Էններ Վալենսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էններ Վալենսիա
Enner Valencia
Enner Valencia West Ham August 2014.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էններ Ռեմբերտո Վալենսիա Լաստրա
Քաղաքացիությունը Էկվադոր Էկվադոր
Մականուն «Սուպերմեն» (Súperman)
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 4, 1989(1989-11-04)[1] (29 տարեկան)
Ծննդավայր San Lorenzo
Հասակ 174 սմ
Քաշ 74 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էվերթոն
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Էկվադոր Էմելեկ 130 (27)
2014 Մեքսիկա Պաչուկա 23 (18)
2014-այժմ Անգլիա Վեստ Հեմ 54 (8)
2016-այժմ  Անգլիա Էվերթոն 4 (0)
Ազգային հավաքական
2012-այժմ Էկվադոր Էկվադոր 34 (16)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էններ Ռեմբերտո Վալենսիա Լաստրա (իսպ.՝ Enner Remberto Valencia Lastra, նոյեմբերի 4, 1989 թվական, Սան-Լարենսո, Էկվադոր), էկվադորցի ֆուտբոլիստ, անգլիական Վեստ Հեմի և Էկվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, որը վարձավճարով հանդես է գալիս Էվերթոնում: Նա մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությունը:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենսիան «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում
Վալենսիան Էկվադորի հավաքականի կազմում

Վալենսիան իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Էմելեկ» ակումբում, որի կազմում 2010 թվականի փետրվարի 6-ին իր դեբյուտն է կատարել Էկվադորի Պրիմերայում՝մասնակցելով «Դեպոտիվո Քիտոյի» դեմ խաղին[2]։ Հոկտեմբերի 3-ին՝ ԼԴՈՒ Քիտոյի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էմելեկի»[3]։ Երեք տարի անընդմեջ Վալենսիան դարձել է Էկվադորի փոխչեմպիոն և միայն 2013 թվականին է հաղթել ազգային առաջնությունում։

2014 թվականի սկզբին Էնները տեղափոխվել է մեքսիկական «Պաչուկա» ակումբ[4]։ Հունվարի 5-ին «Տոլուկայի» դեմ խաղում նա իր դեբյուտն է կատարել Մեքսիկայի առաջնությունում[5]։ Հունվարի 19-ին՝ «Տիխուանայի» դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[6]։

2014 թվականին Վալենսիան «Պաչուկային» օգնել դուրս գալ եզրափակիչ։ Եզրափակչի առաջին՝ «Լեոնի» դեմ խաղում նա դուբլ է ձևակերպել և իր թիմին օգնել հաղթել, սակայն պատասխան խաղում հաղթել են «առյուծները»՝ խփելով երկու անպատասխան գնդակ[7]։ Մրցաշրջանի արդյունքներով՝ Վալենսիան դարձել է Մեքսիկայի առաջնության լավագույն ռմբարկու։

Աշխարհի առաջնությունում հաջող ելույթ ունենալուց հետո Վալենսիան հետաքրքրություն է առաջացրել եվրոպական մի շարք ակումբների մոտ։ Հուլիսի 15-ին նա հինգ տարի ժամկետով պայմանագիր է կնքել անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 միլիոն ֆունտ[8][9]։ Օգոստոսի 16-ին՝ «Տոտտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում, Վալենսիան իր դեբյուտն է կատարել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հանդիպման վերջում փոխարինելով Կառլտոն Քոուլին[10]։ Սեպտեմբերի 15-ին «Հալլ Սիթիի» դեմ խաղում Էնները խփել է իր առաջին գոլը «մրճահարների» օգտին[11]։

2016 թվականի ամռանը Վալենսիան վարձավճարով տեղափոխվել է «Էվերթոն», որի կազմում իր դեբյուտը կատարել է սեպտեմբերի 17-ին՝ «Միդլսբրոյի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոմելու Լուկակուին[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 12-ին Վալենսիան իր դեբյուտն է կատարել Էկվադորի հավաքականի կազմում՝ մասնակցելով Հոնդուրասի հավաքականի դեմ ընկերական խաղին[13]։ 2013 թվականի նոյեմբերի 20-ին Հոնդուրասի հավաքականի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի օգտին[14]։

2014 թվականին Վալենսիան ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որում նա մասնակցել է Շվեյցարիայի[15], Հոնդուրասի[16] և Ֆրանսիայի[17] հավաքականների դեմ խաղերին։ Աշխարհի առաջնությունում Էնները խփել է երեք գոլ․ նա աչքի է երկու անգամ ընկել Հունդուրասի և մեկ անգամ Շվեյցարիայի դեմ խաղերում։

2015 թվականի ամռանը Էնները Չիլիում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Այդ առաջնությունում նա խաղացել է Չիլիի[18], Բոլիվիայի[19] ու Մեքսիկայի[20] հավաքականների դեմ խաղերին։ Նա աչքի է ընկել բոլովիացիների ու մեքսիկացիների դեմ խաղերում։

2016 թվականին Էնները երկրորդ անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթի առաջնությանը, որն այս անգամ անցկացվում էր ԱՄՆ֊ում։ Առաջնությունում նա մասնակցել է Բրազիլիայի[21], Պերուի[22], Հայիթիի[23] ու ԱՄՆ֊ի[24] հավաքականների դեմ խաղերին՝ աչքի ընկնելով Պերուի ու Հայիթիի հավաքականների դեմ խաղերում։

Գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Մրցություն
1 20 նոյեմբերի 2013 Բի-բի-բի-եյ Կոմպասս Սթեդիում, Հյուստոն, ԱՄՆ Հոնդուրաս Հոնդուրաս 2:2 Ընկերական խաղ
2 5 մարտի 2014 Դեն, Լոնդոն, Անգլիա Ավստրալիա Ավստրալիա 3:4 Ընկերական խաղ
3 31 մայիսի 2014 AT&T-սթեդիում, Արլինգտոն, ԱՄՆ Մեքսիկա Մեքսիկա 3:1 Ընկերական խաղ
4 4 հունիսի 2014 Սան Լայֆ-սթեդիում, Մայամի, ԱՄՆ Անգլիա Անգլիա 2:2 Ընկերական խաղ
5 15 հունիսի 2014 Ազգային ստադիոն (Բրազիլիա), Բրազիլիա, Բրազիլիա Շվեյցարիա Շվեյցարիա 1:2 աշխարհի առաջնություն 2014
6 21 հունիսի 2014 Արենա Բայշադա, Կուրիտիբա, Բրազիլիա Հոնդուրաս Հոնդուրաս 1:2 աշխարհի առաջնություն 2014
7 21 հունիսի 2014 Արենա Բայշադա, Կուրիտիբա, Բրազիլիա Հոնդուրաս Հոնդուրաս 1:2 աշխարհի առաջնություն 2014
8 6 սեպտեմբերի 2014 Լոկարտ Սթեդիում, Ֆլորիդա, ԱՄՆ Բոլիվիա Բոլիվիա 4:0 Ընկերական խաղ
9 10 հոկտեմբերի 2014 Ռենտշլեր Ֆիլդ, Իստ Հարթֆորդ, ԱՄՆ Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1:1 Ընկերական խաղ
10 14 հոկտեմբերի 2014 Ռեդ Բուլ Արենա, Նյու Ջերսի, ԱՄՆ Սալվադոր Սալվադոր 5:1 Ընկերական խաղ
11 14 հոկտեմբերի 2014 Ռեդ Բուլ Արենա (Նյու Ջերսի), ԱՄՆ Սալվադոր Սալվադոր 5:1 Ընկերական խաղ
12 15 հունիսի 2015 Էլիաս Ֆիգերոա Բրանդեն (Մարզադաշ), Վալիպարաիսմո, Չիլի Բոլիվիա Բոլիվիա 2:3 Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 2015
13 19 հունիսի 2015 Էլի Տենիենտե (Սթեդիում), Պանկաուգա, Չիլի Մեքսիկա Մեքսիկա 2:1 Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 2015
14 24 մարտի 2016 Ատուալիպա, Կիտո, Էկվադոր Պարագվայ Պարագվայ 2:2 աշխարհի առաջնություն 2018 որակավորում
15 8 հունիսի 2016 Ստադիոն Ունիվերսիտատ Ֆինիկսա, Գլենդել (Արիզոնա), ԱՄՆ Պերու Պերու 2:2 Ամերիկայի գավաթ 2016
16 12 հունիսի 2016 Մետլայֆ-սթեդիում, Իստ Ռատերֆորդ, ԱՄՆ Հայիթի Հայիթի 4:0 Ամերիկայի գավաթ 2016
17 11 հոկտեմբերի 2016 Էռնանդո Սիլես, Լա Պաս, Բոլիվիա Բոլիվիա Բոլիվիա 2:2 ԱԱ 2018 Որակավորման փուլ
18 11 հոկտեմբերի 2016 Էռնանդո Սիլես, Լա Պաս, Բոլիվիա Բոլիվիա Բոլիվիա 2:2 ԱԱ 2018 Որակավորման փուլ
19 15 նոյեմբերի 2016 Ատաըալիպա, Կիտո, Էկվադոր Վենեսուելա Վենեսուելա 3:0 ԱԱ 2018 Որակավորման փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Էկվադոր «Էմելեկ»

  • 1st Էկվադորի առաջնության հաղթող - 2013

Անհատական

  • Մեքսիկայի ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկու - Կլաուսուրա 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Эмелек VS. Депортиво Кито 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-02-06 
  3. «ЛДУ Кито VS. Эмелек 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-10-03 
  4. Ya hay acuerdo del Pachuca por Enner Valencia — Goal.com
  5. «Пачука VS. Толука 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-01-05 
  6. «Пачука VS. Тихуана 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-01-19 
  7. «Леон VS. Пачука 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-05-16 
  8. «Transfer news: West Ham sign Enner Valencia - Sky sources»։ Sky Sports։ 15 July 2014։ Վերցված է 16 July 2014 
  9. «Enner Valencia undergoes West Ham medical after impressing at World Cup»։ The Guardian։ 15 July 2014։ Վերցված է 16 July 2014 
  10. «Вест Хэм Юнайтед VS. Тоттенхэм Хотспур 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-16 
  11. «Халл Сити VS. Вест Хэм Юнайтед 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-09-15 
  12. «Эвертон VS. Мидлсбро 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-09-17 
  13. «Эквадор VS. Гондурас 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-02-12 
  14. «Гондурас VS. Эквадор 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-11-20 
  15. «Switzerland 2-1 Ecuador»։ BBC Sport։ 15 June 2014։ Վերցված է 21 June 2014 
  16. «Honduras 1-2 Ecuador»։ BBC։ 21 June 2014։ Վերցված է 21 June 2014 
  17. «Эквадор VS. Франция 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-26 
  18. «Чили VS. Эквадор 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-12 
  19. «Эквадор VS. Боливия 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-15 
  20. «Мексика VS. Эквадор 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-19 
  21. «Бразилия VS. Эквадор 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-05 
  22. «Эквадор VS. Перу 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-09 
  23. «Эквадор VS. Гаити 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-13 
  24. «США VS. Эквадор 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]