Ալեքս Իվոբի
![]() Իվոբին Նիգերիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Alexander Chuka Iwobi | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 3, 1996[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Լագոս, Լագոս, Նիգերիա[3] | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 17 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2019 |
![]() | 100 | (11) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 |
![]() | 7 | (1) |
2013 |
![]() | 3 | (0) |
2013 |
![]() | 1 | (0) |
2015-ներկա |
![]() | 36 | (6) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալեքս Իվոբի (անգլ.՝ Alex Iwobi, մայիսի 3, 1996[1][2], Լագոս, Լագոս, Նիգերիա[3]), նիգերացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի և Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվոբին Արսենալի ակադեմիային միացել է 2004 թվականին՝ 8 տարեկան հասակում[5]։ Առաջին անգամ Արսենալի առաջին թիմի հայտացուցակում հայտնվեց 2013 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Լիգայի գավաթի Վեստ Բրոմվիչի դեմ խաղում[6], սակայն այդ ժամանակ նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2014 թվականի մայիսի 9-ին[7]։ 2015 թվականի հոկտեմբերին[8][9][10]։
Իր դեբյուտը Արսենալի կազմում Իվոբին նշեց 2015 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Լիգայի գավաթի Շեֆիլդ Ուենսդեյի դեմ խաղում[11][12]։ 4 օր անց՝ հոկտեմբերի 31-ին իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[13]։ Չեմպիոնների Լիգայում դեբյուտը նշեց նոյեմբերի 4-ին՝ Բավարիայի դեմ խաղում[14][15]։ Պրեմիեր Լիգայում մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումներում՝ 2016 թվականի մարտի 19-ին Էվերտոնի[16] դեմ և ապրիլի 2-ին Ուոտֆորդի[17] դեմ խաղերում Իվոբին 2 գոլ խփեց։
2016-17 մրցաշրջանում Իվոբին ստացավ 17 համարի մարզաշապիկը՝ նախկին 45-ի փոխարեն[18]։ Արսենալի հետ նա այս մրցաշրջանում հաղթեց Անգլիայի գավաթը[19][20], ինչից հետո նվաճեց նաև Անգլիայի սուպերգավաթը Չելսիի դեմ խաղում[21]։ 2018 թվականի հունվարին՝ Անգլիայի գավաթի խաղի նախորդ գիշերը Իվոբիին նկատել են խնջույքի ժամանակ, ինչի համար նա տուգանվեց Արսենալի կողմից[22][23][24]։ Ապրիլի 8-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սաութհեմպտոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[25]։

2018 թվականի օգոստոսի 3-ին Իվոբին երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալիհետ մինչև 2023 թվականը[26][27][28][29]։ 2019 թվականի փետրվարի 9-ին նա գոլի հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[30]։ Մարտի 7-ին նիգերացին գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Ռենի դեմ խաղում[31]։ Մայիսի 12-ին Իվոբին 2 գոլային փոխանցում տվեց Բարնլիի դեմ խաղում[32]։ Մայիսի 29-ին նա գոլ խփեց Եվրոպայի Լիգայի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[33], սակայն Արսենալը պարտվեց 4-1 հաշվով և բաց թողեց հնարավորությունը նվաճել գավաթը[34][35][36]։ Ակումբի կազմում Իվոբին անցկացրեց 149 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ[37][38]։
Էվերթոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 8-ին Իվոբին 5 տարվա պայմանագիր կնքեց Էվերթոնի հետ[39][40][41]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն ֆունտ ստերլինգ[42][43][44]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվոբին ներկայացրել է Անգլիան մինչև 16, մինչև 17 և մինչև 18 տարեկանների հավաքականների կազմում` մինչև 16 տարեկանների կազմում հաղթելով Հաղթանակի գավաթը[45]։ Այնուամենայնիվ, նա ընտրեց Նիգերիայի ազգային հավաքականը[46]։ Իր դեբյուտը Նիգերիայի կազմում նշեց 2015 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ խաղում[47][48]։
Իվոբին ընդգրկվեց Նիգերիայի հավաքականում 2016 թվականի Ամառային օլիմպիական հավաքականում[49], սակայն դուրս մնաց 18-հոգանոց վերջնական կազմից[50]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Զամբիայի դեմ խաղում[51]։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում Իվոբին դուբլ ձևակերպեց՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[52][53]։
2018 թվականի հունիսի 3-ին Իվոբին ընդգրկվեց Նիգերիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[54][55]։ Առաջնությունում նա մասնակցեց բոլոր 3 խաղերին[56], իսկ Նիգեիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Արգենտինային և Խորվաթիային[57][58]։ 2019 թվականի ամռանը Իվոբին մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[59][60][61]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 7 հանդիպումներին։ Նա գոլի հեղինակ դարձավ 1/8 եզրափակչի Կամերունի դեմ խաղում[62][63], իսկ Նիգերիան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը մրցաշարում[64][65]՝ 3-րդ տեղի համար խաղում պարտության մատնելով Թունիսին[66][67]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[68]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Արսենալ | 2015–16 | Պրեմիեր Լիգա | 13 | 2 | 5 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 21 | 2 |
2016–17 | 26 | 3 | 3 | 0 | 7 | 1 | 2 | 0 | 38 | 4 | ||
2017–18 | 26 | 3 | 1 | 0 | 6 | 0 | 6 | 0 | 39 | 3 | ||
2018–19 | 35 | 3 | 2 | 1 | 11 | 2 | 3 | 0 | 51 | 6 | ||
Ընդհանուր | 100 | 11 | 11 | 1 | 26 | 3 | 12 | 0 | 149 | 15 | ||
Էվերթոն | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 100 | 11 | 11 | 1 | 26 | 3 | 12 | 0 | 149 | 15 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[68]
Նիգերիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 2 | 0 |
2016 | 6 | 1 |
2017 | 5 | 3 |
2018 | 12 | 1 |
2019 | 11 | 1 |
Ընդհանուր | 36 | 6 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հոկտեմբերի 9, 2016 | Լևի Մվանավասա մարզադաշտ, Նդոլա, Զամբիա | ![]() |
1–0 | 2–1 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Հոկտեմբերի 7, 2017 | Գոդսվիլ Ակպաբիո մարզադաշտ, Ույո, Նիգերիա | ![]() |
1–0 | 1–0 | |
3. | Նոյեմբերի 14, 2017 | Կրասնոդար մարզադաշտ, Կրասնոդար, Ռուսաստան | ![]() |
2–2 | Ընկերական խաղ | |
4. | 4–2 | |||||
5. | Հունիսի 2, 2018 | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա | ![]() |
1–2 | 1–2 | |
6. | Հուլիսի 6, 2019 | Ալեքսանդրիա մարզադաշտ, Ալեքսանդրիա, Եգիպտոս | ![]() |
3–2 | 3–2 | Աֆրիկայի գավաթ 2019 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արսենալ
- Անգլիայի գավաթ. 2016–17[19]
- Անգլիայի սուպերգավաթ. 2015[69], 2017[21]
- Անգլիայի լիգայի գավաթ. երկրորդ տեղ. 2017–18[70]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. երկրորդ տեղ. 2018–19[34]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլիա Մ16
- Հաղթանակի գավաթ. 2011[45]
Նիգերիա
- Աֆրիկայի ազգերի գավաթ. երրորդ տեղ. 2019[64]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աֆրիկայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2016[71]
- Աֆրիկայի տարվա խորհրդանշական հավաքական. 2016[72]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.com/alex-iwobi/profil/spieler/242631
- ↑ «Nigeria - A. Iwobi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ Brown Luke (2015-10-06)։ «Arsenal tie down young Nigerian forward Alex Iwobi to a new long term contract: but who is he?» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-03-13
- ↑ «WBA 1-1 Arsenal (3-4 pens) - Report»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Alex Iwobi signs professional contract»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Alex Iwobi signs new contract»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Gunners sign Iwobi to long-term deal»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Arsenal youngster Alex Iwobi signs new long-term contract»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Sheffield Wednesday 3-0 Arsenal»։ BBC Sport (en-GB)։ 2015-10-27։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Arsene Wenger 'used too many senior players' in League Cup exit»։ BBC Sport (en-GB)։ 2015-10-28։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Swansea City 0-3 Arsenal»։ BBC Sport (en-GB)։ 2015-10-31։ Վերցված է 2018-03-13
- ↑ uefa.com (2015-11-04)։ «UEFA Champions League 2015/16 - History - Bayern-Arsenal – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Bayern Munich 5-1 Arsenal»։ BBC Sport (en-GB)։ 2015-11-04։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Everton 0-2 Arsenal»։ BBC Sport (en-GB)։ 2016-03-19։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Arsenal 4-0 Watford»։ BBC Sport (en-GB)։ 2016-04-02։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Xhaka to wear No. 16 for Arsenal, Iwobi 17»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-13
- ↑ 19,0 19,1 Murray Scott (2017-05-27)։ «Arsenal 2-1 Chelsea: 2017 FA Cup final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-03-13
- ↑ Dede Steve։ «Alex Iwobi wins FA Cup title with Arsenal» (en-US)։ Վերցված է 2018-03-13
- ↑ 21,0 21,1 Nakrani Sachin (2017-08-06)։ «Olivier Giroud seals Community Shield win for Arsenal as Chelsea pay penalty»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Fury at Arsenal ace after he's snapped at drug fuelled bash ahead of cup defeat»։ The Sun (en-GB)։ 2018-01-08։ Վերցված է 2018-03-13
- ↑ Ames Nick (2018-01-09)։ «Arsenal to fine Alex Iwobi over ‘unacceptable’ partying before FA Cup tie»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Alex Iwobi to be fined for partying ahead of Arsenal's FA Cup exit, says Arsene Wenger»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Arsenal FC - Southampton FC, Apr 8, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-01
- ↑ «Iwobi signs contract extension»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Alex Iwobi: Arsenal midfielder signs new 'long-term' deal» (en-GB)։ 2018-08-03։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Iwobi signs long-term Arsenal deal»։ FourFourTwo (անգլերեն)։ 2018-08-03։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Iwobi signs new Arsenal contract»։ Evening Standard (անգլերեն)։ 2018-08-03։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Huddersfield Town - Arsenal FC, Feb 9, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Stade Rennais FC - Arsenal FC, Mar 7, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Burnley FC - Arsenal FC, May 12, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ 34,0 34,1 UEFA.com։ «Chelsea win the 2019 UEFA Europa League»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (en-GB)։ 2019-05-29։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal»։ The Guardian (en-GB)։ 2019-05-29։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-09
- ↑ «🔙FRIDAY FLASHBACK: How would you describe Alex Iwobi's career at Arsenal in one sentence?»։ Tribuna.com։ Վերցված է 2019-08-09(չաշխատող հղում)
- ↑ Babalola Oluwatomiwa (2019-08-07)։ «Everton reportedly submits £30m bid for Alex Iwobi but Arsenal want £40m»։ Legit.ng - Nigeria news. (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Everton Seal Signing Of Iwobi»։ www.evertonfc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Alex Iwobi: Everton sign Arsenal forward in five-year deal worth up to £34m» (en-GB)։ 2019-08-08։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Everton Confirm Capture of Arsenal Winger Alex Iwobi on 5-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2019-08-08։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Everton complete signing of Alex Iwobi after giving up on Wilfried Zaha»։ The Guardian (en-GB)։ 2019-08-08։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Alex Iwobi: Everton sign midfielder from Arsenal»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ Bascombe Chris (2019-08-08)։ «Everton sign Alex Iwobi for £35m - but Marco Silva's defence still looks short of cover»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-09
- ↑ 45,0 45,1 «Victory Shield: Scotland U16 2 England U16 4»։ HeraldScotland (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ Taylor Daniel (2016-03-26)։ «How Arsenal’s Alex Iwobi became England’s loss and Nigeria’s gain | Daniel Taylor»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Nigeria 0 - 2 Congo DR Match report - 10/8/15 Friendlies - Goal.com»։ www.goal.com (en-ng)։ Վերցված է 2018-03-13(չաշխատող հղում)
- ↑ «Arsenal's Alex Iwobi encouraged by Nigeria opportunity»։ BBC Sport (en-GB)։ 2015-10-10։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Kelechi Iheanacho included in Nigeria's Olympics squad»։ BBC Sport (en-GB)։ 2016-06-24։ Վերցված է 2018-03-13
- ↑ FIFA.com։ «Olympic Football Tournament Rio 2016 - Nigeria - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-05-ին։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Zambia vs. Nigeria - Football Match Summary - October 9, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Argentina 2-4 Nigeria: Arsenal's Iwobi stars, Messi misses shock loss»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Alex Iwobi nets brilliant brace to spare Daniel Akpeyi's blushes»։ The Sun (en-GB)։ 2017-11-14։ Վերցված է 2018-03-13
- ↑ «World Cup 2018: Arsenal's Iwobi in Nigeria's 23-man squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-03։ Վերցված է 2018-08-30
- ↑ AfricaNews։ «Nigeria coach names final World Cup squad, says team has 'a lot of work to do' | Africanews»։ Africanews (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Alexander IWOBI - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-09-01
- ↑ «Russia 2018: Nigeria out of World Cup after Argentina loss»։ Premium Times Nigeria (en-GB)։ 2018-06-26։ Վերցված է 2018-08-30
- ↑ Abayomi Tosin։ «Nigerian heartbroken as Super Eagles crash out of World Cup» (en-US)։ Վերցված է 2018-08-30
- ↑ «Africa Cup of Nations: Iheanacho left out of Nigeria squad» (en-GB)։ 2019-06-09։ Վերցված է 2019-08-09
- ↑ Soliman Seif (2019-06-10)։ «Nigeria name final 23-man Africa Cup of Nations squad»։ KingFut (en-GB)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Nigeria names final Afcon squad»։ Daily Nation (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Nigeria - Cameroon, Jul 6, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Nigeria 3-2 Cameroon - Igahlo brace, Iwobi goal and the rest as it happened»։ The South African (en-US)։ 2019-07-06։ Վերցված է 2019-08-09
- ↑ 64,0 64,1 Blanchette Rob։ «Nigeria Tops Tunisia 1-0 to Win 3rd Place at 2019 Africa Cup of Nations»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «AFCON 2019 third-place: Nigeria beats Tunisia to win bronze»։ Africanews (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Tunisia - Nigeria, Jul 17, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Tunisia 0-1 Nigeria: Africa Cup of Nations third-place play-off» (en-GB)։ 2019-07-17։ Վերցված է 2019-08-09
- ↑ 68,0 68,1 «Alex Iwobi»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-13
- ↑ «Arsenal 1-0 Chelsea» (en-GB)։ 2015-08-02։ Վերցված է 2019-08-09
- ↑ «Arsenal 0-3 Manchester City» (en-GB)։ 2018-02-25։ Վերցված է 2019-08-09
- ↑ AfricaNews։ «[LIVE] Algerian Riyad Mahrez is 2016 African Player of the Year | Africanews»։ Africanews (անգլերեն)։ Վերցված է 2018-03-13
- ↑ Football CAF - Confederation of African։ «AWARDS WINNERS»։ www.cafonline.com (en-US)։ Վերցված է 2018-03-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ալեքս Իվոբի Վիքիպահեստում |
---|
- Իվոբիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Իվոբիի պաշտոնական Տվիտերի էջը
- Իվոբիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Իվոբին transfermarkt-ում
- Իվոբին soccerbase.com-ում
- Իվոբին WhoScored.com կայքում
- Իվոբին Էվերթոնի պաշտոնական կայքում
- Իվոբին Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Իվոբին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
|
- Մայիսի 3 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիգերիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Նիգերիացի ֆուտբոլիստներ
- Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ