ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն եզրափակիչ 1930

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն եզրափակիչ 1930
ԻրադարձությունՖուտբոլի աշխարհի առաջնություն 1930
ԱմսաթիվՀուլիսի 30, 1930
ՄարզադաշտԷստադիո Սենտենարիո, Մոնտեվիդեո
ԳոլերPablo Dorado?, Carlos Peucelle?, Գիլերմո Ստաբիլե, Պեդրո Սեա, Սանտոս Իրիարտե և Էկտոր Կաստրո
ՄրցավարԲելգիա Ջոհն Լանգենուս
Հանդիսական80,000
1934

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 1930, տեղի էր ունենալու Ուրուգվայ և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև։ Եզրափակիչը տեղի էր ունենալու Էստադոի Սենտենարիո մարզադաշտում՝ հուլիսի 30-ին։ 10-ը երկրպագուներով լի նավեր դուրս եկան Բուենոս Այրեսից և ուղղվեցին դեպի Մոնտեվիդեո[1]։ Մոտ 10–15,000 արգենտինացի երկրպագու ժամանեցին Մոնտեվիդեո, սակայն նավահանգիստն այնքան լի էր, որ շատերը չհասցրեցին ժամանակին հասնել մարզադաշտ։ Մարզադաշտի մուտքի մոտ կար խիստ հսկողություն, քանի որ մեծ էր անկարգությունների հնարավորությունը։ Մարզադաշտը բացվեց ժամը 8-ին՝ խաղից վեց ժամ առաջ և մինչ երեկո, ազատ նստատեղ չկար[1]. պաշտոնապես հանդիսականների թիվը գերազանցում էր 93,000-ը[2]։ Սակայն թիմերի միջև վեճ առաջացավ կապված գնդակի հետ, և ՖԻՖԱ-ն որոշեց, որ առաջին խաղակեսում կօգտագործվի Արգենտինայի գնդակը, իսկ երկրորդ կեսում՝ Ուրուգվայինը[3]։ Համեմատած կիսաեզրափակչի հետ Ուրուգվայի կազմում տեղի էր ունեցել մեկ փոփոխություն՝ Անսելմոն փոխարինել էր հիվանդ Կաստրոյին։ Լուիս Մոնտին խաղաց, չնայած երկրպագուների կողմից մահվան սպառնալիքներին։ Մրցավարն էր բելգիացի Ջոհն Լանգենուսը, ով ստանալով ապահովության երաշխիք համաձայնեց մրցել եզրափակիչը խաղից մի քանի ժամ առաջ։ Նա խնդրեց, որպեսզի խաղի ավարտի սուլիչից հետո, նավահանգստում լինի նավ, որով նա անհրաժեշտության դեպքում արագ կլքի քաղաքը։ Մյուս օրն Ուրուգվայում հայտարարվեց հանգստյան օր։ Արգենտինայի մայրաքաղաք՝ Բուենոս Այրեսում կատաղած երկրպագուները քարեր էին նետում Ուրուգվայի դեսպանատան վրա[4]։ Եզրափակչին մասնակցած վերջին կենդանի խաղացողն արգենտինացի հարձակվող Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով մահացավ 2010 թ-ի օգոստոսի 30-ին[5]։

Խաղի մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 30, 1930
15:30 Ուրուգվայի ժամանակով (UTC-03:30)
Ուրուգվայ Ուրուգվայ 4 – 2 Արգենտինա Արգենտինա Էստադիո Սենտենարիո, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 93,000
Մրցավար՝ Բելգիա Ջոհն Լանգենուս
Պաբլո Դորադո Գոլ 12'
Պեդրո Սեա Գոլ 57'
Սանտոս Իրիարտե Գոլ 68'
Հեկտոր Կաստրո Գոլ 89'
Հոդված Կարլոս Պեուսելյե Գոլ 20'
Գիլյերմո Ստաբիլե Գոլ 37'
Ուրուգվայ
Արգենտինա

ՈՒՐՈՒԳՎԱՅ՝
ԴՊ Էնրիկե Բալեստերոս
ԱՊ Խեսե Նասասսի (ա)
ՁՊ Էրնեստո Մասկերոնի
ԱԿՊ Խոսե Անդրադե
ԿԿՊ Լորենցո Ֆերնանդես
ՁԿՊ Այլվարո Հեստիդո
ԱՎ Պաբլո Դորադո
ԱՀ Հեկտոր Սկարոնե
ԿՀ Հեկտոր Կաստրո
ՁՀ Պեդրո Սեա
ՁՎ Սանտոս Իրիարտե
Մարզիչ՝
Ալբերտո Սուպիչչի

ԱՐԳԵՆՏԻՆԱ՝
ԴՊ Խուան Բոտասսո
ԱՊ Խոսե Դելյա Տորրե
ՁՊ Ֆերնանդո Պատերնոստեր
ԱՊԿ Խուան Էվարիստո
ԿԿՊ Լուիս Մոնտի
ՁԿՊ Պեդրո Սուարես
ԱՎ Կարլոս Պեուսելյե
ԱՀ Ֆրանսիսկո Վարալյո
ԿՀ Գիլյերմո Ստաբիլե
ՁՀ Մանուել Ֆերեիրա (ա)
ԱԿՊ Մարիո Էվարիստո
Մարզիչ՝
Ֆրանսիսկո Օլասար և Խուան Խոսե Տրամուտոլա


Գլխավոր մրցավարի օգնականներ՝
Բոլիվիա Ուլիսես Սաուսեդո
Բելգիա Անրի Կրիստոֆե

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Glanville, p19
  2. «FIFA World Cup Origin» (PDF). FIFA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. Uruguay 1930 BBC. Retrieved on 25 February 2007.
  4. Glanville, p. 21
  5. «El gol está de luto». Olé (Spanish). 2010 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]