Դինո Ձոֆ
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 28, 1942[1][2][3] (81 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարիանո դել Ֆրիուլի, ente di decentramento regionale di Gorizia, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1961-1963 |
![]() | 38 | (0) |
1963-1967 |
![]() | 131 | (0) |
1967-1972 |
![]() | 143 | (0) |
1972-1983 |
![]() | 330 | (0) |
Ընդհանուր | 642 | (0) | |
Ազգային հավաքական | |||
1968-1983 |
![]() | 112 | (0) |
Մարզչական կարիերա | |||
1988-1990 |
![]() | ||
1990-1994 |
![]() | ||
1996-1997 |
![]() | ||
1998-2000 |
![]() | ||
2001 |
![]() | ||
2005 |
![]() | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դինո Ձոֆ (իտալերեն՝ Dino Zoff, փետրվարի 28, 1942[1][2][3], Մարիանո դել Ֆրիուլի, ente di decentramento regionale di Gorizia, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, դարպասապահ։ Համարվում է Իտալիայի հավաքականի ամենատարեց աշխարհի չեմպիոնը[4]։ Այդ ժամանակ նա եղել է 40 տարեկան, եղել է թիմի հիմնական դարպասապահը և թիմի ավագը։ 1972-1974 թվականներին նա պաշտոնական խաղերի ժամանակ հավաքականի դարպասը 1 142 րոպե պահել է անառիկ։ Խաղերի քանակով (112 խաղ) հավաքականում համարվում է հինգերորդ ֆուտբոլիստը՝ զիջելով Անդրեա Պիռլոյին, Պաոլո Մալդինիին, Ֆաբիո Կանավառոյին և Ջանլուիջի Բուֆֆոնին։ Խաղացել է «Ուդինեզեյում», «Մանտովայում», «Նապոլիիում» և «Յուվենտուսում»։ Համարվում է XX դարի 3-րդ լավագույն դարպասապահը՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (անգլ.՝ International Federation of Football History & Statistics)՝ Լև Յաշինից և Գորդոն Բենկսից հետո։ Դասվել է ՖԻՖԱ 100 ֆուտբոլիստների շարքին։ 2003 թվականին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է վերջին 50 տարիների Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինոն ծնվել է Մարիանո դել Ֆրիուլիում (կոմունա Իտալիայում)։ Իր կարիերայի սկզբում՝ 14 տարեկանում, նրան մերժել են «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Պատճառն այն էր, որ նա կարճահասակ էր։ 5 տարի անց նրա հասակը աճեց 33 սմ-ով։ Մեկնարկային առաջին խաղը Սերիա A-ում 1961 թվականի սեպտեմբերի 24-ին էր, «Ուդինեզեի» կազմում, որի ժամանակ իր թիմը մրցում էր Ֆիորենտինայի հետ։ Դինոյի թիմը պարտվց 5-2 հաշվով, սակայն բաց թողնված գոլերն իր մեղքով չէին[5]։ Առաջին մրցաշրջանում Ձոֆը «Ուդինեզեի» կազմում անցկացրեց 4 խաղ։ Թիմը դուրս մնաց Սերիա A-ից Սերիա B։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը, և թիմը վերադարձավ Սերիա A։

1963 թվականին նա տեղափոխվել է «Մանտովա», որտեղ անց է կացրել 4 մրցաշրջան՝ խաղալով 131 խաղ։ 1967 թվականին տեղափոխվել է «Նապոլի», որտեղ անց է կացրել 5 մրցաշրջան՝ խաղալով 143 խաղ։ Այդ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերել և 1968 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ հայտնվել է հավաքականում, և այդ ժամանակ էլ Իտալիայի հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հավաքականում հաջորդ լուրջ ձեռքբերումը 1970 թվականին էր, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ Դինո Ձոֆի հավաքականը Մեքսիկայում նվաճեց արծաթե մեդալ։ Իտալիայի հավաքականում անց է կացրել 112 խաղ, որից 59-ը՝ թիմի ավագի թևկապով[6]։
1972 թվականին տեղափոխվեց «Յուվենտուս», որի կազմում անցկացրեց 11 մրցաշրջան՝ 6 անգամ հաղթելով Իտալիայի առաջնությունը, 2 անգամ՝ Իտալիայի գավաթը և 1 անգամ ՈՒԵՖԱ գավաթը։
1988 թվականին սկսել է մարզչական կարիերան։ Մարզել է «Յուվենտուսը», «Լացիոն», Իտալիայի ազգային հավաքականը և «Ֆիորենտինան»
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերիա A (6). 1972–73, 1974–75, 1976–77, 1977–78, 1980–81, 1981–82
- Իտալիայի գավաթ (2). 1978–79, 1982–83
- ՈՒԵՖԱ գավաթ (1). 1976-77
- Եվրոպայի գավաթ (երկրորդ տեղ). 1972-73, 1982-83
- Միջմայրցամաքային գավաթ (երկրորդ տեղ). 1973
Իտալիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի առաջնություն (1). 1982
- Եվրոպայի առաջնություն (1). 1968
Մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիայի գավաթ (1). 1989-90
- ՈՒԵՖԱ գավաթ (1), 1989-90
Իտալիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի առաջնություն (երկրորդ տեղ). 2000
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիայի Ոսկե խաղացող. վերջին 50 տարիների լավագույն իտալացի ֆուտբոլիստ. նոյեմբեր 2003
- ՈՒԵՖԱ-ի հոբելյանական քվեարկություն. #5
- Ոսկե գնդակ (երկրորդ տեղ). 1973
- ՖԻՖԱ 100
- ՖԻՖԱ Մերիտի շքանշան. 1984
- Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքական. 1968, 1980
- Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքական. 1982
- Աշխարհի առաջնության լավագույն դարպասապահ. 1982
- Golden Foot-ի «Ֆուտբոլի լեգենդներ» մրցանակ. 2004
- Իտալական ֆուտբոլի փառքի սրահ. 2012
- Իտալական սպորտի փառքի ծառուղի. 2015
- World Soccer ամսագրի 20-րդ դարի 100 լավագույն ֆուտբոլիստներ. 1999
- IFFHS-ի լեգենդ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Великие футболисты Archived 2016-05-05 at the Wayback Machine.
- Легендарный итальянский голкипер - Дино Дзофф
- Великий вратарь
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 1982 final WC Italy - Germany FR 3:1
- ↑ ZOFF Dino: l’ultima Leggenda
- ↑ Дзофф, Дино это:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Planet World Cup - Legends - Dino Zoff
- FIFA Tournaments - Players & Coaches - Dino ZOFF Archived 2018-03-04 at the Wayback Machine.
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- ՖԻՖԱ 100
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Ուդինեզեի ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- 20-րդ դարի իտալացիներ
- 21-րդ դարի իտալացիներ
- Ֆիորենտինա ՖԱ մարզիչներ