Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական
իսպ.՝ Selección de fútbol de Uruguay
Գլխավոր մարզիչMarcelo Bielsa?
Թիմի ավագՖեդերիկո Վալվերդե
Հիմնական մարզադաշտՍենտենարիո
Կայքauf.org.uy/mayores/
 Uruguay national association football team Վիքիպահեստում

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական(Uruguayan national football team) Հարավային Ամերիկայի ամենատիտղոսակիր հավաքականներից մեկն է։ Ուրուգվայի հավաքականը 15 անգամ դարձել է Հարավային Ամերիկայի առաջնության չեմպիոն, վերջին անգամ 2011 թ.,ինչպես նաև 2 անգամ՝1930 և 1950 թթ. դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թ. սկսած Ուրուգվայի հավաքականը սկսել է հանդիպումներ անց կացնել։1919 թ. նրանք կրեցին առաջին պարտությունը, պարտվելով Բրազիլիայի հավաքականին։ 1924 թ. Ուրուգվայի հավաքականը մեկնեց Փարիզ, դառնալով առաջին Հարավամերիկական ֆուտբոլի հավաքականը, որ մասնակցել է օլիմպիական խաղերին, և դարձել չեմպիոն։ Նրանք 1928 թ. կրկին դարձան օլիմպիական խաղերի չեմպիոն, եզրափակչում հաղթելով Արգենտինայի հավաքականին 2-1 հաշվով։ 1930 թ. Ուրուգվայում առաջին անգամ անց կացվեց ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը։ Այնտեղ բոլոր խաղերում հաղթեց և չեմպիոն դարձավ Ուրուգվայի հավաքականը, եզրափակչում հաղթելով Արգենտինայի հավաքականին։1950 թ. Աշխարհի առաջնությանը Ուրուգվայը երկրորդ անգամ դարձավ չեմպիոն, եզրափակչում հաղթելով Բրազիլիայի հավաքականին։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. Ուրուգվայի նոր սերնդի ֆուտբոլիստները ստեղծեցին ամուր թիմ, որը համարվում է Ուրուգվայի համար լավագույնը վերջին 4 տասնամյակների ընթացքում։2010 թ. Աշխարհի առաջնությանը նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ, պարտվելով Հոլանդիայի հավաքականին, իսկ երրորդ տեղի համար պայքարում զիջեցին Գերմանիայի հավաքականին 2-3 հաշվով։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ուրուգվայի հավաքականի առաջատար Դիեգո Ֆոռլանը։ 2011 թ. Ուրուգվայի հավաքականը դարձավ Հարավային Ամերիկայի առաջնության չեմպիոն, իսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]