Չո Գյու Սոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չո Գյու Սոն
կորեերեն՝ 조규성
Քաղաքացիությունը  Հարավային Կորեա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1998(1998-01-25)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Անսան, Գյոնգի, Հարավային Կորեա[2]
Հասակ 188 սանտիմետր[3]
Դիրք հարձակվող

Չո Գյու Սոն (կորեերեն՝ 조규성, հունվարի 25, 1998(1998-01-25)[1], Անսան, Գյոնգի, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի ֆուտբոլիստ, «Չոնբոկ Հյոնդե Մոթորսի» (Jeonbuk Hyundai Motors) և Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային ակումբ Անյանգ (2009 թվական)

Ֆուտբոլային ակումբ «Անյանգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով Անյանգի տեխնիկական ավագ դպրոցը, 2019 թվականին, երբ հաճախում էր Գվանջու համալսարանը, առաջին խաղով հանդես է եկել Ֆուտբոլային ակումբ Անյանգի պատանեկան թիմում, ապա թիմի պրոֆեսիոնալ կազմում՝ դառնալով Անյանգի առաջատար խաղացողը[4]։

Այնուհետև՝ 2019 թվականի մարտի 2-ին, խաղացել է պրոֆեսիոնալ թիմի մեկնարկային կազմում, խաղալով K լիգա 2-ից Բուսան Այ-Փարկ (Busan IPark) ֆուտբոլային ակումբի դեմ։

Առաջին խաղակեսի 18-րդ րոպեին նա կատարել է իր առաջին գոլային փոխանցումը Ալեքս Մոնտեյրո դե Լիմային՝ նպաստելով թիմի հաղթանակին 4-1 հաշվով։ Մայիսի 1-ին Սուվոն ֆուտբոլային ակումբի դեմ 9-րդ տուրի խաղում նա բազմաթիվ գոլեր է խփել և իր ներդրումն ունեցել. թիմը հաղթել է 2-1 հաշվով։

Հուլիսի 8-ին Դեջոն Սիթիզեն (Daejeon Hana Citizen) ֆուտբոլային ակումբի դեմ 18-րդ տուրի խաղում նա մի խփել է մի քանի գոլ և նպաստել 2-1 հաշվով հաղթանակին։ 2019 թվականի մրցաշրջանում նա առաջնությունում խփել է 14 գոլ  և զբաղեցրել ռմբարկուների վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջ մղելով թիմին դեպի փլեյ-օֆֆ։ Ցավոք, նրանք չեն կարողացեկ առաջ անցնել փլեյ-օֆֆից՝ պարտվելով 0-1 հաշվով։ Սակայն 2019 թվականի սեզոնից հետո նրանք ընտրվել են K լիգա 2-ի լավագույն տասնմեկյակ։

«Չոնբոկ Հյոնդե Մոթորս» (Jeonbuk Hyundai Motors)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեզոնին ընդառաջ՝ K լիգա 1 Չոնբոկ Հյոնդե Մոթորսի (Jeonbuk Hyundai Motors) ակումբ տեղափոխվելուց հետո, 2020 թվականի փետրվարի 12-ին AFC Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում  խաղացել է ճապոնական Յոկոհամա Ֆ. Մարինոսի դեմ։ Հենց որ նա իր նորամուտը նշեց Չոնբոկ Հյոնդեի կազմում փոխարինման միջոցով 2020 թվականի AFC Չեմպիոնների լիգայի խմբային փուլի H խմբի առաջին խաղում Ֆ. Մարինոսի դեմ, նա խփեց իր առաջին գոլը՝ երկրորդ խաղակեսի 35-րդ րոպեին  փոխանցումից հետո։

Բայց թիմը չկարողացավ հաղթահարել երկու խաղացողների հեռացումը, նրանք ձախողվեցին և պարտվեցին 1-2 հաշվով[5][6]։

Այնուհետև, 2020 թվականի մրցաշրջանում նա 34 պաշտոնական խաղում խփել է 8 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում, այդ թվում՝ 4 գոլ լիգայի 23 խաղում՝ նպաստելով թիմի կրկնակի նվաճմանը (2020 K լիգա 1-ի առաջնություն, 2020 թվականի Հարավային Կորեայի գավաթի առաջնություն) և հաջող ավարտել մրցաշրջանը։

«Գիմչոն Սանմու» (Gimcheon Sangmu FC) ֆուտբոլային ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեզոնից առաջ նա տեղափոխվել է Գիմչոն Սանմու (Gimcheon Sangmu FC) ֆուտբոլային ակումբ։

Նա մեծ հաջողություն է գրանցել 27 պաշտոնական խաղերում 8 գոլով և 3 գոլային փոխանցումով, 2021 թվականին հաղթելով K լիգա 2-ում և 2022 թվականին իր թիմին առաջ մղելով K լիգա 1։ Լիգայի 23-րդ տուրում թիմին հաղթանակ է շնորհել՝ գրանցելով 1 գոլ և 2 փոխանցում։ Ավարտել է իր խաղերը Գիմչոնում, վերադարձել Չոնբոկ։

Վերադարձ «Չոնբոկ Հյոնդե Մոթորս» (Jeonbuk Hyundai Motors)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոնբոկ Հյոնդե վերադառնալուց հետո նա առաջնությունում խփեց 17 գոլ, այդ թվում՝ մի քանի գոլ Ինչոն Յունայթեդ (Incheon United FC) ակումբի դեմ առաջնության 38-րդ տուրի եզրափակիչ խաղում։ Նա հավասարվեց Ջեջու Յունայթեդ ակումբի խաղացող Ջու Մին Գյուին, ով չկարողացավ գոլ խփել Ուլսան Հյոնդե (Ulsan Hyundai FC) ակումբի դեմ խաղում, բայց Ջու Մին Գյուի քիչ ելույթների շնորհիվ նա ճանաչվել է լիգայի լավագույն ռմբարկու և Ջու Մին Գյուի հետ ճանաչվեց K լիգայի լավագույն 11 հարձակվողների անվանակարգում[7]։

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսին Հարավային Կորեայի մինչև 23 տարեկանների հավաքականի համար ընտրվելուց հետո նա մասնակցել է 2020 թվականի AFC U-23 առաջնությանը, 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ասիական տարածաշրջանային ընտրական մրցաշարին երկրորդ խաղում միջին տարածությունից գոլ է խփել։ C խմբում՝ ընդդեմ Իրանի՝ գլխավորելով թիմը հաղթել է 2-1 հաշվով և նպաստել է Կորեայի պատմության մեջ առաջին հաղթանակին AFC-ի Մ-23 Ասիայի գավաթի խաղարկությունում։ Քառորդ եզրափակչում հարվածելով Հորդանանի ֆուտբոլի հավաքականի դարպասին դուրս է եկել եզրափակիչ՝ իններորդ անընդմեջ Օլիմպիական խաղերում։

Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեպտեմբերի 7-ին նա կատարել է իր դեբյուտը միջազգային խաղում. 2022 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի ասիական եզրափակիչ փուլի A խմբի պատասխան խաղում Լիբանանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։ Դրանից հետո, 2022 թվականի հունվարի 15-ին, նա խփել է իր առաջին գոլը Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած պատասխան խաղում։

Սանգմուում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Չոնբոկ Հյոնդե վերադառնալուց հետո նա ընտրվել է 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության 26 հոգուց բաղկացած վերջնական հայտացուցակի կազմում և իր կյանքում առաջին անգամ հայտնվել Ֆուտբոլի աշխարհի գավաթում։ Նա խփեց իր դեբյուտային գոլը աշխարհի առաջնությունում։

Նույն թվականի նոյեմբերի 28-ին 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի 2-րդ խաղում Գանայի դեմ Կատարի Al Rayyan Education City մարզադաշտում նա խփել է իր առաջին գոլը աշխարհի առաջնությունում։ Նա առաջին կորեացի խաղացողն էր, ով մի քանի գոլ է խփել Կատարում։

Չնայած այդ օրը Կորեան պաշտպանության փլուզման պատճառով պարտվեց Գանային 2-3 հաշվով, բայց հաղթեց աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում։ Սակայն կրկին ձախողվեց, բայց դուրս եկավ Աշխարհի առաջնության մեկ տասնվեցերորդ եզրափակիչ, որը  2010 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթից հետո 12 տարվա ընթացքում առաջին անգամն էր Կորեայի համար։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի գոլերի ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Խաղերի ամսաթիվ Խաղերի անցկացման վայրը Հակառակորդ թիմ Խաղի հաշիվը Արդյունք Նշում
1
2022/01/15 Թուրքիա, Անթալիա Իսլանդիա 1-0 5-1 Ընկերական խաղ
2
2022/01/27 Լիբանան, Սայդա Լիբանան 1-0 1-0 2022 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի որակավորման փուլ - AFC երրորդ փուլ
3
2022/06/14 Հարավային Կորեա, Սեուլ Եգիպտոս 3-1 4-1 Ընկերական խաղ
4
2022/07/20 Ճապոնիա, Տոկիո Չինաստան 3-0 3-0 2022 EAFF E-1 ֆուտբոլի առաջնություն
5
2022/11/28 Կատար, Ալ-Ռայան Գանա 1-2 2-3 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022
6
2-2

Մրցանակների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ

Ֆուտբոլայի ակումբ Անյանգ
  • K լիգա 2։ 3-րդ հորիզոնական (2019 թվական)
Չոնբոկ Հյոնդե Մոթորս (Jeonbuk Hyundai Motors)
  • K լիգա 1։ Չեմպիոն (2020 թվական), փոխչեմպիոն (2022 թվական)
  • Հարավային Կորեայի ֆուտբոլի գավաթ։ Չեմպիոն (2020 և 2022 թվականներ)
Գիմչոն Սանմու (Gimcheon Sangmu) ֆուբոլային ակումբ
  • K լիգա 2։ Չեմպիոն (2021 թվական)

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայի ֆուտբոլի հավաքական մինչև 23 տարեկանների թիմ

AFC մինչև 23 տարեկանների Ասիայի գավաթ։ Չեմպիոն (2020 թվական)

Հարավային Կորեայի ազգային հավաքական

EAFF E-1 ֆուտբոլի առաջնություն։ Փոխեմպիոն (2022 թվական)

Անհատական ցուցանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • K լիգայի լավագույն տասնյակ։ 2019 թվական
  • K լիգայի լավագույն տասնմեկյակ։ 2022 թվական
  • K լիգայի լավագույն ռմբարկու մրցանակ։ 2022 թվական (17 գոլ)
  • Հարավային Կորեայի ֆուտբոլի գավաթ MVP: 2022 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չո Գյու Սոն» հոդվածին։