Բրայան Իդովու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Իդովու
ռուս.՝ Брайан Идову
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 18, 1992(1992-05-18)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հասակ 1,8 մետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Լոկոմոտիվ
Համար 3
Պատանեկան կարիերա
1999— Ռուսաստան Սմենա Զենիթ
—2010 Ռուսաստան Զենիթ
2010-2012 Ռուսաստան Ամկար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2018 Ռուսաստան Ամկար 87 (1)
2013-2014  Ռուսաստան Դինամո 25 (1)
2018—մ.հ. Ռուսաստան Լոկոմոտիվ 1 (0)
Ազգային հավաքական
2017—մ.հ. Նիգերիա Նիգերիա 9 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23 սեպտեմբերի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 23 սեպտեմբերի, 2018

Բրայան Օլադապո Իդովու (մայիսի 18, 1992(1992-05-18)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ֆուտբոլիստ, «Լոկոմոտիվ» ակումբի և Նիգերիայի հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Հայրը նիգերիացի է, մայրը կիսով ռուս է, կիսով՝ նիգերիացի[3]։ Բրայան Իդովուն ծնվել և մեծացել է Սանկտ Պետերբուրգում, 3-ից մինչև 6 տարեկանը ապրել է Նիգերիայի Օվերի քաղաքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդովուն Նիգերիայի հավաքականի կազմում

Իդովուն Սանկտ Պետերբուրգի «Սմենա-Զենիթ» ակումբի սան է։ Բարձր մրցակցության պատճառով նա չի կարողացել տեղ գրավել «Զենիթի» հիմնական կազմում և 2010 թվականին տեղափոխվել է «Ամկար»։ 2012 թվականի մասիսի 6-ին «Թերեկ» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում[4]։ Նույն թվականի ամռանը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2014 թվական։ 2013 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարով տեղափոխվել է Պետերբուրգի «Դինամո»։ Օգոստոսի 7-ին «Օրենբուրգի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը ազգային լիգայի առաջնությունում[5]։ 2014 թվականի մայիսի 12-ին Մոսկվայի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում Իդովուն խփել է իր առաջին գոլը «Դինամոյի» կազմում[6]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Ամկար»՝ երկարաձգելով պայմանագրի ժամկետը 3 տարով[7]։ 2015/16 մրցաշրջանում Իդովուն դարձել է ակումբի հիմնական կազմի խաղացող[8]։

2018 թվականի ամռանը, երբ «Ամկարը» դադարեցրել է իր գոյությունը, Բրայանը դարձել է ազատ գործակալ։ Հուլիսին նա եռամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ[9]։ Հուլիսի 27-ին Ռուսաստանի սուպերգավաթի խաղարկության՝ մայրաքաղաքային ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում Իդովուն կատարել է իր նորամուտը թիմի կազմում[10]։ Սեպտեմբերի 18-ին թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում[11]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Իդովուն հարցազրույցի ժամանակ ասել է, որ երազում է ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում, բայց նաև չէր հրաժարվի խաղալ Նիգերիայի հավաքականում[12]։ 2017 թվականին որոշել է հանդես գալ Նիգերիայի հավաքականում՝ հրավիրվելով մասնակցելու ընկերական խաղերին[13]։ 2017 թվականի նոյեմբերի 14-ին Կրասնոդարում անցկացված Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Օլա Այնային[14]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։

2018 թվականին Իդովուն մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Խորվաթիայի[15], Իսլանդիայի[16] և Արգենտինայի[17] հավաքականների դեմ։

Գոլերը Նիգերիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1 14 նոյեմբերի, 2017 Կրասնոդար մարզադաշտ, Կրասնոդար, Ռուսաստան Արգենտինա Արգենտինա 3:2 հօգուտ Նիգերիայի 4:2 հօգուտ Նիգերիայի Ընկերական խաղ

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ
Նիգերիա Նիգերիա
Տարի Խաղ Գոլ
2017 1 1
2018 8 0
Ընդհանուր 9 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 «Разговор по пятницам». Выпуск № 15
  4. «Թերեկ VS. Ամկար 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մայիսի 6.
  5. «Оренбург VS. Динамо Санкт-Петербург 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 7.
  6. «Դինամո Սանկտ Պետերբուրգ VS. Տորպեդո Մոսկվա 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 12.
  7. Брайан Идову: новый контракт с «Амкаром»
  8. «Ամկար VS. Զենիթ Սանկտ Պետերբուրգ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 20.
  9. ««Локомотив» подписал 3-летний контракт с Идову» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ հուլիսի 10.
  10. «Լոկոմոտիվ Մոսկվա VS. ԲԿՄԱ Մոսկվա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 27.
  11. «Գալաթասարայ VS. Լոկոմոտիվ Մոսկվա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 18.
  12. «Темнокожий футболист "Динамо": Как бы я не играл, в сборную России не пригласят». piter.tv. 15 января 2014.
  13. «Защитник «Амкара» Идову вызван в сборную Нигерии на матч с Аргентиной» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ նոյեմբերի 12.
  14. «Արգենտինա VS Նիգերիա 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 14.
  15. «Խորվաթիա VS. Նիգերիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  16. «Նիգերիա VS. Իսլանդիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 22.
  17. «Նիգերիա VS. Արգենտինա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Իդովու» հոդվածին։