Իլյա Կուտեպով
Իլյա Կուտեպով ռուս.՝ Илья Кутепов | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 29, 1993[1][2] (33 տարեկան) | ||||||||||||||
| Ծննդավայր | Ստավրոպոլ, Ռուսաստան | ||||||||||||||
| Հասակ | 192 սանտիմետր | ||||||||||||||
| Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||||||||
| Համար | 29 | ||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
|
| |||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||
Իլյա Օլեգովիչ Կուտեպով (ռուս.՝ Илья Олегович Кутепов, հուլիսի 29, 1993[1][2], Ստավրոպոլ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան[3]։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետ (2018)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլյա Կուտեպովը ֆուտբոլով զբաղվել սկսել է Ստավրոպոլի «Դինամոյի» ֆուտբոլային դպրոցում, 7 տարեկան հասակում, մարզիչ Վիկտոր Պոպովի մոտ։ Սկզբում խաղացել է կիսապաշտպանի դիրքում[4]։
Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիայի սան է, 17 տարեկանում ստաժավորում է անցել Լոնդոնի «Չելսիում»[5]։ Կարիերան սկսել է Տոլյատիի «Ակադեմիայում», որը հանդես էր գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Ուրալ-Պովոլժիե» տարածաշրջանում։
2011 թվականի նոյեմբերին հայտնվել է պետերբուրգյան «Զենիթի»[6] հետաքրքրությունների ոլորտում, սակայն առաջարկ այդպես էլ չի հետևել։ 2012 թվականի հունիսի 11-ին Գերմանիայի միջազգային մրցաշարում Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ կազմի համար անցկացրած դիտումներից հետո, որտեղ Կուտեպովը մասնակցել է բոլոր հանդիպումներին՝ թողնելով բարենպաստ տպավորություն, երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ[7]։
2012 թվականի դեկտեմբերի 10-ին նշել է իր նորամուտը «Սպարտակի» հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման «Ռուբինի» դեմ արտագնա խաղի ավելացված ժամանակում։ Հանդիպումն ավարտվել է մոսկվացիների հաղթանակով՝ 1: 0 հաշվով[8]։
Գրեթե երեք տարի անց՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ին, արդեն Դմիտրի Ալենիչևի գլխավորությամբ 22-ամյա Կուտեպովն ընդգրկվել է «Սպարտակի» մեկնարկային կազմում՝ մասնակցելու «Ուրալի» դեմ տնային խաղին (0:1) և կազմելով կենտրոնական պաշտպանական զույգ Սերդար Տասկիի հետ[9]։ Նոյեմբերի 7-ին մասնակցել է «Թերեքի» դեմ ամբողջ խաղին մրցակցի դաշտում (1:2)[10], իսկ նոյեմբերի 22-ին Սալվատորե Բոկետիի հետ անցկացրել է «Կրասնոդարի» դեմ ամբողջ հանդիպումը պաշտպանության կենտրոնում (3:2)[11]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Ռուսաստանի 1992 և 1993 թվականներին ծնվածների պատանեկան հավաքականներում[12]։ 2016 թվականի օգոստոսին հրավիրվել է հիմնական հավաքական Թուրքիայի և Գանայի հետ ընկերական հանդիպումներից առաջ, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել։ Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշել է 2016 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Կոստա Ռիկայի հավաքականի հետ ընկերական խաղում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[13]։
Կուտեպովն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության համար, սակայն ոչ մի խաղ չի անցկացրել մրցաշարում։
Ընդգրկվել է հավաքականի վերջնական հայտացուցակում 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ և խմբային փուլում մասնակցել է հավաքականի բոլոր երեք հանդիպումներին ընդդեմ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Ուրուգվայի հավաքականների։ Այդ հանդիպումների արդյունքում Ռուսաստանի հավաքականը խմբում գրավել է երկրորդ տեղը և դուրս եկել փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակչում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Իսպանիայի հավաքականին (1:1, 11 մետրանոցներով՝ 3:4), բայց 1/4 եզրափակչում պարտվել է Խորվաթիայի հավաքականին (2:2, 11 մետրանոցներով՝ 3:4)։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվականի մարտի 17-ի դրությամբ
| Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
| Երկրորդ դիվիզիոն | 2010 | 7 | 0 | — | — | 7 | 0 | |||
| 2011/12 | 17 | 0 | — | — | 17 | 0 | ||||
| Ընդհանուր | 24 | 0 | — | — | 24 | 0 | ||||
| Պրեմիեր լիգա | 2012/13 | 1 | 0 | — | — | 1 | 0 | |||
| Երիտ. թիմերի առաջն. | 19 | 3 | — | — | 19 | 3 | ||||
| 2013/14 | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||||
| Ընդհանուր | 21 | 3 | — | — | 21 | 3 | ||||
| → (ֆարմ-ակումբ) |
Երկրորդ դիվիզիոն | 2013/14 | 20 | 1 | — | — | 20 | 1 | ||
| 2014/15 | 21 | 2 | — | — | 21 | 2 | ||||
| ՖԱԼ | 2015/16 | 24 | 1 | — | — | 24 | 1 | |||
| 2017/18 | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||||
| Ընդհանուր | 66 | 4 | — | — | 66 | 4 | ||||
| Պրեմիեր լիգա | 2014/15 | — | 1 | 0 | — | 1 | 0 | |||
| 2015/16 | 10 | 0 | — | — | 10 | 0 | ||||
| 2016/17 | 30 | 0 | — | 2 | 0 | 32 | 0 | |||
| 2017/18 | 18 | 1 | 3 | 1 | 5 | 0 | 26 | 2 | ||
| 2018/19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
| Ընդհանուր | 62 | 1 | 6 | 1 | 10 | 0 | 78 | 2 | ||
| Ընդհանուր կարիերայում | 169 | 8 | 4 | 1 | 7 | 0 | 180 | 9 | ||
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվականի հուլիսի 8-ի դրությամբ
| Տարի | Խաղեր | Գոլեր |
|---|---|---|
| 2016 | 3 | 0 |
| 2017 | 2 | 0 |
| 2018 | 7 | 0 |
| Ընդհանուր | 12 | 0 |
| № | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն |
| 1 | 9 հոկտեմբերի, 2016 | 3:4 | — | Ընկերական խաղ | |
| 2 | 10 նոյեմբերի, 2016 | 1:2 | — | Ընկերական խաղ | |
| 3 | 15 նոյեմբերի, 2016 | 1:0 | — | Ընկերական խաղ | |
| 4 | 24 մարտի, 2017 | 0:2 | — | Ընկերական խաղ | |
| 5 | 10 հոկտեմբերի, 2017 | 1:1 | — | Ընկերական խաղ | |
| 6 | 23 մարտի, 2018 | 0:3 | — | Ընկերական խաղ | |
| 7 | 5 հունիսի, 2018 | 1:1 | — | Ընկերական խաղ | |
| 8 | 14 հունիսի, 2018 | 5:0 | — | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր | |
| 9 | 19 հունիսի, 2018 | 3:1 | — | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր | |
| 10 | 25 հունիսի, 2018 | 0:3 | — | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր | |
| 11 | 1 հուլիսի, 2018 | 1:1 (4:3 1 մ.) | — | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր | |
| 12 | 7 հուլիսի, 2018 | 2:2 (3:4 11 մ.) | - | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր |
'Ընդհանուր՝ 12 խաղ / 0 գոլ, 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 6 պարտություն
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2018 թվականի հուլիսի 27) – հայրենական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և մարզական բարձր նվաճումների համար[14]։
Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպարտակ» (Մոսկվա)
- Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող – 2012/13
- Ռուսաստանի չեմպիոն – 2016/17
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2017/18
- Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2017
«Սպարտակ-2» (Մոսկվա)
- ՊՖԼ առաջնության հաղթող – 2014/15 («Արևմուտք» տարածաշրջան)
Ռուսաստանի երիտասարդական հավաքական
- Համագործակցության գավաթի դափնեկիր – 2013
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «ИЛЬЯ КУТЕПОВ: «ИДЕАЛ ЗАЩИТНИКА — ФАБИО КАННАВАРО»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ ИЛЬЯ КУТЕПОВ: "НАСЛЕДНИК ИГНАШЕВИЧА? ВПЕРВЫЕ СЛЫШУ"
- ↑ Защитник «Академии» Илья Кутепов: Бильярд с Лэмпардом, увы, не состоялся
- ↑ ««Зенит» интересуется защитником «Академии»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Спартак подписал защитника юношеской сборной России
- ↑ «Премьер-Лига — Рубин (Казань) — Спартак М (Москва)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Спартак Москва VS. Урал 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015—11—01.
- ↑ «Терек VS. Спартак Москва 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015—11—07.
- ↑ «Спартак Москва VS. Краснодар 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015—11—22.
- ↑ «Спартак» заключил контракт с защитником юношеской сборной России Кутеповым
- ↑ Джанаев и Кутепов дебютируют в сборной России в матче с Коста-Рикой
- ↑ «Распоряжение Президента Российской Федерации от 27 июля 2018 года № 200-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации спортсменов и специалистов спортивной сборной команды Российской Федерации по футболу»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կայքում
- Ֆուտբոլիստի էջը Чемпионат.ком կայքում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Կուտեպով» հոդվածին։ |
| ||||||
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստավրոպոլ քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ