Թեոֆիլո Կուբիլյաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տեոֆիլիո Կուբիլյասից)
Թեոֆիլո Կուբիլյաս
Քաղաքացիությունը  Պերու
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 1949(1949-03-08)[1] (75 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Թեոֆիլո Խուան Կուբիլյաս Արիսագան (իսպ.՝ Teófilo Juan Cubillas Arizaga; մարտի 8, 1949(1949-03-08)[1], Լիմա, Պերու), պերուացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 1975 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող[2] և 1970, 1978 և 1982 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից[3]։ Պերուի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ[4], Հարավային Ամերիկայի 1972 թվականի լավագույն ֆուտբոլիստ, Ամերիկայի գավաթի 1975 թվականի լավագույն ֆուտբոլիստ[5], Պերուի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, միակ պերուացին, որը խաղացել է աշխարհի երեք առաջնություններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբիլյասը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուներից մեկն է (7-րդ տեղ)՝ երկու մրցաշարերում (1970 և 1978 թվականներին) ֆուտբոլիստը խփել է 10 գնդակ, դրանցից յուրաքանչյուրում 5-ական գոլ (նման ձեռքբերում, սակայն երկու մրցաշարերում անընդմեջ, կան միայն Միրոսլավ Կլոզեի և Թոմաս Մյուլերի ակտիվներում), նաև եղել է 1982 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ 1975 թվականին եղել է Ամերիկայի գավաթի հաղթող, Հարավային Ամերիկայի 1972 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

Կուբիլյասը երկու անգամ (1966, 1971) դարձել է Պերուի առաջնության լավագույն ռմբարկուն։ Եղել է Պերուի 1977 և 1978 թվականների չեմպիոն։ «Ալյանսա Լիմայի» (295 գոլ) և Պերուի հավաքականի պատմության մեծագույն ռմբարկուն է (45 գոլ՝ 117 խաղում, պաշտոնապես՝ 26 գոլ՝ 81 խաղում)։ Ընդգրկված է «ՖԻՖԱ 100»-ի ցուցակում։ Հարցման համաձայն՝ ըստ ՊՍՀՖՖ-ի քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը, իսկ Հարավային Ամերիկայում 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում՝ 17-րդը։

1985 թվականին Կուբիլյասն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, սակայն այն բանից հետո, երբ 1987 թվականի դեկտեմբերին «Ալյանսայի» ամբողջ թիմը կործանվեց, վերսկսել է կարիերան, որպեսզի օգնի իր հարազատ ակումբին։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Ազգային գավաթ Միջազգային գավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
«Ալյանսա Լիմա» 1966 23 19 0 0 0 0 23 19
1967 25 9 0 0 0 0 25 9
1968 25 19 0 0 0 0 25 19
1969 11 5 0 0 0 0 11 5
1970 27 22 0 0 0 0 27 22
1971 29 22 0 0 0 0 29 22
1972 29 14 0 0 6 6 35 20
Ընդամենը 169 110 0 0 6 6 175 116
«Բազել» 1973/74 10 3 2 2 2 2 14 7
Ընդամենը 10 3 2 2 2 2 14 7
«Պորտու» 1973/74 12 4 0 0 0 0 12 4
1974/75 30 9 4 4 4 2 38 15
1975/76 29 28 6 4 4 4 39 36
1976/77 14 7 3 2 2 1 19 10
Ընդամենը 85 48 13 10 10 7 108 65
«Ալյանսա Լիմա» 1977 32 23 0 0 0 0 32 23
1978 15 12 0 0 10 7 25 19
1979 0 0 0 0 2 0 2 0
Ընդամենը 47 35 0 0 12 7 59 42
«Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» 1979 32 16 0 0 0 0 32 16
1980 34 18 0 0 0 0 34 18
1981 34 19 0 0 0 0 34 19
1982 18 4 0 0 0 0 18 4
1983 23 8 0 0 0 0 23 8
Ընդամենը 141 65 0 0 0 0 141 65
«Ալյանսա Լիմա» 1984 4 4 0 0 0 0 4 4
Ընդամենը 4 4 0 0 0 0 4 4
«Սաուտ Ֆլորիդա Սան» 1985 6 3 0 0 0 0 6 3
Ընդամենը 6 3 0 0 0 0 6 3
«Ալյանսա Լիմա» 1988 13 3 0 0 0 0 13 3
Ընդամենը 13 3 0 0 0 0 13 3
«Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» 1988 14 7 0 0 0 0 14 7
Ընդամենը 14 7 0 0 0 0 14 7
«Մայամի Շարքս» 1989 19 9 0 0 0 0 19 9
Ընդամենը 19 9 0 0 0 0 19 9
Ընդհանուր 508 287 15 12 30 22 553 321

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգո Սոտիլը, Թեոֆիլո Կուբիլյասը և Ռոբերտո Չալյեն Չիլիի հետ խաղից առաջ, 1973 թվական

Թեոֆիլո Կուբիլյասը Պերուի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1968 թվականի հուլիսի 17-ին Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է 0:4 հաշվով պերուացիների պարտությամբ։ 1970 թվականին Կուբիլյասն առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ մասնակցել է չորս հանդիպման և խփել է հինգ գոլ, ինչը նրան թույլ է տվել դառնալ առաջնության երրորդ ռմբարկու և մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող։ 1975 թվականին Կուբիլյասը մասնակցել է իր հավաքականի համար հաղթական Ամերիկայի գավաթին։ 1978 թվականին Կուբիլյասը երկրորդ անգամ է մասնակցել աշխարհի առաջնությանը, որտեղ անցկացրել է վեց հանդիպում և կրկին խփել է հինգ գոլ։ 1982 թվականին Կուբիլյասը մեկնել է իր երրորդ և վերջին աշխարհի առաջնությանը, որտեղ նա մասնակցել է իր հավաքականի բոլոր երեք հանդիպումներին, սակայն չի կարողացել աչքի ընկնել խփած գոլերով, ընդ որում 1982 թվականի հունիսի 22-ին Լեհաստանի հավաքականի հետ խաղը, որտեղ պերուացիները պարտվել են 1:5 հաշվով, Կուբիլյասի համար եղել է վերջին խաղը հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում Թեոֆիլո Կուբիլյասը ունեցել է 81 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 26 գոլ[6]։ Կուբիլյասը մասնակցել է նաև 36 ոչ պաշտոնական խաղերի, որոնցում խփել է 19 գոլ։

Ընդամենը։ 81 խաղ / 26 գոլ։ 32 հաղթանակ, 19 ոչ-ոքի, 30 պարտություն:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուի հավաքական
  • Ամերիկայի Գավաթի Հաղթող։ 1975
«Ալիանսա Լիմա»
  • Պերուի Չեմպիոն (2)։ 1977, 1978
  • Պերուի առաջնության արծաթե մեդալակիր։ 1971
  • Պերուի առաջնության բրոնզե մեդալակիր (3)։ 1966, 1967, 1968
«Պորտու»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա ֆուտբոլիստ Հարավային Ամերիկայում։ 1972[7]
  • Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ։ 1975
  • Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ (4)։ 1971, 1975, 1977, 1978
  • Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ 1970
  • Քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստ ըստ ՊՍՀՖՖ-ի
  • 48-րդ տեղը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում ըստ ՊՍՀՖՖ-ի[8]
  • Հարավային Ամերիկայի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում 17-րդ տեղն ըստ ՊՍՀՖՖ-ի[9]
  • Լիբերտադորեսի գավաթի լավագույն ռմբարկու։ 1972 (6 գոլ)
  • Պերուի առաջնության լավագույն ռմբարկուն (2)։ 1966 (19 գոլ), 1970 (22 գոլ)
  • Պերուի հավաքականի լավագույն ռմբարկուն։ 26 գոլ
  • Պերուի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում 8-րդն է։ 152 գոլ
  • Ընդգրկված է «ՖԻՖԱ 100»-ի ցանկում[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոֆիլո Կուբիլյաս» հոդվածին։