Վասիլի Տատիշչև
Վասիլի Տատիշչև Василий Татищев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 19 (29), 1686 Պսկով, Սանկտ Պետերբուրգի նահանգ |
Մահացել է | հուլիսի 15 (26), 1750[1] (64 տարեկան) Boldino (Moscow region), Dmitrovsky uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, մարդաբան, պատմաբան, աշխարհագրագետ, տնտեսագետ, քաղաքական գործիչ, պատմություն, տնտեսություն և lexicologist |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Երեխա(ներ) | Yevgraf Tatishchev? և Եվպրաքսյա Տատիշչևա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Վասիլի Նիկիտիչ Տատիշչև (ռուս.՝ Василий Никитич Татищев, ապրիլի 19 (29), 1686, Պսկով, Սանկտ Պետերբուրգի նահանգ - հուլիսի 15 (26), 1750[1], Boldino (Moscow region), Dmitrovsky uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն), ռուս պետական գործիչ, պատմաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի ինժեներական և հրետանային դպրոցը։ Մասնակցել է 1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմին, 1720-1723 և 1734-1737 թվականներին եղել է Ուրալի պետական գործարանների կառավարիչ, հիմնադրել է Եկատերինբուրգ (այժմ Սվերդլովսկ) քաղաքը։ 1741-1745 թվականներին՝ Աստրախանի նահանգապետ։ Տատիշչևը նախապատրաստել է պատմական աղբյուրների ռուս, առաջին հրատարակությունը, սկզբնավորել է Ռուսաստանում ազգագրության, պատմական աշխարհագրության, աղբյուրագիտության զարգացումը, կազմել առաջին ռուս, հանրագիտական բառարանը՝ «Лексикон Российской», ստեղծել Ռուսաստանի պատմությունն ընդհանրացնող աշխատություն՝ «Ռուսական պատմությունը հնագույն ժամանակներից» (հատորներ 1-5, 1768-1848)։ Ռուս պատմագրության մեջ առաջինը Տատիշչևն է փորձել գտնել մարդկային հասարակության զարգացման օրինաչափությունները, հիմնավորել պետական իշխանության առաջացման պատճառները։ Տատիշչևը հրաժարվելով պատմական իրադարձությունները նախախնամությամբ բացատրելուց, հանդես է եկել որպես ռացիոնալիստ, պատմության ընթացքը կապել լուսավորության զարգացման հետ։ Պետական կառավարման բոլոր ձեերից Ռուսաստանի համար նա գերադասել է ինքնակալությունը։ Տատիշչևն առաջինը տվել է ռուս, պատմագրության մեջ Ռուսաստանի պատմության ընդհանուր պարբերացումը, միահեծանության տիրապետություն (862-1132), միահեծանության խախտում (1132-1462), միահեծանության վերականգնում (1462 թվականից)։ Տատիշչևը զբաղվել է Ռուսաստանում և նրանից դուրս ապրող մի շարք ժողովուրդների, այդ թվում՝ հայերի և վրացիների պատմությամբ և մշակույթով։ Իր «Ռուսական պատմության․․․» մեջ, առաջինը Ռուսաստանում, մեկնաբանել է ռուս, տարեգրություններում և միջնադարյան այլ աղբյուրներում հայերին վերաբերող փաստական նյութերը, հետաքրքիր դիտողություններ արել Կամա-Վոլգյան Բուլղարիայի Բուլղար քաղաքում ստեղծված հայկական գաղութի մասին։ «Լեքսիկոնում»` «Արարատ», «Արաքս» և հատկապես՝ «Հայերը» հոդվածներում անդրադարձել է հայկական եկեղեցուն և էջմիածնի պատմությանը, ինչպես նաև հայ եկեղեցու դեմ կաթոլիկ եկեղեցու լարած դավերին։ Ընդգծել է հայ ժողովրդի արտաքսումը մայր հայրենիքից, նրա ծանր վիճակը Թուրքիայի ու Պարսկաստանի լծի ներքո և անցյալում հայկական պետականության առկայությունը։ Հետաքրքրվել է հայոց լեզվով և մասնավորաբար Ջուղայի բարբառով։ Մեծ նշանակություն տալով Ռուսաստանի պատմությանը վերաբերող արևելյան աղբյուրներին՝ հետաքրքրվել է հայկական պատմության աղբյուրներով, բարձրացրել դրանց թարգմանության անհրաժեշտության հարցը և կարևորել դրանց գիտական նշանակությունը։ Լինելով Աստրախանի նահանգապետ՝ շփվել է տեղի հայ բնակչության հետ։ Ելնելով ռուս արևելյան քաղաքականությունից՝ Տատիշչևը գիտակցել է հայկական ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման նշանակությունը և ակտիվորեն նպաստել հայ-ռուսական մերձեցմանը։ Մեծ աշխատանք է կատարել Աստրախանում հայերի բնակեցման ուղղությամբ, պաշտպանել է սեփական ինքնավար մարմին ունենալու նրանց իրավունքը, խրախուսել հայ և ռուս առևտրականների համագործակցությունը և պաշտպանել հայ վաճառականների իրավունքները անգլիական կապիտալի հարձակումներից։ Կապեր է ունեցել ռուսական բանակի հայ սպաների հետ և մասնակցել հայկական զորք ստեղծելու գործին։ Աջակցություն է ցույց տվել ռուս, կողմնորոշման հայ գործիչներին (Եղիա Կարնեցի) և հայ եկեղեցուն՝ կաթոլիկ միսիոներների դեմ պայքարում։
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 602)։ ![]() |
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1686 ծնունդներ
- Հուլիսի 26 մահեր
- 1750 մահեր
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս պատմաբաններ
- Քաղաք հիմնադրած անձինք
- Ռուս ճանապարհորդներ
- Ռուս աշխարհագրագետներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս գիտնականներ
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ
- Ռուս մարդաբաններ
- Ռուս տնտեսագետներ
- Ռուս ազգագրագետներ
- Ռուսաստանի քաղաքական գործիչներ
- Ռուսաստանի քաղաքական պաշտոնյաներ
- Անձինք նամականիշերի վրա