Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1974
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1974 World Cup 1974 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ![]() |
Քաղաքներ | 9 |
Մարզադաշտեր | 9 |
Մասնակիցներ | 16 |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Չորրորդ տեղ | ![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 38 |
Խփված գոլեր | 97 (2.55 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | ![]() |
← 1970 ![]() |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1974, տասներորդ աշխարհի առաջնությունը, որը տեղի ունեցավ Արևմտյան Գերմանիայում (ներառյալ Արևմտյան Բեռլին) հուիսի 13-ից հուլիսի 7-ը: Այս առաջնությունում առաջին անգամ խաղարկվեց ներկայիս գավաթը, որը ստեղծեց իտալացի քանդակագործ Սիլիվիո Գացանիգան: Նախորդ գավաթը, որը կոչվում էր Ժյուլ Ռիմեի գավաթ, մնաց բրազիլացիներին, քանի որ նրանք այն նվաճեցին երրորդ անգամ: Ընդունող երկիրը հաղթեց առաջնությունում ` եզրափակչում հաղթելով Նիդերլանդներին 2–1 հաշվով, որը տեղի ունեցավ Մյունխենի Օլիմպիական մարզադաշտ: Հաղթանակաը Արևմտյան Գերմանիայի համար երկրորդն էր, նախորդ անգամ նրանք հաղթել էին 1954 թվականին: Ավստրալիան, Արևելյան Գերմանիան, Հայիթին և Զաիրը մասնակցեցին եզրափակիչ փուլին, ընդ որում Արևելյան Գերմանիայի միակ մասնակցությունն էր:
Անցկացման վայրի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան Գերմանիան ընտրվեց որպես ընդունող երկիր ՖԻՖԱ-ի կողմից Լոնդոնում 1966 թվականի հուլիսի 6-ին: 1978 և 1982 թվականների առաջնությունների անցկացման վայրերը ընդունվեցին միևնույն ժամանակ: Արևմտյան Գերմանիան համաձայնվեց զիջել Իսպանիային 1982 թվականի առաջնությունը, փոխարենը Իսպանիան համաձայնվեց 1974 թվականի առաջնությունը Արևմտյան Գերմանիայում անցկացնելու վերաբերյալ:
Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակավորման փուլին մասնակցեցին իննսունութ երկիր:
Շատ հզոր հավաքականներ չորակավորվեցին, այդ թվում 1966 թվականի չեմպիոն Անգլիան, Ֆրանսիան, Մեքսիկան, Իսպանիան, 1966 թվականին երրորդ տեղ զբաղեցրաց Պորտուգալիան, Բելգիան, Չեխոսլովակիան, Հունգարիան և Ռումինիան: ԽՍՀՄ-ը նույնպես որակազրկվեցմ քանի որ հրաժարվեց մեկնել Չիլի 1973 թվականի ռազմական հեղաշրջման պատճառով: Նիդերլանդները և Լեհաստանը որակավորվեցին առաջին անգամ 1938 թվականից հետո: Շոտլանդիան վերադարձավ 16 ամյա բացակայությունից հետո: Արգենտինան և Չիլին վերադարձան` բաց թողնելով 1970 թվականի առաջնությունը:
Առաջին անգամ որակավորվեց Արևելյան Գերմանիան և Ավստրալիան, վերջինս մյուս անգամ որակավորվեց միայն 2006 թվականին: Հայիթին դարձավ առաջին հավաքականը Կուբայից հետո և Զաիրը առաջինն էր երթա Սահարյան տարածարջանից:
2018 թվականի դրությամբ սա Հայիթիի և Զաիրի (ներկայումս Կոնգոյի ԴՀ) հավաքականները վերջին անգամ մասնակցեցին ՖԻՖԱ աշխարհի գավաթի եզրափակիչ փուլին:
Որակավորված հավաքականների ցան[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրափակիչ փուլին որակավորվել էին 16 հավաքականներ:
|
|
|
Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]
16 հավաքականներ բաժանվեցին չորս խմբի, յուրաքանչյուր խմբում չորս հավաքական: Յուրաքանչյուրը իր խմբում խաղաց խմբի մյուս հավաքականների դեմ, ընդ որում հաղթանակի համար տրվեց 2 միավոր, ոչ ոքիի համար` մեկ միավոր և պարտության համար զրո միավոր: Միավորներով առաջին երկու հավաքականները ամեն խմբից անցան հաջորդ փուլ: Հաջորդ փուլի համար կիրառվեց նոր ձևաչափ ի տարբերություն նախորդ հինգ առաջնությունների: Հաջորդ փուլում ձևավորվեց մեկ այլ խմբային փուլ, որտեղ ութ հավաքականները բաժանվեցին երկու խմբի: Յուրաքանչյուր խմբի հաղթող դուրս եկավ եզրափակիչ, իսկ խմբերում երկրորդ հավաքականները վիճարկեցին երրորդ տեղը:
Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջնությունը հիմնականում անցավ վատ եղանակային պայմաններում և կային քիչ պաշտպանված վայրեր: Արևելյան Եվրոպայի երկրպագուների մուտքը սահմանափակվեց քաղաքական դրդապատճառներով:
Կառլոս Կասսելին Չիլիի ընտրանուց դարձավ առաջին ֆուտբոլիստը աշխարհի առաջնության խաղում, ով հեռացվեց կարմիր քարտի միջոցով: Կարմիր քարտը ներմուծվել էր 1970 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, սակայն ոչ ոք չէր հեռացվել այդ առաջնության ժամանակ:
Երկու հավաքականներ ցուցադրեցին հզոր խաղ առաջին փուլում: Նիդերլանդները ցուցադրեցին «Տոտոլ ֆուտբոլ», որի կազմում ընդգրված էին հիմնականում հոլանդական Այաքսից: Հոլանդացիները առաջին անգամ դուրս եկան եզրափակիչ` հաղելով առաջին փուլում Ուրուգվային և Բուլղարիային և ոչ ոքի խաղացին Շվեդիայի հետ: Շվեդիան միացավ նրանց երկորդ փուլում, Ուրուգվային 3-0 հաղթելուց հետո:
Լեհաստանը մինչդեռ առաջին փուլում հավաքեց առավելագույն միավոր` խմբում հաղթելով երկու ֆավորիտներին Արգետնինային և Իտալիային և առավելության հասավ Հայիթի նկատմամբ 7-0 հաշվով: Խմբում երկորդ տեղ զբաղեցրեց Արգենտինան` առաջ անցնելով Իտալիայից գոլային տարբերությամբ: Հայիթին, որը մասնակցում էր առաջնությանը առաջին անգամ, պարտվեց բոլոր խաղերում` խփելով միայն մեկ գոլ Իտալիայի դարպասը: Գոլը նշանավորվեց նրանով, որ դրանով ավարտվեց Դինո Ձոֆի 1142 րոպե տևաց գոլազուրկ խաղերը:
Երկրորդ խմբում հավասար պայքար էր: Բրազիլիան, Հարավսլավիան և Շոտլանդիան միմայնց միջև խաղերն ավարտեցին ոչ ոքի, և հաղողը որոշվեց Զաիրին ամենամեծ գոլային առավելություն ունեցող հավաքականների միջև: Հարավսլավիան աֆրիկացիներին հաղթեվ 9-0 հաշվով, Բրազիլիան` 3-0 հաշով, իսկ Շոտլանդիան` 2-0 հաշվեվ, այսպիսով ունենալով վատագույն գոլային տարվերությունը: Շոտլանդիան դարձավ առաջին հավաքականը, որը դուրս մնաց հետագա պայքարից առանց պարտության:
Առաջին խմբում հանդիպեցին Արևելյան և Արևմտյան Գերմանիաների հավաքականները, որոնց հետ միասին խմբում ընդգրկված էին Չիլին և Ավստրալիան: Վերջին խաղը անմենասպասվածն էր երկու գերմանական հավաքականների միջև: Արևմտյան Գերմանիան արդեն ապահովել էր հաջորդ փուլի ուղեգիրը անկախ այս խաղի ելքից: Բոլոր ժամանակների ամենաքաղաքականացված հանդիպումներից մեկը ավարտվեց Արևելքի հաղթանակով Յուրգեն Շպարվասսերի ուշ գոլի շնորհիվ: Այս արդյունքը ստիպեց Արևմտյան Գերմանիային վերադասավորումներ կատարել կազմում, ինչը օգնեց նրանց նվաճել աշխարհի գավաթը:
Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փաստացի երկրորդ փուլի խմբերում տեղի ունեցան հանդիպումներ, որոնք գործնականում ունեին կիսաեզրափակչի նշանակություն: A խմբում Նիդերլանդները և Բրազիլիան հանդիպեցին, երբ նախորդ երկու խաղերում հաղթանակ էին գրանցել, նույն վիճակն էր B խմբում, երբ հանդիպեցին Արևմտյան Գերմանիան և Լեհաստանը, այս խաղերի հաղթողները դուրս եկան եզրափակիչ:
A խմբում Յոհան Կրոյֆի երկու գնդակները օգնեցին հոլանդացիներին առավելության հասնել Արգենտինային նկատմամբ 4–0 հաշվով: Նույն օրը Բրազիլիան հաղթեց Արևելյան Գերմանիային 1–0 հաշվով: Հոլանդացիները հաղթեցին Արևելյան Գերմանիային 2-0 հաշվով, իսկ հարավամերիկյան հանդիպումում Բրազիլյան հաղթեց Արգենտինային 2-1 հաշվով: Արգենտինան և Արևելյան Գերմանիան խաղացին ոչ ոքի 1-1 հաշվով, իսկ Բրազիլիա Նիդերլանդներ խաղում Նիդերլանդների տոտալ ֆուտբոլի շնորհիվ և Յոհան Նիկսենսի և Կրոյֆի գոլերի օգնությամբ Նիդերլանդները դուրս եկան եզրափակիչ:
B խմբում Արևմտյան Գերմանիան և Լեհաստանը հերթով հաղթեցին Հարավսլավիային և Շվեդիային: Վճռորոշ խաղում Արևմտյան Գերմանիան և Լեհաստանը մինչև 76-րդ րոպեն խաղացին գոլազուրկ ոչ ոքի, սակայն 76-րդ րոպեին Գերդ Մյուլերը խփեց հաղթական գնդակը և դուրս եկավ եզրափակիչ: Երրորդ տեղի համար պայքարում լեհերը առավելության հասան բրազիլացիների նկատմամբ 1-0 հաշվով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|