Ժիգուլիի հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիգուլիի հիդրոէլեկտրակայան
Տեսակհիդրոէլեկտրակայան և ամբարտակ
Երկիր Ռուսաստան
ՏեղադրությունՍամարայի մարզ
Մասն էՎոլգա-Կամա կասկադ
ՍեփականատերՌուսՀիդրո
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsՎոլգա
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն2404 մեգավատտ
Ժիգուլիի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ռուսաստանում
Ժիգուլիի հիդրոէլեկտրակայան

Ժիգուլիի (ժիգուլյովսկայա) հիդրոէլեկտրակայան (ռուս.՝ Жигулёвская ГЭС, նախկին անվանում՝ Կույբիշևի հիդրոէլեկտրակայան), հիդրոէլեկտրակայան Վոլգա գետի վրա, Վոլգոգրադից հյուսիս։ Կառուցվել է 1951 թ—1962 թ։ Հաստատված հզորությունը 2,54 Գվա է, էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը՝ 11,1 միլիարդ կվտժ Հիդրոհանգույցի կազմի մեջ մտնում են փռված պրոֆիլի, 27 առավելագույն բարձրությամբ բետոնե շրթափ պատվարը, 3375 է երկարությամբ հողե ջրաբերուկային պատվարը, հէկի համատեղված տիպի 664 է երկարությամբ շենքը, երկթել երկաստիճան շլյուզը, Վոլգա-Ախտուբինսկի ջրանցքը, ձկնաթող կառույցը։ Հիդրոհանգույցի ճնշումային կառույցները գոյացնում են 31 կՋ ծավալով Վոլգոգրադի ջրամբարը։ Հէկի շենքում տեղակայված են 22 ուղղաձիգ հիդրոագրեգատներ՝ յուրաքանչյուրը 115 Մվա հզորությամբ։ Հէկի արտադրած էլեկտրաէներգիան 500 կՎ լարման բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով հաղորդվում է Ռուսաստանի եվրոպական մասի միասնական էներգահամակարգին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 485