Ընկերական խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոսկովյան Սպարտակի ընկերական խաղը

Ընկերական խաղ-սպորտային մրցակցություն, երկրի առաջնության և գավաթի խաղերի շրջանակներից դուրս։ Ընկերական խաղի մասնակիցների համար հաշիվը այնքան կարևոր չէ, որքան խաղի որակը։ Սովորաբար այդպիսի խաղերը անցկացվում են սեզոնամեջին կամ կանոնավոր սեզոնից առաջ։ Բացի այդ, խաղում բացակայում են կանոնները, օրինակ, կարևոր չէ փոփոխությունների քանակը, բացակայում են նախազգուշացումները և այլն։

Ընկերական խաղերի նշանակետը համարվում է մարտավարության, խաղավարժության մարզումը, խաղային և ստանդարտ կոմբինացիաների խաղարկումը, թիմի թեկնածուների գործողությունների ստուգումը, թիմի հիմնական կազմի որոշումը թիմային մրցույթներում։

Միջազգային ընկերական խաղերը ազգային հավաքականների համար մի փոքր տարբերվում են նրանով, որ իրականացվում է ամբողջական վիճակակագրություն և սպորտային ղեկավար կազմակերպությունը կարող է սահմանափակել թուլացած իրավունքները։