Տոլյատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Տոլյատի
ռուս.՝ Тольятти
Դրոշ Զինանշան
Flag of Togliatti (Samara oblast).png Coat of Arms of Togliatti Samara oblast small.svg

Komsomolsky district, Tolyatti, Russia.JPG
Կոորդինատներ: 53°31′0″ հս․ լ. 49°25′0″ ավ. ե. / 53.51667° հս․. լ. 49.41667° ավ. ե. / 53.51667; 49.41667
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումQ4056243?, Q4230244? և Q4504359?
Հիմնադրված էհունիսի 20 (հուլիսի 1), 1737[1] թ.
Մակերես314,78 կմ²
ԲԾՄ90 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն707 408 մարդ (հունվարի 1, 2018)[2][3]
Ժամային գոտիUTC+04:00, մոսկովյան ժամանակ, Սամարայի ժամանակ և մոսկովյան ժամանակ
Հեռախոսային կոդ8482
Փոստային ինդեքսներ445000–445999
Պաշտոնական կայքtgl.ru
##Տոլյատի (Ռուսաստան)
Red pog.png

Տոլյատի (ռուս.՝ Тольятти, մինչև 1964 թվականը՝ Ստավրոպոլ, հունարեն՝ Σταυρούπολη, Խաչի քաղաք), քաղաք Ռուսաստանի Սամարայի մարզում, Ստավրոպոլսկի շրջանի վարչական կենտրոնն է, սակայն չի մտնում այդ շրջանի մեջ։ Մարզային նշանակություն ունեցող քաղաք։ Ձևավորում է Տոլյատի քաղաքային շրջանի մունիցիպալիտետը։ Մտնում է Սամարա-Տոլյատիի ագլոմերացիայի մեջ[4]։

Քաղաքը տեղակայված է Վոլգա գետի ձախակողմյան հատվածում՝ Ժիգուլի լեռան դիմաց։ 2017 թվականի մարդահամարի տվյալներով ունեցել է 710567 բնակիչ։ 2018 թվականի տվյալներով 707408 բնակիչ[5]։ Ռուսաստանի ամենամեծ քաղաքն է, որը չի համարվում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։

Հիմնվել է 1737 թվականին Վասիլի Տատիշչևի կողմից որպես Ստավրոպոլի քաղաք-ամրոց, ռուսական հողերը քոչվորներից պաշտպանելու, ինչպես նաև՝ մկրտված կալմիկներին քաղաք տեղափոխելու նպատակով։ 19֊րդ դարում և 20֊րդ դարի սկզբին Ռուսաստանում հայտնի է եղել որպես հանգստավայր և կումիսաբուժության առողջարան[6]։ 1953֊1955 թվականներին քաղաքը տեղափոխվել է ավելի բարձր վայր, քանի որ Կուիբիշևսկի ջրամբարի կառուցումից հետո քաղաքն անցել էր ջրի տակ։ 1964 թվականից քաղաքը կրում է իտալացի կոմունիստ Պալմիրո Տոլյատիի անունը։ 1970֊ական թվականներին գրանցվել է բնակչության կտրուկ աճ, որը կապված էր «ԱվտոՎԱԶ»֊ի կառուցման հետ։

Քաղաքը ավտոմոբիլային և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև՝ երկաթուղային, գետային ու ավտոմոբիլային տրանսպորտի խոշոր կենտրոն է (M5, E30, AH6 ավտոճանապարհները Վոլգան միացնում են Վոլգայի ՀԷԿ֊ին և քաղաքով ձգվելով 2 կմ)։ Ամենամոտ օդանավակայանը Կուրումոչն է։ Քաղաքը գետի երկայնքով ձգվել է մոտ 30 կմ և կազմված է 3 շրջանից. Ավտոզավոդսկի, Ցենտրալնի, Կոմսոմոլսկի։

Քաղաքում կա բարձրագույն կրթության 5 հաստատություն, որոնցից ամենահինը համարվում է Տոլյատիի պետական համալսարանը։ Գործում են մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, թանգարաններ, թատրոններ, քաղաքային նվագախումբ, կոնսերվատորիա, ֆիլհարմոնիա։ Քաղաքի օրը նշվում է հունիսի առաջին կիրակի օրը։ Քաղաքում ամեն տարի տեղի է ունենում տանձի փառատոն, որին մասնակցում են հազարավոր մարդիկ։

Բնակչության թվով քաղաքը Ռուսաստանում զբաղեցնում է 19֊րդ հորիզոնականը։

Առաջարկ կա քաղաքը միացնել Ժիգուլյովսկին (հաշվի չառնելով վերջին շրջանում նրանց անկայուն հարաբերությունները), ինչպես նաև Սամարայի մարզի Ստավրոպոլսկի շրջանին[7][8][9]։

Ֆիզիկա֊աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մուտքի ցուցանակը

Տոլյատին տեղակայված է Վոլգա գետի միջին հոսանքում, նրա ձախակողմյան ափից 70 կմ բարձրության վրա, Սամարայի ստորին հատվածում։ Քաղաքը գտնվում է տափաստանային տարածքում, Կուիբիշևսկի ջրամբարի ձախ ափին։ Կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 53°28’ և արևելյան երկայնության 49°12’։ Քաղաքի սահմանների ընդհանուր երկարությունն ունի 149 կմ[10]։

Քաղաքը հարավային կողմից սահմանակցում է Կուիբիշևսկի ջրամբարին։ Քաղաքի հյուսիսում և արևմուտքում տեղակայված են գյուղատնտեսական հողերը։ Արևելքում, ինչպես նաև՝ քաղաքի կենտրոնում, գտնվում են անտառները[11]։ Վոլգայի հակառակ կողմում գտնվում են Ժիգուլյովսկ քաղաքն ու Ժիգուլյովսկի լեռները։

Քաղաքը տեղակայված է 3 ֆիզիկա֊աշխարհագրական շրջանների սահմանին։ Այնուամենայնիվ, բոլոր շրջանների մեծ մասը հայտնվում են Տոլյատի քաղաքի տարածքում[12]։

Քաղաքային հատվածների տարածքը կազմում է 31479 հա[13]։ Քաղաքի սահմանների մեջ են մտնում. Սելիտբայի տարածքները 5270 հա տարածքով (16,7 %), արդյունաբերական-կոմունալ և պահեստային տարածքները 5532 հա տարածքով (17,6 %), արտաքին տրանսպորտի տարածքները 1032 հա տարածքով (3,3 %), քաղաքային անտառները 8042 հա տարածքով (25,5 %), գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերը 724 հա տարածքով (2,3 %)[14].

Քաղաքի բոլոր 3 վարչական շրջանները ձգվում են Վոլգա գետի երկայնքով՝ 40 կմ հեռավորության վրա։ Ցենտրալնի և Կոմսոմոլսկի շրջանների միջև հեռավորությունը կազմում է 5֊ից 7 կմ, Ցենտրալնի և Ավտոզավոդսկի շրջաններինը՝ մոտ 3 կմ։ Քաղաքի շրջանները իրարից սահմանազատվում են անտառային տարածքներով։ Քաղաքի շրջանների տարածքները քիչ են տարբերվում իրարից[15]։

Ժամային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադյան՝ քաղաքի խորհրդանիշներից մեկը

Տոլյատին գտնվում է UTC+2 ժամային գոտում։ Բավականին երկար ժամանակ ինչպես Տոլյատին, այնպես էլ ամբողջ Սամարայի մարզը մտնում էին Սամարայի ժամային գոտու մեջ, բացառությամբ խորհրդային ժամանակների (1990֊1991 թվականներին)[16][17]։

2010 թվականի մարտի 28֊ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ անցում է տեղի ունեցել ռուսական ժամային գոտու[18], բայց 2014 թվականի հոկտեմբերի 26֊ին կրկին անցել են Սամարսկի ժամային գոտուն։ Տոլատի և Մոսկվայի ժամերի տարբերությունը կրկին կազմում է 1 ժամ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամիների փունջը Տոլյատիի համար
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
36
 
−6
−14
 
 
29
 
−6
−14
 
 
22
 
1
−10
 
 
31
 
10
2
 
 
37
 
20
10
 
 
52
 
25
14
 
 
59
 
26
16
 
 
48
 
24
15
 
 
50
 
17
10
 
 
45
 
9
3
 
 
39
 
−1
−6
 
 
36
 
−6
−13
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով

Տոլյատիում կլիման ցամաքային է, շոգ ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Այնուամենայնիվ, այն բավականին մեղմանում է Կուիբիշևսկի ջրամբարի մոտ (Կոմսոմոլսկի և ավտոզավոդսկի շրջաններ, Ցենտրալնի շրջան)։ Կլիմայի վրա բավականին ազդում են քաղաքի նախագծման առանձնահատկությունները. այն կազմված է առանձնացված տարածքներից և անտառային հատվածներից[19]։

Հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է −10,6 °C, հուլիսին՝ +20,9 °C։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2010 թվականի օգոստոսի 10֊ին՝ հասնելով +40,5 °C։ Նախկին ռեկորդը եղել է +39 °C (հուլիս, 1984 թվական)։ Ամենացածր ջերմաստիճանը եղել է −43,4 °C (հունվարի 1, 1979 թվական)[20]։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +5,1 °C[20]։ Քաղաքի և նրա հարակից շրջանների ջերմաստիճանների տարբերությունը կազմում է 1,2 °C ամռանը և 4,5 °C ձմռանը[21]։

Արևային ժամերի քանակը տարեկան կազմում է 2113 ժամ կամ 285 օր։

Քաղաքի ջրամբարների սառցակալումը տեղի է ունենում նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

Սառույցի հալման ժամանակն ապրիլի սկիզբն է։ Սառցակալումը տևում է մոտ 143 օր։ Ձնածածկույթի միջին բարձրությունը 33 սմ է։ Ռեկորդային է եղել 1975-1976 թվականների ձմեռը, երբ ձնածածկույթի բարձրությունը հասել է 88 սմ-ի[20]։ Հնարավոր ցրտահարություններ կարող են լինել մայիս ամսվա կեսերին։

Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 492 մմ, որի մեկ երրորդը տեղի է ունենում տարվա ցուրտ եղանակներին[21]։ Այս ամենը թույլ է տալիս քաղաքն ընդգրկել ռիսկային երկրագործության գոտում[22]։ Քաղաքում մթնոլորտի աղտոտման պատճառով մառախուղը կրկնակի է մերձակայքի համեմատ։ Օդի խոնավությունը Տոլյատիում կազմում է 80-85 % ձմռանը և 55-70 % ամռանը[21]։

Քաղաքի քամիների փունջը բնութագրվում է հետևյալ կերպ. տարվա ցուրտ ժամանակ գերակշռում են հարավային և հյուսիս֊արևմտյան ուղղությունից եկող քամիները, իսկ ամռանը՝ արևելքից և հյուսիս֊արևելքից[23]։ Տարեկան քամիների միջին արագությունը կազմում է մոտ 3,9 մ/վ։ Ամսական քամիների միջին արագությունը տատանվում է 3,2-3,5 մ/վ֊ից (հունիսից օգոստոս) մինչև 4,6 մ/վ (հոկտեմբեր)։ Քամիների տարեկան կրկնողությունը միջինում կազմում է 13% ։

Տոլյատիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 4
(39)
7
(45)
16
(61)
29
(84)
33
(91)
39
(102)
40․1 40․5 33
(91)
26
(79)
12
(54)
7
(45)
40․5
(102)
Միջին բարձր °C (°F) −6․2 −5․9 ֊0․7 10.3
(50.5)
19.6
(67.3)
24.6
(76.3)
26.2
(79.2)
23.5
(74.3)
17.2
(63)
8.5
(47.3)
−0.7
(30.7)
−5.6
(21.9)
9.3
(48.7)
Միջին օրական °C (°F) −10.6
(12.9)
−10,1 −4
(25)
6,8 14,6 19,3 20,9 18,6 13,0 5,4 −2,3 −7.4
(18.7)
5,4
Միջին ցածր °C (°F) −14
(7)
−14,4 −9,6 1,8 9,7 14,2 16,4 14,8 9,7 2,9 −5,8 −12,7 1.2
(34.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −43
(−45)
−39
(−38)
−25
(−13)
−5
(23)
−2
(28)
5
(41)
0
(32)
−3
(27)
−15
(5)
−30
(−22)
−41
(−42)
−43
(−45)
Տեղումներ մմ (դյույմ) 36
(1.42)
29
(1.14)
22
(0.87)
31
(1.22)
37
(1.46)
52
(2.05)
59
(2.32)
48
(1.89)
50
(1.97)
45
(1.77)
39
(1.54)
36
(1.42)
484
(19.06)
աղբյուր: [24]

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն տեկտոնական սխեմայի՝ Տոլյատին կառուցվածքային֊տեկտոնական բնույթով գտնվում է Ստավրոպոլյան դեպրեսիայի մեջ։

Հատկացված տարածքների թիվն ու տարիքը մնում են վիճահարույց։ I և II սուբլիմացված տարածքները անցել են ջրի տակ` հայտնվելով Կուիբիշևսկի ջրամբարի տակ։ Երրորդ սուբլիմացված տարածքը ռելիեֆում թույլ է արտահայտված։ Նրան պայմանականորեն նշում են Կոմսոմոլսկի հարավային շրջանում։ Քաղաքը հիմնականում տեղակայված է չորրորդ և հինգերորդ մակերևույթների վրա։ Շրջանում ջրամբարի ափամերձ շրջանը ծածկված է ծովերով։ Հինգերորդ մակերևույթը Վոլգայի երկայնքով ձգվում է մինչև 30 կմ լայնությամբ։ Այն հիմնականում բաղկացած է ավազի նստվածքներից[25]։

Տոլյատիի տարածքում կան շինարարական ավազի և աղյուսի փոքր հանքավայրեր, որոնցից շատերը մշակվել են։

Հիդրոերկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հիդրոերկրաբանական հարաբերությունները բնութագրվում է ջրամբարի առկայությամբ։ Ստորերկրյա ջրերի խորությունը Ավտոզավոդսկի շրջանում կազմում է 15-35 մ, Ցենտրալնիում՝ մոտ 40 մ, իսկ Կոմսոմոլսկիում՝ 10֊20մ։ Քաղաքի քարտեզում՝ Ցենտրալնի շրջանից հարավ֊արևելք, գտնվում է մի փոքր լիճ, որտեղ թափվում են գրունտային ջրեր[26]։

Վերերկրայա ջրային ռեսուրսները ազդեցություն են թողնում Կուիբիշևսկի և Սարատովսկի ջրամբարների վրա։ Կոմսոմոլսկի շրջանի հարավ֊արևմտյան հատվածում գտնվում է Վասիլևսկի լիճը։

Երկրաշարժագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ կարծում էին, որ Պովոլոժիեն որպես Արևելաեվրոպական հարթավայրի մաս զերծ չի մնում սեյսմիկ տատանումներից։ Քանի որ, այն բանից հետո, թե ինչպես էին ապրում Սամարայի բնակիչները, Տոլյատին և մի շարք այլ քաղաքներ մի քանի անգամ զգացել են տատանումները, անցկացվել է հետազոտոիւյունների շարք։

Թվում էր, թե Վոլգայի ձախ ափը Տոլյատիի շրջանում, ամեն տարի իջնում է 4 մմ֊ով, իսկ աջ ափը՝ բարձրանում 2 մմ֊ով։ Սա կապված է նրանով, որ Սամարսկի շրջանի տարածքով Վոլգայի հունով անցնում է Ժիգուլյովսկի ճեղքը։

Բարձրացած ջերմաստիճանն ու գազային ամպերը հետզհետե պակասում են ձմռան շրջանում։ Երկրաշարժագիտական իրավիճակի վրա իր ազդեցությունն ունի մի շարք տեխնոգեն գործոններ, դրանք են՝

  • մեծ քանակությամբ պահեստային ջրերը, որոնք պահեստավորված են Կուիբիշևսկի ջրամբարում
  • ջրի գարանանային հոսքը Ժիգուլյովսկի ՀԷԿ֊ում։ Բացի նրանից, մի քանի տարվա հսկողությունը թույլ է տալիս հաստատել, որ հենց վարարումների պակասն է համարվում Կոմսոմոլսկի շրջանում բնակելի տների ճաքերի պատճառը[27]։

Այս գործոնների ամբողջությունը հանգեցում է նրան, որ Ռուսաստանի վերջին սեյսմիկ ակտիվության քարտեզները ցույց են տալիս, որ այն ավելի բարձր է Միջին Պովոլժյեում՝ համեմատած Ռուսաստանի եվրոպական մասի մնացած տարածքների հետ։ Գիտնականների գնահատմամբ՝ MSK-64֊ի սանդղակով երկրաշարժերի հաճախականությունը 6 բալով բարձր է։

Հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ տարածքում 1895, 1914, 2000 թվականներին արձանագրված ստորգետնյա ցնցումները ոչ թե եղել են տեղական սեյսմիկ ակտիվության պատճառով, այլ համարվել են Ասիայի և Կովկասի ուժեղ երկրաշարժերի արձագանքը։ Սեյսմիկ տվյալների մասին նոր տեղեկություններ չկան։ Կարճաժամկետ դիտարկումների արդյունքը աննշան է, բայց բավականին կանոնավոր (1993֊1996 թվականներին տեղի ունեցավ 43 երկրաշարժ, որոնք 3 բալանոց էին)[28]։ Տոլյատիի մոտակայքում սեյսմիկ հետազոտությունները անցկացվեցին Երկրաբանության ինստիտուտի աշխատակիցների կողմից 2001֊2008 թվականներին։ Հետազոտությունների ժամանակ նրանք արձանագրեցին մոտ 100 տեղային երկրաշարժ թեթև ուժգնությամբ։ Սակայն 2008 թվականին այդ ցուցանիշը հասնում էր 41֊ի[29]։

Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկող խնձորենիներ Կենտրոնական շրջանում

Տոլյատին գտնվում է անտառատափաստանային և տափաստանային գոտիներում։ Բոլոր երեք շրջանները ծածկված են անտառներով, մեծամասամբ՝ սոճիով, կաղնով, լորենիով, կեչիով։ Կոմսոմոլսկի շրջանի հանգստի այգում չկա ոչ մի տնկված ծառ[30]։

Անտառային տարածքները 2005 թվականին կազմում էին 8042 հա տարածք, այդ թվում՝ տոլյատինյան հատվածը՝ 5472 հա, ֆյոդորովսկի հատվածը՝ 843 հա, ստավրոպոլյանը՝ 1705,3 հա։ Այդ տարածքները կազմում են քաղաքի ամբողջ մակերեսի 25 տոկոսը։ Տոլյատիի և քաղաքին մոտ տարածքների անտառային շրջանները տեղակայված են խորը փխրուն հողերի վրա և պատկանում են անտառների տեսակների առաջին հողապահպան և ջրապահպան արժեքը ունեցող խմբերին[31]։

Կանաչ տարածությունների տարածքը կազմում է մոտ 3000 հա։ Եվ չնայած դրանց կառուցապատմանը, առանձնահատուկ ուշադրություն դարձվում է քաղաքի կանաչապատմանը․ ստեղծվել է հատուկ կառուցապատման կազմակերպություն, որը պետք է հետևի յուրաքանչյուր ծառի ու թփի պահպանմանը[32]։ Բնակելի տարածքներում գտնվող կանաչ տարածությունները կազմում են ընդամենը 755 հա տարածք։ Ամենահին տնկիներն արդեն ունեն փոխարինման կարիք[33]։

Քաղաքը շրջապատող Ստավրոպոլյան շրջանում հայտնաբերվել են աղվեսներ, նապաստակներ, վարազներ, որմզդեղններ, եղջերուներ, մոտ 10 տեսակի թռչուններ, ձկներ ու միջատներ[34]։ Ժիգուլյովի լեռներում աճում են էնդեմիկ բուսատեսակներ[35][36]։

Երկրաբանական առանձնահատկության պատճառով ձևավորվել են անսովոր բնական խմբեր, իրենց մեջ ներառելով ոչ միայն անտառատափաստանները, այլև տայգային, տափաստանային, ինչպես նաև՝ ասիական բույսերի ու կենդանիների տեսակներ։ Այդ ամենի պահպանման համար ստեղծվել են ազգային պարկեր[37]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1737 թվականին Վասիլի Տատիշևի կողմից որպես քաղաք-ամրոց Ստավրոպոլ, որպեսզի ռուսներին պաշտպանի քոչվորներից։ 1917 թվականի հունիսի 20֊ին կայսրուհի Աննա Իոանովնան պարգևատրել է իշխանուհին Աննա Տայշինային։ Այս ամսաթվից հաշվվում է քաղաքի պատմությունը[38]։

19֊րդ դարասկզբին և 20֊րդ դարի վերջին քաղաքի բնակչությունը գրեթե չի փոփոխվել,․քաղաքում ապրել է մոտ 6000 բնակիչ։ Այդ ժամանակվանից Ստավրոպոլը համարվում է միջին մեծության քաղաք։ Ստավրոպոլի վարչաշրջանի հարևանությամբ ապրել է մոտ 250 հազար մարդ։ Գործել է հիվանդանոց, 6 կրթական հաստատություն, 2 հյուրանոց, 6 գործարան, 1 ջրաղաց և մեկ հողմաղաց[38]։ 1924 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով Ստավրոպոլը վերափոխվեց գյուղական բնակավայրի։ Միայն 1946 թվականին Ստավրոպոլը վերականգնեց քաղաքի իր կարգավիճակը[39]։

1950֊ական թվականների սկզբում քաղաքում հաշվվում էր 12 հազար բնակիչ։

1950 թվականի օգոստոսի 21֊ին հրապարակվում է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կանոնակարգը Վոլգա գետի հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Ժիգուլյովսկի ՀԷԿ-ի կառուցման ժամանակ Ստավրոպոլը հայտնվում է Կուիբիշևսկի ջրամբարի տակ և 1953֊1955 թվականներին գրեթե ամբողջովին տեղափոխվում է նոր վայր[40]։

Այդ ամենից հետո սկսվում է քաղաքի արագընթաց աճը․ հին քաղաքից 10 կմ արևելք կառուցվում է Կոմսոմոլսկ աշխատանքային բնակավայրը, իսկ 4 կմ դրանից ներքև կառուցվլ է Շլյուզովոյ գյուղը։ 2 գյուղերն էլ ավելի ուշ մտնում են նոր Ստավրոպոլի կազմի մեջ։ 1957 թվականին ավարտվում է Վոլժսկի ՀԷԿ֊ի կառուցումը, կառուցվում է «Վոլգոցեմաշ» գործարանը, էլեկտրոնիկ գործարանը, քիմիական ձեռնարկությունը, Սինթետիկ կաուչուկի, «ԿուիբիշևԱզոտ» և «ԿուիբիշևՖոսֆոր» գործարանները[41]։

1964 թվականի օգոստոսի 28֊ին ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի նախագահությունը որոշում է, «Ստավրոպոլ քաղաքը վերանվանել Տոլյատի»՝ ի պատիվ Իտալիայի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի՝ Պալմիրո Տոլյատիի[42]։

1966 թվականին իտալական FIAT֊ի հետ քաղաքում սկսվեց ԽՍՀՄ֊ի փոքր մեքենաների ամենամեծ արտադրության գործարանի կառուցումը։ Միաժամանակ Տոլյատիի Ավտոզավոդսկի շրջանում կառուցվում է ավտոմոբիլային գործարան։ 1964֊ից 1970 թվականներին բնակչության քանակն աճում է 2 անգամ։ 1970 թվականի մարդահամարի տվյալներով Տոլյատիում ապրում էր 251 հազար բնակիչ։

1987 թվականի դեկտեմբերի 30֊ին քաղաքը ստանում է աշխատանքային կարմիր դրոշի շքանշան[43]։

1996 թվականին անցկացվեց համաքաղաքային հանրաքվե քաղաքի հին անունը վերականգնելու հարցով։ Այն համարվեց անվավեր, քանի որ քվեարկողների 70 տոկոսից ավելին դեմ էին այդ որոշմանը։ Բացի այդ՝ փողոցների անունների վերանվանում գրեթե տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ, քաղաքի և փողոցների վերանվանման հարցը բարձրացվում էր տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից[44][45]։ Չնայած դրան, այսօր բնակիչների միայն 4 տոկոսն է կարծում, որ քաղաքի անունը փոխելը կարևոր է[46]։

Ստավրոպոլը Վոլգայի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ տեղի են ունենում վիճաբանություններ, որ քաղաքը մինչև իր անվանափոխությունը կոչվել է «Ստավրոպոլը Վոլգայի վրա»։ Այնուամենայնիվ, այդ կարծիքը սխալ է։ 1777 թվականին Հարավային Կովկասում հիմնվել է ևս մի քաղաք, որը կրում էր Կովկասյան Ստավրոպոլ անունը։ Բայց այդ քաղաքի անվանումը երբեք չդարձավ պաշտոնական[47]։ Հանդիպում է նաև անվան ևս մի տարբերակ՝ Ստավրոպոլ Վոլժսկի[48][49]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 1֊ի տվյալներով քաղաքը բնակչության թվով գրավում էր 19֊րդ տեղը Ռուսաստանի Դաշնության 1113 քաղաքների մեջ։ Քաղաքի Ավտոզավոդսկի շրջանը, որն ամենխոշորն է Պովոլոժիե շրջանում, ունի ամենաշատ բնակչությունը։

Երկար ժամանակ քաղաքի բնաչությունը չէր հատում 10 հազար բնակչի սահմանը։ Այդպես Ստավրոպոլի բնաչությունը 20֊րդ դարի սկզբին կազմում էր 5974 բնակիչ։ 1920 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 10332 բնակիչ, որից 5689֊ը կանայք էին, իսկ 4643֊ը՝ տղամարդիկ։ 1897 թվականի համեմատությամբ՝ բնակչության աճը կազմել է 7301 տոկոս։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը և 1921֊1922 թվականների Պովոլոժիեի սովը հանգեցրին նրան, որ բնակչության թվաքանակը 1920֊ականներին ոչ միայն չավելացավ, այլև նվազեց։ 3 տարվա ընթացքում՝ 1920֊1923 թվականներին, Ստավրոպոլի բնակչությունը նվազեց 4500 բնակչով։ 2018 թվականի հունվարի 1֊ի տվյալներով բնաչությունը հասավ 707407֊ի, որից 45.8 տոկոսը կազմում էին տղամարդիկ, իսկ 54․2 տոկոսը՝ կանայք։ Ապրելու միջին տարիքը Ստավրոպոլում կազմում է 39.6 տարի։

Գաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես սիրում եմ Տոլյատին»

Քաղաքը սկզբում եղել է մկրտված կալմիկների տեղափոխման կենտրոն։ Այդ ժամանակվանից բնակչության աճը միշտ վերադարձել է նախկինին մեխանիկական աճի պատճառով։ Այդպես 1959 թվականին աճը հավասարվում է 20.2 տոկոսի, իսկ մեխանիկականը՝ 89.9 տոկոսի։ 1970 թվականին համապատասխանաբար՝ 16.4 տոկոսի և 117.4 տոկոսի, 1999 թվականին՝ -1,4 տոկոս, բայց մեխանիկականի հաշվին 5.4 տոկոս[15]։

Քաղաքում բավականին շատ գյուղացիներ են ապրում։ Այսպես, Սամարսկի մարզից Տոլյատի տեղափոխված գյուղացիների քանակը կազմում է 26 տոկոս, իսկ այլ տարիներին գաղթողների կեսը եղել են գյուղաբնակներ (1972 թվականին 57 %)։ Այնուամենայնիվ, նրանց գալուց հետո կառուցվող գործարաններում կարիք զգացվեց ավելի շատ քանակությամբ մասնագիտացած կադրերի, որոնք պետք է գային խոշոր քաղաքներից։ Այս երևույթը շատերին ստիպեց բնակչությանը բաժանել 2 տարբեր խմբերի, որոնք միմյանցից խիստ տարբերվում էին[15]։

Յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին «Տոլյատի» բառն ասոցացնում է գործարանի հետ, իսկ հենց քաղաքը՝ գործարանի հավելյալ մաս։ Այս երևույթը փորձագետները բացատրում են բնակչության անբավարար արմատավորմամբ և քաղաքային կյանքի հետ կապի բացակայությամբ[15]։

Ժամանակակից Տոլյատիի բնակչության մեծ մասը կապված է «ԱվտոՎԱԶ» ընկերության հետ։ Աճող ճգնաժամը ռուսական մեքենաշինության մեջ 2000֊2010 թվականներին և մասշտաբային կրճատումները ընկերությունում հանգեցրին նրան, որ քաղաքում վատթարացավ սոցիալ֊տնտեսական վիճակը[89]: 2014֊2015 թվականների ընթացքում գործազուրկների թիվը աճեց 3 անգամ, 2015 թվականին քաղաքից գաղթեց 7.2 հազար բնակիչ և բնակչության 31 տոկոսը ցանկություն հայտեց հեռանալ քաղաքից[90]։

Գործազրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլի սկզբի տվյալներով՝ զբաղվածների քաղաքային կենտրոնում պաշտոնապես գրանցված են եղել 20000 գործազուրկ։ Այդ ցուցանիշով Տոլյատին տարածաշրջանում զբաղեցնում էր 2֊րդ հորիզոնականը։

Տնտեսական ոլորտներում գործազուրկների հիմնական բաժինը հետևյալն էր.

  • արդյունաբերության մեջ՝ 41,0 %,
  • առևտրի և սննդի արդյունաբերության մեջ՝ 21,2 %,
  • տրանսպորտի ու կապի մեջ՝ 8,6 %,
  • շինարարության մեջ 7,1 %,
  • ընդհանուր բիզնեսի մեջ՝ 3,7 %,
  • կրթության մեջ՝3,4 %։

Տնտեսության իրական հնարավորությունները բնակչության զբաղվածության ապահովմամբ բավականին սահմանափակ են։ Եթե 2008 թվականի վերջին մեկ մշտական տեղի հավակնում էր 1.5 գործազուրկ քաղաքացիներ, ապա 2009 թվականի վերջի դրությամբ մեկ տեղի ծանրաբեռնվածությունը մեծացավ՝ հասնելով 11,8 մարդու[91]։

Վերջին տարիներին գործազուրկների ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2007 թվականի ապրիլին, երբ այդ ցուցանիշը կազմում էր 0.56 տոկոս կամ 2.6 հազար մարդ։ 2007 թվականի առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ Սամարայի տարածաշրջանում ամսական միջին աշխատավարձը միջին ու խոշոր կազմակերպություններում կազմում էր 13.165.3 ռուբլի, որը համարվում է ամենաբարձր ցուցանիշը տարածաշրջանում[92]։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի սփյուռքը

1897 թվականի մադահամարի տվյալներով քաղաքում ապրում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնցից էին՝ ռուսները՝ 5667 մարդ (94,86 %), թաթարները՝ 107 (1,79 %), մորդովյանները՝ 97 մարդ (1,62 %), ուկրաինացիները՝ 37 (0,7 %), հրեաները՝ 24, չուվաշները՝ 12, գերմանացիները՝ 12, լեհերը՝ 7, բասկերը՝ 1, այլ ազգեր՝ 5 մարդ։

1920 թվականին ազգային կազմն այլ էր․ ռուսներ՝ 9897 մարդ (95,79 %), լեհեր՝ 118 մարդ (1,14 %), թաթարներ՝ 97 մարդ (0,94 %), հրեաներ՝ 54 մարդ (0,52 %)։ Բացի այդ՝ քաղաքում ապրում են ուկրաինացիներ, բելառուսներ, լատիշներ, էստոնացիներ, գերմանացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Քաղաքում ապրում էր 4 ֆինն, 5 կորեացի և նույնիսկ 1 շվեդ։

Մորդովիայի սփյուռքը

2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում էր 104 ազգի ներկայացուցիչ[93]

Այլ ազգեր՝ 11 745 մարդ։ Օտարազգիների ընդհանուր թիվը քաղաքում կազմում է 693123 մարդ (100,00 %)։ Քաղաքի բնակիչներից 26 509֊ի ազգության մասին տեղեկություն պահպանված չէ։ Նրանցից 5209֊ը հրաժարվել են պատասխանել հարցմանը։ Տոլյատի քաղաքային շրջանի ընդհանուր բնակչությունը կազմում է 719 632 մարդ։

Վարչական կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետարանի շենքը

Քաղաքը վարչական առումով բաժանված է 3 շրջանի[94]

  • Ավտոզավոդսկի շրջան կամ Նոր քաղաք
  • Կոմսոմոլսկի շրջան կամ Կոմսոմոլսկ
  • Ցենտրալնի շրջան կամ Հին քաղաք։

Քաղաքի շրջանները ղեկավարվում են վարչական կենտրոնի կողմից ընտրված մարդիկ։

2006 թվականի հուլիսին Տոլյատի քաղաքի կազմ մտան մի շարք բնակավայրեր․ Պովոլսժսկի և Ֆյոդորովկա, Նովոմատյուշկինո գյուղ[95]։ 2009 թվականի գարնանը այդ բնակավայրերը ստացան միկրոշրջանի կարգավիճակ շրջանների կազմում[96]։


Տեղական ինքնակառավարման մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշան (1780)
Տոնական զինանշանը

Տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվել են քաղաքի կանոնակարգի հիման վրա 1996 թվականին[94]։

Տոլյատիի ՏԻՄ֊ի գլուխ 2017 թվականի ապրիլի 11֊ից համարվում է Սերգեյ Անտաշևը[97]։

Քաղաքային ՏԻՄ֊ի ներկայացուցչական մարմինը Տոլյատիի քաղաքային դուման է։ Դուման կազմված է 35 պատգամավորներից։ Պատգամավորների աշխատանքը ղեկավարվում է քաղաքայի դումայի նախագահի կողմից[94]։

Քաղաքն ունի սեփական պաշտոնական դրոշն ու զինանշանը։ Քաղաքի օրհներգը դեռևս չի ընդունվել։


Վարչական պատկանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետի հավաստագրման կնիքը

1737 թվականին քաղաքի շինարարության ընթացքում Ստավրոպոլն անցավ Ստավրոպոլի պրովինցիայի կազմ, որը պատկանում էր Կովկասի նահանգին։ 1744 թվականին Օրենբուրսկի նահանգի ձևավորումից հետո, քաղաքը Ստավրոպոլի պրովինցիայի կազմից անցավ նրա տիրապետության տակ։ 1773 թվականին Սամարան տեղափոխվեց Ստավրոպոլի պրովինցիա բնակավայրի կարգավիճակով։ Այս կարգավիճակը քաղաքը պահպանեց մինչև 1780 թվական, երբ ստեղծվեց Սիբիրի փոխարքայությունը, որի մեջ մտավ Ստավրոպոլի վարչական շրջանը[98]։

1851 թվականի հունվարի 1֊ին Ստավրոպոլի վարչական շրջանը մտավ նորաստեղծ Սամարայի նահանգի կազմ։ 1924 թվականի հունվար 1֊ին ԽՍՀՄ֊ի որոշմամբ՝ տնտեսական ճգնաժամի և բնակչության թվաքանակի անկման հետ կապված քաղաք Ստավրոպոլը վերափոխվեց գյուղի հենց նույն անվանումով։ Իսկ վարչական շրջանը վերացվեց[39]։

1928 թվականին ստեղծվեց Ստավրոպոլի շրջանը։ 1946 թվականին Ստավրոպոլը դարձավ քաղաք Կուիբիշևսկի տարածաշրջանի շրջաններից մեկի ենթակայության տակ, իսկ 1951 թվականի ապրիլի 18֊ին՝ տարածաշրջանի ենթակայության տակ[39]։

1964 թվականի օգոստոսի 28֊ին ՌԽՍՖ֊ի Գերագույն խորհրդի որոշմամբ քաղաքը անվանափոխվեց Իտալիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Պալմիրո Տոլյատիի անունով[99]։

1991 թվականին Կուիբիշևսկի տարածաշրջանը անվանափոխվեց՝ կոչվելով Սամրայի տարածաշրջան" 2006 թվականի հունվարի 1֊ին, մունիցիպալիտետային ռեֆորմից հետո, Տոլյատին ստացավ Քաղաքային օկրուգի կարգավիճակ[99]։

Սամարայի տարածաշրջանի Ստավրոպոլի շրջանի վարչական կենտրոնը գտնվում է քաղաք Տոլյատիում, սակայն քաղաքն ինքը այդ շրջանի կազմի մեջ չի մտնում։

Սամարայի տարածաշրջանի վարչատարածքային բաժանման շրջանակներում այն համարվում է տարածաշրջանի նշանակություն ունեցող քաղաք[100]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Տոլյատին արդյունաբերական և տնտեսական խոշոր կենտրոն է, որը կարևոր տնտեսական դեր է խաղում ոչ միայն շրջանի, այլև երկրի համար։ Մինչև ճգնաժամը՝ 1990֊ական թվականներին, Տոլյատին պետական բյուջեին կատարվող եկամուտները հասցրել է 1%-ի: Սակայն վերջին տարիներին ամբողջ Տոլյատիի ֆեդերատիվ բյուջեն նվազեց մինչև 0,2 %[101]։ Ամբողջ քաղաքը բյուջեն տրածաշրջանում կազմում էր 48 %։

2007 թվականին քաղաքի առևտրային հավասարակշռության մնացորդը կազմում էր 1771.2 միլիոն դոլլար[102]։

RBC.ru պորտալի գնահատմամբ Տոլյատին Ռուսաստանի ամենագրավիչ բիզնես քաղաքների շարքում բարձր հորիզոնական է գրավում (2009 թվականին եղել է 11֊րդ հորիզոնականում, 2008 թվականին՝ 12֊րդ տեղում, իսկ 2007 թվականին՝ 6֊րդ)[103][104]։ 2009֊ական թվականների տնտեսական ճգնաժամը լուրջ խաթարեց Տոլյատիի գրավչությունը որպես բիզնես քաղաք մի քանի տարի։Forbes ամսագրի վարկանշային սանդղակում քաղաքը 2008 թվականին զբաղեցրել է 5֊րդ հորիզոնականը, իսկ 2009 թվականին՝ 5֊րդ հորիզոնականը[105][106]։ 2010 թվականին Տոլյատին չանցավ նույնիսկ լավագույն 30֊ի մեջ[107]։ Սակայն 2013 թվականից իրավիճակը վերականգնվեց, և Տոլյատին կրկին զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը ամենագլխավոր տեղերից[108]։

2013 թվականին Տոլկատին գրավեց 11֊րդ հորիզոնականը 250 Ռուսաստանի խոշոր քաղաքների մեջ[109]։

2000֊ական թվականների սկզբին քաղաքում գործում էին տոլյատյան կոշիկի և տրիկոտաժի գործարան, «Տոլյատինսկի» և «Կոմսոմոլսկի» մսի կոմբինատներ, ձկան կոմբինատ, рыбокомбинат, գարեջրի գործարան, Օղու գործարան։ Մինչև 2016 թվականը գործում էին տեղական բանկեր․ «ՖԻԱ Բանկ» և «ԷԼ Բանկ», կաթնամթերքի գործարան[110], «АвтоВАЗагрегат»։

Տարածաշրջանային մեքենաշինության ճգնաժամը, ԱվտոՎԱԶ ընկերությունում կատարվոց ռեֆորմները, ընդհանուր ճգնաժամը տնտեսական ճգնաժամի հանգեցրեց 2010֊ական թվականների կեսերին[89]։ 2015 թվականին արդյունաբերական գործարանների ինդեքսը կազմում էր 91 տոկոս, իսկ 2016 թվականի առաջին կեսին՝ 83.1 տոկկոս[90]։

Ռուսաստանի Ֆեդերացիայի կառավարության պատվերով քաղաքը ներառվեց սոցիալ֊տնտեսական առումով անապահով վիճակում գտնվող մոնոքաղաքների ցանկում[111]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱվտոՎԱԶ ընկերության գլխավոր շենքը

Քաղաքում գտնվում են ավտոմոբիլային գործարաններ «GM-ԱվտոՎԱԶ»ը, «ՎազԻնտերՍերվիս»ը, Շամպայնի և գինու գործարանը, հացաբուլկեղենի գործարանը, քարի և երկաթաբետոնի գործարանը, և մի շարք այլ գործարաններ[112][113]։

Արդյունաբերության մեջ կազմակերպվել է Տոլյատի յուրահատուկ տնտեսական տարածք, որի տարածքում գտնվում են «Nobel Automotive»ը, «CIE Automotive»ը։

Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական և ջերմային էներգիաների աղբյուրները Տոլյատիում համարվում են 2 ՋԷԿ֊երը․՝Տոլյատինսկի ՋԷԿը և Վոլժսկի մեքենաների գործարանի ՋԷԿը, որոնք էներգիա են մատակարարում բոլոր արդյունաբերական ձեռնարկություններին և նրա բնակչությանը։ 2 ՋԷԿ֊երը մտնում են Վոլժսկի տարածքային ընկերության կազմի մեջ։ Տեղակայված լինելով Ժիգուլյովսկի ՀԷԿ֊ի հարևանությամբ և մտնելով «РусГидро»ի կազմի մեջ՝ այն համարվում է Ռուսաստանի էլեկտրաէներգիայի գեներացնող ընկերություն։

Քիմիական արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլյատիում լավ է զարգացած քիմիական արդյունաբերությունը․ աշխարհի ամենախոշոր արտադրող ամիակը, հանքային պարարտանյութերի գործարանը, սինթետիկ կաուչուկի գործարանը։ «ՏոլյատիԱզոտ» ձեռնարկությունը կառուցվել է խորհրդային տարիներին ամերիկացի միլիարդատեր Արմանդ Խամերի մասնակցությամբ, ԽՍՀՄ֊ի հավանությամբ[114]։

Փոքր բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեգա» առևտրի կենտրոն

2008 թվականին Տոլյատիում հաշվվում էր մոտ 12.6 հազար անհատ ձեռնարկատեր, որոնց մեծ մասը (70 %) տալիս են մասնագիտական խորհուրդներ։ Նաև հաշվվում է 8.4 հազար փոքր բիզնեսի ձեռնարկատեր, որոնց ընդհանուր կազմակերպությունները կազմում են 32,4 %։

Միջինում 1000 բնակչին բաժին է ընկնում 12 փոքր ձեռնարկություն։ Նրանցից աշխատավորների քանակը կազմում է 54.1 հազար մարդ։ Միջինում 1 փոքր ձեռնարկությունը տալիս է 6 աշխատանքի վայր։ 2007 թվականի առաջին կիսամյակում փոքր ձեռնարկությունների առաքված իրերը կազմում էին ամբողջ քաղաքի տարածքի 9,6 %֊ը[92]։

Ֆինանսների և ծառայությունների շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի առաջին կիսամյակում մանրածախ առևտրի շրջանառության արդյունքը կազմեց 126 911 միլիոն ռուբլի։ Բնակչությանը մատուցվող ծառայությունների եկամուտը կազմել է 19 797 միլիոն ռուբլի[92]։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են ֆեդերատիվ առևտրական կապեր, որոնցից են՝ «Պերեկրյոստոկ»ը, «Պիտյորոչկա»ն, «Մագնիտ»ը, «Էլդորադո»ն, «Էքսպպերտ»ը, DOMОն, «Սպորտմաստեր»ը։ Բացվել են հիպերմարկետներ Metro AG֊ը, «Լենտա»ն, «Օ’ՔԵՅ»ը, Castorama֊ն, Media Markt֊ը, «Ашан֊ը», Leroy Merlin֊ը։ Քաղաքի առևտրի կենտրոնը «Русь на Волге»ն է, որը բացվել է դեռևս 1983 թվականին։ Ունի 111 հազար м² տարածք։ Կառուցվել են սեփական առևտրի կենտրոններ «Вега»ն, «Աէրոհոլ»ը և «Մադագասկար»ը։

Բանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլյատիում են գտնվում ֆեդերատիվ բանկերի գրասենյակները․ Սբերբանկը, ՎՏԲ բանկը, Ռոսելխոզբանկը, Ալֆա բանկը, Ուրալսիբը, BSGV բանկը, Նովիմբանկը, Բինբանկը, «Ռուսական կապիտալ»ը, Ավանգարդ բանկը և տեղական ձեռնարկություններ։

Բանկ Գրանցման վայրը Ձեռնարկություն
ԱվտոՎԱԶԲանկ Տոլյատի Պրոմսվյազիբանկ
ԷԼ Բանկ Տոլյատի (2016 թվականին հավատարմագրի մերժում)
ՖԻԱ Բանկ Տոլյատի (2016 թվականին հավատարմագրի մերժում)
Տոլյատիխիմբանկ Տոլյատի Տոլյատիազոտ
ՆՏԲ Տոլյատի ԳլոբԷքս բանկ
Զեմսկի բանկ Սիզրան Վլադիմիր Սիմինովը նախագահ
Բանկ Սոլիդարնոստ Սամարա Կրանբանկ
Գազբանկ Սամարա
Պերվոբանկ Սամարա Պրովզվյազբանկ

Ապահովագրական ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահովագրական ընկերությունները ակտիվորեն մասնակցում են Տոլյատիի տնտեսական կյանքին: Քաղաքում հայտնի դաշնային ընկերություններից են. ՎՍԿ, ՌԵՍՕ, Ռենեսանս, Ռոսգոստրախ, Ալֆա և տարածաշրջանային Աստրո Վոլգա և ՕՍԿ ընկերությունները:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք Տոլյատին համարվում է երկաթուղային, ավտոմոբիլային, ջրային ու օդային խոշոր հանգույց: Համարվելով երկրորդը Սամարսկի տարածաշրջանում, այն ունի զարգացման մեծ հնարավորություններ շնորհիվ իր ազատ տարածությունների, ինչպես նաև՝ տրանսպորտային կառուցվածքի զարգացմամբ:

Արտաքին տրանսպորտային կապերը իրականացվում են Ցենտրալնի և Ավտոզավոդսկի շրջանում գտնվող ավտոմեքենաների ընկերությունների կողմից:

Ընդհանուր ապրանքաշրջանառությունը 2007 թվականի տվյալներով Տոլյատիում կազմել է 779,4 միլիւն տկմ և այս թիվը տարեցտարի մեծանում է: Միայն 2007 թվականին տեղափոխվել է 4201,1 հազար տոննա ապրանք[102]:

Քաղաքային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլյատիի ավտոբուս
Տոլյատիի տրոլեյբուս

Ուղևորփոխադրումները իրականացվում են մունիցիպալիտետային ավտոմոբիլային ընկերությունների, տրոլեյբուսների, ինչպես նաև՝ երթուղային տաքսիների կողմից:

Տոլյատին համարվում է Ռուսաստանի այն ամենամեծ քաղաքը, որտեղ չկան և երբեք չեն եղել տրամվայներ:

Վերջին տարիներին քաղաքում ամեն տարի պակասում է ուղևորափոխադրումների քանակը. 2007 թվականին տեղափոխվել է 112,1 միլիոն մարդ, որը կազմում է 2006 թվականի 94,6 տոկոսը[102]: Կա ցանկություն մունիցիպալիտետային ավտոբուսների փոխարեն ավելացնել այլընտրանքայինների քանակը. 2005 թվականի սկզբին դադարել են գործել ավելի քան 25 ավտոբուսներ և 15 տրոլեյբուսներ[115]: Մնացած ավտոբուսներից շատերը փոխել են փոխադրումների ուղղությունը:

2018 թվականի մարտի 28-ին քաղաքում կար 319 ավտոբուս և 186 տրոլեյբուսներ, սակայն նրանցից միայն 187-ն էին գերազանց աշխատում: 2007 թվականին նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերում չի գրանցվել, բայց տարվա ընթացքում գրանցվել է 143 ավտոբուս և 13 տրոլեյբուս[102]:

Ավելի վատ վիճակում գտնվում է արվարձանների տրանսպորտը: 2007 թվականի առաջին կեսին տեղափոխվել է ընդամենը 16,1 հազար մարդ, ինչը 10 անգամ ավելի քիչ է, քան 2006 թվականին:

Մեկ այլ տեսանելի արդյունք է այն, որ մեծացել է ալտերնատիվ տրանսպորտով կատարված ուղևորափոխադրումները (2006 թվականի 27,6 տոկոսից 2007 թվականին հասել է 29,2 տոկոսի):

Մունիցիպալիտետային տրանսպորտի տոմսի արժեքը 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով կազմում է 25 ռուբլի: Երթուղային տաքսիների տոմսը շրջանի տարածքում կազմում է 25 ռուբլի, իսկ շրջանների միջև՝ 27 ռուբլի:

Ավտոմոբիլային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսոմոլսկի շրջան

Տոլյատին ունի զարգացած ճանապարհային համակարգ: Քաղաքի տարածքում ավտոմոբիլային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1498 կմ, իսկ տարածքը կազմում է 14 345,589 հազար մ²: Այնուամենայնիվ, գործող ավտոճանապարհները սպառել են իրենց արտադրողականությունը և ի վիճակի չեն վերականգնվելու[116]:

1970-ական թվականներին Ավտոզավոդսկի շրջանում կառուցվեցին ճանապարհներ 220 մեքենայի համար: 1980-ական թվականներին բնակիչների անվտանգությունը կազմել է միայն 15-20 մեքենա յուրաքանչյուր 1000 հոգուն: Բայց 2007 թվականի հունիսի 1-ի տվյալներով՝ քաղաքում գրանցված են եղել 243 376 տրանսպորտային միջոցներ, որոնց 75 տոկոսը կազմում էին թեթև ավտոմեքենաները: Թեթև ավտոմեքենաների քանակով Տոլյատին զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը Ռուսաստանում[117]:

Քաղաքի ճանապարհները վիճակը ծանրանում է նրանց որակի պատճառով. Վարչության պետի գնահատմամբ՝ ճանապարհների 70 տոկոսին անհրաժեշտ է վերանորոգում: Նրա գնահատմամբ վթարների 20 տոկոսի պատճառը ճանապարհների թերի վերանորոգվածությունն է[118]:

Խոշոր ավտոճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]
M5 մայուղի

Քաղաքի հարավարևելյան հատվածով անցնում է M5 դաշնային ավտոճանապարհը, որը պահպանում է կապ Ցենտրալնի շրջանի եվրոպական երկրների հատվածի և արևելյան շրջանների միջև:

Հյուսիս-արևելքից քաղաք են գալիս տարածաշրջանային նշանակություն ունեցող ավտոճանապարհներ. Տոլյատի-Դիմիտովգրադ, Տոլյատի-Ստավրոպոլսկի շրջան: Քաղաք են մտնում նաև տարածքային նշանակություն ունեցող ավտոճանապարհներ, որոնք Տոլյատին կապում են Ստավրոպոլսկի շրջանի հյուսիսային և արևմտյան տարածքներին:

Տոլյատիից Սամարա ընկած ճանապարհը կազմում է 88 կմ, դեպի Մոսկվա՝ 985 կմ, իսկ դեպի Սանկտ Պետերբուրգ՝ 1702 կմ:

Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլյատիով է անցնում էլեկտրաֆիկացված երկկողմանի երկաթուղային ճանապարհ, որը հիմնականում մտնում է Սամարսկի երկաթուղային հանգույցի մեջ: Երկաթուղագիծը ապահովվում է մարդկանց և ապրանքի տեղափոխումը՝ կապելով Սամարա, Սիզրան, Ժիգուլյովսկ քաղաքները: Այն նաև համարվում է Կինել-Զվեզդա-Սիզրան ուղղության շրջանցիկ ճանապարհը:

Կենտրոնական ճանապարհի մոտ կա միայն մեկ երկաթուղային կայարան և երկու բեռնատար կայաններ.՝ Խիմզավոդսկին և Խիմիչեսկայան: Երկաթուղային տրանսպորտի քաղաքով անցնելու նման ուղին էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի մարդիկ քիչ օգտվեն դրանից:

Տոլյատիից գնում է միայն 2 մարդատար գնացք.՝ № 065/066 Տոլյատի - Մոսկվա և № 667/668 Սարատով - Տոլյատի, որոշ կայարաններ (Ադլեր, Սանկտ Պետերբուրգ) ուղարկվում են առանձին վագոններ: Տրանզիտ գնացքները ամռանն անցնում են «Ժիգուլյովսկի ծով» կայարանով: Անցնում են նաև մի քանի միջքաղաքային էլեկտրական գնացքներ, որոնք հասնում են մինչև Սամարա և Օտվագի կայարան:

Փոխադրումների հիմնական տեսակը բեռնափոխադրումներն են:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ответственный составитель О.В. Зубова Административно-территориальное деление Самарской губернии (1851-1928 гг.) — 2011. — С. 296. — 463 с. — ISBN 978-5-91940-081-3
  2. 2,0 2,1 Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаМ.: Росстат, 2018.
  3. 3,0 3,1 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  4. Самарско-Тольяттинская агломерация рассматривается в числе пяти пилотных проектов Минрегионразвития РФ.
  5. http://samarastat.gks.ru/wps/wcm/connect/rosstat_ts/samarastat/resources/b70a7080443700b0ae61affa17e1e317/Сайт+Численность+на+01.01.2018г.+за+2017г..xls
  6. Ставрополь в начале XX века.
  7. Виталий Гройсман: Объединение Тольятти и Жигулёвска — правильная идея (Самарская область).
  8. Генерал Юрьев предложил объединить Тольятти, Жигулёвск и Ставропольский район.
  9. Александр Курылин: «Объединение Жигулёвска и Тольятти пока нецелесообразно».
  10. Паспорт Тольятти, 2004, էջ 3,8
  11. Боровкова, 1987, էջ 6
  12. Кабытов, 2009, էջ 15
  13. Паспорт Тольятти, 2004, էջ 1
  14. Проект программы развития Тольятти. — Тольятти: Торгово-промышленная палата Тольятти, 2010. — С. 12. — 156 с.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Г. М. Лаппо, С. И. Лысова ТОЛЬЯТТИ — феноменальная точка роста России // География : газета. — Первое сентября, 2001. — В. 31.
  16. Ольга Дмитренко Самарская область переходит на московское время // Российская газета : газета. — 2010-03-14.
  17. Депутаты Чапаевска хотят вернуть Самару в прошлое//Аргументы и факты
  18. Постановление Правительства Российской Федерации от 19 марта 2010 г. № 170 «О применении на территории Самарской области времени второго часового пояса» // Российская газета. —Москва, 2010-03-22. — В. 5137.
  19. Паспорт Тольятти, 2004, էջ 4
  20. 20,0 20,1 20,2 Марина Муравьёва Летом как в Багдаде. И кругом степи // Городские ведомости : газета. —Тольятти, 22 февраля 2007. — № 21 (634).
  21. 21,0 21,1 21,2 Кабытов, 2009, էջ 19
  22. Постановление Тольяттинской городской думы от 27 ноября 2001 г. № 318 «О целевой программе рационального использования, устойчивого функционирования и развития зелёных насаждений и травяного покрова в г. Тольятти на 2002—2005 гг.»
  23. А. Г. Егоров. Безопасность жизнедеятельности. — Тольятти: Тольяттинский государственный университет, 2003. — С. 248. — 672 с.
  24. Սամարսկի շրջանի ջերմաստիճանը
  25. Паспорт Тольятти, 2004, էջ 3,4
  26. М. А. Иванова Земля под асфальтом // Малая музейная энциклопедия : сборник научных и научно-популярных статей. — Тольятти: Тольяттинский краеведческий музей, 2009. — В. 3. — С. 88—103.
  27. ЧП ожидается. Прогноз значимых природно-техногенных ЧС на 2006 год // Российская газета. —Москва, 11 января 2006. — В. 3967.
  28. Елена Копаева։ «Самарская область – сейсмоопасная зона»։ Агентство «ИНЭКО»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-12-ին։ Վերցված է 2009-09-04 
  29. Яковлев В. Н., Шумакова Е. М., Трегуб Н. В. Сейсмическая активность и геодинамика Самарской области. Известия Самарского научного центра РАН. 2014 г. Т.16. № 1. С.27-34.
  30. «Структура управления городским округом»։ Мэрия Тольятти։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-01-ին։ Վերցված է 2010-09-10 
  31. Паспорт Тольятти, 2004, էջ 9
  32. Татьяна Чайкун։ «Вместо космических далей — городские просторы»։ Муниципальное учреждение «Архитектура и градостроительство» г. Тольятти։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-10-ին։ Վերցված է 2010-09-10 
  33. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Программа лесов անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  34. Евгений Богданов «Жигули, вы мои, Жигули…» // Заповедные острова : газета. — январь 2004. — № 1 (74).
  35. «Национальный парк «Самарская Лука»»։ Министерство природных ресурсов РФ։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-20-ին։ Վերցված է 2010-09-10 
  36. Алексей Злыгостев։ «Жигулёвский заповедник»։ Лесная энциклопедия։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-24-ին։ Վերցված է 2008-06-30 
  37. Кабытов, 2009, էջ 17
  38. 38,0 38,1 «Тольятти — город в Жигулях. История»։ Мэрия Тольятти։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-14-ին։ Վերցված է 2010-09-10 
  39. 39,0 39,1 39,2 Кабытов, 2009, էջ 11
  40. «Тольятти. «Трижды рождённый…»»։ Муниципальное учреждение «Архитектура и градостроительство» г. Тольятти։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-10-ին։ Վերցված է 2010-09-10 
  41. «Краткая информация. Тольятти»։ ПФО.Метод.Ру։ 2004։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին։ Վերցված է 2010-10-19 
  42. Указ Президиума ВС РСФСР от 28.08.1964 «О переименовании города Ставрополя Куйбышевской области в город Тольятти»
  43. Указ Президиума ВС СССР от 30.12.1987 № 8256-XI «О награждении города Тольятти Куйбышевской области орденом Трудового Красного Знамени».
  44. Роман Малинин У Тольятти отбирают имя // Коммерсант : газета. — 23 мая 2007. — № 87 (3663).
  45. Александр Гремин Тольятти не станет Ставрополем. Переименования города не будет // Понедельник : газета. — 12 мая 2008. — № 18 (302).
  46. Краткий отчёт по результатам социологического исследования по проблемам городской культуры. — Тольятти: Департамент культуры мэрии Тольятти, 2006. — Т. 1. — С. 19.
  47. Кабытов, 2009, էջ 9
  48. Р. Г. Гагкуев, А. Б. Мудров։ «Русская семья со шведской фамилией»։ pravoslavie.ru։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-10-ին։ Վերցված է 2010-11-10 
  49. Владислав Кириллов։ «Уничтожение имени как необходимое условие уничтожения нации»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-10-ին։ Վերցված է 2010-11-10 
  50. Почетные граждане Ставрополя — Тольятти 1868-2016 гг.Тольятти: Издательский дом «Шторм», 2017. — С. 11. — 209 с. — 1000 экз.
  51. Масленицкий Т. Г. Топографическое описание Симбирского наместничества // Симбирские губернские ведомостиУльяновск: 1853. — вып. 20.
  52. Статистические таблицы о состоянии городов Российской империиСПб.: 1840. — С. 42. — 68 с.
  53. 53,0 53,1 53,2 53,3 53,4 53,5 http://www.mojgorod.ru/samarsk_obl/toljatti/index.html
  54. 54,0 54,1 54,2 54,3 http://www.portal.tgl.ru/files/upload/StrategyPlan-07.07.10.pdf
  55. Список населенных мест Российской Империи по сведениям 1859 годаСПб.: 1864. — Т. XXXVI. — С. 2. — 133 с.
  56. Почетные граждане Ставрополя — Тольятти 1868-2016 гг.Тольятти: Издательский дом «Шторм», 2017. — С. 12. — 209 с. — 1000 экз.
  57. Список населенных мест Самарской губернии, по сведениям 1889 годаСамара: 1890. — С. XXII.
  58. Тройницкий Н. А. Первая всеобщая перепись населения Российской империи, 1897 г. XXXVI. Самарская губернияСПб.: 1904. — Т. XXXVI. — С. 1. — 220 с.
  59. Подковыров Н. Г. Список населенных мест Самарской губернииСамара: 1910. — С. X. — 425 с.
  60. http://www.demoscope.ru/weekly/ssp/rus_pop_39_4.php
  61. Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  62. Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  63. 63,0 63,1 http://tltgorod.ru/reporter/?reporter=68033
  64. http://istmat.info/files/uploads/41385/rossiyskiy_statisticheskiy_ezhegodnik_1998_g.pdf
  65. Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  66. http://istmat.info/files/uploads/15623/narodnoe_hozyaystvo_sssr_1922-1982.pdf
  67. 67,0 67,1 67,2 67,3 67,4 http://istmat.info/files/uploads/21317/nx_5.pdf
  68. 68,0 68,1 68,2 68,3 68,4 http://istmat.info/files/uploads/18276/stat._ezh._rf_1994_demografiya.pdf
  69. http://istmat.info/node/9301
  70. Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  71. http://istmat.info/files/uploads/43527/rossiyskiy_statisticheskiy_ezhegodnik_2002.pdf
  72. http://istmat.info/files/uploads/45329/4naselenie.pdf
  73. http://istmat.info/files/uploads/45390/07naselenie.pdf
  74. http://istmat.info/files/uploads/45859/07_naselenie.pdf
  75. Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более — 2002.
  76. http://istmat.info/files/uploads/46358/r_05.doc
  77. http://www.gks.ru/doc_2005/year05.zip
  78. http://www.gks.ru/doc_2006/year06.zip
  79. http://www.gks.ru/doc_2007/year07.zip
  80. http://www.gks.ru/doc_2008/year08.zip
  81. http://www.gks.ru/bgd/regl/B09_109/IssWWW.exe/Stg/d01/tabl-21-09.xls
  82. Численность и размещение населения Самарской области:Статистический сборник — 2012. — 133 с.
  83. Федеральная служба государственной статистики Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 г.М.: 2012.
  84. http://www.gks.ru/free_doc/doc_2013/bul_dr/mun_obr2013.rar
  85. Федеральная служба государственной статистики Численность населения Российской Федерации по муниципальным образованиямна 1 января 2014 годаМ.: 2014.
  86. Federal State Statistics Service Կաղապար:ՌԴբնակչություն/2015DS — 2015.
  87. Կաղապար:ՌԴբնակչություն/2016AA
  88. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 годаМ.: Росстат, 2017.
  89. 89,0 89,1 «Создана территория опережающего развития «Тольятти»»։ TLTgorod.ru։ 2016-03-21։ Վերցված է 2016-11-04 
  90. 90,0 90,1 «Четвёртое рождение Тольятти»։ Мэрия Тольятти։ 26 сентября 2016։ Վերցված է 2016-11-04 
  91. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Отчёт 2009 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  92. 92,0 92,1 92,2 «Предварительные итоги социально-экономического развития г. Тольятти за 2007 год» (doc)։ Мэрия Тольятти։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2008-06-30 
  93. Итоги: Самарастат
  94. 94,0 94,1 94,2 Устав ГО Тольятти
  95. «Закон Самарской области №77-ГД от 10.07.2006»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-14-ին։ Վերցված է 2010-07-17 
  96. Постановление мэрии городского округа Тольятти от 20 марта 2009 г. № 571-п/1 «О наименовании элементов улично-дорожной сети»
  97. Главой администрации Тольятти стал Сергей Анташев
  98. Кабытов, 2009, էջ 10
  99. 99,0 99,1 Кабытов, 2009, էջ 12
  100. Устав Самарской области
  101. Николай Уткин։ «Тольятти на рубеже»։ Վերցված է 2008-06-30 
  102. 102,0 102,1 102,2 102,3 «Итоги социально-экономического развития городского округа Тольятти за 2007 год» (doc)։ Мэрия Тольятти։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2008-06-30 
  103. Мария Фомичёва (27 октября 2009)։ «Самые привлекательные для бизнеса города России»։ РБК։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2010-11-10 
  104. «Самые привлекательные для бизнеса города России»։ Rbc.ru։ 2008-10-17։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2010-09-10 
  105. «30 лучших городов для бизнеса — 2008»։ Forbes։ 10 июня 2008։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2010-11-10 
  106. «30 лучших городов для бизнеса»։ Forbes։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2010-11-10 
  107. «30 лучших городов для бизнеса»։ Forbes։ 27 мая 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2010-11-10 
  108. лучших городов для бизнеса — 2013
  109. Рейтинг 250 крупнейших промышленных центров России
  110. ГК Danone закрывает завод в Тольятти
  111. Распоряжение Правительства РФ от 29.07.2014 N 1398-р «Об утверждении перечня моногородов»
  112. «Порошковая металлургия: поставщики и производители в России. Адреса, телефоны, контакты компаний»։ www.rosfirm.ru։ Վերցված է 2016-11-15 
  113. «ООО Планета | завод порошковой металлургии | автокомпоненты» 
  114. Римма Сажина Надёжное наследство Хаммера // Российская газета. —Москва, 29 сентября 2008. — В. 4760.
  115. «Население Тольятти довели до отчаяния»։ tltnews.ru։ Արխիվացված է օրիգինալից 2010-9-10-ին։ Վերցված է 2010-9-10 
  116. Постановление мэрии Тольятти от 4 июня 2009 г. № 1292-п/1 «Об утверждении долгосрочной целевой программы „Модернизация и развитие автомобильных дорог местного значения городского округа Тольятти на 2009—2015 годы“».
  117. «РБК.Рейтинг - Самые автомобилизированные города России»։ RBC.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2009-08-19 
  118. Роман Малинин Хлеб жестянщика. Наступившая весна названа самой проблемной для автолюбителей // Понедельник : газета. —Тольятти, 2 апреля 2007. — В. № 12 (250).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]