Jump to content

Ռոնալդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոնալդո Նազարիո Դե Լիմա
Ազգությունը բրազիլիացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն O fenômeno և R9
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 22, 1976 (48 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 183
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Համար 9
Պատանեկան կարիերա
1986-1989 Բրազիլիա Թինիս ակումբ Վալկեյր(ֆուտզալ)
1989-1990 Բրազիլիա Սոսիալ Ռամոս
1990-1993 Բրազիլիա Սան-Քրիստոֆան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993-1994 Բրազիլիա Կրուզեյրո 34(34)
1994-1996 Նիդերլանդներ ՊՍՎ 46(42)
1996-1997 Իսպանիա Բարսելոնա 37(34)
1997-2002 Իտալիա Ինտեր 68(49)
2002-2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ 127(83)
2007-2008 Իտալիա Միլան 20(9)
2008-2011 Բրազիլիա Կորինտիանս 52(29)
1993-2011 Ամբողջ կարիերա 384(280)
Ազգային հավաքական
1993-1994 Բրազիլիա մինչև 17 22(22)
1994-2011 Բրազիլիա Բրազիլիա 98(62)
1996 Բրազիլիա օլիմպիական 8 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոնալդո Լուիս Նազարիո Դե Լիմա (պորտուգալերեն՝ Ronaldo Luís Nazário de Lima, սեպտեմբերի 22, 1976(1976-09-22)[2][3][4][…], Իտագուաի, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5]), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիկներից մեկը[6][7][8][9][10]։ Հանդես է եկել Բրազիլիայի «Սան Քրիստովաո», «Կրուզեյրո», Հոլանդիայի «ՊՍՎ Էյնդհովեն», Իսպանիայի «Բարսելոնա», Մադրիդի «Ռեալ», իտալական «Ինտեր», «Միլան» թիմերում։ Ազգային հավաքականում անցկացրել է 98 խաղ, խփել 62 գոլ։ ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1994 և 2002 աշխարհի չեմպիոն, 1998 աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր, Հարավային Ամերիկայի կրկնակի չեմպիոն 1997-99, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիրների 2002, գավաթակիրների 1997, ՈՒԵՖԱ-ի 1998 գավաթակիր, միջմայրցամաքային գավաթի հաղթող 2002-ին։ 1996-97 և 2002 աշխարհի, իսկ 1997 և 2002 Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։ Ըստ «World Soccer» ամսագրի Ռոնալդոն լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում տասներեքերորդն է։

1993 թվականին Ռոնալդոն մուտք գործեց իր առաջին պրոֆեսսիոնալ ակումբը։ Դեպի «Կրուզեյրո» տրանսֆերի գինը կազմում էր 50.000 ԱՄՆ Դոլլար։ Այս ակումբում սկսած 1993 հուլիսից մինչև 1994 օգոստոս նա 57 գոլի հեղինակ դարձավ։ Լինելով առաջնությունների լավագույն ռմբարկուն, նա ուշադրության արժանացավ եվրոպական ակումբների կողմից։

ՊՍՎ Էյնդհովեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 հուլիսին նա տեղափոխվեց հոլանդական ՊՍՎ 5.000.000 ֆունտ ստեռլինգով։ Շուտով նրա հետ գործարք ստորագրեց «Nike» ընկերությունը։ Հոլանդերենի վատ իմացությունը, վատ կլիման և անհարմար սնունդը սակայն չխանգարեցին 17-ամյա Ռոնալդոյին դառնալ Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուն, իսկ իր թիմը գրավեց երրորդ տեղը։ 1995 թվականի սկզբում Միլանի Ինտեր ակումբի նախագահը՝ Մասսիմո Մորատտին, «ՊՍՎ» ակումբի հետ եկան համաձայության, Ռոնալդոյի «Ինտեր» գնալու կապակցությամբ։

Երկրորդ մրցաշրջանի ժամանակ Ռոնալդոյի գործերը ավելի վատացան։ Ակումբը նորից հայտնվեց երրորդ տեղում, բացի այդ ֆուտբոլիստը ծնկի հատվածում ցավեր էր զգում։ Ռոնալդոն դադարեց մարզվել մի քանի օր, բայց դա չօգնեց նրան։ 1996 թվականի փետրվարն նա տանում է ծնկի վիրահատություն և 4 ամիս դուրս չի գալիս խաղադաշտ։ Բրազիլացի հարձակվող Ռոմարիոն խորհուրդ տվեց Ռոնալդոյին ֆիզիոթերապեվտ Նիլտոն Պետրոնեին, որի մոտ անձամբ ինքն էր բուժվել։ Ռոնալդոն լքեց Էյդնհովենը և անցավ 90-օրյա կլինիկական բուժման։ Այդ ամբողջ ընթացքում նա ֆիզիոթերապիա էր անցնում մարզադահլիճում և լողավազանում։ Ապաքինումից հետո նա իհարկե հասավ Հոլանդիայի գավաթի եզրափակիչ խաղին, բայց գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը թույլ տվեց նրան անցկացնել խաղի վերջին մի քանի րոպեն, դրանից հետո Ռոնալդոն լքեց ՊՍՎ-ն։

Ատլանտայի օլիմպիական խաղերի ժամանակ Բրազիլիան դարձավ բրոնզե մեդալակիր, և Ռոնալդոն այդ առաջնությունում ցույց տվեց հիանալի ֆուտբոլ։ Կատալոնյան Բարսելոնան առաջարկեց ՊՍՎ-ին 20.000.000 միլիոն ամերիկյան դոլլար, իսկ «Ինտերը» հրաժարվեց վճարել ավելի մեծ գումար։ Այսպիսով Ռոնալդոն դարձավ Բարսելոնայի ֆուտբոլիստ։ Բարսելոնայում նա անցկացնում էր հիանալի խաղեր, խփում էր շատ գոլեր։ «Կոմպոստելա» ակումբի դեմ խաղում նա դաշտի կենտրոնից խլեց գնդակը, ճեղքելով ամբողջ պաշտպանութունը մոտ 11 մետրից հարվածեց դարպասին և դարձավ անկրկնելի գոլի հեղինակ։ Իր հիանալի խաղը նա ցուցադրեց մինչև տարեվերջ, և ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով մոլորակի լավագույն ֆուտբոլիստ։

1996-1997 մրցաշրջանում նա 49 խաղում 47 գոլ խփեց։ Նրա շնորհիվ Բարսելոնան նվաճեց Իսպանիայի գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը և Գավաթակիրների գավաթը։

1997 թվականի հուլիսին, Ռոնալդոն տեղափոխվեց Միլանի «Ինտեր»։ Իտալական ակումբը բրազիլացու համար վճարել էր 25.000.000 ֆունտ ստեռլինգ։ Նրան դիմավորեց 10.000 երկրպագու, նույնքան մարդ էլ կար ակումբի մարզասրահում։ Ռոնալդոն իր սիրելի 9 համարի փոխարեն կրում էր 10 համարը, քանի որ ինը համարը զբաղված էր։ Այդպիսի մարզազգեստերը Ռոնալդոյի անվամբ շատ էին գնվում երկրպագուների կողմից։

Ակումբ տեղափոխվելը վատ չազդեց ֆուտբոլիստի վրա։ «Պյաչենցա» ակումբի դեմ խաղում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ, և երկրպագուները նրան անվանեցին «Ֆենոմեն»։

1997 թվականի արդյունքներով նա ստացավ Ոսկե Գնդակը և պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը երկու տարին անընդմեջ տարվա լավագույն ֆուտբոլիստը ճանաչվեց, սակայն նրա ռեկորդը վերջերս գերազանցեց արգենտինացի հրաշամանուկ Լեո Մեսսին՝ 4 անգամ անընդմեջ ստանալով ոսկե գնդակը։ «Ինտերը» Իտալիայի առաջնությունում հետ ընկավ Յուվենտուսից և գրավեց երկրորդ տեղը, ինչպես նաև հաղթեց ՈՒԵՖԱ-ի եվրո լիգայի գավաթը։

Ռոնալդոյի Ինտերի մարզաշապիկը

1998-1999 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մրցաշրջանից առաջ եղավ համարների փոխանակում, և Ռոնալդոն արդեն ստացել էր իր սիրելի 9 համարը։ 1999 թվականին ՖԻՖԱ-ի տվյալներով «Տարվա լավագույն ֆուտբոլիստների» շարքում գրավեց երկրորդ տեղը, զիջելով ֆրանսիացի Զիդանին։ Այս սեզոնում Ռոնալդոյին սկսեց անհանգստացնել աջ ծնկի հատվածի ցավերը, բայց Նիլտոն Պետրոնեն չթույլատրեց նորից վիրահատություն անել, քանի որ ցավերը մշտական չէին։

1999-2000 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մրցաշրջանը նույնպես վատ չսկսվեց Ռոնալդոյի համար, բայց «Լեչչե»-ի դեմ հանդիպումը ցույց տվեց, որ վիրահատությունը պարտադիր է։ Բուժումը անցկացվում էր Փարիզի կլինիկաներից մեկում, վերականգնումը պահանջում էր 4 ամիս։ Բուժման ընթացքում նա իմացավ, որ իր կինը հղի է և խոստացավ, որ «Իմ տղան պետք է տեսնի ինձ դաշտում»։

Որդին՝ Ռոնալդը, ծնվեց ապրիլի 6-ին, բայց Ռոնալդոյի բուժումը ավարտվում էր ապրիլի 12-ին։ Ինտերը պետք է խաղար Լացիոյի դեմ՝ Իտալիայի գավաթի եզրափակիչում։ Բժիշկները թույատրեցին նրան խաղալ միայն 20 րոպե։

Այս հանդիպումը նա վատ չանցկացրեց, մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, բայց մի դրվագում նա ընկավ խոտածածկին և բռնեց ծունկը։ Արցունքոտ աչքերով և ուժեղ գոռացող Ռոնալդոյին տարան դաշտից։ Ռոնալդոյին տարան Փարիզ, բայց այս անգամ պետք էր լուրջ վիրահատություն և մեկ տարվա բուժում։

Ռոնալդոն ստանում էր մեծ օգնություն երկրպագուներից, հարազատներից և թիմակիցներից։ Նրան այցելեցին Զիդանը, Պելեն, Բրազիլիայի նախագահը։ 2000 թվականի մարտին նա վերադարձավ ֆուտբոլ՝ «Մարականա» ստադիոնում, որտեղ նրան ուղեկցում էին Միխայիլ Շումախերը և Զիկոն։ Դուրս գրվելով հիվանդանոցից, նա վերադարձավ Իտալիա, խաղում էր ընկերական հանդիպումներում։ Այն 2 տարիները, որ նա անցկացրեց դաշտից դուրս, կորցրեցին նրա համբավը, Բրազիլիայում շատ ֆուտբոլիստներ ի հայտ եկան, որոնց հետ նա պետք է պայքարեր 2002-ին աշխարհի առաջնությունում մասնակցելու համար։

2002 թվականի աշխարհի առաջնության խաղերին նա հիանալի հանդես եկավ, դառնալով 8 գոլի խեղինակ և նվաճելով չեմպիոնական տիտղոսը։ Այդ իսկ պատճառով Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլիստին գնեց 40.000.000 ֆունտ ստեռլինգով։ Աստղային այս ակումբում արդեն խաղում էին Լուիշ Ֆիգուն և Զինեդին Զիդանը։ Առաջին իսկ խաղից նա սկսեց հիանալի հանդես գալ, խփում էր գոլեր, ցույց էր տալիս հիանալի ֆուտբոլ։ 2002 աշխարհի առաջնությանը արժանանալով առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, մյուս կողմից ել հիանալի խաղը «Ռեալում» ֆուտբոլիստին մոլորակի լավագույն ֆուտբոլիստ դարձրեցին արդեն երրորդ անգամ։ Առաջին «Էլ-Կլասիկոյում» Ռոնալդոն խաղալ չկարողացավ, գրիպի պատճառով։ 2003 թվականին նա խաղաց պատասխան հանդիպումը և գոլ խփեց, խաղն ավարտվեց 1-1։ Այսպիսով բրազիլացու «Ռեալում» հայտնվելով նրանք հաղթեցին Իսպանիայի առաջնությունում։

Չեմպիոնների Լիգա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալը» երկու խմբային փուլերը հաջող անցկացրեց, իսկ 1/4 եզրափակչում մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» էր։ Առաջին խաղը տեղի ունեցավ Մադրիդում, որը հաղթեց «Ռեալը» 3-1 հաշվով։ Պատասխան հանդիպումը ավարտվեց Մ. Յունայթեդի հաղթանակով 4-3 հաշվով, իսկ Ռոնալդոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ արժանանալով մրցակցի երկրպագուների ծափահարություններին։ Ընդհանուր 6-5 հաշվով հաղթելով՝ Ռեալը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում մրցակիցը Թուրինի «Յուվենտուսն» էր։ Սեփական դաշտում Ռեալը Ռոնալդոյի և Ռոբերտո Կառլոսի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց մրցակցին։ Սակայն Ռոնալդոն վնասվածք ստացավ և պատասխան խաղի միայն վերջում դաշտ դուրս եկավ։ Ռոնալդոն վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն այն վրիպեց Լուիշ Ֆիգուն։ Յուվենտուսը հաղթեց 3-1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։ Չնայած Իսպանիայի չեմպիոն դառնալուն՝ Ռեալի ղեկավարները հեռացրին թիմի մարզիչ Վիսենտե դել Բոսկեին գլխավոր մարզչի պաշտոնից։

Ռոնալդոն 2005-ին

Անհաջող մրցաշրջանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ երկու մրցաշրջաններում Ռոնալդոն չնվաճեց և ոչ մի գավաթ, միայն երկու անգամ նա հայտնվեց լավագույն ռմբարկուների հնգյակում։ «Ռեալը» 2 անգամ պարտվեց «Բարսելոնային» չեմպիոնության համար, «Չեմպիոնների Լիգայում» 1/8 եզրափակչում նույնպես պարտվեց։ Մյուս կողմից Ռոնալդոյին սկսեց անհանգստացնել իր քաշը։ Քննադատները շատ երկրպագուների հետ միասին վատաբանում էին նրան, և այս ճնշման տակ աշխարհի երկակի չեմպիոնը որոշեց պատրաստվել 2006 թվականի աշխարհի առաջնությանը։

Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, լքեց ակումբը, իսկ նրա տեղը գրավեց Ռամոն Կալդերոնը, որը Ֆաբիո Կապելլոյին նշանակեց գլխավոր մարզիչ։ Ռոնալդոյի համար դժվար էր աշխատելը այս մարզչի հետ, քանի որ Կապելլոն չէր թույլատրում նրան խաղալ առաջին կազմում։ Այս սրված հարաբերությունները վերջացավ վեճով, և Ռոնալդոն որոշեց տեղափոխվել ուրիշ ակումբ։

Մրցաշրջան 2006-2007

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարին, Ռոնալդոն տեղափոխվեց Միլան 6 միլիոն ֆունտ ստերլինգով։ Խաղում էր 99 համարի տակ, քանի որ 9 համարի տակ խաղում էր Ֆիլլիպո Ինզագին։

Երկրորդ մրցաշրջանում նա խաղում էր շատ լավ և դարձավ 7 գոլի հեղինակ, որից մեկը «Ինտերի» դեմ դերբիում։

Մրցաշրջան 2007-2008

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մրցաշրջանը անհաջող սկսվեց Ռոնալդոյի համար, քանի որ ոչ շատ լուրջ վնասվածք ուներ։ Խաղում էր միայն ընկերական խաղերում, և ընդամենը 2 գոլ էր խփել։ Միլանի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարեց որ, Ռոնալոն այլևս դուս չի գա խաղադաշտ, վնասվածքի պատճառով։

Լուրջ վնասվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց այս մրցաշրջանում, «Սան-Սիրո» մարզադաշտում «Լիվորնոյի» դեմ հանդիպմանը Ռոնալդոն դուրս եկավ փոխարինման և միանգամից միացավ խաղին։ Ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր։ Մի ցավալի դրվագում, երբ նա պայքարում էր Վիդիգալի և Դարիո Կնեժեվիչի դեմ, ուժեղ հարված ստացավ, բռնեց ծունկը և ընկավ խոտածացկին։ Հասկանալի դարձավ, որ Ռոնալդոն վնասվացծք ունի, և այս անգամ շատ ավելի լուրջ քան մյուսները։

Բժիշկները և երկրպագուները կարծում էին, որ Ռոնալդոյի կարիերան ավարտված է, իսկ ինքը ֆուտբոլիստը անորոշության մեջ էր։ Միլանը չերկարացրեց պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, և Ռոնալդոն դարձավ ազատ ֆուտբոլիստ։ Մի քանի ամիս բուժվելուց հետո, նա հայտարարեց որ վերադառնում է ֆուտբոլ ու շարունակեց պարապմունքները բրազիլական «Ֆլամենգոյում»։ Այդ ընթացքում շատ ակումբներ սկսեցին հետաքրքվել ֆուտբոլիստով, մանստավորապես «Ֆլամենգոն», «Սիենան», Փարիզի «Սեն-Ժերմենը», «Մանչեստեր Սիթին», «Սամդորիյան», «Բեշիկթաշը» և իր նախկին ակումբ «Միլանը»։

Ռոնադլոն Կորինտիանս տեղափոխվելիս

Դեկտեմբերի 9-ին Ռոնալդոն մեկ տարվա պայմանագիր է ստորագրում բրազիլական Կորինտիանս ակումբի հետ և ներկայացվում է դեկտեմբերի 12-ին։ Թիմում նա ստացավ 9 համարը։ Իր դեբյուտային հանդիպմանը նա գլխով գոլ խփեց ինչով երջանկացրեց երկրպագուներին։ Կորինտիանսի հետ նա նվաճեց Սան Պաուլուի գավաթը, իսկ առաջնությունում ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ։ Ակումբում նա մեկ անգամ վնասվածք ստացավ և 2 հանդիպում բաց թողեց։ Հուլիսի 1-ին ակումբի հետ նվաճեց Բրազիլիայի գավաթը որի եզրափակչում նա դարձավ գոլի հեղինակ։ Այս գավաթի շնորհիվ Կորինտիանսը նվաճեց Կոպա Լիբերդատորեսի ուղեգիր։ Բրազիլիայի լիգայի 9-րդ տուրում Ֆլյումինենսեյի դեմ խաղում Ռոնին խփեց իր առաջին հեթ-տրիկը Կորինտիանսում։ Կորինտիանսը պարտվեց Պաուլիստա ակումբին ինչից հետո երկրպագուները վատ խոսքեր հնչեցրին նրա հասցեին տրիբունաներից, որին Ռոնալդոն պատասխանեց նույն կերպ։ 14-րդ տուրում Պալմերայսի դեմ խաղում Ռոնալդոն կոտրեց ձեռքը ինչից հետո այլևս խաղադաշտ դուրս չեկավ։ Փետրվարի 14-ին նա հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ 2011-ի հունիսի 7-ին տեղի ունեցավ Բրազիլիա-Ռումինիա ընկերական խաղը, որը Ռոնալդոյի համար վերջինն էր։

Բրազիլիայի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխարհի չեմպիոն 1994, 2002, փոխչեմպիոն 1998
  • Հարավային Ամերիկայի չեմպիոն 1997, 1999
  • Կոնֆեդերացիաների գավաթակիր 1997
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ 1998
  • ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի գավաթ 1997/98
  • ՈւԵՖԱ գավաթակիրների գավաթ 1996/97
  • Հոլանդիայի գավաթ 1995/96
  • Իսպանիայի չեմպիոն 2002/03, 2006/07
  • Միջմայրցամաքային գավաթ 2002
  • ՈւԵՖԱ սուպերգավաթ 2002, 2007
  • Իսպանիայի սուպերգավաթ 2003
  • Սան Պաուլույի գավաթ 2009
  • Բրազիլիայի գավաթ 2009

Անհատական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ 1996, 1997, 2002
  • Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ 1997, 2002
  • Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ 1997, 1999
  • ՈւԵՖԱ ամենաարժեքավոր ֆուտբոլիստ 1998
  • Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու 2002 8 գոլ
  • Աշխարհի առաջնության ռեկորդսմեն 15 գոլ
  • ՖԻՖԱ բոլոր ժամանակների 100 ֆուտբոլիստների ցանկ
  • ՖԻՖԱ մոլորակի լավագույն ֆուտբոլիստ 1999

Տվյալ ցուցակներում նշված են միայն կարևորագույն տիտղոսները։

Ակումբ/հավաքական Մրցաշրջան Հանդիպումներ Գոլեր
Կրուզեյրո 1993-1994 59 57
ՊՍՎ 1994-1996 70 66
Բարսելոնա 1996-1997 51 47
Ինտերնացիոնալե 1997-2002 115 71
Ռեալ Մադրիդ 2002-2007 194 118
Միլան 2007-2008 21 10
Կորինտիանս 2008-2011 69 35
Բրազիլիա 1994-2011 105 67
Բրազիլիա U17 1993 7 5
Բրազիլիա U21 1996 8 6
Ընդհանուր 1993-2011 699 482

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://de.fifa.com/worldcup/awards/golden-ball/intro.html
  2. http://www.universalis.fr/encyclopedie/ronaldo/
  3. https://global.britannica.com/biography/Ronaldo
  4. http://www.lequipe.fr/Football/FootballFicheJoueur4256.html
  5. 5,0 5,1 https://www.msn.com/es-es/deportes/futbol/la-incre%C3%ADble-historia-de-ronaldo-naz%C3%A1rio-de-lima/ss-AA16uK9F
  6. Wilson, Paul (2011 թ․ փետրվարի 14). «Ronaldo: In his pomp, he was a footballing force close to unstoppable». The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. Kent, David (2014 թ․ հունիսի 6). «Zlatan Ibrahimovic hails Ronaldo as best player he has ever played against». Daily Mail. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. Stevens, Andrew (2009 թ․ նոյեմբերի 25). «Face to face with Zinedine Zidane». CNN. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «Ronaldo, a phenomenon in every sense». FIFA. 2012 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «Ronaldo tucks into some crisps whilst he enjoys a boozy boat trip in Ibiza». Daily Mail. 2014 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդո» հոդվածին։