Օլա Այնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Օլա Այնա
Ola Aina
Ola Aina 2016.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[1]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 8, 1996(1996-10-08)[2][3] (26 տարեկան)
Ծննդավայր Սաութուրք
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 34
Պատանեկան կարիերա
2007-2015 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2019 Անգլիա Չելսի 3 (0)
2017-2018   Անգլիա Հալ Սիթի 44 (0)
2018-2019   Իտալիա Տորինո 30 (1)
2019-ներկա Իտալիա Տորինո 7 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Անգլիա Անգլիա Մ16 6 (0)
2012-2013 Անգլիա Անգլիա Մ17 11 (0)
2013 Անգլիա Անգլիա Մ18 1 (0)
2013-2015 Անգլիա Անգլիա Մ19 13 (0)
2015-2016 Անգլիա Անգլիա Մ20 6 (0)
2017-ներկա Նիգերիա Նիգերիա 15 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 6-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 6-ի, 2019

Օլա Այնա (անգլ.՝ Ola Aina, հոկտեմբերի 8, 1996(1996-10-08)[2][3], Սաութուրք), նիգերիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի և Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է եզրային պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնան Չելսիի ակադեմիայի սան է[5][6]։ 2015 թվականի ամռանը նա ակումբի առաջին թիմի հետ մասնակցեց Չեմպիոնների միջազգային գավաթին[7], ինչից հետո 2015-16 մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի կողմից ընդգրկվեց Չելսիի առաջին կազմում[8]։ Թեև Այնան մարզվում էր հիմնական թիմի խաղացողների հետ, նա հանդես էր գալիս Մ19 և Մ21 թիմերի կազմում։ 2016 թվականի ապրիլի 9-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում նա առաջին անգամ հայտնվեց Չելսիի պահեստայինների նստարանին Պրեմիեր Լիգայի խաղում[9][10]։

2016 թվականի հուլիսի 6-ին Այնան 4 տարվա պայմանագիր կնքեց Չելսիի հետ[11][12]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Բրիստոլ Ռովերսի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 15-ին՝ փոխարինելով Վիկտոր Մոզեսին Լեսթեր Սիթիի դեմ խաղում[15][16]։ 2016-17 մրցաշրջանում Այնան Չելսիի առաջին թիմի կազմում անցկացրեց 6 հանդիպում բոլոր մրցաշարերում[17]։

Այնան Նիգերիայի հավաքականի կազմում 2017 թվականին

2017 թվականի հուլիսի 11-ին Այնան վարձավճարով միացավ Հալ Սիթիին[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ Աստոն Վիլլայի դեմ խաղում[20][21]։ Օգոստոսի 12-ին նա գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բերտոն Ալբիոնի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի հունվարի 6-ին՝ Անգլիայի գավաթի Բլեքբուրն Ռովերսի դեմ խաղում[23][24]։ Հալ Սիթիի կազմում Այնան անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[25]։

2018 թվականի օգոստոսի 14-ին Այնան 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ[26], ինչից հետո վարձավճարով տեղափոխվեց Տորինո։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Լորենցո Դե Սիլվեստրիին Ռոմայի դեմ խաղում[27][28]։ Իր առաջին գոլը խփեց 2019 թվականի փետրվարի 10-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[29]։ Մարտի 16-ին նիգերիացին հեռացվեց խաղադաշտից Բոլոնյայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման վերջին րոպեին[30]։ 2018-19 մրցաշրջանում Այնան անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[31]։

2019 թվականի հունիսի 11-ին Տորինոն 9 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց գնեց Այնայի լրիվ տրանսֆերը[32][33][34][35]։ 2019-20 մրցաշրջանում նիգերիացին սկսեց ավելի շատ հանդես գալ որպես ձախ պաշտպան։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ փոխարինելով Կրիստիան Անսալդիին Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Շախտյոր Սոլիգորսկի դեմ խաղում[36]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնան ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[37]։ 2015 թվականի նոյեմբերին նա հրավիրվեց Անգլիայի Մ21 հավաքական՝ Բոսնիա և Հերցեգովինայի ու Շվեյցարիայի դեմ խաղերի համար, սակայն խաղադաշտ դուրս չեկավ[38][39]։

2017 թվականի մարտի 28-ին Այնան և Չուբա Ակպոմը լուսանկարվեցին Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ՝ բանակցություններ վարելուց հետո[40]։ Մայիսին Այնան ձեռք բերեց նիգերիական անձնագիր[41] և հնարավորություն ստացավ ներկայացնել Նիգերիան միջազգային ասպարեզում[42][43]։ Իր դեբյուտը Նիգերիայի ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ փոխարինելով Էլդերսոն Էչիեջիլեին Զամբիայի դեմ խաղում[44]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 10-ին՝ Ալժիրի հավաքականի դեմ խաղում[45]։

2018 թվականի մայիսին Այնան ներառվեց Նիգերիայի՝ աշխարհի առաջնության համար ընդլայնված թիմում[46], սակայն չընդգրկվեց հավաքականի վերջնական 23-հոգանոց կազմում[47][48]։ 2019 թվականի ամռանը Այնան մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[49][50][51]՝ անցկացնելով 5 հանդիպում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Բուրունդիի դեմ խաղում[52]։ Նիգերիան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը մրցաշարում[53][54]՝ 3-րդ տեղի համար խաղում պարտության մատնելով Թունիսին[55][56]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[57]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2016–17 Պրեմիեր Լիգա 3 0 1 0 0 0 2 0 6 0
Հալ Սիթի (վարձավճար) 2017–18 Չեմպիոնշիպ 44 0 2 1 46 1
Տորինո 2018–19 Սերիա A 30 1 2 0 32 1
2019–20 7 0 0 0 3 0 10 0
Ընդհանուր 37 1 2 0 3 0 0 0 42 1
Կարիերայի ընդհանուր 84 1 5 1 3 0 2 0 94 2

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[58]

Նիգերիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
2018 4 0
2019 8 0
Ընդհանուր 15 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://en.m.wikipedia.org/wiki/Ola_Aina
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Nigeria - O. Aina - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  5. «Ola Aina | Spotlight on Chelsea's exciting young academy talent»։ Just Football (en-US)։ 2016-08-01։ Վերցված է 2018-08-03 
  6. uefa.com (2016-08-27)։ «UEFA.com's weekly wonderkid: Ola Aina»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  7. Lewis Matt (2015-07-16)։ «Chelsea pre-season tour: Mohamed Salah left out of squad while Brazilian new boy makes trip»։ getwestlondon։ Վերցված է 2018-08-03 
  8. «Chelsea Roster - English Premier League - 2015-16 Team Roster»։ www.foxsports.com (en-US)։ Վերցված է 2018-08-03 
  9. «Swansea City - Chelsea FC, Apr 9, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  10. «Swansea City 1-0 Chelsea»։ BBC Sport (en-GB)։ 2016-04-09։ Վերցված է 2018-08-03 
  11. «Aina signs four-year deal with Chelsea»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  12. «Done Deal: Chelsea announce talented defender has signed new contract»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ 2016-07-07։ Վերցված է 2018-08-03 
  13. «Chelsea FC - Bristol Rovers, Aug 23, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  14. «Chelsea 3-2 Bristol Rovers»։ BBC Sport (en-GB)։ 2016-08-23։ Վերցված է 2018-08-02 
  15. «Chelsea FC - Leicester City, Oct 15, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  16. «Chelsea 3-0 Leicester City»։ BBC Sport (en-GB)։ 2016-10-15։ Վերցված է 2018-08-02 
  17. «Ola Aina | Football Stats | Chelsea | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-02 
  18. «Chelsea defender Aina joins Hull on loan»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  19. «Ola Aina: Chelsea defender joins Hull City on loan for season»։ BBC Sport (en-GB)։ 2017-07-11։ Վերցված է 2018-08-03 
  20. «Aston Villa - Hull City, Aug 5, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  21. «Aston Villa 1-1 Hull City»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-05։ Վերցված է 2018-08-02 
  22. «Hull City - Burton Albion, Aug 12, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  23. «Blackburn Rovers - Hull City, Jan 6, 2018 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  24. «Blackburn Rovers 0-1 Hull City»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-08-02 
  25. «Ola Aina | Football Stats | Chelsea | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-02 
  26. «New contract and loan for Aina | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2018-08-30 
  27. «Torino FC - AS Roma, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  28. «Fixtures and Results | Season 2018-19 | 1^ Match Day | Lega Serie A»։ www.legaseriea.it։ Վերցված է 2018-08-31 
  29. «Torino FC - Udinese Calcio, Feb 10, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  30. «Torino FC - Bologna FC 1909, Mar 16, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  31. «Ola Aina | Football Stats | Torino | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-08 
  32. «Ola Aina to sign for Torino | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-08 
  33. «Chelsea transfer news: Ola Aina completes €10m Torino move | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2019-10-08 
  34. «Ola Aina joins Torino on permanent deal from Chelsea»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  35. «Chelsea sell Ola Aina to Torino in £8.7m deal»։ Mail Online։ 2019-06-11։ Վերցված է 2019-10-08 
  36. «Shakhtjor Soligorsk - Torino FC, Aug 15, 2019 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  37. «Chelsea youngster 'persuaded' to represent Nigeria rather than England»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-08-03 
  38. «Bosnia and Herzegovina U21 - England U21, Nov 12, 2015 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  39. «England U21 - Switzerland U21, Nov 16, 2015 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  40. «Chelsea’s Ola Aina, Brighton and Hove Albion’s Akpom pledge allegiance to Nigeria | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  41. «NFF confirms Ola Aina, Joel Bazee now have Nigerian passports, Tammy Abraham to follow - Daily Post Nigeria»։ Daily Post Nigeria (en-US)։ 2017-05-12։ Վերցված է 2018-08-02 
  42. «NFF formally applies for Aina’s int’l switch - Vanguard News»։ Vanguard News (en-US)։ 2017-05-04։ Վերցված է 2018-08-02 
  43. «Chelsea's London-born starlet Ola Aina poised to snub England and play for Nigeria»։ The Sun (en-GB)։ 2017-05-04։ Վերցված է 2018-08-02 
  44. «Nigeria - Zambia, Oct 7, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  45. «Algeria - Nigeria, Nov 10, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  46. «Super Eagles drop Aina, Agu from World Cup squad»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  47. «World Cup 2018: Arsenal's Iwobi in Nigeria's 23-man squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-03։ Վերցված է 2018-08-02 
  48. AfricaNews։ «Nigeria coach names final World Cup squad, says team has 'a lot of work to do' | Africanews»։ Africanews (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  49. «Africa Cup of Nations: Iheanacho left out of Nigeria squad» (en-GB)։ 2019-06-09։ Վերցված է 2019-08-09 
  50. Soliman Seif (2019-06-10)։ «Nigeria name final 23-man Africa Cup of Nations squad»։ KingFut (en-GB)։ Վերցված է 2019-08-09 
  51. «Nigeria names final Afcon squad»։ Daily Nation (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  52. «Nigeria - Burundi, Jun 22, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  53. 53,0 53,1 Blanchette Rob։ «Nigeria Tops Tunisia 1-0 to Win 3rd Place at 2019 Africa Cup of Nations»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  54. «AFCON 2019 third-place: Nigeria beats Tunisia to win bronze»։ Africanews (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  55. «Tunisia - Nigeria, Jul 17, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  56. «Tunisia 0-1 Nigeria: Africa Cup of Nations third-place play-off» (en-GB)։ 2019-07-17։ Վերցված է 2019-08-09 
  57. «Ola Aina»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-03 
  58. Strack-Zimmermann Benjamin։ «Ola Aina»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  59. «Man United U21 1-2 Chelsea U21: Lewis Baker bags winner»։ Mail Online։ Վերցված է 2018-08-02 
  60. «Chelsea 5-3 Fulham (agg 7-6): Blues youngsters win FA Youth Cup»։ Mail Online։ Վերցված է 2018-08-02 
  61. «Chelsea beat Manchester City to retain FA Youth Cup»։ BBC Sport (en-GB)։ 2015-04-27։ Վերցված է 2018-08-02 
  62. UEFA.com։ «UEFA Youth League - Stylish Chelsea pick up Youth League title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-02 
  63. UEFA.com։ «UEFA Youth League - Chelsea double up with second Youth League win»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  64. Glendenning Barry (2017-05-12)։ «Chelsea crowned Premier League champions after win at West Brom – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]