ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
| ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա UEFA Champions League | |
|---|---|
| Երկիր | Եվրոպա |
| Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ |
| Հիմնվել է | 1955 (1992 թ.-ից ներկա կառուցվածքով) |
| Ակումբների քանակ | 32 (խմբային փուլ) 76 (ընդհանուր) |
| Ամենատիտղոսավոր թիմ | |
| Պաշտոնական կայք | uefa.com/uefachampionsleague |
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (անգլ.՝ UEFA Champions League, սովորաբար՝ Չեմպիոնների Լիգա), ֆուտբոլային, ակումբային ամենամյա առաջնություն, որն անց է կացվում Եվրոպայում։ Կազմակերպիչն է ՈՒԵՖԱ-ն։ Անց է կացվում սկսած 1992 թվականից։ Փոխարինել է «Եվրոպական չեմպիոնների գավաթ»-ին (կամ, պարզապես, Եվրոպական Գավաթ, անգլ.՝ European Champion Clubs' Cup, անց է կացվել 1955-1992)։
Ամենապատվավոր առաջնությունն է եվրոպական ֆուտբոլային ակումբների համար և պատվավորներից մեկը ամբողջ աշխարհում։
Առաջնության հաղթող են դարձել 22 ակումբ։ Ամենաշատ հաղթանականեր ունի Ռեալ Մադրիդ ակումբը (15 հաղթանակ)։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր մրցաշրջանին մասնակցում են 77 ակումբներ ՈՒԵՖԱ անդամ 54 երկրներից (բացառությամբ Լիխտենշտայնի, քանի որ չունի ազգային առաջնություն[1][2])։ Անդամ երկրները բաժանվում են 4 հիմնական խմբերի, որոնք բաշխվում են՝ համաձայն ՈՒԵՖԱ կողմից հաշվարկվող գործակիցների[3]։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 1-3 տեղերում, մասնակցում են չորսական ակումբներով։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 4-6 տեղերում, մասնակցում են երեքական ակումբներով։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 7-15 տեղերում, մասնակցում են երկուական ակումբներով։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 16-54 տեղերում, մասնակցում են մեկական ակումբներով։
Մասնակիցների տեղաբաշխումը ըստ փուլերի
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբներ, որոնք սկսում են այս փուլից | Ակումբներ, որոնք հաղթահարել են նախորդ փուլը | ||
|---|---|---|---|
| Առաջին որակավորման փուլ (4 ակումբ) |
|
||
| Երկրորդ որակավորման փուլ (34 ակումբ) |
|
| |
| Երրորդ որակավորման փուլ | Չեմպիոններ (20 ակումբ) |
|
|
| Ոչ-չեմպիոններ (10 ակումբ) |
|
||
| Փլեյ-օֆֆ փուլ | Չեմպիոններ (10 ակումբ) |
| |
| ոչ չեմպիոններ (10 ակումբ) |
|
| |
| Խմբային փուլ (32 ակումբ) |
|
| |
| 1/8 եզրափակիչ (16 ակումբ) |
| ||
Մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական Չեմպիոնների Գավաթը հանձնվում է ամեն տարի Չեմպիոնների Լիգայում հաղթանակած ակումբին, ընդ որում վերջինս իրավունք ունի այն պահել իր մոտ 10 ամիս։ Որպես հուշ ակումբը ստանում է Գավաթի փոքրացված պատճենը (ոչ ավելին, քան 80%-ով փոքրացված)։ Չեմպիոնների Լիգայում 3 անգամ անընդմեջ կամ 5 անգամ հաղթելուց հետո ակումբը իրավունք ունի Գավաթը (իրական չափերի պատճենը) ընդմիշտ պահել իր մոտ։ Առայժմ միայն վեց ակումբներ ունեն այդ իրավունքը. Ռեալ Մադրիդ, Միլան, Լիվերպուլ, Բավարիա, Այաքս և Բարսելոնա։
Գավաթն ունի 74 սմ բարձրություն, կշռում է 11 կգ։ Պատրաստված է արծաթից։ Նախագծել է շվեյցարացի ոսկերիչ Յուրգ Շտադելմանը Բեռն քաղաքից։ Առաջին գավաթը հանձնվել է 1966 թվականին, Ռեալ Մադրիդ ակումբին, և արժեցել է 10 հազար շվեյցարական ֆրանկ։
Բացի գավաթից, Լիգայի եզրափակիչի մասնակիցներին հանձնվում են նաև մեդալներ. 40 ոսկե մեդալ՝ հաղթողներին, 40 արծաթե մեդալ՝ պարտվողներին[4]։
Պարգևատրում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՈւԵՖԱ-ն պարգևատրում է Չեմպիոնների Լիգա անցած յուրաքանչյուր ակումբին 3-ական միլիոն եվրո գումարով, ինչպես նաև 2.4 միլիոն եվրո՝ խմբային փուլում մասնակցելու համար։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբները ստանում են 600-ական հազար եվրո։ 1/4 եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին վճարվում է 2.5 միլիոն եվրո, կիսաեզրափակչի մասնակցին՝ 3մլն եվրո, եզրափակիչի մասնակիցներից յուրաքանչյուրին՝ 4-ական միլիոն եվրո և հաղթողին՝ 7 միլիոն եվրո պարգևավճար։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Սեզոն | Հաղթող | Երկիր |
|---|---|---|
| 1991-92 | Բարսելոնա | |
| 1992-93 | Օլիմպիկ Մարսել | |
| 1993-94 | Միլան | |
| 1994-95 | Այաքս | |
| 1995-96 | Յուվենտուս | |
| 1996-97 | Բորուսսիա Դորտմունդ | |
| 1997-98 | Ռեալ Մադրիդ | |
| 1998-99 | Մանչեսթեր Յունայթեդ | |
| 1999-00 | Ռեալ Մադրիդ | |
| 2000-01 | Բավարիա Մյունխեն | |
| 2001-02 | Ռեալ Մադրիդ | |
| 2002-03 | Միլան | |
| 2003-04 | Պորտու | |
| 2004-05 | Լիվերպուլ | |
| 2005-06 | Բարսելոնա | |
| 2006-07 | Միլան | |
| 2007-08 | Մանչեսթեր Յունայթեդ | |
| 2008-09 | Բարսելոնա | |
| 2009-10 | Ինտեր Միլան | |
| 2010-11 | Բարսելոնա | |
| 2011-12 | Չելսի | |
| 2012-13 | Բավարիա Մյունխեն | |
| 2013-14 | Ռեալ Մադրիդ | |
| 2014-15 | Բարսելոնա | |
| 2015-16 | Ռեալ Մադրիդ | |
| 2016-17 | Ռեալ Մադրիդ | |
| 2017-18 | Ռեալ Մադրիդ | |
| 2018-19 | Լիվերպուլ | |
| 2019-20 | Բավարիա | |
| 2020-21 | Չելսի | |
| 2021-22 | Ռեալ Մադրիդ | |
| 2022-23 | Մանչեսթեր Սիթի | |
| 2023-24 | Ռեալ Մադրիդ | |
| 2024-25 | ՊՍԺ |
Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ակումբները
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի Նոյեմբերի 6-ի դրությամբ։
| Տեղ | Թիմ | Երկիր | Խաղեր | Հ | Ո | Պ | Գ |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Ռեալ Մադրիդ | 507 | 305 | 85 | 117 | 1112 | |
| 2 | Բավարիա | 412 | 248 | 81 | 83 | 870 | |
| 3 | Բարսելոնա | 367 | 214 | 80 | 73 | 742 | |
| 4 | Յուվենտուս | 315 | 157 | 76 | 81 | 498 | |
| 5 | Բենֆիկա | 312 | 138 | 71 | 104 | 507 | |
| 6 | Մանչեսթեր Յունայթեդ | 299 | 161 | 70 | 68 | 545 | |
| 7 | Միլան | 283 | 138 | 71 | 74 | 455 | |
| 8 | Պորտու | 277 | 126 | 61 | 90 | 411 | |
| 9 | Դինամո Կիեվ | 265 | 109 | 57 | 98 | 370 | |
| 10 | Լիվերպուլ | 262 | 154 | 49 | 59 | 499 |
Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի Նոյեմբերի 6-ի դրությամբ։
| Տեղ | երկիր | Խաղացող | Խաղեր | Րոպե |
|---|---|---|---|---|
| 1 | Կրիշտիանու Ռոնալդու | 187 | 16189 | |
| 2 | Իկեր Կասիլյաս | 181 | 16267 | |
| 3 | Թոմաս Մյուլեր | 165 | 10677 | |
| 4 | Լիոնել Մեսսի | 163 | 13584 | |
| 5 | Չավի Էռնանդես | 157 | 11851 | |
| 6 | Մանուել Նոյեր | 156 | 14113 | |
| 7 | Թոնի Կրոս | 153 | 11962 | |
| 8 | Լուկա Մոդրիչ | 153 | 11002 | |
| 9 | Կարիմ Բենզեմա | 152 | 11128 | |
| 10 | Ռայան Գիգզ | 151 | 11089 | |
| 11 | Ռաուլ Գոնսալես | 144 | 12179 | |
| 12 | Սերխիո Ռամոս | 142 | 12571 | |
| 13 | Պաոլո Մալդինի | 139 | 11932 | |
| 14 | Ռոբերտ Լևանդովսկի | 136 | 11317 | |
| 15 | Ջանլուիջի Բուֆֆոն | 132 | 12000 |
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)
Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի Նոյեմբերի 6-ի դրությամբ
| Տեղ | Երկիր | Խաղացող | Գոլեր | Միջինը
խաղում |
Տարի |
|---|---|---|---|---|---|
| 1 | Կրիշտիանու Ռոնալդու | 141 | 0,77 | 2003-2022 | |
| 2 | Լիոնել Մեսսի[5] | 129 | 0,79 | 2005-2023 | |
| 3 | Ռոբերտ Լևանդովսկի | 105 | 0,81 | 2011- | |
| 4 | Կարիմ Բենզեմա | 90 | 0,59 | 2005-2023 | |
| 5 | Ռաուլ | 71 | 0,50 | 1995-2011 | |
| 6 | Կիլիան Մբապպե | 60 | 0,63 | 2016- | |
| 7 | Ռուդ վան Նիստելռոյ[6] | 60 | 0,77 | 1998-2009 | |
| 8 | Անդրեյ Շևչենկո[7] | 59 | 0,48 | 1994-2012 | |
| 9 | Թոմաս Մյուլեր | 57 | 0,36 | 2008-2025 | |
| 10 | Էրլինգ Հոլանդ | 54 | 1,05 | 2019- | |
| 11 | Մուհամմադ Սալահ | 52 | 0,57 | 2015- | |
| 12 | Թիերի Անրի[8] | 51 | 0,45 | 1997-2012 | |
| 13 | Զլատան Իբրահիմովիչ | 49 | 0,40 | 2001-2023 |
Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները (ներառյալ որակավորման խաղերում խփած գնդակները)[9]
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)
Արտաքին Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gibraltar set to be new kids on the Rock as Uefa votes on its future». The Guardian. 2013 թ․ մայիսի 23.(անգլ.)
- ↑ «UEFA Welcome Gibraltar To Europe's Football Family As 54th Member». insidefutbol.com. 2013 թ․ մայիսի 24.(անգլ.)
- ↑ «2013-14 Չեմպիոնների Լիգայի կանոններ» (PDF). Nyon: ՈՒԵՖԱ. 2013 թ․ մարտ. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.(անգլ.)
- ↑ http://www.uefa.com/MultimediaFiles/Download/Regulations/competitions/Regulations/01/79/68/69/1796869_DOWNLOAD.pdf
- ↑ «Статистика Лионеля Месси на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Статистика Руда ван Нистелроя на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Статистика Андрея Шевченко на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Статистика Тьерри Анри на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ http://www.uefa.com/MultimediaFiles/Download/EuroExperience/competitions/Publications/02/14/56/70/2145670_DOWNLOAD.pdf
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈւԵՖԱ պաշտոնական կայք, Չեմպիոնների Լիգա
- ՈւԵՖԱ պաշտոնական կայք, Չեմպիոնների Լիգայի պատմություն
- ՈւԵՖԱ պաշտոնական կայք, Չեմպիոնների Լիգայի հաղթողներ
- Soccer-Stat.ru, Չեմպիոնների Լիգայի պատմություն
| ||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||