Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022 ՖԻՖԱ 2022 Կատար كأس العالم لكرة القدم | |
---|---|
![]() | |
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ![]() |
Քաղաքներ | 8 կամ 12 |
Մրցանակային տեղեր | |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
← 2018 ![]() |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022 (արաբ․՝ كأس العالم لكرة القدم, անգլ.՝ FIFA World Cup 2022), 22-րդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է տղամարդկանց ազգային հավաքականների միջև, որոնք ՖԻՖԱ-յի անդամ են։ Նախատեսվում է անցկացնել Կատարում 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։։ Սա կլինի առաջին Աշխարհի գավաթը, որը կանցկացվի Արաբական աշխարհում և առաջին անգամ մահմեդական մեծամասնությամբ երկրում[1]։ Երկրորդ անգամ Արշխարհի գավաթը կխաղարկվի Ասիայում 2002 թվականի առաջնությունից հետո, որն անցկացվեց Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Վերջին անգամ առաջնությանը կմասնակցի 32 հավաքական, քանի որ 2026 թվականի առաջնությունից սկսած մասնակցելու են 48 հավաքական։ Գործող չեմպիոնն է Ֆրանսիան[2]։
Քանի որ Կատարում ամռանը սաստիկ շոգ է, որոշվել է այն անցկացնել նոյեմբերի վերջին և դեկտեմբերի առաջին կեսին, նախապես որոշված մայիս-հունիսի փոխարեն։ Այն կտևի 28 օր[3]։
Կատարի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցին այս առաջնության անցկացման իրավունքը ձեռք բերելու մեղադրանքով։ ՖԻՖԱ-ն պաշտոնապես մերժեց այս մեղադրանքները[4]։ 2015 թվականի մայիսի 27-ին Շվեյցարիայի իրավապահները քրեական գործ հարուցեցին 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության հայտերի հաստատման գործընթացի շուրջ[5][6]։ 2018 թվականի օգոստոսի 6-ին ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպպ Բլատերը խոստովանեց, որ Կատարը օգտագործել է «սև խողովակները»է ազդելով կոմիեի որոշումների վրա[7]։
Բացի այդ Կատարը խորը քննադատությունների առարկա դարձավ առաջնությանը նախապատրաստվելու համար վարձած օտարերկրյա աշխատողների իրավունքների խախտման համար[8]։
Մրցաշարի ձևաչափը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու է 32 երկրի ազգային հավաքական։ Կատարի ընտրանին միանգամից կմասնակցի եզրափակիչ փուլին, որպես առաջնության հյուրընկալ։ Նախկինում առաջարկվում էր թմերի քանակը դարձնել 48-ի։ Սակայն 2019թ. մայիսին ՖԻՖԱ-ն չեղարկեց այդ միտքը։ Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի վիճակահանությունը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ եզրափակիչինը կլինի 2022 թվականի ապրիլին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Amir: 2022 World Cup Qatar a tournament for all Arabs»։ Gulf Times։ 15 July 2018։ Վերցված է 7 September 2018
- ↑ Taylor Daniel (15 July 2018)։ «France seal second World Cup triumph with 4–2 win over brave Croatia»։ The Guardian։ Վերցված է 7 September 2018
- ↑ «FIFA Executive Committee confirms November/December event period for Qatar 2022»։ FIFA։ 19 March 2015։ Արխիվացված է օրիգինալից 10 September 2018-ին։ Վերցված է 2 April 2021
- ↑ «Fifa report 'erroneous', says lawyer who investigated corruption claims»։ BBC Sport։ 13 November 2014։ Վերցված է 24 February 2015
- ↑ «Criminal investigation into 2018 and 2022 World Cup awards opened»։ ESPN FC (ESPN)։ 27 May 2015։ Արխիվացված է օրիգինալից 27 May 2015-ին։ Վերցված է 27 May 2015
- ↑ «The Office of the Attorney General of Switzerland seizes documents at FIFA»։ The Federal Council (The Swiss Government)։ 27 May 2015։ Վերցված է 27 May 2015
- ↑ «Sepp Blatter says Qatar cheated to host World Cup»։ 5 August 2018
- ↑ «Amnesty says workers at Qatar World Cup staլ»։ 31 March 2016
- ↑ «'Russia & Qatar may lose World Cups' – Fifa official»։ BBC News։ հունիսի 7, 2015
- ↑ Owen Gibson (հունիսի 7, 2015)։ «Russia and Qatar may lose World Cups if evidence of bribery is found»։ The Guardian