Պաոլո Մալդինի
Պաոլո Մալդինի իտալ.՝ Paolo Maldini | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||
| Ամբողջական անուն | Պաոլո Չեզարե Մալդինի | ||||||||
| Ազգությունը |
| ||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||
| Մականուն | Il Capitano (Ավագ) | ||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1968 (57 տարեկան) | ||||||||
| Ծննդավայր | Միլան, Իտալիա | ||||||||
| Հասակ | 186 սմ | ||||||||
| Քաշ | 85 կգ | ||||||||
| Դիրք | պաշտպան | ||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||
| Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
| Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
|
| |||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||
Պաոլո Չեզարե Մալդինի (իտալ.՝ Paolo Cesare Maldini, հունիսի 26, 1968[3][4][5], Միլան, Իտալիա)՝ իտալացի նախկին ֆուտբոլիստ, Միլանի նախկին անվանի ֆուտբոլիստ Չեզարե Մալդինիի որդին։ Ֆուտբոլի ողջ պատմության լավագույն պաշտպաններից մեկը, խաղում էր ինչպես ձախ, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքերում։ Ողջ մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել Միլան ակումբի կազմում՝ անցկացնելով ռեկորդային 902 խաղ[6], և դառնալով ակումբի խորհրդանիշն ու լեգենդը։ Այդ ընթացքում նա հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, յոթ անգամ՝ Սերիա Ա-ում, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթում, հինգական անգամ՝ Իտալիայի և Եվրոպայի սուպերգավաթներում, երկու անգամ՝ Միջմայրցամաքային գավաթներում, մեկ անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում։ Համարվում է բացարձակ ռեկորդակիր Սերիա Ա-ում անցկացրած խաղերի քանակով՝ 647 խաղ։
Երկար ժամանակ եղել է ինչպես Միլան ակումբի, այնպես էլ Իտալիայի հավաքականի ավագը։ Երկրպագուները նրան կոչում էին "Il Capitano" ((իտալ.) Ավագ) մականունով։
1995 թ.-ին ներկայացվել է «ՖԻՖԱ Տարվա Խաղացող» մրցանակաբաշխությանը և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Միլան ակումբի մեկ այլ խաղացող՝ Ջորջ Վեաին[7]։ 2007 թ.-ին «UEFA Club Football Awards» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Եվրոպայում տարվա լավագույն պաշտպան[8]։
2000 թ.-ի հուլիսի 12-ին, այն բանից հետո, երբ Իտալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Մալդինին պարգևատրվեց Իտալիայի բարձրագույն շքանշանով՝ «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայության համար» շքանշանի սպա (չորրորդ աստիճան)[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաոլո Մալդինին դեռ վաղ մանկական հասակից երազում էր դառնալ ֆուտբոլիստ և նմանվել հորը՝ Միլանի հանրահայտ ավագ Չեզարե Մալդինիին։ 1985 թ.-ի հունվարի 20-ին, երբ նա դեռ 16 տարեկան էր, Ուդինեզեի հետ արտագնա խաղում (1։ 1) ակումբի մարզիչ Նիլս Լիդհոլմը Մալդինիին ընդգրկում է կազմի ցուցակում. դա նրա առաջնամուտն էր մեծ ֆուտբոլ։ Չնայած այդ մրցաշրջանում դա նրա միակ ելույթն էր Ա Սերիայում, սակայն արդեն հաջորդ մրցաշրջանից սկսած մինչև իր կարիերայի ավարտը Մալդինին ամուր գրավում ու պահպանում է իր տեղը ակումբի հիմնական կազմում։
| Մալդինին պաշտպան է Աստծուց |
Մալդինիի մուտքը պրոֆեսիոնալ ֆուտբոլ զուգադիպել է Սիլվիո Բերլուսկոնիի՝ ակումբի նոր նախագահ դառնալու և, դրա հետ կապված, ակումբի վերելքի հետ։ 1987-88 մրցաշրջանի սկուդետտոն դարձել է նրա առաջին տիտղոսը։ Միլանի կազմում նա անց է կացրել 902 խաղ։ Նրա վերջին խաղը ակումբում, որը դարձել է վերջինը նաև կարիերայում, տեղի է ունեցել 2009 թ.-ի մայիսի 31-ին, Ֆիորենտինայի հետ և ավարտվել է Միլանի հաղթանակով՝ 2։ 0 հաշվով։
1986-ից Մալդինին սկսել է հանդես գալ Իտալիայի երիտասարդական հավաքականում, որի մարզիչն այդ ժամանակաշրջանում նրա հայրն էր։ Այս հավաքականի կազմում, երկու տարվա ընթացքում նա անց է կացրել 12 խաղ և դարձել 5 գոլերի հեղինակ։ 19 տարեկան հասակում նա հրավիրվել է Իտալիայի հավաքական, որի կազմում առաջին խաղն անց է կացրել 1988 թ.-ի մարտի 31-ին, Հարավսլավիայի հետ արտագնա ընկերական հանդիպման ժամանակ (1։ 1)։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (126) Մալդինին զիջում է միայն Ֆաբիո Կաննավարոին։ Ազգային հավաքականում նա իր կարիերան ավարտել է 2002 թ.-ին՝ Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ[11]
| Պաոլո Մալդինիի վիճակագրությունը ակումբում | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ակումբ | Սեզոն | Սերիա Ա | Իտալիայի գավաթ | Եվրոպական մրցասպարեզ1 |
Այլ առաջնություններ2 |
Ընդհանուր | |||||||
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||||
| Միլան | 1984–85 | 1 | 0 | - | - | - | - | - | - | 1 | 0 | ||
| 1985–86 | 27 | 0 | 6 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 40 | 0 | |||
| 1986–87 | 29 | 1 | 7 | 0 | - | - | 13 | 0 | 37 | 1 | |||
| 1987–88 | 26 | 2 | 1 | 0 | 2 | 0 | - | - | 29 | 2 | |||
| 1988–89 | 26 | 0 | 7 | 0 | 7 | 0 | - | - | 40 | 0 | |||
| 1989–90 | 30 | 1 | 6 | 0 | 8 | 0 | 3 | 0 | 47 | 1 | |||
| 1990–91 | 26 | 4 | 3 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 35 | 4 | |||
| 1991–92 | 31 | 3 | 7 | 1 | - | - | - | - | 38 | 4 | |||
| 1992–93 | 31 | 2 | 8 | 0 | 10 | 1 | 1 | 0 | 50 | 3 | |||
| 1993–94 | 30 | 1 | 2 | 0 | 10 | 1 | 4 | 0 | 46 | 2 | |||
| 1994–95 | 29 | 2 | 1 | 0 | 11 | 0 | 2 | 0 | 43 | 2 | |||
| 1995–96 | 30 | 3 | 3 | 0 | 8 | 0 | - | - | 41 | 3 | |||
| 1996–97 | 26 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 36 | 1 | |||
| 1997–98 | 30 | 0 | 7 | 0 | - | - | - | - | 37 | 0 | |||
| 1998–99 | 31 | 1 | 2 | 0 | - | - | - | - | 33 | 1 | |||
| 1999–2000 | 27 | 1 | 4 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 38 | 1 | |||
| 2000-01 | 31 | 1 | 4 | 0 | 14 | 0 | - | - | 49 | 1 | |||
| 2001–02 | 15 | 0 | - | - | 4 | 0 | - | - | 19 | 0 | |||
| 2002–03 | 29 | 2 | 1 | 0 | 19 | 0 | - | - | 49 | 2 | |||
| 2003–04 | 30 | 0 | - | - | 9 | 0 | 3 | 0 | 42 | 0 | |||
| 2004–05 | 33 | 0 | - | - | 13 | 1 | 1 | 0 | 47 | 1 | |||
| 2005–06 | 14 | 2 | - | - | 9 | 0 | - | - | 23 | 2 | |||
| 2006–07 | 18 | 1 | - | - | 9 | 0 | - | - | 27 | 1 | |||
| 2007–08 | 17 | 1 | - | - | 4 | 0 | 2 | 0 | 23 | 1 | |||
| 2008–09 | 30 | 0 | - | - | 2 | 0 | - | - | 32 | 0 | |||
| Ընդամենը կարիերայի ընթացքում | 647 | 29 | 72 | 1 | 161 | 3 | 22 | 0 | 902 | 33 | |||
1ներառյալ Չեմպիոնների Լիգա և ՈՒԵՖԱ գավաթ
2ներառյալ Կոպպա Իտալիա, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ, Միջմայրցամաքային գավաթ և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն
3ՈՒԵՖԱ-ի գավաթի փլեյ-օֆֆ խաղեր
Ազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Պաոլո Մալդինիի վիճակագրությունը հավաքականում[12] | |||
|---|---|---|---|
| Հավաքական | Սեզոն | ||
| Խաղեր | Գոլեր | ||
| Իտալիա | |||
| 1988 | 10 | 0 | |
| 1989 | 7 | 0 | |
| 1990 | 11 | 0 | |
| 1991 | 8 | 0 | |
| 1992 | 7 | 0 | |
| 1993 | 5 | 2 | |
| 1994 | 12 | 0 | |
| 1995 | 7 | 1 | |
| 1996 | 7 | 0 | |
| 1997 | 11 | 2 | |
| 1998 | 11 | 1 | |
| 1999 | 7 | 1 | |
| 2000 | 11 | 0 | |
| 2001 | 7 | 0 | |
| 2002 | 5 | 0 | |
| Ընդամենը | 126 | 7 | |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա Ա (7) - 1987-88, 1991-92, 1992-93, 1993-94, 1995-96, 1998-99, 2003-04
- Ֆուտբոլի Իտալիայի գավաթ (1) - 2002-03
- Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթ (5) - 1988, 1992, 1993, 1994, 2004
- Եվրոպայի Չեմպիոնների Գավաթ / ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (5) - 1988–89, 1989–90, 1993–94, 2002–03, 2006–07
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ (5) - 1989, 1990, 1994, 2003, 2007
- Միջմայրցամաքային գավաթ (2) - 1989, 1990
- ՖԻՖԱ Ակումբային աշխարհի առաջնություն (1) - 2007
Ազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թ.-ի «Bravo Award» մրցանակաբաշխության հաղթող
- Մտնում է ՖԻՖԱ 100 ցուցակի մեջ
- Ընդգրկված է եղել 1994 թ.-ի Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ
- Ընդգրկված է եղել 1988, 1996 և 2000 թվականների Եվրոպայի առաջնությունների խորհրդանշական հավաքականների կազմերի մեջ
- «Football Soccer» վարկածով 1994 թ.-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
- 1994 և 2003 թվականների Ոսկե գնդակների բրոնզե մրցանակակիր
- 1995 թ.-ի ՖԻՖԱ Աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակաբաշխության արծաթե մրցանակակիր
- Սերիա Ա լավագույն պաշտպան՝ 2004 թ.-ին
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի լավագույն պաշտպան՝ 2007 թ.-ին
- Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ 1994 - 2002 թթ.-երին
- «Գաետանո Շիրեա մրցանակի» մրցանակակիր
Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
5-րդ՝ ասպետական աստիճանի շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (Cavaliere Ordine al merito della Repubblica Italiana)՝ (1991)[13]
4-րդ՝ սպայական աստիճանի շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (Ufficiale Ordine al merito della Repubblica Italiana)՝ (2000)[14]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաոլո Մալդինին ամուսնացած է վենեսուելացի նախկին մոդել Ադրիանա Ֆոսսայի հետ և ունի երկու որդի. Քրիստիան (ծնվ. 1996 թ.) և Դանիել (ծնվ. 2001 թ.)։ Քրիստիանը 2013-ի հուլիսից խաղում է Միլանի երիտասարդական թիմում, Դանիելը՝ պատանեկան թիմում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մալդինիի ազգանվան տառերով իտալերեն լեզվով (Maldini) կարելի է կազմել «di Milan» բառակապակցությունը, որը նշանակում է «Միլանից»։
- Միլանի 3-րդ համարի մարզաշապիկը ամրագրված է Մալդինիի անունով։ Համաձայն պայմանավորվածության՝ այդ համարը կարող են կրել միայն նրա որդիները։
- Ազգային հավաքականի կազմում Մալդինին խփել է 7 գոլեր։ Հատկանշականն այն է, որ բոլոր այդ 7 խաղերում, որոնց ժամանակ նա դարձել է գոլի հեղինակ, հավաքականը հաղթել է առնվազն 2 գոլերի տարբերությամբ։ Ընդ որում, բոլոր այդ խաղերը եղել են տան դաշտերում, իտալական 7 տարբեր քաղաքներում, սակայն Մալդինիի հայրենի Միլանը այդ քաղաքների թվում չկար։
- 2004-05 Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, 52-րդ վայրկյանին Մալդինին խփել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչների ամենաարագ գնդակը և դարձել ամենատարեց ֆուտբոլիստը (36 տարեկան 11 ամսական), ով գոլ է խփել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում[15]։
- 2007-ին հաղթելով Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում՝ Մալդինին դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը (38 տարեկան 11 ամսական), ով հաղթել է Չեմպիոնների Լիգան[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/211861
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/77131
- ↑ http://www.tvrage.com/person/id-336677/Paolo+Maldini
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ HALL OF FAME:PAOLO MALDINI(անգլ.)
- ↑ FIFA World Player of the Year(անգլ.)
- ↑ UEFA Club Football Awards. տարվա լավագույն պաշտպան(անգլ.)
- ↑ Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana(իտալ.)
- ↑ acmilan.ucoz.net(ռուս.)
- ↑ «Պաոլո Մալդինի-Միլան ակումբի խաղացողի պրոֆիլ». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.(իտալ.)
- ↑ «Մալդինի-միջազգային խաղեր». RSSSF. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.(անգլ.)
- ↑ «Cavaliere Ordine al Merito della Repubblica Italiana» (Italian). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(իտալ.) - ↑ «Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana» (Italian). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(իտալ.) - ↑ 15,0 15,1 «Champions League Records» (PDF) (անգլերեն). UEFA.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22–ին-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Մալդինի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
| Նախորդող |
Միլան ֆուտբոլային ակումբի ավագներ Պաոլո Մալդինի 1997 - 2009 |
Հաջորդող |