Ումար Նիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ումար Նիաս
ֆր.՝El Hadji Baye Oumar Niasse
Loko skndrb 10.jpg
Նիասը 2015 թվականին «Լոկոմոտիվ»-ի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էլ-Հաջի Բայ Ումար Նիաս
Ազգությունը սենեգալցի
Քաղաքացիությունը Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] (28 տարեկան)
Ծննդավայր Դակար, Սենեգալ
Հասակ 182 սմ
Քաշ 82 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 19
Պատանեկան կարիերա
2007-2008 Սենեգալ Ուակամ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2013 Սենեգալ Ուակամ 76 (33)
2012   Նորվեգիա Բրան 3 (0)
2013-2014 Թուրքիա Ակհիսար Բելեդիսպոր 34 (12)
2014-2016 Ռուսաստան Լոկոմոտիվ 28 (12)
2016-ներկա Անգլիա Էվերթոն 10 (3)
2017   Անգլիա Հալլ Սիթի 17 (4)
Ազգային հավաքական
2013-ներկա Սենեգալ Սենեգալ 8 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 29, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 1, 2017

Էլ-Հաջի Բայ Ումար Նիաս (ֆր.՝El Hadji Baye Oumar Niasse, ապրիլի 18, 1990, Դակար, Սենեգալ) սենեգալցի ֆուտբոլիստ, հարձակվող: Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուակամ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ումար Նիասը իր կարիերան սկսել է սենեգալական «Ուակամ»-ի կազմում: Նա 2008 թվականին պայմանագիր է կքնել թմի հետ և 2008-09 մրցաշրջանում օգնել է թմին դառնալ Սենեգալի Երկրորդ լիգայի հաղթող: Նա այդ մրցաշրջանում դարձել է 21 գոլի հեղինակ[2]:

Նիասը 2011 թվականին թմի հետ դարձել է Սենեգալի Պրեմիեր լիգայի չեմպիոն[3]:

2012 թվականի փետրվարին Ումարը վարձավճարով տեղափոխվել է նորվեգական «Բրան»[4]: Նա այդ թմից մասնակցել է 3 հանդիպման և վարձակալության ավարտից հետո վերադարձել է Սենեգալ:

«Ակհիսար Բելեդիսպոր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսին Ումար Նիասը տեղափոխվել է թուրքական Սուպեր Լիգան ներկայացնող «Ակհիսար Բելեդիսպոր»[5][6]: Նիասը թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան, որի ընթացքում դարձել է 15 գոլի հեղինակ:

«Լոկոմոտիվ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-15 մրցաշրջանից առաջ՝ 2014 թվականի հուլիսին Նիասը տեղափոխվել է «Լոկոմոտիվ»: Տրանսֆերն արժեցել է 5.5 միլիոն եվրո:

Ռուսական ակումբի կազմում սենեգալցին մասնակցել է 28 հանդիպամն և դարձել է 12 գոլի հեղինակ:

«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 1-ին 13.5 միլիոն եվրոյի դիմաց Ումար Նիասը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Էվերթոն»: Նա թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր[7][8]:

Թիմի կազմում իր առաջին հանդիպումը նա անցկացրել է 2016 թվականի փետրվարի 20-ին՝ մասնակցելով «Բորնմութ»-ի դեմ խաղին: Նա 80-րդ րոպեին փոխարինել է Ռոմելու Լուկակուին[9]: Մրցաշրջանից հետո Նիասը տեղեկացվել է, որ պետք է իր համար նոր ակումբ փնտրի:

Այնուամենայնիվ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին սենեգալցին հայտնվել է այն 25 ֆուտոլիստների շարքում, ովքեր հայտավորվել է 2016-17 մրցաշրջանի համար[10]:

«Հալլ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 13-ին Ումար Նիասը վարձավճարով տեղափոխվել է «Հալլ Սիթի»: Տեղափոխությունն արժեցել է 10 միլիոն եվրո[11][12]: Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է հունվարի 14-ին՝ «Բորնմութ»-ի դեմ խաղում[13]: Նա փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին:

Նա իր առաջին գոլը թիմի կազմում խփել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում[14]: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է 2017 թվականի փետրվարի 4-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[15]:

Վերադարձ «Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձակալության ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Էվերթոն»: Վերադարձից հետո Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Բորնմութ»-ի դեմ խաղում[16]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենեգալի ազգային հավաքականի կազմում Ումար Նիասը իր դեբյուտը նշել է 2013 թվականի հունվարի 15-ին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում[17]:

Նա իր առաջին միջազգային գոլը խփել է 2015 թվականի մայիսի 25-ին՝ Կոսովոյի հավաքականի դեմ խաղում[18]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բրան (վարձավճար) 2012 Տիպելիգեն 3 0 1 0 4 0
Ակհիսար Բելեդիեսպոր 2013-14 Սուպեր Լիգա 34 12 6 3 40 15
Լոկոմոտիվ 2014-15 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 13 4 4 2 2 0 19 6
2015-16 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 15 8 1 0 7 5 23 13
Արդյունք 28 12 5 2 9 5 42 19
Էվերթոն 2015-16 Պրեմիեր Լիգա 5 0 2 0 7 0
2016-17 Պրեմիեր Լիգա 0 0 0 0
2017-18 Պրեմիեր Լիգա 5 3 2 1 7 4
Արդյունք 10 3 2 0 2 1 0 0 14 4
Հալլ Սիթի (վարձավճար) 2016-17 Պրեմիեր Լիգա 17 4 1 0 1 1 19 5
Կարիերայի արդյունք 92 31 15 5 3 2 9 5 119 43

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Սենեգալ 2013 4 0
2014 1 2
2015 1 0
2016 2 1
Արդյունք 8 3

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սենեգալի Պրեմիեր լիգայի չեմպիոն - 2011
  • Սենեգալի Երկրորդ լիգայի չեմպիոն - 2009
  • Ռուսաստանի գավաթակիր - 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. «Gol silahı Oumar Niasse» 
  3. «Oumar Niasse: Meet the hard-working Senegalese striker wanted in England»։ FourFourTwo։ Վերցված է 2 February 2016 
  4. Han kan være Branns nye kantspiller ba.no
  5. «Akhisar'da Oumar Niasse de tamam» 
  6. «Akhisar'a Senegalli» 
  7. «Niasse Completes £13.5m Move»։ Everton F.C.։ 1 February 2016 
  8. Hytner David (30 January 2016)։ «Everton poised to sign Lokomotiv Moscow’s Oumar Niasse for £13.5m»։ The Guardian 
  9. «Premier League 2016–17 Preview Everton»։ The Guardian։ 3 August 2016 
  10. Doyle Ian (1 September 2016)։ «Oumar Niasse included in Everton's Premier League squad»։ Liverpool Echo։ Վերցված է 23 September 2016 
  11. Anderson David (13 January 2017)։ «Everton flop Oumar Niasse joins Hull on loan with view to permanent £10m switch»։ The Mirror։ Վերցված է 13 January 2017 
  12. «Hull City sign Oumar Niasse on loan and Evandro for undisclosed fee»։ BBC Sport։ 13 January 2017։ Վերցված է 14 January 2017 
  13. «Hull City 3–1 Bournemouth»։ BBC Sport։ 14 January 2017։ Վերցված է 14 January 2017 
  14. «Hull City 2–1 Manchester United (Agg: 2–3)»։ BBC Sport։ 26 January 2017։ Վերցված է 26 January 2017 
  15. «Hull City 2–0 Liverpool»։ BBC Sport (BBC)։ 4 February 2017։ Վերցված է 4 February 2017 
  16. «Everton 2–1 Bournemouth»։ Վերցված է 23 September 2017 
  17. «Sénégal - Chili : 1-2»։ L'Equipe (French)։ 16 January 2013։ Վերցված է 20 October 2017 
  18. «Amical Kosovo 1-3 Sénégal : Baye Oumar Niasse et Diafra Sakho mettent fin à la série de nuls des « Lions »» (French)։ Press Afrik։ 25 May 2015։ Վերցված է 20 October 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]