Ալեքսեյ Միրանչուկ
![]() | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 17, 1995[1] (27 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան | ||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 59 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալեքսեյ Անդրեևիչ Միրանչուկ (ռուս.՝ Алексей Андреевич Миранчук, հոկտեմբերի 17, 1995[1], Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ատալանտա» ակումբի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։ Ռուսաստանի առաջնության 2017/2018 մրցաշրջանի չեմպիոն, Ռուսաստանի գավաթի կրկնակի դափնեկիր, 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2018)։ Ֆուտբոլիստ Անտոն Միրանչուկի երկվորյակ եղբայրն է։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Միրանչուկը ֆուտբոլով զբաղվել սկսել է հայրենի Կուբանի Սլավյանսկի «Օլիմպ» ֆուտբոլային ակումբում մարզիչ Ալեքսանդր Նիկոլաևիչ Վորոնկովի գլխավորությամբ[2]։ Եղբոր հետ միասին մի քանի տարի խաղացել է տեղի թիմում, ինչից հետո Մոսկվայի «Սպարտակի» սելեկցիոներներ Բորիս Ստրելցովն ու Ալեքսեյ Լեոնովը հինգ պատանիների թվում ընտրել են նաև եղբայրների մայրաքաղաքային ակումբի ակադեմիայի համար[3]։ «Կարմրասպիտակների» կազմում Ալեքսեյն ու Անտոնը մանսակցել են մանկական տարբեր մրցումների, այդ թվում նաև միջազգային։ Սակայն շուտով հեռացվել են ֆիզիկական ուժի բացակայության պատճառով[3]։
Նույն թվականի ամռանը նրանք դիտումների են մասնակցել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի դպրոցում, ինչից հետո ընդգրկվել են 1995 թվականի թիմի կազմում Սերգեյ Պոլստյանովի գլխավորությամբ[3]։ Թիմի հետ միասին երկու անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ 2012 թվականի հուլիսի 8-ին Ալեքսեյ Միրանչուկը գոլ է խփել Կրիմսկում անցկացվող եզրափակիչ խաղում՝ «Լոկոմոտիվին» պարգևելով երկրորդ տիտղոսը[4]։ Պատանի «երկաթուղայինները» հաղթել են «Կրասնոդարին» 2:0 հաշվով, իսկ Միրանչուկը մրցաշարի արդյունքներով ճանաչվել է լավագույն հարձակվող[5]։ Նույն թվականի հոկտեմբերին «Լոկոմոտիվի» պատանեկան թիմը հաղթել է Սոչիում անցկացվող Ռուսաստանի ֆուտբոլի միության գավաթի խաղարկությունում՝ իրենց տարիքային խմբում։ Եզրափակիչ խաղում 5:0 հաշվով ջախջախվել է Մոսկվայի «Դինամոյի» թիմը։ Ալեքսեյը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող[6]։ 2012 թվականի աշնանը Ալեքսեյ Միրինչուկը կատարել է իր նորամուտը Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում։ Նոյեմբերի 3-ին՝ ԲԿՄԱ ակումբի դեմ արտագնա խաղի ավարտից 16 րոպե առաջ, փոխարինել է Կամիլ Մուլինին[7]։
2013 թվականի ձմեռային հավաքներն սկսել է Սերգեյ Պոլստյանովի գլխավորությամբ։ Սակայն փետրվարին «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը Միրանչուկին կանչել է գլխավոր թիմ[8]։ Իսպանիայում անցկացվող հաջորդ հավաքին նա արդեն մեկնել է հիմնական կազմի հետ[9]։ 2013 թվականի ապրիլին խփել է իր առաջին գոլը երիտասարդական թիմի կազմում. ապրիլի 12-ին գրավել է «Զենիթի» դարպասը՝ «Լոկոմոտիվին» օգնելով հաղթել 4:2 հաշվով[10]։
2013 թվականի ապրիլի 20-ին Միրանչուկը կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ «Կուբան» ակումբի դեմ արտագնա խաղում նա դաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում[11]։ Խաղալով 86 րոպե՝ նա իր տեղը զիջել է Մաքսիմ Գրիգորևին։ Առաջնությունում իր առաջին գոլը Միրանչուկը խփել է մայիսի 5-ին՝ «Ամկար» ակումբի դեմ արտագնա խաղում[12]։ Առաջին խաղակեսի վերջում Մայկոնի կատարած փոխանցումից հետո Միրանչուկը գրավել է Սերգեյ Նարուբինի պաշտպանած դարպասը[13]։
2015 թվականի ապրիլին Միրանչուկը ճանաչվել է «Լոկոմոտիվի» լավագույն խաղացող՝ դառնալով երկրպագուների ամենամսյա քվեարկության հաղթող[14]։ Մայիսին «Լոկոմոտիվը» Միրանչուկի գոլի շնորհիվ ավելացված ժամանակում հաղթել է «Կուբանի» դեմ խաղում և նվաճել Ռուսաստանի գավաթը։ 2015 թվականի մայիսին Միրանչուկը երկրպագուների կողմից կրկին ընտրվել է ամսվա լավագույն խաղացող[15]։
2015/2016 մրցաշրջանի սկզբում Միրանչուկը խաղացել է թիմի հիմնական կազմում՝ օգնելով «Լոկոմոտիվի» հինգ խաղ անընդմեջ անցկացնել առանց պարտության։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի պատանեկան հավաքականի մարզչական շտաբը Դմիտրի Ուլյանովի գլխավորությամբ Ալեքսեյ Միրանչուկին հրավիրել է թիմի մարզական հավաքներին Գրանատկինին նվիրված մրցաշարից առաջ[16]։ Ալեքսեյը մասնակցել է բոլոր հինգ խաղերին և հավաքականի հետ դարձել մրցաշարի հաղթող[17]։ Խմբային փուլում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Լատվիայի հավաքականին, Հունաստանի ու Սլովենիայի հետ խաղերն ավարտվել են ոչ-ոքի, իսկ կիսաեզրափակչում ու եզրափակչում ջախջախվել են Ուկրաինայի ու Սանկտ Պետերբուրգի հավաքականները։
Սեպտեմբերի 6-ին Ալեքսեյ Միրանչուկը կատարել է իր նորամուտը երիտասարդական հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Սլովենիայի դեմ խաղում։ Սեպտեմբերի 10-ին մասնակցել է Բուլղարիայի հավաքականի դեմ խաղին։ Հոկտեմբերի 11-ին կրկին խաղացել է ընդդեմ Բուլղարիայի հավաքականի։ Հոկտեմբերի 15-ին առաջին անգամ դաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով Դանիայի դեմ խաղին։
Տասնյոթ տարեկան հասակում ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերին։ Ընդգրկվել է հավաքականի ընդլայնված հայտացուցակում Ավստրիայի ու Հունգարիայի հավաքականների դեմ խաղերից առաջ։
Առաջին հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2015 թվականի հունիսի 7-ին՝ փոխարինման դուրս գալով Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղի 71-րդ րոպեին և առաջին իսկ խաղում խփել է հաղթական գոլ[18]։
ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է Ռուսաստանի երեք ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը 2017 թվականի Կոնֆեդերացիների գավաթի խաղարկությունից առաջ[19]։
2018 թվականի մայիսի 11-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը[20]։ Նույն թվականի հունիսի 3-ին ընդգրկվել է աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակում[21]։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Ուրուգվայի դեմ խաղին, որտեղ Ռուսաստանը պարտվել է 0։3 հաշվով։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Ռուսաստանի չեմպիոն (1) – 2017/18
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2013/14
- Ռուսաստանի գավաթակիր (2) – 2014/15, 2016/17
Անհատական
- Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացող – 2013/14[22]
- Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2015 («Առաջին հնգյակ» ազգային մրցանակ)[23]
- Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ամսվա լավագույն խաղացող – 2017 թվականի հոկտեմբեր[24]
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017/18 մրցաշրջանի վերջի տվյալներով
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
![]() |
Պրեմիեր լիգա | 2012/13 | 6 | 1 | — | — | 6 | 1 | ||
2013/14 | 8 | 1 | 1 | 0 | — | 9 | 1 | |||
2014/15 | 17 | 1 | 3 | 1 | 1 | 0 | 21 | 2 | ||
2015/16 | 27 | 2 | 3 | 0 | 6 | 1 | 36 | 3 | ||
2016/17 | 29 | 3 | 5 | 2 | — | 34 | 5 | |||
2017/18 | 30 | 7 | 2 | 0 | 9 | 1 | 41 | 8 | ||
Ընդհանուր | 117 | 15 | 14 | 3 | 16 | 2 | 147 | 20 | ||
Ամբողջ կարիերա | 117 | 15 | 14 | 3 | 16 | 2 | 147 | 20 |
Ելույթներ հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 թվականի հունիսի 5-ի դրությամբ
![]() |
Տարի | ԱԱ որակավորման խաղեր | ԱԱ եզրափակիչ խաղեր | ԵԱ որակավորման խաղեր | ԵԱ եզրափակիչ խաղեր | Կոնֆեդերացիաների գավաթ | Ընկերական խաղեր | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
2015 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 2 | 1 | |
2016 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 3 | 0 | |
2017 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 8 | 3 | 9 | 3 | |
2018 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 16 | 4 | 18 | 4 |
Ալեքսեյ Միրանչուկի խաղերը Ռուսաստանի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Միրանչուկի խաղերը Ռուսաստանի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն | |
1 | 7 հունիսի, 2015 | ![]() |
4:2 | 1 | Ընկերական խաղ | |
2 | 14 հունիսի, 2015 | ![]() |
0:1 | — | ԵԱ-2016 որակավորման խաղեր | |
3 | 31 օգոստոսի, 2016 | ![]() |
0:0 | — | Ընկերական խաղ | |
4 | 6 սեպտեմբերի, 2016 | ![]() |
1:0 | — | Ընկերական խաղ | |
5 | 15 նոյեմբերի, 2016 | ![]() |
1:0 | — | Ընկերական խաղ | |
6 | 24 марта 2017 | ![]() |
0:2 | — | Ընկերական խաղ | |
7 | 28 մարտի, 2017 | ![]() |
3:3 | 1 | Ընկերական խաղ | |
8 | 5 հունիսի, 2017 | ![]() |
3:0 | — | Ընկերական խաղ | |
9 | 9 հունիսի, 2017 | ![]() |
1:1 | — | Ընկերական խաղ | |
10 | 17 հունիսի, 2017 | ![]() |
2:0 | — | Կոնֆեդերացիաների գավաթ 2017 | |
11 | 7 հոկտեմբերի, 2017 | ![]() |
4:2 | 1 | Ընկերական խաղ | |
12 | 10 հոկտեմբերի, 2017 | ![]() |
1:1 | — | Ընկերական խաղ | |
13 | 11 նոյեմբերի, 2017 | ![]() |
0:1 | — | Ընկերական խաղ | |
14 | 15 նոյեմբերի, 2017 | ![]() |
3:3 | 1 | Ընկերական խաղ | |
15 | 23 մարտի, 2018 | ![]() |
0:3 | — | Ընկերական խաղ | |
16 | 27 մարտի, 2018 | ![]() |
1:3 | — | Ընկերական խաղ | |
17 | 30 մայիսի, 2018 | ![]() |
0:1 | — | Ընկերական խաղ | |
18 | 5 հունիսի, 2018 | ![]() |
1:1 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 18 խաղ / 4 գոլ, 6 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 6 պարտություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Алексей Миранчук» (ռուսերեն)։ RFS.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2018-06-18
- ↑ 3,0 3,1 3,2 Юлия Яковлева. (2013-05-08)։ ««В «Локомотиве» все шикарно, так зачем уходить?»» (ռուսերեն)։ Sovsport.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2018-06-18
- ↑ Сергей Томилов. (2012-07-08)։ ««Локо»-95 – двукратный чемпион России!» (ռուսերեն)։ FCLM.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2018-06-18
- ↑ ««Локомотив» забирает главный приз» (ռուսերեն)։ RFS.ru։ 2012-07-08։ Արխիվացված օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2018-06-18
- ↑ ««Локо» - победитель Кубка РФС» (ռուսերեն)։ RFS.ru։ 2012-10-20։ Արխիվացված օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2018-06-18
- ↑ «ЦСКА (мол.) — Локомотив (мол.) 3:0» (ռուսերեն)։ Sportbox.ru։ 2 ноября 2012
- ↑ Андрей Лялин. (3 февраля 2013)։ «Славен Билич вызвал пятерых игроков «молодёжки»» (ռուսերեն)։ FCLM.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2018-06-18
- ↑ ««Локомотив» начал третий сбор» (ռուսերեն)։ FCLM.ru։ 16 февраля 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2018-06-18
- ↑ «Локомотив (мол.) — Зенит (мол.) 4:2» (ռուսերեն)։ Sportbox.ru։ 12 апреля 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2018-06-18
- ↑ Андрей Лялин. (20 апреля 2013)։ «Нереализованное преимущество» (ռուսերեն)։ FCLM.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2018-06-20
- ↑ «17-летний хавбек «Локомотива» Миранчук забил свой первый гол в Премьер-Лиге» (ռուսերեն)։ Чемпионат.com։ 2013-05-05։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2018-06-20
- ↑ Андрей Лялин. (2013-05-05)։ «Победа в Перми!» (ռուսերեն)։ FCLM.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2018-06-20
- ↑ «Алексей Миранчук – лучший игрок «Локомотива» в апреле!» (ռուսերեն)։ FCLM.ru։ 2015-05-05
- ↑ «Алексей Миранчук – лучший игрок «Локомотива» в мае» (ռուսերեն)։ FCLM.ru։ 2015-06-03
- ↑ Сергей Томилов. (11 декабря 2012)։ «Восемь игроков «Локо» вызваны в юношескую сборную 1995 года» (ռուսերեն)։ FCLM.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2018-06-20
- ↑ Сергей Томилов. (13 января 2013)։ «Игроки «Локо» - победители Мемориала Гранаткина!» (ռուսերեն)։ FCLM.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2018-06-20
- ↑ «Протокол матча» (ռուսերեն)։ RFS.ru։ 7 июня 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2018-06-21
- ↑ «ФИФА назвала самых талантливых молодых футболистов России»։ RBC.ru։ «Росбизнесконсалтинг», ЗАО։ 2017-06-14։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-17-ին։ Վերցված է 2017-06-14
- ↑ «Расширенный состав для подготовки к Чемпионату мира» (Russian)։ Russian Football Union։ մայիսի 11, 2018
- ↑ Заявка сборной России на Чемпионат мира FIFA 2018 (Russian)։ Russian Football Union։ հունիսի 3, 2018
- ↑ «Сейду Думбия - лучший игрок СОГАЗ-Чемпионата России» (рус)։ Российский футбольный союз։ 7 июня 2014
- ↑ «Хавбек "Локомотива" Алексей Миранчук признан лучшим молодым игроком РФПЛ в 2015 году» (рус)։ rsport.ru։ 7 декабря 2015
- ↑ «Дорогой брат! Алексей Миранчук – лучший в октябре» (рус)։ championat.com։ 31 октября 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-06-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ալեքսեյ Միրանչուկ Վիքիպահեստում |
---|
- Ֆուտբոլիստի էջը «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը «Ռուսաստանի ֆուտբոլի հավաքական» կայքում
|
|
|
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ