, թիմը երբեմն կարողանում էր պայքար մղել առաջատարների հետ։ Այդպես, 2:1 հաշվով, այդ սեզոնում, նրանք հաղթեցին մոսկովյան «Սպարտակին» (գոլերը հեղինակեցին Կորշունովը և Բուզունովը)[29]։
Հաջորդ սեզոնը ՍԲԿՏ-ի համար ավելի լավ դասավորվեց, նույնիսկ անտեսելով այն, որ թիմի կազմը լրջորեն փոփոխվեց, իրենց կարիերան ավարտեցին Նիրկովը և Դյեմին, «Սպարտակ» տեղափոխվեց Կորշունովը, Եկատերինբուրգ վերադարձավ՝ Բուզունովը։ Առաջնությունում նրանք հյուրընկալվելիս հաղթեցին թբիլիսյան «Դինամոյին» (3:0) և մոսկովյան «Սպարտակին» (3:1)։ Գավաթում բանակայինները հաջորդաբար շրջանցեցին Սամարայի «Կռիլյա Սովետովին», թբիլիսյան «Դինամոյին» և մայրաքաղաքային «Լոկոմոտիվին»[30]։
Գավաթի եզրափակիչը տեղի ունեցավ 1955 թվականի հոկտեմբերի 16-ին, Մոսկվայի «Դինամո» մարզադաշտում։ 10-րդ րոպեին Իոսիֆ Բեցայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Վլադիմիր Ագապովը։ Ընդամենը երեք րոպե անց դինամոնցիները հավասարեցրին հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջերում Յուրի Բելյաևի դեմ կանոները խախտելու պատճառով մրցավար Նիկոլայ Լատիշևը տուգանային հարված է նշանակում «Դինամոյի» դարպասին, որը պաշտպանում էր Լև Յաշինը, գնդային մոտեցավ Ագապովը։ Եվ այստեղ Յաշինի նյարդերը չդիմացան։ Զայրանալով Ագապովայի շշուկների վրա, դինամոնյան դարպասապահը հաջորդ իսկ րոպեին շատ կոպիտ խաղաց նրա դեմ և հեռացվեց խաղադաշտից։ Դարպասում կանգնեց կիսապաշտպան Բայկովը։ Մեկ խաղացողով պակաս լինելով դինամոնցիները այնուամենայնիվ մեծ ջանքեր էին ցուցաբերում հաղթելու համար բանակայիններին, բայց նրանց պաշտպանությունը կոտրել չհաջողվեց։ Բանակայինները, թիմի վերականգնվելուց հետո, նվաճեցին իրենց առաջին տիտղոսը[31]։
1955 թվականի առաջնությունը (ինչպես և հաջորդ 1956 թվականի առաջնությունը) ՍԲԿՏ-ն ավարտեց 3-րդ տեղով[32]։
56-57 միջսեզոնի ժամանակ բանակայինների կազմը ենթարկվեց զգալի փոփոխությունների, ակումբը լքեցին մի քանի առանցքային խաղացողներ. «Տորպեդո» տեղափոխվեց Անատոլի Սևինը, «Զակարպատիե» գնաց Ֆեդոր Վանզելը, իսկ «Սպարտակ» մեկնեց դարպասապահ Վալենտին Իվակինը։ Բանակայինների կազմը համալրեց՝ աջ կիսապաշտպան Հերման Ապուխտինը, ով եկավ մոսկովյան «Լոկոմոտիվից» և ՕԴՕ ակումբից հետ վերադարձավ Վասիլի Բուզունովը։ Այդտեղից եկան նաև Նիկոլայ Լինյաևը, Իգոր Միխինը և Էդուարդ Դուբինսկին։ 1957 թվականի փետրվարին թիմի անունը փոխվեց և դարձավ ՆՀ ԿՍԱ, դա կապված էր բանակային թիմի ներսում տեղի ունեցած բարեփոխումների հետ։ Բանակի կենտրոնական ակումբը այժմ ներկայացնում էր ոչ թե Սովետական բանակի կենտրոնական տուն, այլ Նախագահական նահանգի կենտրոնական սպորտային ակումբ։ 1957 թվականի սեզոնը ՆՀ ԿՍԱ-ն ավարտեց 5-րդ տեղով։ 1957 թվականի սեզոնում նաև իր կարիերան ավարտեց պաշտպան Անատոլի Բաշաշկինը, ով «լեյտենանտների թիմի» վերջին մարդն էր[33]։
Անբավարար արդյունք ունենալով նրանք գրավեցին 5-րդ հորիզոնականը, այնուհետև ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Գրիգորի Պինաիչևից պահանջեցին նրա հրաժարականը, նրա փոխարեն ակումբը գլխավորեց Բորիս Արկադիևը, մարզչական գործում նրան օգնեց Վսեվոլոդ Բոբրովը։ Արկադիևը թիմին խաղադաշտում դասավորեց 3+3+4 խաղակարգով, որն էլ օգնեց բանակայիններին նվաճել 1958 թվականի սեզոնի բրոնզե մեդալերը[34]։
58-59 միջսեզոնում ակումբ եկավ մոսկովյան «Դինամոյի» հարձակվող Ալեքսեի Մամիկինը։ Թիմի վերակազմավորումը շարունակվեց և 1959 թվականի սեզոնում, ավելին նաև ամբողջ առաջնությունում մարզչական շտաբը փորձում էր ստեղծել ամենաօպտիմալ կազմ, այնուամենայնիվ արդյունքը դրան չբերեց, ֆուտբոլիստների ռոտացիան շատ խանգարեց բանակայինների խաղին։ 1959 թվականին թիմը գրավեց ընդամենը 9-րդ հորիզոնականը[34]։
1960 թվականին ՆՀ ԿՍԱ-ն նորից գլխավորեց Գրիգորի Պինաիչևը։ Այդ տարում երկրի գլխավոր բանակայինների ակումբը վերջին անգամ փոխեց իր անվանումը և դարձավ ԲԿՄԱ[35]։ 1960 թվականի սեզոնում առաջնության բանաձևը փոփոխությունների ենթարկվեց, բարձր լիգայի ակումբների քանակը ավելացավ մինչև 22-ի, առաջնությունը բաժանվեց երկու խմբի, ամեն մեկում 11 ակումբ։ Առաջնության եզրափակիչ փուլում, որտեղ պայքարում էին արդեն մեդալների համար, ամեն մի խմբից դուրս մնացին երեք թիմ։ ԲԿՄԱ-ն ելույթ ունեցավ երկրորդ խմբում, որտեղ եթե դուրս գար եզրափակիչ փուլ, պետք է պայքարեր «Դինամոյի» (Կիև), «Սպարտակի» (Մոսկվա) և «Լոկոմոտիվի» (Մոսկվա) հետ։ 1960 թվականի հուլիսի 19-ին Լուժնիկի մարզադաշտում տեղի ունեցավ ԲԿՄԱ-ի և կիևյան «Դինամոյի» միջև խաղը, որտեղ ամեն ինչը կդառնար որոշիչ եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Հանդիպման 65-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր, ռիգյան մրցավար Էդգար Կլավսը տուգանային հրապարակում կանոնների խախտում է արձանագրում և բանակայինների դարպասին տասնմեկ մետրանոց հարված է նշանակում։ Պենալտին իրականացնում է կիևյան թիմի հարձակվող Վալերի Լոբանովսկին, այնուաենայնիվ հրաշքով մոսկովյան թիմի դարպասապահ Յուրի Կորոտկիխը ֆանտաստիկ ցատկի օգնությամբ կարողանում է հետ մղել գնդակը։ Մրցավարը հետո որոշում է կրկնել պենալտին, և արդեն երկրորդ փորձից Լոբանովսկին գրավում է դարպասը։ Որոշ ժամանակ անց, մոսկովյան կիսապաշտպան Եվգենի Կրիլովը կոպիտ սահանկում է կատարում դինամոնյան Օլեգ Բազիլևիչի նկատմամբ, որի համար էլ ստանում է կարմիր քարտ։ Կրիլովի հեռացումից հետո, խաղադաշտ մտան ԲԿՄԱ-ի 150-200 բարկացած երկրպագուներ, որոնցից մի քանիսը հարձակվեցին մրցավարի վրա։ Խաղը դադարեցվեց, բանակայինները համարվեցին պարտված։ Խաղից հետո մի քանի տասնյակ երկրպագուներ բերման ենթարկվեցին և 15 օր այդպես մնացին, ավելին չորս երկրպագուներ բանտարկվեցին երկուսից վեց տարի ժամկետով։ ԲԿՄԱ-ն այնուամենայնիվ կարողացավ հասնել եզրափակիչ փուլ, սակայն այնտեղ զբաղեցրեց վերջին՝ վեցերորդ հորիզոնականը։ Սեզոնի վերջանալու հետ ԲԿՄԱ-ի ամբողջ մարզչական շտաբը հեռացվեց[34][36]։
1961 թվականի սեզոնում ԲԿՄԱ-ն գլխավորեց Կոնստանտին Բեսկովը, իսկ թիմի ղեկավար դարձավ Վլադիմիր Նիկանորովը[37]։ Միջսեզոնւոմ թիմը ենթարկվեց զգալի փոփոխությունների. Սերպուխով քաղաքի թիմ գնացին Գեննադի Սիլկին, Վլադիմիր Ագապովը և Յուրի Կորոտկիխը; մոսկովյան «Լոկոմոտիվ» տեղափոխվեց Դեզիդերի Կովաչը։ Նրանց փոխարեն եկան հարձակվողներ Վալենտին Բուբուկինը և Վլադիմիր Ֆեդոտովը, պաշտպան Ալբերտ Շեստերնյեվը; հիմնական կազմ եկավ նաև հարձակվող Վլադիմիր Պոլիկարպովը, այդպես թիմը համալրվեց ևս մի քանի ուրիշ ֆուտբոլիստներով[38]։ 1961 թվականի առաջնությունում փոփոխվեց նաև այն, որ այսուհետ երկու խմբերից եզրափակիչ փուլ կարող են դուրս գալ 5 թիմ։ ԲԿՄԱ-ն առաջնությունը սկսեց երկրորդ խմբում, որտեղ նախորդ փուլի ավարտից հետո նրանք զբաղեցրին 1 տեղը, հավաքելով 29 միավոր և խփելով 55 գնդակ։ Բայց եզրափակիչ փուլում բանակայինները զբաղեցրին ընդամենը 4-րդ տեղը[39]։ 1962 թվականի սեզոնում բանակայինները նույնպես չկարողացան զբաղեցնել մրցանակային տեղ, մինչև բրոնզը նրանց չէր բավարարում 3 միավոր։ Ֆրանսիայում անհաջող հանդես գալուց հետո, Բեսկովը հեռացվում է ակումբից։ Նրա փոխարեն, բանակայինների ղեկավարության պաշտոնը զբաղեցնելու համար թիմ հրավիրվեց Վյաչեսլավ Սոլովյեվան[38]։
62-63 միջսեզոնի ժամանակ թիը լքեցին՝ հարձակվողներ Բորիս Օրեշնիկովը և Կիրիլ Դորոնինը, նաև կիսապաշտպան Եվգենի Ժուրավլյևը։ Թիմը համալրվեց ամբողջ ֆուտբոլիստների խմբի հաշվին։ Մոսկովյան «Տորպեդոյից» ԲԿՄԱ եկան դարպասապահ Անատոլի Գլուխոտկոն, կիսապաշտպան Նիկոլայ Մանոշին և հարձակվող Վալենտին Դենիսովը, մոսկովյան «Սպարտակից» եկան դարպասապահ Իգոր Ֆրոլովը և հարձակվող Բորիս Պետրովը, իսկ «Դինամոյից» այստեղ տեղափոխվեցին Վլադիմիր Պոնոմարյեվը, ով ԲԿՄԱ-յում հարձակվողից դարձավ աջ պաշտպան։ 1963 թվականի առաջնության բանաձևը փոխվեց և դարձավ դասական։ Հիմա արդեն բարձր դիվիզիայում ոսկե մեդալի համար պայքարում էին 20 թիմ և խաղում էին երկու շրջանով։ Բանակայինները առաջնության արդյունքում զբաղեցրին ընդամենը յոթերորդ հորիզոնականը[40]։
Միջսեզոնի ժամանակ թիմը լքեցին հարձակվողներ Ալեքսեյ Մամիկինը և Նիկոլայ Լինյաևը, երկուսն էլ գնացին ռոստովյան ԲՍա։ ԲԿՄԱ-ի ամենաարժեքավոր ձեռքբերումը կայացավ 63-64 միջսեզոնի ժամանակ, երբ «Կռիլյա Սովետովից» թիմ եկավ հարձակվող Բորիս Կազակովը։ Սեզոնի սկզբում ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Սոլովյեվը իր հրաժարականը տվեց, նրան փոխարինեց Վալենտին Նիկոլաևը։ 1964 թվականի սեզոնում բանակայիններին հաջողվեց նվաճել բրոնզե մեդալներ, առաջնության առաջնորդից հետ մնալով, «Դինամո» (Թբիլիսի), 3 միավորով և իրենից էլ առաջ թողեց «Տորպեդոյին» (Մոսկվա)։ Այդ առաջնությունում ԲԿՄԱ-ն տարավ ամենախոշոր հաղթանակը իր ողջ պատմության մեջ, 10:2 հաշվով ջախջախելով յարոսլավյան «Շիննիկին»։ 1965 թվականի սեզոնում բանակայիններին հաջողվեց գրավել 3-րդ տեղը։ Արդյունքում ԲԿՄԱ-ն առաջնությունում հաղթեց «Արդար խաղի մրցանակը», ամբողջ սեզոնի ժամանակ ստանալով ընդամենը մեկ դեղին քարտ[41]։
1956 թվականի առաջնության ժամանակ ակումբում նորից փոխվեց մարզիչը, այս անգամ Վալենտին Նիկոլաևի փոխարեն ակումբի ղեկավարությունը ընտրեց Սերգեյ Շապոշնիկովին։ 65-66 միջսեզոնի ժամանակ թիմ եկան Վլադիմիր Կապլիչնին և Յուրի Իստոմին։ Սեզոնի արդյունքում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, առաջնության առաջնորդից հետ մնալով, կիևյան «Դինամո», 14 միավոր[42]։
1967 թվականի առաջնությունը ԲԿՄԱ-ն անհաջող սկսեց, խաղալով 10 խաղ թիմը վաստակեց ընդամենը 6 միավոր, արդյունքում, վատ սկսելու համար, թիմից հեռացվեց գլխավոր մարզիչ Շապոշնիկովը։ 1967 թվականի հունիսի սկզբին թափուր պաշտոնը զբաղեցրեց Վսեվոլոդ Միխայլովիչ Բոբրովը։ Նոր մարզչի գալով ԲԿՄԱ-ն փոքր-ինչ բարելավեց երկրի առաջնությունում իր դիրքը։ Առաջին շրջանից հետո նրանք զբաղեցրին 12-րդ տեղը։ Ավելի հաջող գործերը դասավորվեցին ԽՍՀՄ-ի Գավաթի խաղերում. նրանք կիսաեզրափակիչում հաղթեցին բակինյան «Նեֆտչիին», բանակայինները 12 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկան գավաթի եզրափակիչ, որտեղ նրանք հանդիպեցին մոսկովյան «Դինամոյին»։ Խաղի սկզբում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները երկու անգամ դարպասը գրավելու հնարավորություն բաց թողեցին, արդեն 6-րդ րոպեին Վլադիմիր Պոլիկարպովը անկյունային փոխանցումից հետո հարվածեց դարպասաձողին, իսկ 8-րդ րոպեին գնդակը, որը Վլադիմիր Ֆեդոտովի հարվածից հետո գնում էր դարպասի ներքևի անկյունը, վերցրեց Լև Յաշինը։ Հանդիպման 11-րդ րոպեին դինամոնցիներին հաջողվում է բացել խաղի հաշիվը. անկյունային փոխանցումից հետո Գեննադի Գուսարովը գնդակը ուղարկեց ցանցը։ Առաջին խաղակեսի վերջում «Դինամոյի» հարձակվող Յուրի Վշիվցևը կրկնապատեց հաշիվը, խփելով տուգանային գծից։ Խաղի վերջնական հաշիվը, 75-րդ րոպեին, գրանցեց «Դինամոյի» պաշտպան Վիկտոր Անիչկինը, խփելով տուգանային հարվածից կատարած փոխանցումից հետո։ Թիմը առաջնությունը ավարտեց, գրավելով 9-րդ հորիզոնականը[43]։
1968 թվականի առաջնությունում բանակայիններին հաջողվեց գրավել 4-րդ տեղը[44]։
1969 թվականի սեզոնում բանակայինների կազմը համալրվեց նոր խաղացողներով։ Տաշկենտյան «Պախտակորից» ԲԿՄԱ եկավ անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու, հարձակվող Բերադոր Աբդուրաիմովը և կիսապաշտպան Վյաչեսլավ Սոլոխոն, ՍԲԱ-ից այստեղ տեղափոխվեց Բորիս Կոպեյկին, իսկ ՍՆՍԱ-ից եկավ դարպասապահ Վլադիմիր Աստապովսկին։ Առաջնության առաջին կեսում ԲԿՄԱ-ն շատ վստահ ելույթ ունեցավ, և առաջին շրջանից հետո զբաղեցրեց երկրորդ տեղը, բայց երկրորդ շրջանում բանակայինները կորցրեցին իրենց առավելությունը և մրցաշարի վերջնական աղյուսակում զբաղեցրին ընդամենը վեցերորդ հորիզոնականը։ Անհաջող մրցաշարից հետո Բոբրովը հեռացվեց իր պաշտոնից, և գլխավոր մարզչի աթոռը նորից զբաղեցրեց Վալենտին Նիկոլաևը[45][46]։
1970 թվականի առաջնությունից առաջ թիմը Բուլղարիայում անցկացրեց միջմրցաշարային[47]։ Բանակայինների կազմը 1970 թվականին, համեմատած նախորդ մրցաշարների հետ շատ քիչ էր փոփոխվել։ Վշիվցևը վերադարձավ մոսկովյան «Դինամո», վնասվածքի պատճառով իր կարիերան ավարտեց Վլադիմիր Պոնոմարևը, այդպես նաև առաջնությունից առաջ ԲԿՄԱ-ն լքեցին Աբդուրաիմովը և Սոլոխոն, որոնք վերադարձան «Պախտակոր»։ Թիմը համալրվեց ոչ շատ հայտնի խաղացողներով, «Սպարտակից» եկավ կիսապաշտպան Նիկոլայ Դոլգովան, տուլսկյան «Արսենալից» ժամանեց Ալեքսանդր Կուզնեցովը, և նաև «Ուրալից» այստեղ տեղափոխվեց պաշտպան Վալերի Վոյտենկոն[48]։ Մրցաշարը ԲԿՄԱ-ի համար սկսվեց շատ հաջող, արդեն առաջին երեք հանդիպումներում նրանք տարան երեք «չոր» հաղթանակներ։ Բայց առաջին շրջանից հետո բանակայինները, հավաքելով ընդամենը 19 միավոր, զբաղեցրին 4-րդ հորիզոնականը[49]։ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վալենտին Նիկոլաևին հաջողվեց վերադարձնել թիմի տեղը՝ մրցաշարային աղյուսակում և մրցաշարի վերջում բանակայինները կարողացան հավասարվել առաջնության առաջատարին, ով այդ ժամանակ մոսկովյան «Դինամոն» էր։ Համաձայն առաջնության կանոնների, որը այդ ժամանակ լիակատար գործում էր, երբ հանկարծ երկու ակումբ հավաքում են հավասարաչափ միավորներ, ապա հաղթողը որոշվում էր «ոսկե հանդիպման» միջոցով։ Խաղի անցկացման վայրը ընտրվեց Տաշքենդ քաղաքը։ Խաղի օրը նշանակվեց 1970 թվականի դեկտեմբերի 5-ին և ավարտվեց զրոյական ոչ-ոքիով, խաղին հետևում էին 60 000 հանդիսատես[50]։ Երկրորդ լրացուցիչ խաղում, որտեղ ներկա էին 40 000 երկրպագուներ, տեղի ունեցավ հաջորդ օրը[51]։ Հանդիպման 11-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպան՝ Յուրի Իստոմինայի հարվածից հետո «Դինամոյի» դարպասապահ Պիլգույը չկարողացավ ֆիքսել գնդակը, և կապտակարմիրների հարձակվող Վլադիմիր Դուդարենկոն բացեց խաղի հաշիվը։ «Դինամոն» իր պատասխանը տվեց 22-րդ րոպեին, երբ թիմի կիսապաշտպան Ժուկովը հեռահար ուժեղ հարվածեց գնդակին։ Հաջորդ 6 րոպեներին դինամոնցիները կարողանում են խփել ևս երկու գոլ, 24-րդ րոպեին մեկ գոլ խփեց Եվրյուժիխինը, իսկ 28-րդ րոպեին՝ Վալերի Մասլովը։ Խաղի երկրորդ կեսում, եզրափակիչ սուլիչից 20 րոպե առաջ, բանակայիններին հաջողվում է կրճատել հաշիվը։ 71-րդ րոպեին, հերթական անցումից հետո, Իստոմինը գնդակը փոխանցեց Վլադիմիր Ֆեդոտովին, ով էլ շատ դիպուկ հարվածեց հակառակորդի դարպասին, և հաշիվը դարձավ 2:3։ Հանդիպման 75-րդ րոպեին «Դինամոյի» պաշտպան Անեչկինը տուգանային հրապարակում հարվածում է Ֆեդոտովին։ Մրցավարը նշանակում է պենալտի։ Վլադիմիր Պոլիկարպովը ամբողջովին հավասարեցրեց խաղի հաշիվը, հարվածելով դարպասի աջ անկյունը։ Խաղի 84-րդ րոպեին Վլադիմիր Ֆեդոտովը գնդակով հուժկու հարվածեց «Դինամոյի» դարպասին, և գնդակը, չհանդիպելով ոչ մի դիմադրության, մխրճվեց դարպասը։ Խաղը ավարտվեց 4:3 հաշվով հօգուտ ԲԿՄԱ-ի[52]։ Բանակայինները, 19 տարվա մեջ, առաջին անգամ տարան երկրի առաջնության հաղթանակը[53]։ Վալենտին Նիկոլաևը արժանանում է «ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչի» պարգևին[54]։ ԲԿՄԱ-ի ավագ Ալբերտ Շեստերնևը, մրցաշարի ցուցաբերած արդյունավետությամբ, արժանանցավ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, նաև «France Football» ամսագրի հարցումներով, նա մտավ Եվրոպայի ամենաուժեղ խաղացողների տասնյակում։
1971—1991
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականի մրցաշարի սկզբում, թիմի կազմում տեղի ունեցան հետևյալ փոփոխությունները. Անատոլի Մասլաևը և Վալենտին Աֆոնինը տեղափոխվեցին ռոստովյան ՍԲԱ, Վլադիմիր Ստարկովը գնաց «Զարյա» ֆուտբոլային ակումբ (Վորոշիլովգրադ), Անատոլի Սամսոնովը և Դմիտրի Բագրիչն էլ ավարտեցին իրենց ֆուտբոլիստի կարիերան։ Թիմը համալրվեց Վլադիմիր Դորոֆեևի և Վլադիմիր Բաբենկոյի հաշվին, որոնք այստեղ եկան տուլսկյան «Մետալլուրգայից», և նաև չիտանյան ՍԲԱ-ի հարձակվող Վիկտոր Օգլոբլինայի հաշվին։ Առաջնությունում բանակայինները հանդես եկան շատ անհաջող և մրցաշարի ավարտին զբաղեցրին ընդամենը 12-րդ հորիզոնականը։ Եվրոպական առաջնության գավաթի 1/16 կիսաեզրափակչի ժամանակ ԲԿՄԱ-ն կարողացավ հաղթել թուրքական «Գալաթասարայ» ակումբին (1:1 Ստամբուլում և 3:0 Մոսկվայում), բայց արդեն 1/8 խաղում բանակայինները 2 գնդակի տարբերությամբ իրենցից առաջ թողեցին բելգիական «Ստանդարդ» ակումբին (1:0, 0:2)։ Մրցաշարի արդյունքում թիմը նվաճեց «Պատվի դրոշ» մրցանակը, ի շնորհիվ մի քանի խաղացողների, որոնք հրավիրվեցին ազգային հավաքական[55]։
1972 թվականի միջսեզոնը Ալբերտ Շեստերյևին բերեց ծնկի ծանր վիրահատություն, սակայն վիրահատությունը շատ լավ անցավ, որից հետո էլ նա շատ ուշացավ և կրկին խաղադաշտ դուրս գալ Շեստերնևին չհաջողվեց[56]։ Միջսեզոնի ժամանակ թիմը լքեցին. դարպասապահ Յուրի Պշենիչնիկովը, ով վերադարձավ «Ուրալ», պաշտպան Վալերի Վոյտենկոն՝ տեղափոխվեց «Ուրալ», իսկ հարձակվող Օգլոբին գնաց «Սիբիրյակ»։ Միջսեզոնի ժամանակ ԲԿՄԱ եկան. կիևյան «Արսենալից» Վիկտոր Զվյագինցևը, մոսկովյան «Տորպեդոյի» պաշտպան Գրիգորի Յանեցը, ալմա-ատինսյան «Կայրատից» կիսապաշտպան Ֆարիդ Հիսամուտդինովը և Վիլգելիեմ Տելլինգերը լվովյան ՍԲԱ-ից։ ԲԿՄԱ-ն առաջնությունը սկսեց շատ լավ, տաս խաղ հետո, թիմը զբաղեցրեց աղյուսակի 2-րդ տեղը, այնուամենայնիվ բանակայինները չկարողացան նույն ձև շարունակել և եզրափակիչ խաղերից հետո, ԲԿՄԱ-ն զբաղեցրեց վերջնական աղյուսակի հինգերորդ հորիզոնականը[57]։
1973 թվականին առաջնության կանոնակարգերում տեղի ունեցան մի քանի փոփոխություններ։ Դրանցից մեկը վերաբերվում էր այն հանդիպումներին, որոնք երբ ավարտվում են ոչ ոքիի, պետք է անցկացվի տանսմեկ մետրանոց հարվածաշար, հաղթողին այդ անգամ կհատկացվի 1 միավոր, իսկ պարտվողին ոչ մի՝ 0: 1973 թվականի առաջնության սկզբում ԲԿՄԱ-ի թիմը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականը, բայց սեզոնի մեջտեղում սկսվեց ճգնաժամ, և թիմի գլխավոր մարզիչ Նիկոլաևը հեռացվեց իր պաշտոնից։ Նրան որպես փոխարինող եկավ Վլադիմիր Ագապովը։ Մրցաշարի վերջում ԲԿՄԱ-ն գրավեց աղյուսակի տասերորդ տեղը[58]։
1974 թվականի առաջնությունում ԲԿՄԱ-ն հավաքեց ընդամենը 26 միավոր և զբաղեցրեց 13-րդ տեղը, նրանց առաջին լիգայից հեռանալուց փրկեց լրացուցիչ ցուցանիշները[58]։
1975 թվականի առաջնությունը բանակայինների համար սկսվեց գլխավոր մարզչի փոփոխությունից։ Հեռացված Ագապովայի փոխարեն, գլխավոր մարզիչ նշանակվեց հոկեյիստ և հոկեյի մարզիչ Անատոլի Տարասովը։ Միջսեզոնի ժամանակ թիմը լքեցին Վլադիմիր Պոլիկարպովը, ով տեղափոխվեց ԳՍՎգ։ Պոլիկարպովը ԲԿՄԱ-յում անցկացրած 12 տարիների ընթացքում անցկացրել է 342 խաղ, որոնցում խփել է 76 գնդակ։ Իր կարիերան ավարտեց Յուրի Իստոմինը։ Մոսկովյան «Լոկոմոտիվ» ակումբից թիմ եկան հարձակվող Յուրի Չեսնոկովը։ ԲԿՄԱ-ն 1975 թվականի սեզոնում վատ ելույթ ունեցավ և զբաղեցրեց 13-րդ տեղը։ 1975 թվականին իր ֆուտբոլային կարիերան ավարտեցին Վլադիմիր Ֆեդոտովը, Վլադիմիր Պոլիկարպովը և Վլադիմիր Կապլիչնին[59]։
Նոր մրցաշարի սկսվելով, նորից փոփոխվեց գլխավոր մարզիչը։ Թափուր, Տարասովի հեռացումից հետո, պաշտոնը զբաղեցրեց Ալեքսեի Մամիկինը։ Օլիմպիադա-76-ի հետ կապված ԽՍՀՄ-ի հավաքականի պատրաստություններում, 1976 թվականի սեզոնում, տեղի ունեցան երկու առաջնություն։ Երկու տեղերում էլ ԲԿՄԱ-ն զբաղեցրեց 7-րդ տեղը։ Առաջնության արդյուքում Վլադիմիր Աստապովսկին համարվեց ԽՍՀՄ-ի լավագույն ֆուտբոլիստ և դարպասապահ[60]։
1977 թվականի մրցաշարում ԲԿՄԱ-ն իր առաջին հաղթանակը տարավ միայն տասերորդ տուրում։ Վատ սկիզբ ցուցաբերելով Մամիկինը հեռացվեց իր պաշտոնից և գլխավոր մարզիչ նորից դարձավ Վսեվոլոդ Բոբրովը։ Թիմը՝ լվովյան «Կարպատի» ակումբից մեկ միավոր ավել հավաքելով, առաջնությունը ավարտեց 14-րդ տեղով։ «Լավագույն 33» ֆուտբոլիստների շարքում, 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց ԲԿՄԱ-ի հարձակվող Ալեքսանդր Տարխանովը[60]։
1978 թվականի մրցաշարից առաջ թիմը լքեց հարձակվող Բորիս Կոպեյկին, ով տեղափոխվեց ԳՍՎԳ ակումբ։ Առաջնությունում թիմը ելույթ ունեցավ շատ վստահ, բայց արդյունքում զբաղեցրեց 6-րդ տեղը։ Մրցաշարի ավարտից հետո Բոբրովը հեռացվեց իր պաշտոնից, և նա այդ հանգամանքը շատ ծանր տարավ, արդյունքում 1979 թվականի ամռանը սրտի կաթվածից նա մահացավ[61]։
1979 թվականի մրցաշարիվ առաջ ԲԿՄԱ-ի մարզչական շտաբը գլխավորեց Սերգեյ Շապոշնիկովը։ 1979 թվականի առաջնությունը ԲԿՄԱ-ն ավարտեց 8-րդ հորիզոնականով, խփելով ընդամենը 46 գնդակ։ Մրցաշարի ավարտից հետո Շապոշնիկովը հեռացվեց ակումբից, և նրա փոխարեն թիմը գլխավորեց Օլեգ Բազիլաևիչը[62]։
1980 թվականի մրցաշարում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց 5-րդ տեղը։ «Լավագույն 33» խաղացողների շարքում 3-րդ համարի տակ մտան երկու բանակայիններ՝ Ալեքսանդր Տարխանովը և Վասիլի Շվեցովը[63]։
1981 թվականի և 1982 թվականի մրցաշարներում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց 6-րդ տեղը։ 1982 թվականի մեջտեղներում ԲԿՄԱ-յում հերթական անգամ փոխվեց գլխավոր մարզիչը, այս անգամ այդ պաշտոնը զբաղեցրեց Ալբերտ Շեստերնևը[56]։
1983 թվականի մրցաշարում թիմը զբաղեցրեց 12-րդ տեղը։ Առաջնության ժամանակ ԲԿՄԱ-ն կրկին փոխեց իր մարզչին, այս անգամ Ալբերտ Շեստերնևի փոխարեն եկավ Սերգեյ Շապոշնիկովը, որին էլ մրցաշարի ավարտից հետո փոխարինեց Յուրի Մորոզովը[64]։
1984 թվականի մրցաշարից առաջ, նոր մարզիչ Յուրի Մորոզովը թիմից հեռացրեց 13 խաղացողների։ Դրանց փոխարեն թիմը համալրվեց 14 ֆուտբոլիստներով, այդ թվում նաև եկան մոսկովյան ՄՖՇ-ից կիսապաշտպան Դմիտրի Կուզնեցովը և «Ալգա» Ֆրուզնեի պաշտպան Սերգեյ Ֆոկինը։ 1984 թվականի մրցաշարը եղավ ԲԿՄԱ-ի պատմության մեջ ամենասարսափելին։ Ամբողջ առաջնության ժամանակ թիմը հավաքեց 68 հնարավորից ընդամենը 19 միավոր, և արդյունքում զբաղեցրեց վերջին տեղը։ Առաջին անգամ, ԲԿՄԱ-ի ակումբային պատմության մեջ, բանակայինները դուրս մնացին առաջին լիգայից[65]։
1985 թվականի միջսեզոնում Յուրի Մորոզովը շարունակեց կազմի արմատական փոփոխությունները։ Նա թիմից հեռացրեց 28 խաղացողների, նրանց թվում նաև Նիկոլայ Բուլգակովին, Բորիս Կուզնեցովին, Վիկտոր Կոլյադկոյին, Ալեքսանդր Տարխանովին և Վալերի Գլուշնիկովին։ Միաժամանակ Մորոզովը բանակայինների կազմ ընդունեց 13 երիտասարդ ֆուտբոլիստների. կիսապաշտպան Վալդաս Իվանաուսկասին, հարձակվող Վալերիա Շմարովին, Վլադիմիր Տատարչուկին, և նաև մի քանի այլ խաղացողներ։ ԲԿՄԱ-ն առաջին լիգայի «Արևմտյան» գոտում զբաղեցրեց երրորդ տեղը և եզրափակիչ մասում, զբաղեցնելով երկրորդ տեղը, դուրս եկավ անցումային մրցաշար, որտեղ թիմը չկարողացավ պայքարել բարձր լիգայում տեղ զբաղեցնելու համար[66][67]։
1986 թվականի մրցաշարում ԲԿՄԱ-ն համեմատաբար ավելի լավ հանդես եկավ։ Առաջնության արդյունքում ակումբը առաջին տեղը կիսում էր վրացական «Գուրիա» ակումբին։ «Ոսկե խաղում», որը կայացավ Ուժգորոդում, ԲԿՄԱ-ն հաղթեց 2:0 հաշվով[68]։
1987 թվականի մրցաշարում, «Ժալգիրիսի» դեմ խաղում ծանր գանգնա-ուղեղային վնասվածք ստացավ ԲԿՄԱ-ի հարձակվող Սերգեյ Բերեզին։ Նա մի քանի ամիս մնաց կոմայի մեջ, մի տարի անց, ի շնորհիվ բժիշկների հրաշագործության, նա ապաքինվեց, բայց այնուամենայնիվ թիմի շարք վերադառնալ ֆուտբոլիստին այդպես էլ չհաջողվեց։ Առաջնությունում ԲԿՄԱ-ն անհաջող ելույթ ունեցավ, արդեն 29-րդ տուրում նրանք ընդամենը վեց անգամ էին հաղթանակ տարել։ 29-րդ տուրի խաղը ԲԿՄԱ-ն անցկացրեց լենինգրադյան «Զենիթի» հետ, խաղը ավարտեց 1։1 հաշվով։ Այդ ոչ ոքին բանակայինների համար դարձավ ճակատագրական, և թույլ չտվեց նրանց մնալ բարձրագույն լիգայում։ Մորոզովը թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց։ Նրա փոխարեն նշանակվեց Սերգեյ Շապոշնիկովը[69]։
1988 թվականին ԲԿՄԱ-ն իր պատմության մեջ երրորդ անգամ սկսեց մրցաշարը առաջին լիգայում։ Բանակայինների կազմում համեմատած նախորդ մրցաշարի գրեթե չէր փոփոխվել։ Միայն «Սպարտակ» տեղափոխվեց դարպասապահ Միքայիլ Երյեմին, իսկ Սերգեյ Սավչենկոն գնաց Սպիտակների «Զարյա» ակումբ։ Թիմը համալրեցին պաշտպաններ Անդրեյ Մոխոմը, ով եկավ լիվովյան «ՍԲԱ-ից» և Վալերի Գլուշակովը, ով էլ այստեղ տեղափոխվեց «Ռոստովից»։ Թիմը մրցաշարը շատ հաջող անցկացրեց, բայց առաջնության վերջին շրջանում «Ռոստովից» տարած պարտությունը, ԲԿՄԱ-ին թույլ չտվեց բարձրանակ բարձր լիգա։ Արդյունքում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց 3-րդ տեղը, ամենամոտ մրցակից՝ «Ռոտորից» հետ մնալով 1 միավորով։ Մրցաշրջանի ավարտից հետո Շապոշնիկովը հեռացվեց իր պաշտոնից։ Նոր գլխավոր մարզիչ դարձավ Պավել Սադիրինը[70]։
Առաջին լիգայում անցկացրած վերջին մրցարաում ԲԿՄԱ-ի կազմը փաստացի չփոփոխվեց։ Միքայիլ Երյեմին վերադարձավ մոսկովյան «Սպարտակից», իսկ «Ռոտորից» այստեղ տեղափոխվեց հարձակվող Օլեգ Սերգեևը։ Առաջնությունը բանակայինները ավարտեցին առաջին տեղով, տանել 27 հաղթանակ, որոնցից 18-ը խոշոր հաշվով և խփելով 113 գոլ։ Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ ԲԿՄԱ-ի հարձակվող Վալերի Մասալիտինը[70]։
1990 թվականի միջմրցաշրջանում թիմը լքեցին հարձակվող Վալերի Պոպովիչը, ով տեղափոխվեց մոսկովյան «Սպարտակ», պաշտպան Դմիտրի Գրադիլենկոն, ով համալրեց լիվովյան ՍԲԱ-ի շարքերը, և նաև մի քանի այլ երիտասարդ ֆուտբոլիստներ։ ԲԿՄԱ-ն համալրեցին մի քանի ֆուտբոլիստներ, նրանց թվում նաև Անդրեյ Նովոսադովը և Ալեքսանդր Գուտեևը, կիսապաշտպան Յուրի Բավիկինը, հարձակվող Իլշատ Ֆայզուլինը, պաշտպաններ Ալեքսեյ Գուշինը և Միքայիլ Սինյևը։ Առաջնության առաջին շրջանում թիմի կազմ եկան Սերգեյ Կրուտովը և Վալերի Մասալիտինը, որոնք այստեղ եկան հոլանդական «Վիտես» ակումբից[71]։ Կրուտովի և Մասալիտինիի տրանսֆերների դիմաց, բանակայինները «Վիտեսին» խոստացան Հոլանդիայում անցկացնել 12-օրյա խաղերի շարք և հոլանդացիներն էլ ԲԿՄԱ-ի համար պետք է գտնեին ուղիներ[71]։ Մինչ Հոլանդիա մեկնելը, ԲԿՄԱ-ն ԱՄՆ-ում պետք է անցկացներ վեց կենտրոնական խաղեր[71]։ Մրցաշրջանը թիմը սկսեց տնային ջախջախմամբ դոնեցկյան «Շախտյորի» դեմ, խաղը ավարտեց 4։0 հաշվով օգուտ բանակայինների[71]։ Առաջին շրջանում ԲԿՄԱ-ն հավաքեց 24 հնարավորից 17 միավոր։ ԽՍՀՄ-ի գավաթում ԲԿՄԱ-ի գործերը նույնպես շատ հաջող անցան․ նախ նրանց հաղթեցին սարատովյան «Սոկոլին», իսկ այնուհետև առավելության հասան սնեպրոպետրովյան «Դնեպրի» և վոլգոգրադյան «Ռոտորի» նկատմամբ, բանակայինները անցան կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպեսցին կիևյան «Դինամոյին»։ Կիսաեզրափակիչի խաղը ավարտվեց 4։2 հաշվով հօգուտ կիևյանցիների։ Երկրորդ շրջանում «Վիտեսից» վերադարձան Մասալիտին և Կրուտովը։ Առաջնության երկրորդ շրջանում ԲԿՄԱ-ն հանդես եկավ կիսալավ, հաղթանակներին հաջորդեցին պարտությունները։ 1990 թվականի սեպտեմբերի 1-ին ԲԿՄԱ-ն 4։0 խոշոր հաշվով պարտվեց երևանյան «Արարատին», որը օգնեց կիևյան «Դինամոյին» շրջանցել բանակայիններին[71]։ Այնուամենայնիվ հինգ օր հետո, «Ռոտորի» դեմ խաղում բանակայինները կարողացան վերականգնել իրենց առավելությունը, վոլգոգրադյան ակումբի դարպասին խփելով յոթ գնդակ, որոնցից հինգը խփեց հարձակվող Վալերի Մասալիտին, կրկնելով հենց այն ռեկորդը, որը վերաբերվում էր մի խաղացողի ով կարողացավ մի խաղում հինգ գոլ խփել[71]։ Երկրորդ շրջանում անցկացվող կիևյան «Դինամոյի» դեմ խաղում ԲԿՄԱ-ն պարտվեց 1։4 հաշվով, այդ պարտությունը բանակայիններին թույլ չտվեց զբաղեցնել առաջին տեղը, 1990 թվականի մրցաշարում բանակայինները առաջնության աղյուսակում զբաղեցրին երկրորդ տեղը[72]։
1991 թվականի միջմրցաշրջանում թիմը լքեցին հարձակվող Սերգեյ Դմիտրիևը, ով տեղափոխվեց իսպանական «Խերես» ակումբ, իսկ թիմ եկան մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, կիսապաշտպաններ Վասիլի Իվանովը և Դմիտրի Կարսակովը, և նաև հարձակվող Լիվ Մատվեևը։ Մրցաշրջանը ԲԿՄԱ-ի համար սկսվեց ԽՍՀՄ-ի գավաթի 1/4 կիսաեզրափակչի խաղով ընդդեմ մինսկյան «Դինամոյի», որը ավարտվեց 1։4 հաշվով հօգուտ բանակայինների։ ԽՍՀՄ-ի առաջնության առաջին տուրում, որը կայացավ 1991 թվականի մարտի 10-ին, բանակայինները ջախջախիչ 4։0 հաշվով հաղթեցին խարիկովսյան «Մետալիստ» ակումբին։ Առաջնության հաջորդ 5 տուրերում ԲԿՄԱ-ն տարավ հինգ հաղթանակ, 14-4 գնդակի տարբերությամբ։ ԽՍՀՄ-ի գավաթի կիսաեզրափակիչում ԲԿՄԱ-ն, 3։0 հաշվով, հաղթանակ տարավ մոսկովյան «Լոկոմոտիվի» նկատմամբ։ ԽՍՀՄ-ի գավաթի եզրափակիչում, որը տեղի ունեցավ 1991 թվականի հունիսի 23-ին, «Լուժնիկի» մեծ սպորտային մարզադաշտում, ԲԿՄԱ-ն խաղաց «Տորպեդոյի» դեմ։ Հանդիպման հաշիվը, 43-րդ րոպեին, բացեց «Տորպեդոյի» հարձակվող Յուրի Տիշկովը, 45-րդ րոպեին բանակայիններին հաջողվեց հավասարել հաշիվը, գոլը խփեց Իգոր Կորնեևը։ Ընդմիջումից հետո, 67-րդ րոպեին, Կորնեևը ձևակերպեց դուբլ և առաջ մղեց իր թիմին։ 75-րդ րոպեին Տիշկովը հավասարեցրեց հաշիվը։ Այնուամենայնիվ հինգ րոպե հետո բանակայինները նորից առաջ անցան հաշվում, Կորնեևը Իսպանիայից նոր եկած Սերգեյ Դմիտրիևին գնդակը փոխանցեց, որն էլ, տորպեդովցևների տուգանային հրապարակում գնդակով պարզապես կրակեց դարպասին, իսկ գնդակի հետևից վազող Իլեգ Սերգեևը ավարտեց փոխանցումը և հաշիվը դարձրեց 3։2։ ԲԿՄԱ-ն հինգերորդ անգամ հաղթեց երկրի գավաթը[73]։ Հաջորդ օրը, 1991 թվականի հունիսի 24-ին, Լենինգրադյան մայրուղում, ավտոճանապարհային վթարի ենթարկվեց մոսկովյան ԲԿՄԱ-ի դարպասապահ Միքայիլ Երյեմին։ Հունիսի 30-ին 23 տարեկանում նա, տարբեր տեսակի վնասվածքների պատճառով, մահացավ։ Հուլիսի 2-ին նրան հողակավորեցին զելենոգրադյան գերեզմանատնում։ Հողակավորման ժամանակ, ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները խոստացան ի հիշատակ Միքայիլի նրանք կհաղթեն երկրի առաջնությունը[74]։ 1991 թվականի սեպտեմբերի 18-ին, Գավաթակիրների գավաթի խաղերի ժամանակ, ԲԿՄԱ-ն հանդիպեց իտալական «Ռոմայի» հետ։ Խաղը սկսվեց դաշտի տերերի սուր հարձակումներով, բայց այնուամենայնիվ բանակայինները այդպես էլ չթողեցին նրանց գրավել հյուրերի դարպասը, և այդպիսով առաջին խաղակեսը ավարտվեց զրոյական ոչ ոքի-ով։ Երկրորդ խաղակեսի ամենասկզբում, 46-րդ րոպեին, ԲԿՄԱ-ի պաշտպան Սերգեյ Ֆոկինը անհաջող խաղաց իր տուգանային հրապարակում և գնդակ ընդունեց իր թիմի դարպասը։ Հաշիվը հավասարեցնել բանակայինները կարողացան անել միայն խաղի 52-րդ րոպեին, Վլադիմիր Տատարչուկի ուժեղ հարվածից հետո գնդակը հանդիպեց Սերգեևին, ով էլ առանց տատանվելու այն ուղարկեց հռոմեացիների դարպասը։ 73-րդ րոպեին, օգտվելով բանակայինների պաշտպանների սխալներից, «Ռոմայի» հարձակվող Ռիցցիտելին ԲԿՄԱ-ի դարպասապահ Դմիտրի Խարինիմի դեմ դուրս եկավ մեկը-մեկի և նրան շրջանցելով գնդակը ուղարկեց դարպասը, վերջնակետ դնելով հանդիպմանը։ Պատասխան խաղը կայացավ 1991 թվականի հոկտեմբերի 2-ին Հռոմում։ Արդեն 13-րդ րոպեին բանակայինները առաջ անցան հաշվի մեջ, Միքայիլ Կոլեսնիկովի ճշգրիտ փոխանցումից հետո, մոսկովյան հարձակվող Դմիտրիևը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Մի փոքր անց, հյուրերի պաշտպան Ֆոկինը, անկյունային փոխանցումից հետո խփեց ևս մեկ գոլ, բայց մրցավար Ֆորշտինգերը այդ գոլը չեղյալ համարեց, նա նկատեց, որ Վալերի Մասսալիտինը հարվածից առաջ կանոները խախտել էր։ Արդյունքում, ԲԿՄԱ-ն, երկու հանդիպումների վերջնական հաշվով, չկարողացավ հասնել Գավաթակիրների գավաթի 1/8-րդ կիսաեզրափակիչ։ 1991 թվականի հոկտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ն 1։0 հաշվով հաղթեց մոսկովյան «Դինամոյին»[75]։
1992—2000
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1991 թվականին նախկին հանրապետությունները, որոնք մտնում էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ, սկսեցին ունենալ իրենց դեփական ֆուտբոլային առաջնությունները։ Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգան փաստացի կազմավորվեց ամբողջությամբ զրոյից։ Բարձրագույն լիգայում մասնակցել կարող էին արդեն քսան ակումբներ, որոնց թվում էլ մտավ ԲԿՄԱ-ն[76]։
1992 թվականի մրցաշրջանից առաջ թիմը լքեցին մի շարք փորձառու ֆուտբոլիստներ։ Նրանց թվում մտնում էին նաև Իգոր Կորնեևը, Դմիտրի Գալյամինը և Դմիտրի Կուզնեցովը, ով գնաց «Էսպանյոլ», Սերգեյ Դմիտրիևը, ով պայմանագիր ստորագրեց իսպանական «Խերես» ակումբի հետ, Վալերի Բրոշինը, ով տեղափոխվեց փարիզյան «Սլավիա» ակումբ, և նաև մի քանի այլ խաղացողներ։ Այդ կորուստները Սադիրինը լրացրեց թիմ հրավիրելով մի քանի երիտասարդ խաղացողների։ Արդյունքում ԲԿՄԱ-ն մրցաշրջանը սկսեց երիտասարդացված կազմով[77][78]։
1922 թվականի Ռուսաստանի առաջնությունը բաժանվեց երկու մասի։ Առաջին մասում Բարձրագույն դիվիզիոնից հանդես եկան 20 ակումբ, որոնք էլ բաժանվեցին երկու խմբի, խմբում ելույթ ունեցան 4 հզորագույն թիմեր, և այնուհետև երկրորդ մասում մրցակիցները պայքարեցին հանուն չեմպիոնական տիտղոսի, իսկ մնացած թիմերը խաղացին 9-րդ հորիզոնականից 20-րդ հորիզոնականի համար[76][78]։
Ռուսաստանի առաջնությունից առաջ բանակայինները առաջին խաղը սկսեցին հյուրընկալվելով վլադիկավկազյան «Սպարտակի» ակումբին։ Խաղը կայացավ 1992 թվականի մարտի 29-ին։ Հանդիպման արդեն 9-րդ րոպեին «Սպարտակի» կիսապաշտպան Միրջալոլ Կասիմովը առաջ մղեց իր թիմին, իսկ արդեն խաղի ամենավերջում տանտերերի հարձակվող Իգոր Շկվիրինը խփեց երկրորդ գոլը, այդպիսով էլ նա ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:0: Անտեսելով առաջին խաղում տարած պարտությունը, ԲԿՄԱ-ն կարողացավ տանել երեք անընդմեջ հաղթանակ, առաջինը ստավրոպոլյան «Դինամոյի», այնուհետև «Տեկստիլշիկի» և հետո էլ «Ֆեկոլոմի» նկատմամբ։ Առաջին շրջանի վերջում բանակայինները հավաքեցին 23 միավոր և, զբաղեցրին 4-րդ հորիզոնականը, հայտնվեցին եզրափակիչ փուլ։ Առաջնության երկրորդ մասում ԲԿՄԱ-ն հավաքեց ևս 14 միավոր, բայց այս անգամ զբաղեցրեցին ընդամենը 5-րդ հորիզոնականը[77][78]։
Գավաթում ԲԿՄԱ–ն հանդես եկավ շատ արդյունավետ։ Մրցաշարում, որը սկսվեց ինչպես ԽՍՀՄ-ի գավաթ, Միության փլուզումից հետո խաղերը անցկացվեցին ԱՊՀ-ի բարձր հովանավորությամբ։ Կիսաեզրափակիչում բանակայինները հաղթեցին տաջիկյան Դուշանբե «Պամիր» ակումբին, իսկ գավաթի եզրափակիչում բանակայինները պետք է դիմակայեին մոսկովյան «Սպարտակին»։ Եզրափակիչը տեղի ունեցավ 1992 թվականի մայիսի 10-ին, «Լուշնիկեի» մարզադաշտում, որտեղ ներկա էին 42 000 հանդիսական։ Հանդիպման 20-րդ րոպեին Վլադիմիր Բեսչաստնիխը բացեց խաղի հաշիվը, այնուհետև հենց ինքն էլ 35-րդ րոպեին, ձևակերպելով դուբլ, կրկնապատկեց հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները ստացան հաշիվը կրճատելու հնարավորություն, մրցավարի կողմից պենալտի նշանակելուց հետո, ԲԿՄԱ-ի դարպասապահը մոտեցավ գնդակին և, գնդակը դարպասից բարձր ուղարկելով, չկարողացավ գրավել իր կոլեգա Չերչեսովի դարպասը։ Խաղը ավարտվեց բանակայինների համար ցավալի 2:0 հաշվով, և գավաթը ընդմիշտ մնաց կարմրասպիտակների մոտ[79][80]։
Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզիչ Պավել Սադիրինը հեռացավ իր զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն ակումբը գլխավորեց Գեննադի Կոստիլևը, ով նաև եղել էր Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[81]։
1992 թվականի սեպտեմբերին ԲԿՄԱ-ն սկսեց հանդես գալ նաև Չեմպիոնների լգայում։ Առաջին խաղը բանակայինները անցկացրին իռլանդական «Վիկինգուրի» դեմ, առաջին խաղը ավարտվեց 1:0 հաշվով, իսկ արդեն երկրորդ՝ պատասխան խաղը վերջացավ հօգուտ մոսկովյանների 4:2 հաշվով[79]։ Հաջորդ խաղում բանակայինները հանդիպեցին այդ ժամանակների չեմպիոնների լիգայի հաղթող՝ «Բարսելոնային»։ Առաջին խաղը տեղի ունեցավ 1992 թվականի հոկտեմբերի 21-ին, որտեղ ներկա էին 40 000 հանդիսական, իսկ խաղը ավարտվեց 1:1 հաշվով։ Բանակայինների մոտ առավել աչքի ընկնող էին Ալեքսանդր Գրիշինը, իսկ կատալոնացիների մոտ Չիկի Բեգիրիստայնը[82]։ Երկրորդ խաղը անցկացվեց 1992 թվականի նոյեմբերի 4-ին, «Բարսայի» աշխարհահռչակ Կամպ Նոու մարզադաշտում, որտեղ ներկայացել էին 80 000 երկրպագուներ։ Արդեն հանդիպման 12-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին խաղի հաշիվը, այդտեղ հատկապես նշանավորվեց Միգել Նադալը, իսկ 31-րդ րոպեին Բեգիրիստայնը կրկնապատկեց խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջին մի քանի րոպեներին Եվգենի Բուշմանովին հաողվեց գրավել կատալոնական դարպասապահ Անդոնիո Սուբիսարետայի պաշտպանած դարպասը, և այդպիսով կրճատում է խաղի հաշիվը։ Ընդմիջումից հետո, 57-րդ րոպեին, Դենիս Մաշկարինը հավասարեցրեց հաշիվը։ Իսկ 4 րոպե անց արդեն Դմիտրի Կարսակովը, Իլշատ Ֆայզուլինի փոխանցումից հետո, ձևակերպեծ հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:3[83]: Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն անցավ խնբային փուլ։ Անտեսելով Բարսելոնայի նկատմամբ տարած հաղթանակին, իր խմբում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց ամենավերջին տեղը և այդպիսով էլ ավարտեց իր ելույթները եվրոգավաթներում[84]։
1993 թվականի մրցաշրջանից առաջ թիմի կազմը ենթարկվեց մի շարք փոփոխությունների։ «Կուբանից» այստեղ տեղափոխվեց դարպասապահ Եվգենի Պլոտնիկովը, «Դնեպրից»` պաշտպան, մինսկյան «Դինամոյից»` կիսապաշտպան Յուրի Անտանովիչը, և նույն հաջողությամբ թիմը համալրվեց ուրիշ ֆուտբոլիստներով։ Մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեացան պաշտպաններ Սերգեյ Վիկտորովիչը և Օլեգ Մալյուկովը, ովքեր համապատասխանաբար էլ տեղափոխվեցին իսրայելական «Բեյտեր» և «Խապոել» ակումբներ (Իրոնի Ռիշոն), Սերգեյ Կրուտովը նույնպես հեռացավ թիմից, նա էլ իր հերթին տեղափոխվեց մոսկովյան «Դինամո», իսկ Վալերի Բրոշինը պայմանագիր ստորագրեց «Խապոել» (Կֆար Սաբա) ակումբի հետ[84]։ Առաջնությունում ԲԿՄԱ-ն հանդես եկավ ոչ այդքան վստահ, հաղթանակներին հաջորդեցին պարտությունները, արդյունքում նրանք մրցաշարային աղյուսակում, վաստակելով 30 միավոր, զբաղեցրին 18 հնարավորից ընդամենը 9-րդ հորիզոնականը։ Իսկ ինչ վերաբերվում է երկրի գավաթին, այնտեղ գործերը ավելի լավ դասավորվեցին, բանակայիններին հաջողվեց հայտնվել եզրափակիչում, որտեղ նրանք հանդիպեցին մոսկովյան «Տորպեդոյի» դիմադրությանը։ Երկու օր առաջ մինչ «Տորպեդոյի» դեմ խաղը, թիմի մարզիչ, Գեննադի Կոստիլյևը, պաշտոնաթող արվեց, արդյունքում գավաթի եզրափակիչ խաղում ԲԿՄԱ-ն խաղադաշտ դուրս եկավ առանց իրենց գլխավոր մարզչի։ Խաղում, հիմնական և ավելացրած ժամանակահատվածի, վերջնական արդյունք գրացվեց 1:1 հաշիվը, իսկ տասնմեկ մետրանոց հարվածաշարը ավելի հաջող իրացրին «Տորպեդոյի» ֆուտբոլիստները, 5:3։ Կոստիլյևի փոխարեն, գլխավոր մարզիչ պաշտոնում, նշանակվեց Բորիս Կոպեյկին[85]։
1994 թվականի մրցաշրջանի սկզբում, ակումբի կազմում տեղի ունեցան հետևյալ փոփոխությունները. ԲԿՄԱ-ի հարձակվող Վալերի Մասալիտինը տեղափոխվեց մոսկովյան «Սպարտակ», Դմիտրի Կարսակովը իր կարիերան շարունակեց «Տորպեդոյում», պրահյան «Սլավիա» էլ վերադարձավ Վլադիմիր Տատարչուկը, իսկ ամռանը թիմ եկավ երիտասարդ խաղացող Սերգեյ Սեմակը։ Առաջնության մեկնարկը մի փոքր վատ սկսվեց, արդեն յոթերորդ տուրից հետո, թիմը ընդամենը վեց միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի տասերորդ հորիզոնականը, իսկ առաջին շրջանի վերջում բանակայինները խփել էին ընդամենը յոթ գնդակ, և շուտով ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Կոպեյկին բռնեց նախկին մարզիչների ուղին և նույնպես պաշտոնից հեռացվեց։ Նրան փոխարինելու եկավ Ալեքսանդր Տարխանովը, բայց այնուամենայնիվ, չնկատելով մարզչի փոփոխությունը, բանակայինները առաջնությունում զբաղեցրին միայն 10-րդ հորիզոնականը[86]։
Գավաթում թիմի գործերը ավելի լավ դասավորվեցին, ինչպես և նախորդ մրցաշրջանում, թիմին հաջողվեց հասնել մինչև եզրափակիչ, որտեղ բանակայինները պետք է հաղթեին այդ ժամանակվա չեմպիոն մոսկովյան «Սպարտակին»։ Հիմնական և ավելացված ժամանակահատվածների վերջնական արդյունքը գրանցեց ոչ-ոքի 2:2 հաշիվը, իսկ տասնմեկ մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին կարմրասպիտակները 2:4[87]։
Հաջորդ մրցաշրջանի ժամանակ Տարխանովը շարունակեց բարեփոխումներ կատարել թիմում, հրաժարվելով մի քանի խաղացողների ծառայություններից. Բրոշին և Բիստրովը տեղափոխվեցին պետերբուրգյան «Զենիթ», Իվանովը մեկնեց խաղալու «Մակկագիում» (Հերցլիյա), Սեմյենովը, Գրիշինը, Կոլոտեվկին տեղափոխվեցին մայրաքաղաքային «Դինամո», իսկ Սինյևը և Դեմչենկոն գնացին խաղալու Եվրոպայում. առաջինը գնաց ամստերդամյան «Այաքս», իսկ երկրորդը Իսպանիա։ Նրանց փոխարինելու եկան նոր ֆուտբոլիստների սերունդ, որոնցից առավել աչքի ընկան երեք խաղացողներ, նրանք կառուցեցին թիմի կմախքը խաղադաշտի կենտրոնում. Սերգեյ Սեմակը, Դմիտրի Խոխլովը և Վլադիսլավ Ռադիմովը[88]։ Թիմի պաշտպանությում կանգնեցին թիմի ավագ Բուշմանվը, Վալերի Մինկոն, Մամչուրը, Մաշկարինը և Գրադիլենկոն։ Մրցաշրջանի սկզբում առաջին դարպասապահը եղավ Անդրեյ Նովոսադովը, իսկ երկրորդ շրջանում՝ Պլոտնիկովը։ Հարձակվողները եղան Լեբեդը և Ֆայզուլինը։ Արդյունքում թիմը, ի շնորհիվ երիտասարդ խաղացողների հիասքանչ խաղով, կարողացան համեմատաբար ավելի լավ հանդես գալ։ ԲԿՄԱ-ն մրցաշրջանը ավարտեց 1995 թվականին, վեցերորդ տեղով։ Բանակային ակումբի երիտասարդ ֆուտբոլիստները ակտիվորեն մասնակցեցին նաև երկրի հավաքականի խաղերին, իսկ Սեմակը, Ռադիմովը և Խոխլովը խաղացին և երիտասարդ և հիմնական հավաքականներում։ Երիտասարդ հավաքականում նույնպես խաղացին Մաշկարինը, Լեբեդը, Ֆայզուլինը և Գերասիմովը։ Իսկ հիմնական հավաքականում Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին մեկական խաղ անցկացրին միայն Լեբեդը և Ռադիմովը։ Իսկ վերջինն էլ Բուշմանովայի հետ միասին տարվա արդյունքում մտան «լավագույն 33» խաղացողների ցանկում[89]։
1996 թվականին խաղացողների փոփոխությունները չավարտվեցին։ Թիմում հայտնվեցին դարպասապահ Տյապուշկինը, հարձակվող Մովսիսյանը և պաշտպան Իվանովը։ Ամռանը ԲԿՄԱ-յում հայտնվեցին առաջին լեգիոներականները, հեռու արտասահմանից, երկու բրազիլացիներ. պաշտպան Լեոնարդո Սամարոնին ու հարձակվողական ոճի կիսապաշտպան Լեոնիդասը, և նաև լիտվացի հարձակվող Էդգարաս Յանկաուսկասը[90]։ Այդպիսով արդյունքում, բարձրացավ թիմի խաղամակարդակը և 25-րդ տուրից սկսած թիմը տարավ յոթնակի հաղթանակների սերիա, կարողանալով հաղթահարել «ԿԱՄԱԶ»-ի, մոսկովյան «Դինամոյի», «Տորպեդոյի», «Ռոստովի», «Զենիթի», «Ժեմչուժինայի» և «Ալանիայի» դիմադրությունները։ Երրորդ տուրում, մինչև եզրափակչին հասնելը ԲԿՄԱ-ն զբաղեցնում էր երրորդ տեղը, բայց այնուամենայնիվ եզրափակիչը բանակայինները ամբողջությամբ տապալեցին, սկզբում հաղթանակը զիջեց «Բալտիկային» 1:2, իսկ հետո մոսկովյան Սելյատինոյան, որտեղ հենց նրանք էին դաշտի տերերը և գլխավոր ֆավորիտները, և նովոսիրիսկյան «Չերնոմորեցին» 1:3 հաշվով։ Նրանց ուժերը չբավարարեցին հաղթել նաև վերջին տուրում, որտեղ իրանց մրցակիցն էր մայրաքաղաքային «Լոկոմոտիվը»։ Արդյունքում թիմը զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը։ Թույլ վերջաբանի պատճառով «հզոր ԲԿՄԱ»-ն խզեց Տարխանովի հետ ունեցած պայմանագիրը։ Դրանից հետո, բանակայինները կարողացան կրկնել իրենց լավագույն արդյունքը Ռուսական առաջնությունում։ «Լավագույն 33» խաղացողների ցուցակում մտան Բուշմանովը, Մինկոն և Խոխլովը, իսկ Տյապուշկինը, 14 խաղ խաղալով մնաց զրոյի վրա, իր նոր ակումբային հաջողությունը դրեց այդ առաջնությունում։ Ինչ վերաբերվում է գավաթին, ապա այնտեղ բանակայինները 1/4 կիսաեզրափակչի ժամանակ չկարողացան կոտրել «Ռոտորի» դիմադրությունը և պարտվեցին 0։2 հաշվով, այդպիսով էլ դուրս մնացին հետագա պայքարից[91]։
Օգոստոսին ԲԿՄԱ-ն սկսեց պայքարել ՈՒԵՖԱ-ի գավաթի համար։ Նախընտրական փուլում երկու անգամ հաղթեց իսլանդական «Ակարնեսին» (2:0, 4:1), բայց հետո բանակայինները դուրս եկան «Ֆեյնուրդի» դեմ խաղալու։ Մոսկվայում բանակայինները իսլանդներին զիջեցին մինիմալ հաշվով, իսկ պատասխան խաղում խաղացին խաղաղ ոչ-ոքի 1։1[92]։
Այդ տարում էլ անցկացվեց Եվրոպայի առաջնությունը, և ԲԿՄԱ-ից Ռուսաստանի հավաքական հրավիրվեց Բուշմանովը, Ռադիմովը և Խոխլովը։ Նաև նրանք խաղացին Մինկոյի դեմ ընկերական խաղում[91]։
Միջմրցաշրջանում վերջնականորեն բռնկվեց կռիվ ֆուտբոլային ակումբի ղեկավարության և ԲԿՄԱ սպորտային հասարակության միջև։ Արդյունքում թիմը բաժանվեց երկու մասի․ առաջինը գլխավորեց Տարխանովը, իսկ երկրորդը Պավել Սադիրինը, ով էլ նշանակվեց ԲԿՄԱ սպորտային հասարակության ղեկավար[93]։
Տարխանովը կարողացավ իրենով անել ԲԿՄԱ-ի հիմնական կազմը, իսկ Սադիրինը ստիպված էր իր թիմը կազմել երկրորդական և երիտասարդական ֆուտբոլիստներով։ Միջմրցաշրջանի ժամանակ Տարխանովը համաձայնեց գլխավորել մոսկովյան «Տորպեդոյին» և իր հետ այնտեղ տարավ Մաշկարինին, Գաշկինին, Բուշմանովին, Սամարոնին, Լեոնիդասին, Յանկաուսկասային, Մինկոյին և Խոխլովին[93]։ Բայց արդյունքում Մինկոն միևնույն է մնաց ԲԿՄԱ-յում։ Այդ կորուստներով թիմը չբավարարվեց․ այստեղից Ավստրիա մեկնեց Իվանովը, Տյապուշկինը պայմանագիր կնքեց մոսկովյան «Դինամոյի» հետ, Լեբեդը տեղափոխվեց պետերբուրգյան «Զենիթ», Պեստրյակովը գնաց ռոստովյան «Ռոստելմաշ»։ Իսկ համալրումները տևեցին երկար և ոչ այդքան հզոր․ Սիդելնիկովը «Իլվա Չունմայից», Լոբժանիձեն «Դինամոյից», Բոկովը, Կուլիկը և Խոմուհան «Զենիթից», Իսպանիայից վերադարձավ Շուստիկովը, մայրաքաղաքային «Դինամոյից» եկավ Ալեքսանդր Գրիշինը, իսկ «Տորպեդոյից» Նիկոլաևը։ Նորեկների մեծամասնությունը թիմում հայտնվեցին միայն առաջին խաղերից հետո, և այդպիսով էլ թիմը սկսեց իր հիմնական տակտիկան և խաղերը խաղալ միայն առաջնությունից հետո։ Յակովենկոն, Լոբժանիձեն և Սիդելնիկովը շուտով հեռացան ակումբից, առաջին շրջանից հետո Իսրայել կրկին մեկնեց Ուլյանովը, թիմից հեռացան նաև Նիկոլաևը և Շուտովը, սարատովյան «Սոկոլ» գնաց Ցապլինը, հոլանդական «Այաքս» տեղափոխվեց Դեմչենկոն[93]։ Իսկ դեկտեմբերին մահացավ պաշտպան Սերգեյ Մամչուրը[94]։
Ամառային միջմրցաշրջանի ժամանակ ԲԿՄԱ տեղափոխվեց դարպասապահ Կուտեպովը, թիմ վերադարձան Գայսումովը, Կուզնեցով, Կարսակովը, Պետրոսյանցը։ Առաջին շրջանից հետո թիմը զբաղեցրեց աղյուսակի 13-րդ հորիզոնականը և մոտ էր լիգայից դուրս մնալուց։ Բայց, վերջին հինգ խաղերից հավաքելով 11 միավոր, բանակայինները կարողացան հաստատվել 12-րդ տեղում։ Թիմի լավագույն ռմբարկուն 9 գոլով դարձավ Վլադիմիր Կուլիկը[95]։
1988 թվականի միջմրցաշրջանում թիմի կազմը ենթարկվեց ահռելի փոփոխությունների, թիմ տեղափոխվեցին յոթ նոր խաղացողներ, որոնց թվում մտնում էին Օլեգ Կորնուխովը, Եվգենի Վարլամովը, Դմիտրի Սեննիկովը և Սերգեյ Ֆիլիպպենկովը, իսկ դրան հակառակ թիմը լքեցին մի ամբողջ ֆուտբոլիստների խումբ, որոնց թվում մտնում էին Ալեքսեյ Գերասիմովը, Իգոր Սեմշովը, Սերգեյ Արմիշևը, Դմիտրի Կարսակովը և Անդրեյ Մովսիսյանը[96]։ Առաջնությունը ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները փոքր-ինչ թույլ մեկնարկեցին, այդպիսով առաջին շրջանի վերջում թիմը զբաղեցրեց 14-րդ տեղը, հավաքելով ընդամենը 14 միավոր։ Բանակայինները գլխավոր մարզիչ Պավել Սադիրինը հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից, իսկ նրան փոխարինելու եկավ Օլեգ Դոլմատովը։ Ակումբի բարձրագույն ղեկավարությունը նույնպես ենթարկվեց փոփոխությունների, հուլիսին ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրեց չեչենյան բիզնեսմեն Շախրուդի Դադախանովը, իսկ արդեն օգոստոսին նա դարձավ ՊՖԱ ԲԿՄԱ-ի նախագահ[97]։ Ամառային ընդմիջումից հետո կայացած առաջին խաղում թիմը խաղաց ընդդեմ նովորոսիյան «Չերնոմորեցի» դեմ, այդ խաղում բանակայինները կարողացան ջախջախել նրանց 4:1 հաշվով, որից երկու օր անց թիմը մեծ թափք առավ, տանելով յոթ չոր հանդիպում, և ունենալով 18:0 գնդակների տարբերություն[98], եզրափակիչ խաղից հինգ հանդիպում առաջ արդեն ԲԿՄԱ-ն դուրս եկավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ 1998 թվականի սեպտեմբերի 26-ին բանակայինները հանդիպեցին մրցաշրջանի առաջատար մոսկովյան «Սպարտակին»։ Գործող չեմպիոնը ջախջախվեց խոշոր 4:1 հաշվով։ Այդ մրցաշրջանում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց երկրորդ տեղը, 3 միավորով հետ մնալով առաջին տեղում գտնվող «Սպարտակից»։ Երկրորդ շրջանում բանակայինները հաղթեցին 15 խաղից 14-ում, որից վեցում տանելով խոշոր հաղթանակ։ 1998 թվականի մրցաշրջանում թիմը, 12 խաղ անընդմեջ հաղթելով, սահմանեց նոր ռեկորդ[99]։ Մրցաշրջանի արդյունքում «լավագույն 33» խաղացողների ցանկում մտան միանգամից ԲԿՄԱ-ի ութ խաղացող. Սեմակը, Վարլամովը, Բոկովը, Մինկոն, Խոմուխան, Կուլիկը, Կորնախովը և Նովոսադովը[100]։ Ռուսաստանի 1997-1998 թվականների Գավաթի 1/4 եզրափակչում բանակաինները հանդիպեցին վոլգոգրադյան «Ռոտորին», որին չկարողացան հաղթել և զիջեցին 3:5 հաշվով։ Ռուսաստանի 1998-1999 թվականների Գավաթի աշնանային փուլում թիմը, հաղթեց «Ամուրին» 2:0 և «Տոմին» 2:1 հաշվով, այդպիսով անցավ 1/4-րդ եզրափակիչ[100]։
1999 թվականի մրցաշրջանից առաջ թիմի կազմում տեղի ունեցան չնչին փոփոխություններ, թիմը լքեցին այնպիսի խաղացողներ, ովքեր չունեին հատուկ տեղ մեկնարկային կազմում, իսկ նրանց տեղերը զբաղեցրին երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր այստեղ եկան Ռուսաստանի ավելի ցածր դիվիզիաններից[101]։ Առաջին շրջանի վերջում բանակայինները զբաղեցրին երրորդ տեղը, առաջատար մոսկովյան «Սպարտակից» հետ մնալով 5 միավորով, առաջնության վերջում դրությունը չփոխվեց և ԲԿՄԱ-ն սկսեց պայքարել բրոնզե մեդալի համար։ Ռուսաստանի 1998/1999 թվականների Գավաթում, թիմը եզրափակիչում, նվազագույն հաշվով, զիջեց պետերբուրգյան «Զինիթին»։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ ռաունդում, ԲԿՄԱ-ն հանդիպեց նորվեգյան «Մոլդե» ակումբին։ Տնային խաղում մոսկովյան ակումբը կարողացավ տանել վստահ հաղթանակ 2:0 հաշվով, գոլերը խփեցին Շիշկինը և Խոմուխան, բայց այնուամենայնիվ պատասխան խաղում բանակայինները տարան 4:0 հաշվով նվաստացուցիչ պարտություն[102][103]։
2000 թվականի մրցաշարում թիմում տեղի ունեցան ֆուտբոլիստների մասսայական ռոտացիա, թիմ եկան միանգամից 9 ֆուտբոլիստներ, որոնց մեջ մտան նաև Յուրի Օկրոշիձեն և Ռուստեմ Բուլատովը։ Առաջնության սկիզբը ԲԿՄԱ-ն ամբողջությամբ ձախողեց, երկրի առաջնության շրջանակներում առաջին գոլը խփվեց միայն յոթերորդ տուրում։ Տասերորդ տուրից հետո Օլեգ Դոլմատովը տվեց իր հրաժարականը, իսկ նրան փոխարինեց Պավել Սադիրինը։ Գլխավոր մարզչի փոփոխությունը թիմին օգնեց կարգավորել իր դիրքը մրցաշարային աղյուսակում, և արդյունքում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց ութերորդ տեղը։ 1999-2000 թվականների Ռուսաստանի Գավաթում թիմի գործերը ավելի լավ դասավորվեցին, 1/4 եզրափակչի խաղում բանակայինները կարողացան պենալտիներով հաղթել «Անժիին» (5:3)[104], այնուհետև, կիսաեզրափակչում, շրջանցեցին մոսկովյան «Սպարտակին» 3:1 հաշվով։ Եզրափակչում բանակային ակումբը հանդիպեց մոսկովյան «Լոկոմոտիվին», արդեն դեբյուտային խաղում, 12-րդ րոպեին, վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց ԲԿՄԱ-ի պաշտպան Մաքսիմ Բոկովը, բայց անտեսելով դա բանակայիններին հաջողվեց բացել խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Սեմակը, առաջին խաղակեսի ավարտին արդեն Եվսեևը հավասարեցնում է հանդիպման հաշիվը։ 66-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստացավ Լոսիկովը։ Ավելացված ժամանակահատվածում Բուլիկինը մեկը ընդդեմ մեկի դուրս գալով ԲԿՄԱ-ի դարպասապահ Օկրոշիձեի դեմ, ուժեղ հարվածով գնդակը ուղարկեց դարպասային ցանցի մեջ, իսկ արդեն 113-րդ րոպեին Ցիմբալարյայի հարվածից հետո հանդիպման հաշիվը դարձավ 3:1, անտեսելով հանդիպման ընթացքը, ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները կարողացան խփել հերոսական գնդակը, վերջին 120-րդ րոպեին «Լոկոմոտիվի» դարպասը գրավեց Օլեգ Կորնաուխովը[105]։ 2000-01 թվականների ՈՒԵՖԱ-ի գավաթում ԲԿՄԱ-ն երկու հանդիպումների արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից, խաղալով դանիական «Վիբորգի» դեմ (0:0, 1:0)[106]։
2001-2008
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի փետրվարի 21-ին բանակային ակումբի սեփականտերը փոխվեց։ Ակումբի նոր բաժնետերը դարձավ «АВО-Капитал» ընկերությունը - 51 % բաժնետոմսերով[107][108], ՌԴ նահանգային նախարարությունը և Blue Castle Enterprises Limited անգլիական բրենդը, իսկ ակումբի նախագահ դարձավ ռուսական գործարար Եվգենի Լեննորովիչ Գիները[108]։ Այդ ժամանակաշրջանում թիմը լքեցին մի շարք ֆուտբոլիստներ, որոնք նախորդ մրցաշարում հանդիսանում էին հիմնական խաղացողներ. Խոմուհան, Բիչկովը, Օկրոշիձեն և Շիշկինը։ Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, ակումբի նոր ղեկավարությանը հաջողվեց թիմը համալրել երեք ֆուտբոլիստներով[108]. սկզբից նովորոսյան «Չերնոմեց» ակումբից գնեցին Դենիս Պոպովին, այնուհետև մերձմոլդովական «Շերիֆ» ակումբից այստեղ տեղափոխվեց դարպասապահ Սերգեյ Պերխունը, իսկ երրորդ նորեկը դարձավ կիսապաշտպան Յուրիս Լայզանը, որն էլ այստեղ եկավ ռիգյան «Սկոնտո» ակումբից։ Առաջին երկու տուրերում ԲԿՄԱ-ն երկու պարտություն կրեց, սկզբում «Չերնոմոցեմի» դեմ հյուրընկալվելիս (2:0), իսկ այնուհետև «Կռիլյա Սովետովի» դեմ տնային խաղում (3:0)։ Երրորդ տուրում ԲԿՄԱ-ն հանդիպեց մոսկովյան «Սպարտակին», որտեղ գրանցվեց 1:0 հաշիվ հօգուտ «Սպարտակի», բայց այդ խաղը մտավ ռուսական ֆուտբոլի պատմության մեջ մեկ այլ պատճառով։ Դերբից մի քանի ժամ առաջ տեղի ունեցավ թիմերի երկրպագուների միջև մասսայական բախում։ Խաղի հենց սկզբում բանակայինների տրիբունաներից նետվեցին ծխային ռումբեր, և խաղադաշտը ամբողջովին ծածկվեց ծխով[109], ոստիկանների վրա նետվեցին պլաստիկ շշեր, որոշ ժամանակ անց սպարտակյան թիմի երկրպագուների հատվածում բախվեցին մինյանց կարմրասպիտակների և սպարտակյան թիմի երկրպագուները, այդ ծեծկռտուքը շարունակվեց ամբողջ խաղի ընթացքում։ ԳՈՒՎԴ-ի տվյալներով, խաղի ժամանակ պատռվել է 1436 աթոռ, 660 մարդ ձերբակալվել է, իսկ 27-ը գոսպիտալացվել է։ Անտեսելով անհաջող մեկնարկը, առաջին շրջանը բանակայինները ավարտեցին հինգերորդ տեղով, հավաքելով 25 միավոր։ Ամառային տրանսֆերային շրջանում բանակայինները իրենց թիմը համալրեցին տասնմեկ ֆուտբոլիստներով, նրանց միջև եղել էին. Ալեկսեյ Բերեզուցկին, Իգոր Սերգեևիչը, Անդրեյ Սոլոմատինը, Էլվեր Ռահիմիչը, Պրեդրագ Ռանջելովիչը, Վենիամին Մանդրիկին, Ռոման Մոնարևը, Վլադիմիր Կուզմիչևը, Ալեկսանդր Բերկետովը և Սպարտակ Գոգնիևը[110]։
Երկրորդ շրջանում թմին ուղեկցեց հերթական անհաջողությունների շարքը։ Օգոստոսի 18-ին բանակայինների թիմը հյուրընկալվեց մախաչկալիսյան «Անժիին», որտեղ միմյանց բախվեցին հակառակորդ թիմի հարձակվող Բուդուն Բուդունովը և Սերգեյ Պերխունը, իսկ այդ բախումը Սերգեյի համար եկավ լուրջ գլխի վնասվածք։ Սկզբում վնասվածքը թվաց միջին ծանրության և Սերգեյի մոտ ամբողջ խաղի ժամանակ գիտակցությունը տեղն էր։ Բայց հետո, օդանավակայարանի ճանապարհին, նա ընկավ կոմայի մեջ, այդպիսով կլինիկական մահ տարավ։ Հակառակ բժիշկների բոլոր ջանքերին՝ օգոստոսի 28-ի առավոտյան ժամը 5-ին նա մահացավ[111]։ Հետագայում պարզ դարձավ նաև Պավել Սադիրինը մահացու հիվանդության մասին։ 2001 թվականի առաջնության վերջին տուրերի ժամանակ նրա փոխարեն թիմը գլխավորեց Ալեքսանդր Կուզնեցովը։ Դեկտեմբերի 1-ին մահացավ նաև Սադիրինը[112]։ Արդյունքում թիմը սեզոնը ավարտեց միայն յոթերորդ տեղով, հավաքելով 47 միավոր։
Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնի համար թիմ հրավիրեց Վալերի Գազզաև Գեորգիևիչին[108]։ 2011 թվականի նոյեմբերի 22-ին հայտնի դարձան նորեկների անունները, որոնք թիմում ընդգրկվեցին միջմրցաշարայինի ժամանակ. Վասիլի Բերեզուցկի, Դեյվիդաս Շեմբերաս, Վյաչեսլավ Դաև, Դմիտրի Կիրիչենկոն և Ռոլան Գուսաևը[108], իսկ թիմը լքեցին երկու ֆուտբոլիստներ՝ Ստանիսլավ Լիսենկոն և Օլեգ Կորնաուխովը։ 2002 թվականի մրցաշարում առաջին միավորները բանակայինները կորցրեցին միայն վեցերորդ տուրում, որտեղ ոչ-ոքի խաղացին էլիստինյան «Ուրալան» ակումբի հետ (3:3)։ Մոսկովյան «Սպարտակ»-ի դեմ խաղը ավարտվեց ԲԿՄԱ-ի վստահ հաղթանակով 3:0, ամբողջ խաղում կարմրասպիտակները այդպես էլ և չկարողացան կպնել դարպասի նշանակետին, հետախաղյա մամլու ասուլիսի ժամանակ Վալերի Գազզաևը կատակեց.
Այսօր ԲԿՄԱ-ն ցույց տվեց մի ֆուտբոլը, որը գտնվում է շատ լավ մակարդակում։ Միակ թերությունն էր, որ մենք թույլ էինք տալիս մրցակցին մի քանի անգամ մոտենալ մեր տուգանային մատույցներին[112] |
Առաջին շրաջին հետո թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, հետ մնալով առաջնության առաջատար, մոսկովյան «Լոկոմոտիվ»-ից, 3 միավոր, և դրա հետ մեկտեղ բանակայինները բաց էին թողել երկու խաղ (բանակայինների 12-րդ տուրի խաղը տեղափոխվել էր օգոստոս, իսկ «Լոկոմոտիվ»-ը արդեն խաղացել էր 25-րդ տուրը[113] մայիսի 12-ին)։ 2002 թվականին ԲԿՄԱ-ն Ռուսաստանի Գավաթի եզրափակչում հանդիպեց սանկտ-պետերբուրգյան «Զենիթ»-ին, խաղի առաջին գոլը խփեց Անդրեյ Սոլոմատին հանդիպման 27-րդ րոպեին, իսկ 52-րդ րոպեին Իգոր Յանովսկին սահմանեց խաղի վերջնական հաշիվը՝ 2:0[114]: Դա եղավ ակումբի նորագույն պատմության մեջ առաջին տիտղոսը։ 2002 թվականի աշնանը ակումբը սկսեց հանդես գալ նաև ՈՒԵՖԱ-ի Գավաթում, բայց առաջին իսկ տուրում չկարողացավ կոտրել իտալական «Պարմայի» պատնեշը։ Առաջնության ավարտին արդեն բանակայինները հավաքել էին մոսկովյան «Լոկոմոտիվ»-ի հետ հավասար միավորներ, միայն ի շնորհիվ լրացուցիչ տվյալների նրանից առաջ է անցել. հաղթանակների թիվը - 21 ընդդեմ 19-ի; խփած և բաց թողած գոլերի թիվը - 34-ը ընդդեմ 32-ի; խփած գնդակների քանակը - 60-ը ընդդեմ 46-ի[115]։ Ավելին, այդ ժամանակներում ֆուտբոլային համակարգի մեջ դրվեց «ոսկե խաղ» կոչվածը, որի տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին «Դինամոյի» մարզադաշտում։ Արդեն խաղի 7-րդ րոպեին «Լոկոմոտիվ»-ի կիսապաշտպան Դմիտրի Լոսկովը խփեց հանդիպման միակ գոլը։ Այդպիսի տվյալներով, 2002 թվականի սեզոնում ԲԿՄԱ-ն նվաճեց միայն արծաթ։ Այդ սեզոնի լավագույն ռմբարկուներ դարձան Ռոլան Գուսևը և Դմիտրի Կիրիչենկոն[116]։
Ձմեռային միջմրցաշրջանի ժամանակ թիմ տեղափոխվեց կիսապաշտպան Իրժի Յարոշիկը։ 2003 թվականի առաջնության առաջին շրջանը թիմը ավարտեց, զբաղեցնելով առաջին հորիզոնականը, 6 միավորով առաջ անցնելով իր ամենամոտ հետևող՝ մոսկովյան «Սատուրն»-ից[117]։ Ամառային ընդմիջումում ԲԿՄԱ-ն գնեց խորվաթական հարձակվող Իվիցա Օլիցին։ Օգոստոսին, Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում ԲԿՄԱ-ն կրեց ամենաստորացուցիչ պարտությունը, եվրոգավաթներում հանդես եկող ռուսական ակումբների պատմության մեջ[118]։ Ակումբը զիջեց մակեդոնիական «Վարդար»-ին, ով ՈՒԵՖԱ-ի վարկանշանային աղյուսակում զբաղեցրել էր 238-րդ հորիզոնականը։ Անտեսելով մի քանի աշնանային անկումները, բանակայինները այնուամենայնիվ կարողացան իրենց պատմության մեջ առաջին անգամ հաղթել Ռուսաստանի առաջնությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ЦСКА: 13-й Титул!». Sport-express.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «ЦСКА (Москва)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «ЦСКА выиграл свой второй трофей в сезоне — Кубок России». runews24.ru. 2013 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Чемпионский кубок передан ЦСКА на вечное хранение — Футбол — Sports.ru
- ↑ 5,0 5,1 5,2 «Футболисты, стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Футболисты, стр. 6». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Среди сильнейших, стр. 3». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Среди сильнейших, стр. 4». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 7
- ↑ ««Под флагом Всевобуча», стр. 4». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Под флагом Всевобуча», стр. 10». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 12,0 12,1 Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 8
- ↑ «ЦДКА, стр. 1». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Летопись Акселя Вартаняна. Год 1936. Часть третья. Всё впервые». Sport-express.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Летопись Акселя Вартаняна. Год 1936. Часть третья. Всё впервые (окончание)». Sport-express.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 16,0 16,1 Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 9
- ↑ ««Первые всесоюзные», стр. 1». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Первые всесоюзные», стр. 4». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Первые всесоюзные», стр. 5». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 Николаев В. А. Я — из ЦДКА! — ISBN 5-86502-031-5
- ↑ ««Война», стр. 1». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Великое противостояние на фоне великой войны, «Спорт-Экспресс, 07.05.2011»
- ↑ ««Золотой век», стр. 15». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 24,0 24,1 ««Золотой век», стр. 18». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Золотой век», стр. 19». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Разгром», стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Разгром», стр. 3». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Возрождение», стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 29,0 29,1 Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 21
- ↑ ««Возрождение», стр. 7». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Возрождение», стр. 8». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Статистика ПФК ЦСКА Москва». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ ««Возрождение», стр. 14». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 34,0 34,1 34,2 Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 22
- ↑ ««Возрождение», стр. 19». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Возрождение», стр. 22». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Бесков», стр. 1». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 38,0 38,1 Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 24
- ↑ ««Бесков», стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««„Лейтенанты" и генералы», стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««„Лейтенанты" и генералы», стр. 7». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««„Лейтенанты" и генералы», стр. 9». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««„Лейтенанты" и генералы», стр. 12». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Первая группа «А» СССР 1968 г.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- ↑ ««„Лейтенанты" и генералы», стр. 15». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 26—27
- ↑ ««Золото Ташкента», стр. 1». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Золото Ташкента», стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Золото Ташкента», стр. 4». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Чемпионат СССР 1970». Cska-games.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Золото Ташкента», стр. 13». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Золото Ташкента», стр. 11». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Золото Ташкента», стр. 12». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Золото Ташкента», стр. 15». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Годы бесплодных усилий», стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 56,0 56,1 Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 29
- ↑ ««Годы бесплодных усилий», стр. 3». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 58,0 58,1 ««Годы бесплодных усилий», стр. 4». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Годы бесплодных усилий», стр. 5». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 60,0 60,1 ««Годы бесплодных усилий», стр. 10». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Годы бесплодных усилий», стр. 12». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Годы бесплодных усилий», стр. 13». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Годы бесплодных усилий», стр. 17». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Годы бесплодных усилий», стр. 18». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Вниз по лестнице, ведущей вверх», стр. 1». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Вниз по лестнице, ведущей вверх», стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 30
- ↑ ««Вниз по лестнице, ведущей вверх», стр. 3». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Вниз по лестнице, ведущей вверх», стр. 4». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 70,0 70,1 Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 31
- ↑ 71,0 71,1 71,2 71,3 71,4 71,5 Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 1
- ↑ ««Садырин и его „золотая" дружина», стр. 3». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Садырин и его „золотая" дружина», стр. 5». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Садырин и его „золотая" дружина», стр. 6». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Садырин и его „золотая" дружина», стр. 8». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 76,0 76,1 Russia 1992(անգլ.)
- ↑ 77,0 77,1 Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 9
- ↑ 78,0 78,1 78,2 ««Кризис», стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 79,0 79,1 ««Кризис», стр. 3». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 10
- ↑ ««Кризис», стр. 1». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Кризис», стр. 4». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Кризис», стр. 5». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 84,0 84,1 ««Кризис», стр. 11». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 11
- ↑ ««Кризис», стр. 14». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Кризис», стр. 15». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Относительная стабильность», стр. 1». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Относительная стабильность», стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Относительная стабильность», стр. 3». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 91,0 91,1 ««Относительная стабильность», стр. 5». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Относительная стабильность», стр. 6». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 93,0 93,1 93,2 ««Развал и возрождение», стр. 1». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Сергей Мамчур». Rusteam.permian.ru. 1991 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Развал и возрождение», стр. 2». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Развал и возрождение», стр. 4». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «$ 25 000 000 на борьбу со «Спартаком»». Kp.ru. 2001 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 14
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 15
- ↑ 100,0 100,1 ««Развал и возрождение», стр. 9». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Развал и возрождение», стр. 10». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Развал и возрождение», стр. 11». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 19
- ↑ ««Развал и возрождение», стр. 13». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Развал и возрождение», стр. 14». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Развал и возрождение», стр. 16». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 20
- ↑ 108,0 108,1 108,2 108,3 108,4 «Гинер играет по-крупному». Sport-express.ru. 2001 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 21
- ↑ Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 22
- ↑ «Сергей Перхун умер». News.sport-express.ru. 2001 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 112,0 112,1 Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 23
- ↑ «Чемпионат России, 15 тур». Football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «ЦСКА — обладатель Кубка России». News.sport-express.ru. 2002 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Чемпионат России — 2002, 30 тур». Football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ««Абсолютный чемпион», стр. 8». Pfc-cska.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «15-й тур Чемпионат России». Football.kulichki.net. 2006 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Рейтинг позора. Самые жестокие унижения российских клубов в Европе». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)» հոդվածին։ |
|