Լև Յաշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լև Յաշին
LevYashin.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լև Իվանովիչ Յաշին
Ազգությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մականուն «Սև պանտերա»
«Սև սարդ»
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1929(1929-10-22)[1][2][3]
Ծննդավայր Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ մարտի 20, 1990(1990-03-20) (60 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 189 սմ
Քաշ 82 կգ
Դիրք Դարպասապահ
Պատանեկան կարիերա
1945
1949-1950
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կռասնիյ օկտյաբր (Տուշինո)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Մոսկվա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1950-1971 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) 485 (-299)
Ազգային հավաքական
1956
1954-1967
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (օլիմպ.)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
6 (-3)
74 (-70)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լև Իվանովիչ Յաշին (ռուս.՝ Лев Яшин, հոկտեմբերի 22, 1929, Մոսկվա - մարտի 20, 1990), խորհրդային ֆուտբոլային դարպասապահ, հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյի» և ԽՍՀՄ հավաքականի կազմերում։ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, 1960 թվականի Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1957Սոցիալիստական աշխատանքի հերոս (1990ՖԻՖԱ-ի, ՄՖՖԻԻՍ[4]-ի, World Soccer-ի, France Football[5]-ի և Placar-ի վիճակագրություններով 20-րդ դարի լավագույն դարպասապահն է։ Առաջին և միակ դարպասապահն է ֆուտբոլի պատմության մեջ, ով արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։ Յաշինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել՝ 1971 թվականի մայիսի 27-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Յաշինը ծնվել է Մոսկվա քաղաքի Բոգոռոդսկի շրջանում, փականագործ Իվան Պետրովիչի և Ալեքսանդրա Պետրովնայի[6] ընտանիքում։ Մինչև 13 տարեկանը ապրել է Միլիոննայա փողոցի 15-րդ տանը։ Հենց այստեղ էլ նա իր հասակակիցների հետ գնդակ էր խաղում՝ սկսելով մեծ դարպասապահի ֆուտբոլային ուղին։

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, 11-ամյա Լևը Պոդոլսկում էր, ուր նրան ուղարկել էին ծնողները ամառային արձակուրդներն ացկացնելու։ Հոկտեմբերին պաշտպանական գործարանը, որտեղ աշխատում էր Իվան Պետրովիչը, տարհանվեց Ուլյանովսկ։ Այնտեղ տեղափոխվեց նաև ողջ ընտանիքը։ Այս գործարանում էլ Լևը սկսեց աշխատել՝ 1943 թվականի գարնանը դառնալով փականագործի աշակերտ։ Արդեն 16 տարեկանում Լև Յաշինը արժանացել է իր առաջին պարգևին՝ «Հանուն քաջարի աշխատանքի Հայրենական մեծ պատերազմի 1941-1945 թվականներին» մեդալին։

1944 թվականին Յաշինը վերադառնում է Մոսկվա։ Լևը շարունակում է աշխատել գործարանում, իսկ ամբողջ ազատ ժամանակը նվիրում է իր սիրած խաղին, որպես դարպասապահ խաղալով Տուշինոյի հավաքականում։

18 տարեկանում նա զորակոչվել է բանակ։ Ծառայել է Մոսկվայում, այստեղ նա ծանոթացել է «Դինամո» (Մոսկվա) ֆուտբոլային թիմի մարզիչ՝ Ա.Ի. Չերնիշյովի հետ, որն էլ նրան հրավիրել է երիտասարդական ակումբ։ 1949 թվականի գարնանը Յաշինը արդեն դառնում է թիմի 3-րդ դարպասապահը. փոխարինող Ալեքսեյ Խոմիչային և Վալտեր Սենային։ Լև Յաշինը իր կարիերան ավարտում է այս թիմում 1971 թվականին։ Իր սպորտային կարիրերայի սկզբում Յաշինը խաղացել է նաև հոկեյ (1950-1953 թվականներին)։ 1953 թվականին արժանացել է ԽՍՀՄ գավաթի և ԽՍՀՄ բրոնզե մեդալի՝ հոկեյից։ Նախքան 1954 թվականը հոկեյի աշպարհի առաջնությունը՝ նա ազգային հավաքականի թեկնածու էր, բայց նա որոշում է կենտրոնանալ ֆուտբոլի վրա։

Իգոր Նետտոն և Լև Յաշինը

1950 թվականի սկզբին «Դինամոի» հիմնական դարպասապահն էր։ 1953 թվականին Յաշինը գրավեց առաջին տեղը «Դինամոում»։ Իր ակումբի հետ միասին Լև Յաշինը 5 անգամ (1954, 1955, 1957, 1959 և 1963 թվականներին) դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն և 3 անգամ նվաճել է խորհրդային գավաթը։

1954 Յաշինը ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահն էր։ Ընդհանուր առմամբ, Յաշինը անցկացրել է 78 հանդիպում։ 1956 թվականին թիմի հետ միասին հաղթեցին Մելբուռնի օլիմպիական խաղերում և նվաճեցին Եվրոպայի գավաթը (1960)։ Ազգային հավաքականում նա խաղացել է 3 անգամ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում. 1958 թվականին Շվեդիայում, 1962 թվականին Չիլիում և 1966 թվականին Անգլիայում։ Նրա ամենամեծ ձեռքբերումը եղել է աշխարհի առաջնությանը՝ 1966 թվականի առաջնությանը գրավել են 4-րդ տեղը։ 1970 թվականին Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղերին՝ Յաշինը մասնակցում էր 3-րդ անգամ։ 1963 թվականի հոկտեմբերի 23-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, Լև Յաշինը խաղացել է աշխարհի հավաքականի դեմ, որը նվիրված էր անգլիական ֆուտբոլի 100 ամյակին (խաղն ավարտվում է 2։1 հաշվով, հաղթեցին անգլիացիները)։ Աշխարհը Յաշինին կոչում էր «Սև պանտերա» (իր շարժուձևի և ակրոբատիկ հնարքների համար), կամ «Սև սարդ» (երկար ձեռքեր համար)[7]։ 1963 թվականին արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ մրցանակին։ 1971 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի կենտրոնական մարզադաշտում, Լենինի և 103.000 հանդիսականների ներկայությամբ՝ կազմակերպվել էր հրաժեշտի երեկո։ Խաղի ընթացքում Յաշինը դարպասը հանձնել է 23 ամյա Վլադիմիր Պիլգուին, որպես «Դինամո»[8]-ում իր հետևորդ։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

Չնայած իր հեռանալուն, օգոստոսի 31-ին Յաշինը կրկին գնաց դաշտ։ Այս անգամ նա պաշտպանել է դարպասը Իտալիայի դեմ խաղում (խաղն ավարտվել է 4։2 հաշվով)։ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ` Լև Յաշինը ավարտեց նաև դպրոցական մարզիչների պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի բաժինը (GTSOLIFK) (1967): Եղել է «Դինամո» ակումբի մարզիչը (1971-1975 ապրիլ)։ Ողբեգական դեպքից հետո տաղանդավոր ֆուտբոլիստ Ա.Ե. Կոժեմյակինը՝ Լև Յաշինին մեղադրում էր, որպես «թուլացկամ, բարոյական և կրթական աշխատանքների մեջ»։ Նա աշխատել է որպես մարզիչ ԽՍՀՄ 2-րդ թիմի և մի որոշ ժամանակ երեխաների թիմերի հետ։ 50 տարեկանում Յաշինի ձախ ոտքը պիտի կտրվեր, նրա շատ ծխելու պատճառով։ 1984 թվականին նրա ոտքը անդամահարվեց։ Վիրահատությունից հետո նա շարունակում էր ծխելը։ Ըստ Մարկ Մերովիչի՝ 1989 թվականի թիմի վետերանների այցի ժամանակ Յաշինը եղել է պրոթեզով։ 1990 թվականի մարտի 18-ին Լև Յաշինը արժանացել է Սոցիալական աշխատանքի հերոսի կոչմանը։ 1990 թվականի մարտի 20-ին նա մահացել է։ Նա թաղված է Վագանկովյան գերեզմանոցում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Յաշինը ապրել է իր կնոջ՝ Վալենտինա Տիմոֆևնայի և 2 աղջիկների՝ Իրինայի և Ելենայի հետ։ Թոռը Յաշինի Վասիլի Ֆլորովը նույնպես եղել է ֆուտբոլային դարպասապահ։ Խաղացել է «Դինամո» 2-րդում, Սանկտ-Պետերբուրգի «Դինամոյում» և «Զելենագրադում», 2009 թվականին ավարտել է կարիերան, որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ, նա հետագայում դարձավ մանկական ֆուտբոլային թիմի մարզիչ։

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Հոկեյի ակումբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ-ի գավաթի չեմպիոն (1). 1953
  • ԽՍՀՄ-ի առաջնության բրոնզե մեդալակիր (1). 1953

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (ֆուտբոլային ակումբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Opening the Russia House in Rio 03.jpg

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական չեմպիոն (1). 1956
  • Եվրոպայի գավաթի չեմպիոն (1). 1960
  • Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր (1). 1964
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (4-րդ տեղ) (1). 1966

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին. 1963
  • 11 անգամ ճանաչվել է ԽՍՀՄ-ի լավագույն դարպասապահ
  • Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն դարպասապահ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաշինի խաղերը «Դինամո» Մոսկվայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Տարի ԽՍՀՄ-ի առաջնություն ԽՍՀՄ-ի գավաթ Ընդամնեը
Խաղ Գոլեր
Բաց թողած
Խաղ Գոլեր
Բաց թողած
Խաղ Գոլեր
Բաց թողած
Դինամո (ֆուտբոլային ակումբ) 1950 2 -5 ? '0 2 5
1951 0 0 ' 0 0
1952 0 0 ' 0 0
1953 13 -11 ' 13 -11
1954 24 -20 ' 24 -20
1955 22 -16 ? ' 22 -16
1956 19 -29 ? ? 19 -29
1957 12 -7 ? ? 12 -7
1958 6 -7 ? ? 6 -7
1959 19 -15 ? ? 19 -15
1960 18 ? ? ? 18+? ?
1961 19 ? ? ? 19+? ?
1962 17 ? ? ? 17+? ?
1963 27 -6 ? ? 27+? -6+?
1964 28 ? ? ? 28+? ?
1965 20 ? ? ? 20+? ?
1966 8 -6 ? ? 8+? -6+?
1967 20 -11 6+? ? 26+? -11+?
1968 17 -11 ? ? 17+? -11+?
1969 22 ? ? ? 22+? ?
1970 13 -6 3 ? 16 -6+?
Արդյունք 326 -240 9+? ? 335+? -240+?
RR5110-0100R.png
Yashin2012-1.png

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին կանգնեցվել է Յաշինի արձանը՝ Մոսկվայի «Լուժնիկների շրջանի» Ա․ Ի․ Ռուկավիշնիկովայի սպորտային համալիրում
  • 1991 թվականին հուշարձան է կանգնեցվում Մոսկվայի «Դինամո» կենտրոնական մարզադաշտում (քանդակագործ՝ Ա․ Ի․ Ռուկավիշնիկով)
  • 2011 թվականի մայիսին Գրոզնիում Կոսիորի փողոց վերափոխվել է Լև Յաաշինի անունով
  • 2011 թվականին բացվեց փողոց Գրոզնիում ի հիշատակ ֆուտբոլիստի
  • Տոլյատիում կա Լև Յաշինի անունով փողոց
  • ՖԻՖԱ-ն սահմանել է Լև Յաշինի անունով մրցանակ՝ աշխարհի գավաթի վերջնական փուլում՝ լավագույն խաղացող
  • «Օգոնյոկ» ամսագիրը Լև Յաշինին պարգևատրեց «Տարվա դարպասապահ» անվամբ
  • 2009 թվականի հունվարի 28-ին Ռուսական կենտրոնական բանակը հայտարարել է շրջանառության մեջ՝ ազատ արձակել արծաթե մետաղադրամ (2 ռուբլի արժողությամբ) «Ռուսաստանի նշանավոր մարզիկներ» անվանմամբ, ի պատրվ Լև Յաշինի։ Մետաղադրամների դուրս են եկել շրջանառության 3000 կտորով, 925 նմուշանոց արծաթից, մաքուր մետաղի քաշը 15,5 գրամ։ Չնայած հայտարարված ազատ արձակված օրվանից, մետաղադրամներիը կնքվել են 2010 թվականով։
  • 2008 թվականին ՀՀ-ի կենտրոնական բանակը սկսեց արտադրել մի շարք մետաղադրամներ «Ֆուտբոլի արքա» անվանմամբ, ի հիշատակ Լև Յաշինի։ Անվանական արժեքը՝ 100 դրամ, որը պատրաստված է 925 նմուշանոց արծաթից, հակառակ երեսի կենտրոնում շարքի լոգոն է։ Մետաղադրամի եզրին երլրի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետություն, և անգլերեն Republic of Armenia. Լոգոի տակ՝ անվանական արժեքը՝ 100 դրամ։ Ներքևում՝ ազատ արձակված տարին, և Հայաստանի Հանրապետության զինանշանը։
  • 2014 թվականի հունիսի 21-ին Բրազիլիայի՝ Ռիո դե Ժանեյրոյում ներկայացվել է Լև Յանշինի հուշարձանը։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Yashin2012-4.jpg

1980-ական և 1990-ական թվականներին բազմիցս խոսվում էր, որ Լև Յաշինի Միլիոնատերերի փողոցում գտնվող տունը քանդել են, որտեղ ապրում էր նրա որդին։ 1999 թվականին Յաշինի 70 ամյակին Մոսկվայի զորքերը շրջապատում են նրա տունը, խոսելով այն մասին, որ տան քանդումը դադարել է։ 1960 թվականին տեղափոխվել է տարածքի «Ավազոտ» փողոցը։ 2011 թվականի հոկտեմբերի 22-ին նրա տանը՝ Չապաևսկու փողոցի 18/1 նրբանցքում, որտեղ ապրել է 1964 թվականից 1990 թվականը, դարձավ թանգարան։

Նամականիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտեսեռատայի փոստային միավորով 4 նամականիշներ՝ 2 դոլլար արժողությամբ, նվիրվել է ՖԻՖԱ-ի 1994 թվականի աշխարհի գավաթին (ԱՄՆ

Կոմպոզիցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Яшин Л. И. Записки вратаря. — М.։ Библиотека журнала «Огонёк», 1976. — էջ 64
  • Яшин Л. И. Счастье трудных побед. — М.։ Физкультура и спорт, 1985. — էջ 208 — (Сердца, отданные спорту).

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Моя футболиада

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Асаулов В. Ф. Лев Яшин — русский гений. — М.։ Вагриус, 2008. — էջ 368 — ISBN 978-5-9697-0471-8.
  • Венглинский Г. П., Ильинский М. М. Лев Яшин։ вратарь эпохи. Заметки и мнения современников. — М.։ Вече, 2005. — էջ 160 — ISBN 5-9533-1007-2.
  • Винокуров В. И. Лев Яшин։ биографический очерк. — М.։ Книжный клуб, 1999. — էջ 64 — (Память. Спорт как спорт). — ISBN 5-7717-0017-7.
  • Винокуров В. И. Яшин, Платини, Беккенбауэр и Мюллер։ биографические очерки. — М.։ Эксмо, 2009. — էջ 288 — (Клуб 100 лучших футболистов мира). — ISBN 978-5-699-31147-7.
  • Галедин В. И. Лев Яшин. — М.։ Молодая гвардия, 2014. — էջ 301 — (Жизнь замечательных людей. Вып. 1462). — ISBN 978-5-235-03669-7.
  • Горянов Л. Б. Новеллы о вратаре. — М.։ Советская Россия, 1973. — էջ 192
  • Есенин К. С. Футбол. Сборная СССР. — М.։ Физкультура и спорт, 1983. — էջ 208
  • Соскин А. М. Триумф без пощады. Лев Яшин сквозь фильтр времени. — М.։ Книжный клуб, 2004. — էջ 111
  • Соскин А. М. Лев Яшин. За кулисами славы. — М.։ Алгоритм, 2007. — էջ 413 — (Память). — ISBN 978-5-9265-0422-1.
  • Соскин А. М. Лев Яшин. Блеск сквозь слёзы. — М.։ Алгоритм, 2009. — էջ 384 — ISBN 978-5-9265-0710-9.
  • Соскин А. М. Лев Яшин. Легендарный вратарь. — М.։ Алгоритм, 2014. — էջ 349 — (Легенды нашего спорта). — ISBN 978-5-4438-0705-8.

Տեսադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • DVD. «Ты был кумиром нашим: Лев Яшин». Серия։ Звёзды российского спорта. Վավերագրական ֆիլմ, ВИБ-ֆիլմ, 2004 թվական, 72 րոպե, Ռուսաստան
  • VHS. «Вратарь ХХ века: Лев Яшин». Дистрибьютор։ ТЕН-Видео. Սպորտային հեռուստածրագիր, ЦСДФ. 1989 թվական, ԽՍՀՄ
  • VHS. «Звёзды России. Лев Яшин. Легенды и были». Серия։ Звёзды России. Վավերագրական ֆիլմ, Орбита-М. 2000 թվական, 52 րոպե, Ռուսաստան
  • Поиск по «Լև Յաշին» на Google videos

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]